Խայտառակություն առանց մեկնաբանության

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Ապրիլի 11, 2020
Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Ստանիսլավ Տարասով

 

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ կոչ անելով երկրին հատկացնել անհապաղ վարկ 5 մլրդ դոլարի չափով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ «Ես կոչ եմ անում միջազգային կազմակերպություններին՝ կատարել իրենց պարտականությունները։ Մենք ԱՄՀ անդամ ենք։ Վարկերի տրամադրման հարցում խտրականություն չպետք է լինի»,- ասել է նա՝ երկրի կառավարության անդամների առջև հանդես գալով տեսակոնֆերանսի ռեժիմով։

 

Սա Թեհրանի առաջին դիմումն էր ԱՄՀ-ին 1979թ. Իսլամական հեղափոխության ժամանակներից ի վեր։ Բայց, ինչպես տեղեկացրել է ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, ամերիկացիները արգելափակել են իրանական հայցադիմումը։ The Wall Street Journal-ը, հղում կատարելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ունեցած աղբյուրներին, ճշտում է, որ Իրանի կառավարության հաշիվների վրա բավականաչափ միջոցներ կան վիրուսի տարածման դեմ պայքարի համար, իսկ եթե ԱՄՀ-ն ֆինանսավորի Թեհրանին, ապա նա փողերը կօգտագործի ոչ թե ըստ նշանակության, այլ դրանք կուղղի տնտեսության այն հատվածին, որը տուժել է ամերիկյան պատժամիջոցներից։ Կամ էլ միջոցները կուղղի Մերձավոր Արևելքում իր դաշնակիցներին ֆինանսավորելուն։ Ի դեպ, մի փոքր ավելի վաղ ԱՄՀ-ն խուսափել էր դիտարկել այդ նույն հինգ մլրդ դոլարի հայցը, որ խնդրել էր Վենեսուելան՝ վկայակոչելով այն, որ «կազմակերպությունում չեն հասկանում, թե ով է լատինամերիկյան երկրում նախագահը և ում տան փողը», իսկ Վաշինգտոնը կասկածներ էր հայտնել, թե Կարակասը հատկացված միջոցները կծախսի կոնկրետ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

 

Տեղեկություններ եղան նաև այն մասին, որ Թուրքիայի կառավարությունում է դիտարկվում ԱՄՀ-ից վարկ ստանալու հարցը՝ վիրուսի դեմ պայքարի արտակարգ ծրագրի շրջանակում։ Bloomberg-ի տվյալներով՝ Թուրքիայի Կենտրոնական բանկի արժութային պաշարները սպառված են, իսկ զուտ պաշարները, հաշվի առնելով բոլոր պարտավորությունները, զրոյից ցածր նիշի վրա են գրանցվում, ընդ որում՝ երկիրն ունի ավելի քան 170 մլրդ դոլարի պարտք, որը պետք է մարվի հաջորդ տարվա ընթացքում։ Եվ Անկարան զգուշանում է, որ ստեղծված պայմաններում նրան կառաջադրվեն այնպիսի պահանջներ կամ պայմաններ, որոնք, ըստ Bloomberg-ի, «վերջ կդնեն Էրդողանի՝ ցանկացած գնով աճի հասնելու վրա հիմնված տնտեսական քաղաքականությանը»։ Ժամանակին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում էր, որ դեմ է «գաղութատիրությանն ու ստրկությանը», որոնց աղբյուր է հանդիսանում ԱՄՀ-ն։ Եթե վերադառնանք Իրանին, ապա այնտեղ հիանալի հասկանում են, որ ԱՄՆ-ն օգտվում է գերիշխող ազդեցությունից ԱՄՀ-ում, և հեշտ է կանխատեսել նրա գործողությունները Թեհրանի հադեպ։ Ուստի, Իրանի «կորոնավիրուսային դիվանագիտությունը» նաև այլ աստառ ունի։

 

