Խայտառակություն առանց մեկնաբանության

քոչարյան անդոյի հանձնաժողովը կատարում է Ռեյ Ջենինգսի հրահանգը

Ապրիլի 17, 2020
քոչարյան անդոյի հանձնաժողովը կատարում է Ռեյ Ջենինգսի հրահանգը

«Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծվել է անդրօվկիանոսյան պատվիրատուների հրահանգը և նրանց հանձնարարած տնային առաջադրանքը կատարելու համար»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում ասում է ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ:


-Մի քանի օր առաջ ծանուցվեց, որ ապրիլի 16-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով և կպատասխանի հարցերին: Նախևառաջ ցանկալի կլիներ իմանալ ձեր կարծիքը բուն հանձնաժողովի և դրա ստեղծման նպատակի մասին...


- Նախ՝ այդօրինակ հանձնաժողովի ստեղծումը, որի աշխատանքում ներգրավված են ռազմական ոլորտի հետ կապ չունեցող ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, վկայում է այն մասին, որ դրա նպատակը ամենևին էլ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի թույլ տված ինչ-որ սխալների, բացթողումների հետաքննությունը չէ։ Ակնհայտ է, որ այդ հանձնաժողովը ստեղծվել է զուտ քաղաքական նպատակով։ Եվ եթե մենք նայենք դրա աշխատանքում ներգրավված անձանց՝ նրանց կուսակցական համակրանքի, քաղաքական կողմնորոշման, աշխարհայացքային դիրքորոշումների տեսանկյունից և այլն, ապա պարզ է դառնում, որ խոսքը իշխանության դիրքորոշման մասին է, որի քաղաքական պատվերն են կատարում այդ մարդիկ։


Այն փաստը, որ հանձնաժողովի ղեկավարը Անդրանիկ Քոչարյանն է. մի անձնավորություն, որը հայտնի է ինչպես Շիրակի մարզպետի, այնպես էլ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում իր անարդյունավետ գործունեությամբ, վկայում է այն մասին, որ պատվերը տրվել է վերևից, և գագաթը նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չէ։ Ես մատնացույց կանեի Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա քաղաքական իշխանությունը ժամանակին ապահոված հովանավորներին, այդ թվում՝ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող։ Ասեմ ավելին. նման հանձնաժողով ստեղծելը նույնիսկ անիմաստ է։ Եթե անգամ ենթադրենք, թե այն անհրաժեշտ է, ապա խոսքը տվյալ դեպքում պետք է վերաբերեր բացառապես խորհրդատվական մարմնի, որը հանդես կգար որպես համապատասխան ուժային կառույցներում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հակակշիռ, զբաղվելով ապրիլյան պատերազմի հետ կապված մի շարք հանգամանքների մասնագիտական վերլուծությամբ։ Մինչդեռ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովն ասես դամոկլեսյան սուր լինի, կախված ցանկացած սպայի, հրամանատարի, գեներալի գլխավերևում, որը տվյալ փուլում խոչընդոտում է Արցախյան հիմնախնդիրը բնավ ոչ հայկական կողմի օգտին լուծելու ներկայիս իշխանության վերցրած ուղեգծին։ Հանձնաժողովի խնդիրն է՝ կոմպրոմատ հավաքել «անհնազանդների» դեմ և անհրաժեշտության դեպքում ճնշել նրանց այդ կոմպրոմատով, որպեսզի ծպտուն չհանեն։


-Ինչի՞ վրա, ըստ ձեզ, իրականում պետք է ուշադրություն սևեռեր Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը:


 

