Տիեզերական խայտառակություն

Ամերիկյան գիտությունը սպառնալիք է Երկիր մոլորակի կյանքի համար

Ապրիլի 19, 2020
Ամերիկյան գիտությունը սպառնալիք է Երկիր մոլորակի կյանքի համար

Արտյոմ Խաչատրյան


Ամերիկացի գիտնականներն ավելի վտանգավոր են մարդկության համար, քան քաղաքական գործիչները


Անգլոսաքսոնական քաղաքակրթությունը համարվում է ամենաառաջադեմն աշխարհում, որը մարդկությանը տվել է բոլոր բարիքները։ Իրականում այդպես չէ. անգլոսաքսերի կայսրությունները հարյուրամյակներ շարունակ եղել և մնում են պարազիտ աշխարհի ժողովուրդների համար։ Անգլիացիների և ամերիկացիների բոլոր ձեռքբերումները վճարվել են այլ ժողովուրդներից թալանված բարիքով, ինչի շնորհիվ նրանց հաջողվել է ստեղծել արդյունավետ տնտեսություն և մեծ փողերով դեպի իրենց գայթակղել աշխարհի լավագույն ուղեղները։ Մոլորակի համար ոչ մի աչքի ընկնող բան՝ մարդկային մտքի արարումների տեսակետից, անգլիացիներն ու ամերիկացիներն, ըստ էության, չեն արել։ Օրինակ, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ նվագախումբը համարվում է ամենալավերից մեկն աշխարհում, բայց իր ավելի քան հարյուրամյա պատմության ընթացքում այն ընդամենը երկու անգամ են ամերիկացիներ ղեկավարել՝ Ջոն Բարբիրոլին և Լեոնարդ Բեռնսթայնը, սակայն անգամ նրանց ամերիկացի կարելի է համարել վերապահումով. առաջինն ԱՄՆ-ում ծնված իտալացի էր, երկրորդը՝ ռուսական հրեա։ Հասկանալի է, որ մարդկային գործունեության ցանկացած ոլորտում ամերիկացիները ոչնչով աչքի չեն ընկել, նրանք պարզապես գայթակղում են լավերից լավերին այլ երկրներում թալանած փողով, և այսօր ողջ աշխարհը դարձել է ամերիկյան ռազմաքաղաքական և ֆինանսական հզորության պատանդը։ Բայց ամենից վտանգավորն այն է, որ մարդկությունը դարձել է ամերիկյան գիտական հզորության պատանդն ու պոտենցիալ զոհը։


1946թ. ԱՄՆ-ում ծնվեց մի տղա, որի շնորհիվ, գուցե, կանհետանան մարդկությունն ու ամեն կենդանի բան Երկրի վրա։ Նրա անունն է Ջոն Քեյգ Վենթեր, հիմա նա ժամանակակից գենետիկայի ամենաարմատական և հեռանկարային ուղղությունների ճանաչված առաջատարն է գյուտարար արհեստական կյանքի սինթեզի ոլորտում։ Գիտական աշխարհում արկածախնդրի համբավ ունի։ Այսպես, Վենթերը ստեղծել է աշխարհում առաջին արհեստական բակտերիան։ Ինչի՞ է դա պետք, և ընդհանրապես, ինչո՞ւ ստեղծել արհեստական միկրոօրգանիզմներ, արդյո՞ք դրանցից մարդն օգուտ ունի, կարո՞ղ է արդյոք դրանցից վտանգ բխել՝ ոչ ոք կարգին չի պատասխանի, պարզապես Վենթերը վերցրել ու ստեղծել է բակտերիա և այն անվանել սինտիա։ 2010թ. այդ նույն անգլոսաքսերի շնորհիվ տեղի ունեցավ աննախադեպ էկոլոգիական աղետ Մեքսիկական ծոցում՝ բրիտանական լցանավերը հարյուր հազարավոր տոննա նավթով հեղեղեցին Ատլանտիկայի ջրերը։ Փորձեցին հավաքել, բայց ապարդյուն։ Այն ժամանակ օգնության եկավ Վենթերը՝ առաջարկելով իր սինտիան, իսկ ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը, որը սովոր և ունակ չէր երկու քայլ առաջ մտածել, համաձայնեց։ Մի խոսքով՝ Վենթերի բակտերիաները տարածեցին ծոցի ջրերում, և հրաշք պատահեց. բակտերիաները կերան ողջ նավթը և մաքրեցին օվկիանոսը։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահ էր աշխատում Բարաք Օբաման։ Նա չէր մտածել, թե ինչով կսնվեն բակտերիաներն այն բանից հետո, երբ խժռեն նավթը, այնպես, ինչպես չմտածեցին 2014թ., որ ռուսները Յանուկովիչի տապալումից հետո թույլ չեն տա բանդերացնել Ղրիմը, իրենց կվերցնեն ու թույլ չեն տա ամերիկյան նավատորմին հայտնվել Սևաստոպոլում։ Մի խոսքով՝ բակտերիաները կերան անգլիական նավթը, իսկ հետո, նավթ չլինելու պատճառով, մուտացիայի ենթարկվեցին ու սկսեցին ուտել սպիտակուցներ։ Մեքսիկական ծոցում նրանք արդեն համարյա ձուկ ու մեդուզա, անգամ կետեր չեն թողել։ Հասկանալի է, այն բանից հետո, երբ մաքրեն այդ ծոցը, դրանք տարածվելու են ողջ համաշխարհային օվկիանոսով, իսկ այնտեղ բոլոր կենդանի էակների ոչնչացումը լոկ ժամանակի հարց է։