Թեհրանի հայցը ներկայում ԱՄՀ-ում իրավաբանական ընթացակարգ է անցնում։ ԱՄՀ հրաժարումը Իրանին վարկ հատկացնելուց՝ համավարակի դեմ պայքարի պայմաններում, խափանում է այն քաղաքական ուժերի դիրքերը, որոնք դեռևս հոգու խորքում ԱՄՆ-ի հետ հնարավոր երկխոսության հույս ունեն՝ գոնե ինչ-որ «կամուրջների» անցկացման օգնությամբ։ Ինչպես կարծում է Իրանի տնտեսական հարցերով փոխնախագահ Մոհամեդ Նահավանդյանը, «երբ մենք բախվում ենք հիվանդության բռնկման հետ ողջ աշխարհում, կարևոր է հասկանալ միմյանց, և եթե հիվանդությունը չզսպվի աշխարհի ինչ-որ մասում, մենք փաստորեն կօգնենք, որ այն տարածվի աշխարհի այլ մասերում»։ Իր իսկ խոսքերով՝ «սա ներքին հարց չէ, այլ, ավելի շուտ, գլոբալ հարց, որը պետք է լրջորեն դիտարկվի»։ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան արդեն կազմակերպել են դեպի Իրան բժշկական ապրանքների արտահանումը՝ առաջին անգամ գործի դնելով մի մեխանիզմ, որն ստեղծվել է ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու նպատակով։ Պոմպեոն ակնարկում էր, որ Վաշինգտոնը կարող է դիտարկել Թեհրանի և մյուսների հանդեպ պատժամիջոցների մեղմման հնարավորությունը։ Սակայն բանը հայտարարություններից այն կողմ չի անցել։ Դրանից հետո Ռոհանին հայտարարեց, որ ԱՄՆ-ը բաց է թողել «հիանալի պատմական հնարավորությունը»՝ չեղարկելու պատժամիջոցների ռեժիմն Իրանի հանդեպ։

 

Եթե դատելու լինենք ամերիկյան մամուլի հրապարակումներից, ապա Սպիտակ տանը տեղի է ունենում «հայեցակարգերի ճակատամարտ» իրանական քաղաքականության կառուցման հարցում։ Այսպես, The American Conservative պարբերականը կարծում է, որ Թրամփը պետք է «Իրանի հանդեպ միակողմանի մարդասիրական ժեստ անի և գնա որոշ տնտեսական պատժամիջոցների մեղմման, քանի որ այդ երկիրը մերձավորարևելյան մյուս երկրներից ավելի շատ է տուժել վիրուսից»։ Բայց այդ ժեստը պետք է ուղեկցվի Թեհրանի համաձայնությամբ՝ բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ՝ «առանց նախապայմանների», իսկ այս սցենարի խափանման դեպքում կարելի կլինի «Իրանի մեկուսացման պատասխանատվությունն իրենց վրայից դնել այաթոլաների ու նրանց ռեժիմի վրա»։ Մի կողմից՝ սցենարիստների մտահղացմամբ, դա կարող է հանգեցնել Իրանում ներքաղաքական պայքարի սրման այսպես կոչված արևմտականների և պահպանողականների միջև, մյուս կողմից՝ թույլ կտա Թրամփին «նախաձեռնությունը վերցնել դեմոկրատներից իրանական ուղղությամբ», որոնք ճիշտ են համարում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը, որը հանգեցրեց Իրանի հետ միջուկային համաձայնագրի ստեղծմանը։

 