-Սկզբի համար՝ աշխարհաքաղաքական այն իրավիճակի գնահատման, որի պարագայում Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը որոշում ընդունեց լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Արցախի դեմ։ Ահա թե ինչն է պետք հետաքննել առաջին հերթին։ Մենք հիշում ենք, թե ինչպես էր ոմն հայտնի անձնավորություն այն ժամանակ կոկորդ պատռում, թե իբր՝ եթե Ռուսաստանը չցանկանար այդ պատերազմը, այն չէր լինի, ռուսներն են ամեն ինչում մեղավոր և այլն՝ նույն ոգով։ Սակայն եթե հանձնաժողովը ցանկանար խորամուխ լինել այն օրերին տեղի ունեցող գործընթացների մանրամասների մեջ, ապա մի քանի ակնհայտ փաստերի արձանագրումը բավարար կլիներ՝ հասկանալու համար, որ հենց ԱՄՆ-ը ու իր դաշնակիցները կանաչ լույս վառեցին Իլհամ Ալիևիի առջև՝ ռազմական ագրեսիա իրականացնելու համար։ Հիշենք 2016 թվականի մարտի 30-ը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Վաշինգտոնում էին։ Ալիևն այն ժամանակ հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ԱՄՆ փոխնախագահի հետ, որի հայտարարություններն Արցախի վերաբերյալ այն օրերին իսկապես աննախադեպ էին։


-Հատկապես ո՞ր հայտարարությունների մասին է խոսքը:


-Արցախի հարցում ստատուս քվոյի պահպանման անընդունելիության (ԱՄՆ-ի համար՝ որպես պետության, և ԱՄՆ-ի համար՝ որպես ԵԱՀԿ ՄԽ միջնորդի) վերաբերյալ հայտարարության մասին: Հիմա եկեք հստակեցնենք, թե ինչ տարրեր է ներառում ստատուս քվոյի փոփոխությունը։ Դա, նախ, բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխումն է, երկրորդ՝ հրադադարի ռեժիմի խախտումը, և երրորդ՝ սահմանների փոփոխումը։ Իսկ այս երեք բաղադրիչները միասին ենթադրում են ռազմական գործողություններ։ Այսինքն դրանք փոփոխվում են միայն ռազմական գործողությունների ընթացքում։ Եվ այդ մասին հայտարարվեց մարտի 30-ին։ Ի դեպ, այն ամենը, ինչի մասին ես հիմա խոսում եմ, կա Ադրբեջանի նախագահի պաշտոնական էլեկտրոնային էջում։ Բայց որ ամենահետաքրքիրն է. 2016 թվականի մարտի 30-ի բանակցությունների և կարծիքների փոխանակման վերաբերյալ համանման տեղեկատվություն կա նաև Սպիտակ տան կայքում: Բայց այնտեղ, չգիտես ինչու, հանված է ղարաբաղյան հակամարտության համատեքստում ԱՄՆ-ի համար ստատուս քվոյի անընդունելիության մասին հայտարարությունը։ Մինչդեռ Ալիևի էջում այն զետեղված է։


Բերեմ մեկ այլ հետաքրքիր փաստ. ցանկացած լայնածավալ ռազմական գործողություններ սկսելուց առաջ երկրի գերագույն գլխավոր հրամանատարն իր ստորագրությունն է դնում երկու փաստաթղթերի տակ։ Առաջինը ռազմական գործողություններ սկսելու հրամանն է, երկրորդը ՝ այդ գործողությունների հաստատված ծրագրով քարտեզը։ Մինչդեռ, երբ Ադրբեջանը սկսեց ռազմական գործողությունները, Իլհամ Ալիևը գտնվում էր ԱՄՆ-ում, իսկ նման փաստաթղթերը ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով ստորագրության չեն ուղարկվում ու չեն ստորագրվում:


-Այսինքն դա արվել էր նախապե՞ս:


-Միանշանակ։ Ամեն ինչ արդեն ստորագրված ու պատրաստ էր, որից հետո Ալիևը մեկնեց ԱՄՆ։ Նրան ընդամենը պետք էր, որ ԱՄՆ-ը իրեն հրապարակային քարտ-բլանշ տա պատերազմ սկսելու համար։ Սա՝ մեկ։ Երկրորդ. երբ սկսվեցին մարտական գործողությունները, Սերժ Սարգսյանը շատ արագ վերադարձավ Հայաստան, մինչդեռ Ալիևը ևս մեկ-երկու օր մնաց Ամերիկայում։ Պատկերացնում եք, իր երկրի զինված ուժերը պատերազմական գործողություններ են սկսել,իսկ ինքը նստած կու-կու է կանչում Վաշինգտոնում։ Ինչո՞ւ։ Հենց այն պատճառով, որ այսպես ասած՝ ընդհանուր շտաբը, ամենայն հավանականությամբ, գտնվում էր ոչ թե Բաքվում, այլ Վաշինգտոնում։