Այսօր աշխարհի բոլոր կենսալաբորատորիաները պայքարում են սինտիայի հակաբիոտիկը ստեղծելու համար, բայց անհաջող, այն ուժեղ է։ Փորձում են ինչ-որ նոր մոլեկուլներ ստանալ, մի խոսքով՝ մտածում են։ Բայց եթե անգամ հաջողվի էլ գտնել հակաբիոտիկը, ապա ինչպե՞ս օգտագործել այն։ Տարածել օվկիանոսի ջրերո՞ւմ։ Ի՞նչ ծավալներով։ Չէ՞ որ հակաբիոտիկները չեն բազմանում, ի տարբերություն բակտերիաների, կհաջողվի՞ արդյոք դրանցով կանխել դրանց բազմացումը։ Ի վերջո, ի՞նչ կլինի, եթե սինտիա բակտերիան հայտնվի մարդու օրգանիզմում և դառնա վարակիչ հիվանդություն։ Ի՞նչ կանի բակտերիան մարդու հետ, եթե կետ է ուտում։ Սրանք հարցեր են, որոնց այժմ հազիվ թե որևէ մեկը պատասխանի։ Մնում է հույսը դնել բնության վրա, որը, գուցե, ինքը հաշիվ կտեսնի արհեստական եկվորի հետ, քանզի այն խորթ է իրեն։ Իսկ եթե ոչ, ապա...


Առհասարակ, գիտնականների, հատկապես ամերիկացի, աղետալի սխալն այն է, որ փորձում են արհեստականորեն ստեղծել այն, ինչ կա բնության մեջ։ Օրինակ, սննդամթերքներ։ Ինչո՞ւ արտադրել գենոմոդիֆիկացված արտադրանք, ինչո՞ւ խթանել մսի, ցորենի և մնացած ամեն ինչի աճը։ Որպեսզի բարձրացվի արտադրողականությո՞ւնը։ Կարծես թե վատ գաղափար չէ։ Բայց ինչ կլինի այդ սննդամթերքներն սպառողի հետ, որևէ մեկը մտածե՞լ է այդ մասին տնտեսապես շահութաբեր նախագիծը նախաձեռնելուց առաջ։ Իտալիայում մանկաբույժ Պաոլո Լիոնետին փորձ է կատարել։ Ուսումնասիրել է իտալական ապահովված ընտանիքների 10 երեխաների և Բուրկինա Ֆասոյի չունևոր ընտանիքների 10 երեխաների աղիների ֆլորան։ Գիտնականը եկել է այն եզրակացության, որ սովյալ Աֆրիկայի երեխաները ավելի ուժեղ իմունիտետ ունեն, քան նրանց կուշտ իտալացի հասակակիցները, քանի որ զրկված են հակաբիոտիկներ և «բարձրորակ» սնունդ օգտագործելու հնարավորությունից, նրանց օրգանիզմն ավելի լավ է հաղթահարում վարակները, քանի որ նրանց օգտագործած աղքատիկ, բայց բնական սնունդը չի ոչնչացնում վարակներին և այլ հիվանդություններին դիմակայելու օրգանիզմի պոտենցիալը։ Սա էլ հենց արևմտյան քաղաքակրթության ձեռքբերումն է։ Դրա համար էլ կորոնավիրուսն այսօր սպանում է հենց քաղաքակիրթ Արևմուտքի տասնյակ հազարավոր բնակիչներին։