«Կորոնավիրուսի դեմ պայքարում պետք է հայտարարել Իրանի կառավարիչների հետ միավորվելու մասին,- կոչ է անում The American Conservative-ը։- Իսկ հետո գործել ըստ հանգամանքների՝ իրավիճակը պրոյեկտելով Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի վրա»։ Բայց ահա թե ինչ պահ կա։ Անցած տարվա աշնանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսություն հաստատելու միջնորդական ջանքերով զբաղվելով, առաջարկում էր իրանցիներին տալ 15 մլրդ դոլարի վարկ, որպեսզի, ինչպես հավաստիացնում են ֆրանսիացի որոշ փորձագետներ, «նրանց կվանեն Մոսկվայից և Դամասկոսից»։ Սակայն այդ նախագիծը խափանվեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից, որը, ամերիկյան Foreign Policy պարբերականի կարծիքով, «լիովին զուրկ է արտաքին քաղաքականության ռազմավարական տեսլականից», իսկ նրա «անձնական ատելությունը Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Զարիֆի հանդեպ պարզապես չափից ավելի է»։ Պոմպեոն անընդհատ միայն բարձրացնում է նշաձողը՝ «Իրանում ուժեղացնելով կոշտ գծի կողմնակիցների դիրքերը», ինչն էլ ավելի է նվազեցնում այնտեղ ռեժիմի փոփոխության հավանականությունը։ «Եվ այս ամենը մտահղացվել է մի երկրի պատճառով,- ընդգծում է Foreign Policy-ն,- որը թեև ունի լուրջ կոնֆլիկտներ ԱՄՆ-ի ու նրա գործընկերների հետ տարածաշրջանում, բայց որևէ շոշափելի սպառնալիք չի պարունակում Ամերիկայի անվտանգության և բարգավաճման համար»։

 

Իհարկե, Թեհրանն ուշադիր հետևում է ամերիկյան գզվռտոցներին ու նույնպես փորձում է խաղալ «լարերի» վրա։ Արժե Իրանի համար փոխզիջման գնալ, իսկ Թրամփը կարող է հայտարարել Պոմպեոյի հետ «մեծ փոխըմբռնման շրջանի» ավարտի մասին, որպեսզի սկսի նոր քաղաքականության իրականացումը Մերձավոր Արևելքում, որտեղ ամերիկացիների «թիկունքին շնչում են Ռուսաստանն ու Չինաստանը»։ Եթե ԱՄՀ-ն արգելափակի Իրանին վարկի (ըստ էության՝ ոչ այնքան մեծ) տրամադրումը կորոնավիրուսի դեմ պայքարի համար, Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանում միայն կուժեղանա։ Իրանը գիտի ում օգնել իր համար դժվար այս շրջանում։ Չի բացառվում, որ ԱՄՀ մյուս անդամները չեն համաձայնի ԱՄՆ-ի հետ և կառաջարկեն գործողությունների իրենց սցենարը, որը կկոտրի Վաշինգտոնի հակաիրանական ռազմավարությունը։ Աշխարհը փոխվում է, համավարակը շարունակում է մոլեգնել, և շատ իրադարձություններ դեռ առջևում են։

 

Աղբյուրը՝ REGNUM տեղեկատվական գործակալություն






Դիտումների քանակ 65761


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

Մայիսի 29, 2020


Փաշինյան Նիկոլը չի արդարացնում ամերիկյան դեսպանի հույսերը: Կարծես խնդիր չպետք է լինի, կարելի է հենց վաղը ժողվարչապետին հեռացնել...

Ուշադրություն, խոսում և ադրբեջանցիներին ցուցադրում է ղասաբը

Ուշադրություն, խոսում և ադրբեջանցիներին ցուցադրում է ղասաբը

Մայիսի 28, 2020


Ղասաբ Պոմպեոն, որն Ամերիկայում պետքարտուղար է աշխատում և գիշեր-ցերեկ զբաղված է ղասաբությամբ՝ ազգերի և պետությունների սպանդ կազմ...

թորոսյան արսեն՝ դեգեներատ մարդասպան

թորոսյան արսեն՝ դեգեներատ մարդասպան

Մայիսի 27, 2020


Մարդասպանը վատ բան է, բայց եթե մարդասպանը նաև դեգեներատ է, արդեն անտանելի է: Հայ ժողովուրդը 2018-ի գարնանը որոշեց, որ իր առողջո...

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Մայիսի 25, 2020


Հայաստանում DTRA կենսալաբորատորիաների հիման վրա ամերիկացիները սկսել են մեզ համար չափազանց վտանգավոր փորձարկում՝ թեստավորում են ...

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

Մայիսի 23, 2020


Քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնող թորոսյան արսենը, Սորոսի վաստակ լինելուց զատ, նաև դեգեներատ է, երեկ Հանրայ...