Անցնենք առաջ. ապրիլի 4-ին, երբ մարտական գործողությունները հասել էին բարձրակետին, ԵԽԽՎ տխրահռչակ նախագահ Պեդրո Ագրամունտը հանկարծ հայտարարում է, թե հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն «ադրբեջանական օկուպացված տարածքներից» ։ Սա առաջին դեպքն էր, երբ ԵՄ-ն ներկայացնող այդպիսի բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություն արեց, այն էլ պատերազմական գործողությունների ժամանակ։ Այսինքն ԱՄՆ-ի արտահայտած դիրքորոշումից և ստատուս քվոյի վերաբերյալ հայտարարությունից հետո ԵՄ-ն ձայնակցում է ամերիկացիներին, փաստացի խոսելով այն մասին, թե Ադրբեջանի կողմից ոչ թե ռազմական ագրեսիա է իրականացվում, այլ իբր՝ տարածքներն են ազատագրում։ Դատելով ամենից՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ից իրեն ձայնակցողները կարծում էին, թե Ադրբեջանի ռազմական ագրեսիան հաջողությամբ կպսակվի, և ամեն ինչ արեցին, որպեսզի ողջ աշխարհի աչքում այն չընկալվի որպես հենց ագրեսիա։


Սխալ հաշվարկ էին կառուցել։ Ինչպեսև Ալիևը, որը վերադառնալով Բաքու, հասկացավ, որ իր բլիցկրիգը ճաք է տալիս։ Եվ ահա այդ ժամանակ արդեն Ռուսաստանը, որն իր հստակ դիրքորոշումն ուներ, ապրիլի 4-ին զորավարժություններ սկսեց Ադրբեջանի հյուսիսային սահմանի վրա։ Ապրիլի 3-ին Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ արտահայտվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ ապրիլի 2-ին դրանք բավական կոշտ մեկնաբանել էր նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այսպիսիք են փաստերը, որոնց համառորեն դեմ էր գնում այսօր Հայաստանի վարչապետի աթոռին նստած անձնավորությունը։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարզապես կաշվից դուրս էր գալիս՝ մեղադրելով Ռուսաստանին իբր որպես Ադրբեջանի դաշնակից կատարած գործողությունների մեջ։ Մինչդեռ իրականությունը միանգամայն այլ է։


Ահա ուրեմն, թող ապրիլյան պատերազմի հարցերով հանձնաժողովը հետաքննի այս ամենը, ներառյալ 2016 թվականի ապրիլյան իրադարձություններին նախորդած աշխարհաքաղաքական գործընթացները։ Այդժամ անմիջապես պարզ կդառնա, թե ում ականջներն են ցցված այդ ամենի հետևից։ Իսկ ամեն ինչ հստակեցնելուց հետո նույն հանձնաժողովը կարող է կոնկրետ երկրին ուղղված կոնկրետ քաղաքական հայտարարություն անել՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հրահրման և աջակցության համատեքստում։


-Դա՝ ինչ վերաբերում է քաղաքական տեսանկյուններին: Իսկ ռազմակա՞նը։

 

-Այդ հանձնաժողովում չկան ռազմական փորձագետներ. ի՞նչ ռազմական տեսանկյունների մասին կարող է լինել խոսքը: Եթե աչքի անցկացնենք հենց նույն Անդրանիկ Քոչարյանի կենսագրությունը, ապա ակնհայտ կդառնա, որ ռազմական ոլորտին նա առնչվում է այնքանով, որքանով Լևոն Տեր-Պետրոսյանը նրան էր տվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնը՝ ՀՀՇ-ին նվիրվածության և լավ վարքի համար։ Նրա գլխավորած հանձնաժողովն այսօր կատարում է պատվեր, որը հիանալի ձևակերպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Համաշխարհային բանկի անցումային զարգացման հարցերով խորհրդական Ռեյ Ջենինգսը՝ 2019 թվականի փետրվարին Քարնեգի հիմնադրամի կայքում (CarnegieEndowmentforInternationalpeace) հրապարակված իր զեկույցում։

