Խայտառակություն առանց մեկնաբանության

Պատերազմն Ամերիկայի համար մնում է ամենաիրական ելքն իրավիճակից

Ապրիլի 9, 2020
Պատերազմն Ամերիկայի համար մնում է ամենաիրական ելքն իրավիճակից

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր միջազգային վարչության նախկին պետ, Կոսովոյում տագնապահույզ 1999-ին օդանավակայանի զավթման նախաձեռնող և կազմակերպիչ և համոզված դերժավնիկ-հակաամերիկանիստ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը «Զվեզդա» շաբաթաթերթին պատմել է այն մասին, թե ով ավելի ուժեղ կգտնվի՝ «սպիտակ» Ամերիկա՞ն, թե՞ ֆինանսական ինտերնացիոնալը, վիրտուալ դոլարի դեմ նավթի պատերազմի և Իրանի հետ ԱՄՆ հնարավոր զինված հակամարտությունում տակտիկական միջուկային զենքի կիրառման հավանականության, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է ՆԱՏՕ-ն կուլ տվել այն միջոցները, որոնք կարող էին պետք գալ եվրոպացիներին COVID-19-ին դիմակայելու հարցում։


Անգամ պատկերացնելն էր անհնար, որ ամերիկյան օդանավակայանում վայրէջք կկատարի ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռ բժշկական օգնությամբ։ Ամերիկային կորոնավիրուսի դեմ պայքարում օգնում է նաև Չինաստանը, թեև Չինաստանն ու ԱՄՆ-ը գտնվում են առևտրային պատերազմի վիճակում։ Արդյո՞ք ձեզ չի թվում, Լեոնիդ Գրիգորևիչ, որ մեր աչքերի առջև ստեղծվում է նոր «եռյակ միություն», որն էլ կբաժանի աշխարհը համավարակից հետո։


- Գուցե միության նման մի ինչ-որ բան ստեղծվի էլ, բայց դա կլինի կարճաժամկետ կազմավորում։ Չէ՞ որ թե՛ կորոնավիրուսային համավարակի, թե՛ տնտեսական ճգնաժամի պատճառը, ճիշտն ասենք, մեկն է՝ նավթը։ Հաղթելով ընտրություններում՝ Թրամփը, որի թիկունքին կանգնած է հզոր արդյունաբերական լոբբին, որը հենվում է գիտության և նորագույն տեխնոլոգիայի վրա, սկսել է բավական ակտիվորեն բարձրացնել տնտեսությունը, հատկապես դրա արդյունաբերական բաղադրիչը։ Թրամփի թիկունքին կանգնած ամերիկացիներն իրենց անվանում են «սպիտակ» Ամերիկա, և նրանք վստահ են, որ ապագան իրենցն է։


Հազիվ թե այդ տեսակետը կիսեն Ուոլ սթրիթի ֆինանսիստները։


- Անգամ ոչ թե այսօր, այլ դեռ երեկ, նախորդ նախագահական ընտրություններում, «սպիտակ» Ամերիկան կռվի բռնվեց ֆինանսական ինտերնացիոնալի հետ, որը հաշվարկը կատարում էր գլոբալ ֆինանսական կայսրության, այն բանի վրա, որ դոլարը կկառավարի աշխարհը։


Եվ ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ ամերիկյան ֆինանսները գնացին այն երկրներ ու շրջաններ, որտեղ շահույթն ավելի շատ է, իսկ Ամերիկան ինքը հետ մնաց թե՛ արդյունաբերական, թե՛ անգամ ռազմարդյունաբերական առումով։ Ահա Թրամփն էլ խնդիր դրեց Ամերիկան վերադարձնել իրական, այլ ոչ թե ֆինանսական-վիրտուալ տնտեսության հուն։


Եթե հաղթի ընտրություններում։


-   Թրամփը հաղթելու բոլոր շանսերն ուներ, որովհետև իրական տնտեսությունն աճում էր, ի հայտ եկան նոր աշխատատեղեր, աշխատեց արդյունաբերական պոտենցիալը, և ֆինանսական կապիտալի մի մասը վերադարձավ Ամերիկա։ Իհարկե, ոչ մեծ մասը։ Իսկ որպեսզի ավելի մեծ անկախություն ստանա սեփական ֆինանսիստներից, այսինքն՝ միջազգային ֆինանսական ինտերնացիոնալից, անհրաժեշտ են իրական փողեր, այլ ոչ թե Դաշնային պահուստային համակարգի փոխառություններ։ Բայց իրական փող աշխատել կարելի է միայն ի հաշիվ արտասահման մատակարարումների, ի հաշիվ արտահանման։


Հասկանալի է։ Եթե առաջ ԱՄՆ-ը մի լավ վաճառվող ապրանք ուներ՝ դոլարը, ապա հետո հայտնվեց նաև թերթաքարային նավթը...