Մարդկությունը պետք է խելքի գա և վերանայի իր մոտեցումներն աշխարհին ու ապագային, բայց մինչ այդ աշխարհի պետությունները պետք է վնասազերծեն իրենց ամերիկացիներից, նրանց կենսալաբորատորիաներից ողջ աշխարհում։ Համաշխարհային առաջնորդները վերջապես պետք է հասկանան ամերիկացիներից մոլորակի կյանքի համար բխող աղետալի վտանգը և նրանց իրենց տեղը նստեցնեն։ Դեմոկրատիայի, լիբերալիզմի, արևմտյան արժեքների և այլնի առաջմղման մասին խոսակցությունները պետք է մնան անցյալում, պետք է վերջ դրվի ամերիկյան հեգեմոնիային։ Ամերիկացիներին պետք է դնչկալներ ու ձեռնաշղթաներ հագցնել բառիս փոխաբերական իմաստով, որպեսզի աշխարհը վնասազերծվի նրանց կործանարար կենսագործունեությունից։


Դիտեք Օլգա Դյոմինայի «Միկրոբների անտեսանելի իշխանությունը» ֆիլմը։ Հետաքրքիր շատ բան կիմանաք ամերիկացիների սինտիա բակտերիայի, Աֆրիկայի և Եվրոպայի սոված ու կուշտ երեխաների տարբերության, հետաքրքիր շատ այլ բաների մասին...






Դիտումների քանակ 67438


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԱՄՆ նեգրերը վտանգի մեջ են

ԱՄՆ նեգրերը վտանգի մեջ են

Սեպտեմբերի 10, 2020


ԱՄՆ նեգրերը ժամանակին նախագահ Քենեդիից արքայական նվեր ստացան՝ միջոցառումների համալիր, որոնք կոչվում էին դրական գործողություններ...

Ջոն Բոլթոն. անասո՞ւն է արդյոք Դոնալդ Թրամփը

Ջոն Բոլթոն. անասո՞ւն է արդյոք Դոնալդ Թրամփը

Հունիսի 23, 2020


Դոնալդ Թրամփը 2019-ի սեպտեմբերին աշխատանքից հեռացրեց ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին և կրակն ընկավ. Բ...

Ամերիկան ոչնչացնում են էլիտայի երեխաները

Ամերիկան ոչնչացնում են էլիտայի երեխաները

Հունիսի 15, 2020


Ընդունված է համարել, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող անկարգությունները կազմակերպել են նախևառաջ ամերիկյան հասարակության ստորին խավերը՝ ս...

ԱՄՆ-ը իր համար նոր թշնամի է նշանակել

ԱՄՆ-ը իր համար նոր թշնամի է նշանակել

Հունիսի 13, 2020


Միացյալ Նահանգներն իր համար նոր թշնամի է գտել։ Այդ թշնամին արտասովոր է, անշունչ, բայց դա չի խանգարել, որպեսզի հունիսի 11-ին պետ...

ԱՄՆ-Չինաստան. դարի գոտեմարտն սկսվել է

ԱՄՆ-Չինաստան. դարի գոտեմարտն սկսվել է

Մայիսի 31, 2020


Անցած հարյուրամյակի 60-70-ական թթ. սահմանագծին ամերիկացիները հասկացան, որ ԽՍՀՄ-ի հանդեպ բացարձակ գերազանցության հասնելը գրեթե ա...

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Ապրիլի 20, 2020


Ինչպեսև պետք էր սպասել, Սպիտակ տան կողմից Պեկինի բազմակի մեղադրանքները կորոնավիրուսի համավարակի հարցում ավարտվեցին փողի, ավելի ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նոյեմբերի 25, 2019


Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակեց ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության բանաձև...