 

-Հիշում եմ։ Զեկույցը կոչվում էր «Upgrading U. S. Support for Armenia's Postrevolution Reforms». Եթե բաց թողնենք ժողովրդավարության մասին բլբլոցն ու նման բաները, ապա բուն էությունը հանգում է «թավշյա հեղափոխությունից» հետո Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում ժողովրդավարությանը «հզոր աջակցություն» ցուցաբերելու անհրաժեշտությանը, Մոսկվայի ազդեցությունից ու եվրասիական ինտեգրման գործընթացներից Հայաստանը պոկելու, ՆԱՏՕ-ին մոտեցնելու ի հայտ եկած հնարավորությունն օգտագործելուն, անցումային արդարադատության և ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում օգնելուն։ Վերջինիս առումով այնտեղ կա մի հետաքրքիր արտահայտություն։ Ջենինգսը գրում է, որ «Փաշինյանը հասարակական շատ ավելի մեծ աջակցություն է վայելում, քան իր նախորդները, ինչը, հնարավոր է, նրան թույլ կտա առաջ մղել բախման կարգավորման համար անհրաժեշտ տարբեր ցավոտ զիջումները և համազգային խոսակցություն սկսել հակամարտության ապագայի մասին»:


-Այո՛... Իսկ որպեսզի ամեն ինչ ստացվի ի բավարարումն արևմտյան պատվիրատուների, պետք է վերացնել բոլոր խոչընդոտները։ Խոչընդոտն առաջին հերթին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Տեսեք, թե կռված մարդկանցից քանի՜-քանիսին դուրս նետեցին պահունակից. Լևոն Մնացականյանին, Վիտալի Բալասանյանին, Սամվել Կարապետյանին... Այդ հանձնաժողովը ստեղծվել է անդրօվկիանոսյան պատվիրատուների հրահանգն ու նրանց հանձնարարած տնային առաջադրանքը կատարելու համար։ Այսօր անազատության մեջ են Արցախի ազատագրման գործում անժխտելի ներդրում ունեցող երկու մարդ: Անկախ նրանից, թե արդյոք նրանք թույլ են տվել օրենքի խախտումներ այլ հոդվածներով, թե ոչ։ Խոսքը Մանվել Գրիգորյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Նրանք նստած են այն պատճառով, որ այդ մարդկանց ազդեցությունը և՛ Արցախում, և՛ «Երկրապահ»-ում այնքան մեծ է, որ կարող են խոչընդոտել Արցախյան հիմնախնդրի ցանկացած հակահայկական լուծմանը։

 

-Հանձնաժողովի աշխատանքի համար ի՞նչ կոնկրետ հետաքրքրություն է ներկայացնում Սերժ Սարգսյանը:

 

-Իհարկե, լինելով Հայաստանի նախագահն այն ժամանակ, նա առավել քան լավատեղյակ է 2016 թվականի ապրիլյան իրադարձություններին։ Բայց չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը կբացահայտի ողջ այն տեղեկատվությունը, որին տիրապետում է։ Եվ ահա թե ինչու։ Եթե, կրկնում եմ, նայենք, թե իրենցից ինչ են ներկայացնում այդ հանձնաժողովի անդամները, նրանց կենսագրությունները, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Իշխանափոխությունից հետո շատ արագ պարզ կդառնա, թե որ երկրների օգտին են արդեն տարիներ շարունակ աշխատում այդ հանձնաժողովի որոշ անդամներ։ Ուստիև Սերժ Սարգսյանը կասի այն, ինչ հարկ կհամարի, և հաստատ չի բացահայտի պետական ու ռազմական գաղտնիքները։

 

-Կարծում եք, որ հարցերի էությունը կարող է ամփոփված լինել նրանից այդպիսի տեղեկատվություն կորզելու մե՞ջ:

 

-Եվ ոչ միայն...