- Թերթաքարային ածխաջրածնային գործոնի համար ամերիկացիները սկսել են ներդրումներ անել դեռևս Բարաք Օբամայի օրոք։ Ներդրումներն իրոք մեծ էին, ի հայտ եկան բազմաթիվ «թերթաքարային» ընկերություններ, և Ամերիկան դուրս եկավ աշխարհում առաջին տեղը նավթարդյունահանման գծով, նավթ, որը պետք էր ինչ-որ տեղ արտահանել, իսկ շուկաներ չկան։ Այո, բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով ամերիկացիները մեծացրին մատակարարումները Եվրոպա, բայց այստեղ նրանց խանգարեցին Ռուսաստանն ու Մերձավոր Արևելքի նավթարդյունահանող երկրները։ Չնայած առևտրային պատերազմներին, հեղուկացված թերթաքարային գազի և նավթի մատակարարումները Չինաստան ավելացրին, բայց OPEC+-ի վերջին նստաշրջանում պայմանավորվել չհաջողվեց, և ածխաջրածինների գները կտրուկ նվազեցին։ Արդյունքում՝ ամերիկյան նավթարդյունահանող շատ ընկերություններ ըստ էության սնանկացան։ Եվ ԱՄՆ կառավարությունը չի կարող անվերջ աջակցել նրանց, որովհետև հեռանկարները հստակ չեն։


Իսկ ամերիկյան սեփական շուկա՞ն։


- Ի՞նչ տեղի ունեցավ։ Նախ՝ նավթամթերքների զանգվածային արտադրությունն ԱՄՆ-ում կանգ առավ, և նավթը երկրում չի բավականացնում։ Երկրորդ՝ Ամերիկայում, ինչպես հայտնի է, նավթավերամշակման գործարանների երկու ցանց կա՝ հյուսիսային և հարավային, որոնք հարմարեցված են ծծմբաջրածնով հագեցած ծանր վենեսուելական նավթին։ Բայց այստեղ գործի անցան Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք համապատասխան համաձայնագրեր կնքեցին սկզբում Ուգո Չավեսի, իսկ հետո նաև Նիկոլաս Մադուրոյի հետ, և ամերիկյան նավթավերամշակման գործարանների հարավային ցանցը կանգ առավ։


Չինական շուկան ամերիկացիների համար նույնպես գրեթե փակվեց, որովհետև, երբ նավթն էժանացավ, Պեկինը ավելացրեց գնումները Սաուդյան Արաբիայից և, ինչպես գիտենք, Ռուսաստանից։ Ընդ որում՝ հեռանկարում «Հյուսիսային հոսքը» և «Թուրքականը» կարող են ամերիկյան նավթը դուրս մղել նաև Եվրոպայից։ Ե՛վ Թրամփը, և՛ նրա թիկունքին կանգնածներն, իհարկե, հասկանում են, որ եթե չկանգնեցնեն արդյունաբերական արտադրության անկման դինամիկան, նա տանուլ կտա ընտրություններում։


Նրան պարտվել ոչ մի կերպ չի կարելի։ Եթե տանուլ տա, ցտեսություն, «սպիտակ» Ամերիկա նախագիծ։ Եվ դեմոկրատներն անգամ թոշակառու Թրամփին հանգիստ չեն թողնի։ Նրանց գոտեմարտը կենաց-մահու գոտեմարտ է։


- Իսկ ի՞նչ կարելի է նման իրավիճակում նախաձեռնել, որպեսզի բարձրացնեն իրենց գլխավոր արտահանական ապրանքի՝ նավթի տոկոսադրույքներն ու շահավետությունը։ Այստեղ առաջին պլան է դուրս գալիս պատերազմը։ Որտե՞ղ և ո՞ւմ դեմ։ Իհարկե, ոչ Չինաստանի և ոչ Ռուսաստանի։ Ամենահարմար «թեկնածությունն» Իրանն է։ Եվ Վաշինգտոնը պատերազմ պետք է սադրի այնպես, որպեսզի այդ հակամարտությանն անպայման մասնակցի Սաուդյան Արաբիան։


Սուննիների և շիաների հարաբերություններն ավելի վատ լինել չեն կարող։ Դուք կարծում եք, որ դա բավակա՞ն է, որպեսզի Էր Ռիադը պատերազմի մեջ ներքաշվի Թեհրանի դեմ։