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

թորոսյան արսենի տխուր ռեկորդը

թորոսյան արսենի տխուր ռեկորդը

Մայիսի 18, 2020


Կորոնավիրուսը նահանջում է աշխարհով մեկ, բացի Նոր Հայաստանից, որտեղ թափ է հավաքում: Այսօր ունենք 351 նոր դեպք, ընդհանուր թիվը հա...

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Մայիսի 16, 2020


Մոլորակի վրա մոլեգնող համավարակը, որն անվանել են կորոնավիրուս, և որն արդեն հասցրել է հաշված ամիսների ընթացքում մոտ երեք հարյուր...

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

Մայիսի 13, 2020


Մայիսի 1-ին Tert.am պարբերականի հարցմամբ Հայաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են կենսաբանական անվտանգության ռուս-հայկական հուշագրի ստոր...

Լեռնային Ղարաբաղ. ինչ ժառանգությունից է հրաժարվում Հարությունյանը

Լեռնային Ղարաբաղ. ինչ ժառանգությունից է հրաժարվում Հարությունյանը

Ապրիլի 23, 2020


Լեռնային Ղարաբաղի նորընտիր ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացրել է ղարաբաղյան հակամարտ...

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Ապրիլի 22, 2020


Վաղուց մոռացված սովորություններ ու հակումներ են հայտնաբերվում համաեվրոպական կարանտինի ժամանակներում։ Բնակչության ամբողջ խմբեր ո...

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Ապրիլի 20, 2020


Ինչպեսև պետք էր սպասել, Սպիտակ տան կողմից Պեկինի բազմակի մեղադրանքները կորոնավիրուսի համավարակի հարցում ավարտվեցին փողի, ավելի ...

Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի մասին

Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի մասին

Ապրիլի 19, 2020


COVID-19-ի տարածումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդկային բարոյազրկությունը հանդիսանում է հաջողության պայման, երբ մայր է ...

Հայաստա՛նն է ցավս

Հայաստա՛նն է ցավս

Ապրիլի 16, 2020


Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի մոլեգնող համավարակի պահին հոդված գրել արդեն այժմ նշմարվող անխուսափելի, մասշտաբային տ...

Արտակարգ դրության երկարաձգման կապակցությամբ

Արտակարգ դրության երկարաձգման կապակցությամբ

Ապրիլի 10, 2020


Փաշինյան Նիկոլի կառավարությունն այսօր երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով: Այսինքն, այս մեռած վիճակը երկրում կշարունա...

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Ապրիլի 9, 2020


«Московский комсомолец» մոսկովյան պարբերականը ուշադրություն է դարձրել ՀՀ տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաներին։ Հայտնի է, ...

Պատերազմն Ամերիկայի համար մնում է ամենաիրական ելքն իրավիճակից

Պատերազմն Ամերիկայի համար մնում է ամենաիրական ելքն իրավիճակից

Ապրիլի 9, 2020


ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր միջազգային վարչության նախկին պետ, Կոսովոյում տագնապահույզ 1999-ին օդանավակայանի զավթման նախաձեռնող...

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Ապրիլի 8, 2020


Միացյալ Նահանգները փորձում է արգելափակել ԱՄՀ գծով հինգ միլիարդ դոլարի օգնությունն Իրանին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ...

Պուտինը կատարեց սաքունց արթուրի պահանջը

Պուտինը կատարեց սաքունց արթուրի պահանջը

Ապրիլի 8, 2020


Մի քանի օր առաջ գրանտակեր սաքունց արթուրն անհագստացել էր ռուսական ռազմաբազայից բխող վտանգից և հարցազրույց էր տվել այդ կապակցութ...

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

Ապրիլի 7, 2020


Նորվեգացի հայտնի պրոֆեսոր, սոցիոլոգ Յոհան Գալթունգը, որն այս տարի 90 տարեկան է դառնում, լեգենդար մարդ է։ 1969թ. նա Օսլոյի համալ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