 






Դիտումների քանակ 21228


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

քոչարյան անդոն ազգային անվտանգության սպառնալիք է հայտնաբերել

քոչարյան անդոն ազգային անվտանգության սպառնալիք է հայտնաբերել

Մայիսի 19, 2020


քոչարյան անդոն այն եզակի խայտառակություններից է, որոնց մասին ասում են. երեսին թքում են, ասում է՝ անձրև է գալիս: Միքայել Մինասյա...

քոչարյան անդոյի հանձնաժողովը լուրջ գործ է անում

քոչարյան անդոյի հանձնաժողովը լուրջ գործ է անում

Մայիսի 18, 2020


քոչարյան անդոյի՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա կեղտ բռնելու հանձնաժողովն այսօր երկրորդ անգամ հրավիրել էր կարապետյան արշակ...

Լակոտակրատիան ջղաձգումների մեջ է, դուրս են տալիս ամբախ-զամբախ

Լակոտակրատիան ջղաձգումների մեջ է, դուրս են տալիս ամբախ-զամբախ

Մայիսի 13, 2020


Միքայել Մինասյանը երեկ խայտառակեց ժողովրդի վարչապետին՝ ասելով, որ իր և իր ազգականների չտեսության պատճառով Փաշինյան Նիկոլը կրակն...

Ինչո՞վ է զբաղվել քոչարյան անդոյի զավակը ծառայելու փոխարեն

Ինչո՞վ է զբաղվել քոչարյան անդոյի զավակը ծառայելու փոխարեն

Ապրիլի 19, 2020


Ազգային ժողովիապրիլյան պատերազմի մասնակիցների վրա կետղ բռնելու հանձնաժողովի նախագահ քոչարյան անդոն տղային թռցրել է բանակից: Ձևա...

քոչարյան անդոյի թալանի հանգամանքների ուսումնասիրման փաստահավաք խումբ է ստեղծվել

քոչարյան անդոյի թալանի հանգամանքների ուսումնասիրման փաստահավաք խումբ է ստեղծվել

Ապրիլի 17, 2020


քոչարյան անդոյի ուշքը գնում է կեղտոտ գործերի և ուրիշների գործերի վրա կեղտ բռնելու համար: Պատահական չէ, որ հենց նա է գլխավորում ...

Պրն Գռզոն ու քոչարյան անդոն հայտ են ներկայացնում գողական աշխարհում

Պրն Գռզոն ու քոչարյան անդոն հայտ են ներկայացնում գողական աշխարհում

Ապրիլի 13, 2020


Միջանձնային հարաբերությունները Հայաստանում հանրային հիերարխիայում գլխավոր դերն են խաղում: Սուքիասյան Խաչատուրը մինչև պատգամավոր...

 քոչարյան անդրանիկի գործը բարդանում է՝ երկրում ալկոգել շատ կա

քոչարյան անդրանիկի գործը բարդանում է՝ երկրում ալկոգել շատ կա

Ապրիլի 6, 2020


Ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա կեղտ բռնելու պառլամենտական հանձնաժողովի նախագահ քոչարյան անդոն երազանքներով ապրող տղա է: Եր...

Գեներալ Խաչատուրովը չի արդարացնում պեդերաստի և պառվաբոզի մարդու հույսերը

Գեներալ Խաչատուրովը չի արդարացնում պեդերաստի և պառվաբոզի մարդու հույսերը

Ապրիլի 5, 2020


Հայրենասեր դասալիք, անկախ միասեռական և արևմտական բաբաջանյան արմանին հանգիստ չի տալիս ապրիլյան պատերազմը, ամեն կերպ նա այդ հաղթա...

Ողջ ժողովուրդը սպասում է քոչարյան անդոյի խոսքին

Ողջ ժողովուրդը սպասում է քոչարյան անդոյի խոսքին

Ապրիլի 2, 2020


Ազգային ժողովի՝ Փաշինյան Նիկոլի ստեղծած քննիչ հանձնաժողովի նախագահ քոչարյան անդրանիկն այսօր պղծեց Եռաբլուրը՝ իր արևին հարգանքի ...