- Սաուդցիները ամերիկացիներից ավելի պակաս շահագրգռված չեն, որպեսզի նավթի գինը բարձրանա։ Եվ առաջին հերթին թագավորական ընտանիքը, որը մասնավորեցրել է պետական նավթարդյունահանող ընկերության ակտիվների մի մասը։ Բայց դա պետք է լինի լուրջ հակամարտություն, այլ ոչ թե մի ինչ-որ սովորական բան, ուստի չի բացառվում, որ ամերիկացիները կարող են գործի դնել անգամ տակտիկական միջուկային զենք։ Բացի այդ, նշմարվում են օժանդակ երկու ուղղություններ։ Նախ՝ Եվրոպան։ Բավական է սադրել անգամ աննշան բախում ռուսաստանցի ու, ասենք էստոնացի կամ լեհ սահմանապահների միջև, որպեսզի տեղեկատվական ալիք բարձրանա, ահ տարածել Ռուսաստանի նկատմամբ, իսկ հետո ՆԱՏՕ խորհուրդ գումարել և էլ ավելի խստացնել հակառուսական քաղաքականությունը։ Այդ ժամանակ «Հյուսիսային հոսք-2»-ն և «Թուրքական հոսքը» ինքնաբերաբար կսառեցվեն։


Երկրորդ ուղղությունը Հորմուզի և Մալաքայի նեղուցներն են։ Եթե այստեղ էլ սադրեն զինված հակամարտություններ, արաբական նավթը, այդ թվում և Սաուդյան Արաբիայից, չի հասնի այդ նույն Չինաստանին, Ճապոնիային ու Կորեային, իսկ գինը կբարձրանա։ Ամերիկայի համար դա իդեալական տարբերակ է։


Պատերազմը համարվում էր տնտեսական ճգնաժամից ամենաարմատական ելքը, այդպիսին է կապիտալիզմը։ Բայց և COVID-19-ի հետևանքները, ինչպես կարելի է ենթադրել, համեմատելի կլինեն հետպատերազմյան ավերածության հետ, իսկ տնտեսությունը չի խուսափի գլոբալ վերաբեռնումից։ Դա ամերիկացիներին քի՞չ է։


- Համավարակը բաց թողնվեց արհեստականորեն, որպեսզի հարված հասցվի ԱՄՆ գլխավոր մրցակցին՝ Չինաստանին։ Բայց Չինաստանը գրեթե հաղթահարեց կորոնավիրուսը, իսկ ԱՄՆ-ում մարդկանց զանգվածային մահացություն է։ Եվ հիմա նրանք, ովքեր նախաձեռնել են համավարակը, կարող են խոստովանել, որ դա սխալ էր։ Միևնույն ժամանակ, նավթի գներն ընկան։ Այնպես որ, պատերազմն, այնուամենայնիվ, Ամերիկայի համար մնում է ամենաիրական ելքն իրավիճակից։


Ստացվում է, որ Թրամփին COVID -19-ը պետք էր, որպեսզի ծնկի բերի Չնաստանին ու Ամերիկան նորից մեծ դարձնի, բայց արդյունքում համավարակը շահավետ եղավ նրա հակառակորդների՝ ֆինանսական հատվածի՞ համար։


- Եկեք ասենք՝ դեմոկրատների համար։ Եվ ընտրությունների օրվա մոտենալուն զուգընթաց՝ դեմոկրատների և հանրապետականների միջև քաշքշուկները կուժեղանան։


Չգիտեմ՝ ֆեյք է դա, թե ոչ, բայց արդեն ի հայտ են եկել տեղեկություններ, որ այդ շտամի ենթադրյալ ստեղծողը արդեն ձերբակալված է։ Խոսքը Չառլզ Լիբերեն անունով բժշկի մասին է, որը զբաղեցնում է Հարվարդի համալսարանի կենսաբանության և քիմիայի բաժնի ղեկավարի պաշտոնը։ Եվ իբր COVID-19-ի ստեղծման աշխատանքները սկսվել են դեռևս Բարաք Օբամայի օրոք։


Նույնիսկ չեմ կասկածում, որ այժմ արդեն դեմոկրատները կփնտրեն Թրամփի թիմի կապը կորոնավիրուսի հետ։ Մի խոսքով՝ ուրախ ժամանակներ են գալիս։


Այնուամենայնիվ, ամեն բան չինացիների վրա բարդելու ցանկությունը չի վերացել։ Մանավանդ երբ Չինաստանը գրեթե հաղթահարել է համավարակը, և հիմա ունի նոր տնտեսական իրավիճակում լավ մեկնարկելու բոլոր շանսերը։