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Փաշինյան Նիկոլը Ռուսաստանի ու ռուսների հանդեպ ատելություն է սերմանում

Փաշինյան Նիկոլը Ռուսաստանի ու ռուսների հանդեպ ատելություն է սերմանում

Մարտի 12, 2019


Փաշինյան Նիկոլի Հ1-ը հակառուսական քարոզչությամբ է զբաղված, այսինքն` ռուսատյացություն է քարոզում ու դավանում այս երկրում: Ուրեմն...

Ամերիկացիներն ապացուցել են. «առնականությունը» վտանգավոր է, և այն պետք է հաղթահարել

Ամերիկացիներն ապացուցել են. «առնականությունը» վտանգավոր է, և այն պետք է հաղթահարել

Հունվարի 23, 2019


Մի առաջադեմ կազմակերպություն կա՝ Հոգեբանության ամերիկյան ասոցիացիա (APA)։ Միավորում է պատկառելի գիտնականների, այսպես ասած՝ ըստ ...

Հայերի խնդիրը կանանց մեջ է

Հայերի խնդիրը կանանց մեջ է

Նոյեմբերի 26, 2018


Պարզվում է, որ հայուհիների գենը միակն է, որ արդեն 8000 տարի է, ինչ փոփոխման չի ենթարկվել: Ռուսական ակադեմիայի, ինչպես նաև Հայաս...

Stratfor-ի կանխատեսումը հատուկ հայրենի իդիոտների և այլ կեղտի համար

Stratfor-ի կանխատեսումը հատուկ հայրենի իդիոտների և այլ կեղտի համար

Նոյեմբերի 20, 2018


Հայաստանին դժվար ժամանակներ են սպասվում արտաքին քաղաքականությունում։ Թե ինչպես դրանից գլուխ կհանի Նիկոլ Փաշինյանի կառավարությու...

Բոլթոնը Փաշինյան Նիկոլին հանձնարարել է հանձնել Ղարաբաղը

Բոլթոնը Փաշինյան Նիկոլին հանձնարարել է հանձնել Ղարաբաղը

Հոկտեմբերի 25, 2018


«Եթե ընտրությունների արդյունքներով Փաշինյանը և նրա քաղաքական թիմը մեծ մանդատ ստանան, դա լավ հնարավորություն կլինի կարգավորման (...

Բոլթոնը դաս է տվել Փաշինյան Նիկոլին

Բոլթոնը դաս է տվել Փաշինյան Նիկոլին

Հոկտեմբերի 25, 2018


Երևան է ժամանել Ջոն Բոլթոնը` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը: Սա շատ ազդեցիք դեմք է Ամերիկայում, Թրամփի վար...

Քրիստոնեությունն ԱՄՆ-ում վախեցնող ձևեր է ընդունել

Քրիստոնեությունն ԱՄՆ-ում վախեցնող ձևեր է ընդունել

Սեպտեմբերի 7, 2018


«Մշակութային պատերազմը» տանուլ է տրված, սպիտակ քրիստոնյաները դուրս են մղվում, ծխականների թիվն անշեղորեն նվազում է։ Այսպիսին են ...

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

Ապրիլի 18, 2018


Երկու գերտերությունները` Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, արձագանքել են Հայաստանում կատարվող դեպքերին: Մոսկվան ասել է, որ Կրեմ...

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ապրիլի 13, 2018


Տեղեկացվում է, որ Դոնալդ Թրամփի անկապ խոսքի 20-րդ րոպեին, երբ ասում էր, թե որը պետք է լինի հաջորդ քայլը Սիրիայում, ամերիկացի գ...

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Մարտի 22, 2018


Երկրագնդում ավելի մեծ սպառնալիք չկա, քան Վաշինգտոնն է։ Երկիր մոլորակի վրա կյանքը ոչնչացնելու Վաշինգտոնի վճռականության զսպումը ա...

Ամերիկան սեռափոխվում է

Ամերիկան սեռափոխվում է

Մարտի 5, 2018


Ամերիկյան լրատվամիջոցները հաճույքով շեփորում են իրենց երկրում ազատության նոր ձեռքբերումների մասին: Տեղեկացվում է, որ ԱՄՆ Դելավե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը
Սեպտեմբերի 15, 2020


Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը
Սեպտեմբերի 15, 2020


Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