քոչարյան անդո. կեղտ, կեղտ և միայն կեղտ («պայքար, պայքար մինչև վերջ» լևոնական շարքից)

քոչարյան անդո. կեղտ, կեղտ և միայն կեղտ («պայքար, պայքար մինչև վերջ» լևոնական շարքից)

Մարտի 31, 2020


Ինչպես հայտնի է, 2019թ. մայիսի 20-ին, Ռոբերտ Քոչարյանի երկրորդ ազատվելուց հետո, Փաշինյան Նիկոլը, բացի դատարանները շրջափակելուց,...

Ի՞նչ է գրել գեներալ Խաչատուրովը քոչարյան անդոյին

Ի՞նչ է գրել գեներալ Խաչատուրովը քոչարյան անդոյին

Մարտի 26, 2020


Ինչպես հայտնի է, քոչարյան անդոն Նեմեց Ռուբոյի ինադու որոշել էր իր՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հան...

Սարսափած է Սարգսյան Արմենը

Սարսափած է Սարգսյան Արմենը

Մարտի 26, 2020


Նախագահ Սարգսյան Արմենը չափազանց մուղաթ է իր առողջությանը: Մի քանի օր առաջ ընդունել էր թորոսյան արսենին, որը դիմակով էր, ինչից ...

Լեգիտիմ քոչարյան անդոն խորհում է կեղտ բռնելու մասին

Լեգիտիմ քոչարյան անդոն խորհում է կեղտ բռնելու մասին

Մարտի 17, 2020


Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և այլնի հանձնաժողովի նախագահ քոչարյան անդրանիկը շատ է սիրում հարցազրույցի գնալ բաբա...

Հայաստանում ծնվում է նոր գիտնական

Հայաստանում ծնվում է նոր գիտնական

Փետրվարի 20, 2020


քոչարյան անդոյի զավակը գիտնական է դառնում: Ոչ թե տաղանդի պրոֆիցիտից, այլ շատ ավելի պարզ պատճառով՝ Ազգային ժողովի պաշտպանության,...

քոչարյան անդրանիկը վայելում է իր երջանկության մայրամուտը

քոչարյան անդրանիկը վայելում է իր երջանկության մայրամուտը

Փետրվարի 7, 2020


քոչարյան անդոն Փաշինյան Նիկոլի հանձնարարությամբ շարունակում է ստորացնել ու նսեմացնել ՀՀ Զինված ուժերի գեներալներին: Այսօր ապագա...

Վտանգված է քոչարյան անդրանիկի ոտքը

Վտանգված է քոչարյան անդրանիկի ոտքը

Փետրվարի 5, 2020


քոչարյան անդոն, ըստ ամենայնի, իր գլխին փորձանք է ման գալիս: Եթե այսպես շարունակվի, ապա իշխանափոխությունից հետո նա չի հասցնի երկ...

Ինչքա՞ն կմնա քոչարյան անդոն ոտքի վրա

Ինչքա՞ն կմնա քոչարյան անդոն ոտքի վրա

Դեկտեմբերի 20, 2019


1991 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ, երբ գոյությունը դադարեցրեց Խորհրդային Միությունը, Գյումրիում կուտակված էր ավելի շատ շին...

Էս էլ ձեզ քոչարյան անդո

Էս էլ ձեզ քոչարյան անդո

Դեկտեմբերի 16, 2019


Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին անդրադարձել է նաև պրն քոչարյան անդոն: Սա ասում է, թե, իբր, Նեմեց Ռուբոյի վրա խաչ է քաշ...

SOS. Նեմեցը ձեռնոց է նետել ժողովրդի վարչապետին

SOS. Նեմեցը ձեռնոց է նետել ժողովրդի վարչապետին

Դեկտեմբերի 14, 2019


Ռուբեն Հայրապետյանի երեկվա աղմկահարույց հայտարարությունները անտարբեր չթողեցին ոչ ոքի: Ով ասես չարտահայտվեց: Անգամ զարմանալի բան...

Շարմազանովը ճիշտ է, քոչարյան անդոն` սխալ

Շարմազանովը ճիշտ է, քոչարյան անդոն` սխալ

Դեկտեմբերի 9, 2019


Թալանչի քոչարյան անդոն, որն այսօր աշխատում է Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ և գլխավորում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