- Համավարակը չինացիներին բոլորովին պետք չէր։ Նրանք առանց վիրուսի էլ վստահ ընթանում էին դեպի համաշխարհային տնտեսության առաջնորդություն։ Եվ ամերիկացիները հասկանում էին, որ մի քանի տարի հետո տանուլ են տալու, իսկ իրական յուանը կդառնա համաշխարհայւն արժույթ ուռճացված դոլարի փոխարեն։


Ստացվում է, որ թիրախը Չինաստանն էր, բայց խփեցին իրենց ու մի բան էլ Եվրամիությա՞նը, որին անգամ ՆԱՏՕ-ն բարդ համաճարակաբանական իրադրությունում ոչնչով օգնել չի կարող։


- Եվրոպացիներն այսօր էլ ավելի են համոզվում, որ ՆԱՏՕ-ն ընդամենը ամերիկյան քաղաքականության գործիք է։ Անգամ ոչ թե պետական, այլ ամերիկյան խոշոր ընկերությունների քաղաքականության։ Դա հասկանալի դարձավ անգամ մինչև համավարակը, երբ Եվրոպային հարվածեցին ահաբեկչությունները, իսկ հետո միգրանտները։ Եվ հիմա Եվրոպան վերանում է։


ԱՄՆ-ում իրավիճակն ավելի տագնապալի է։ Բայց ինչ-որ մեկի համար՝ մահացու վիրուս, իսկ ինչ-որ մեկի համար՝ եկամուտների անկում... Դուք նախկինի պես կարծում եք, թե նման իրավիճակում զինված հակամարտության հավանականությունը բավական բա՞րձր է։


- Կարելի է և այդպես ասել։ 






Դիտումների քանակ 23033


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

թորոսյան արսեն՝ դեգեներատ մարդասպան

թորոսյան արսեն՝ դեգեներատ մարդասպան

Մայիսի 27, 2020


Մարդասպանը վատ բան է, բայց եթե մարդասպանը նաև դեգեներատ է, արդեն անտանելի է: Հայ ժողովուրդը 2018-ի գարնանը որոշեց, որ իր առողջո...

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

Մայիսի 23, 2020


Քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնող թորոսյան արսենը, Սորոսի վաստակ լինելուց զատ, նաև դեգեներատ է, երեկ Հանրայ...

թորոսյան արսենի տխուր ռեկորդը

թորոսյան արսենի տխուր ռեկորդը

Մայիսի 18, 2020


Կորոնավիրուսը նահանջում է աշխարհով մեկ, բացի Նոր Հայաստանից, որտեղ թափ է հավաքում: Այսօր ունենք 351 նոր դեպք, ընդհանուր թիվը հա...

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Մայիսի 16, 2020


Մոլորակի վրա մոլեգնող համավարակը, որն անվանել են կորոնավիրուս, և որն արդեն հասցրել է հաշված ամիսների ընթացքում մոտ երեք հարյուր...

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Ապրիլի 22, 2020


Վաղուց մոռացված սովորություններ ու հակումներ են հայտնաբերվում համաեվրոպական կարանտինի ժամանակներում։ Բնակչության ամբողջ խմբեր ո...

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Ապրիլի 20, 2020


Ինչպեսև պետք էր սպասել, Սպիտակ տան կողմից Պեկինի բազմակի մեղադրանքները կորոնավիրուսի համավարակի հարցում ավարտվեցին փողի, ավելի ...

Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի մասին

Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի մասին

Ապրիլի 19, 2020


COVID-19-ի տարածումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդկային բարոյազրկությունը հանդիսանում է հաջողության պայման, երբ մայր է ...

Հայաստա՛նն է ցավս

Հայաստա՛նն է ցավս

Ապրիլի 16, 2020


Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի մոլեգնող համավարակի պահին հոդված գրել արդեն այժմ նշմարվող անխուսափելի, մասշտաբային տ...

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Ապրիլի 11, 2020


Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ կոչ անելով երկրին հատկացնել անհապաղ վարկ 5 մլրդ դոլարի չափ...

Արտակարգ դրության երկարաձգման կապակցությամբ

Արտակարգ դրության երկարաձգման կապակցությամբ

Ապրիլի 10, 2020


Փաշինյան Նիկոլի կառավարությունն այսօր երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով: Այսինքն, այս մեռած վիճակը երկրում կշարունա...

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Ապրիլի 9, 2020


«Московский комсомолец» մոսկովյան պարբերականը ուշադրություն է դարձրել ՀՀ տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաներին։ Հայտնի է, ...

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Ապրիլի 8, 2020


Միացյալ Նահանգները փորձում է արգելափակել ԱՄՀ գծով հինգ միլիարդ դոլարի օգնությունն Իրանին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ...

Պուտինը կատարեց սաքունց արթուրի պահանջը

Պուտինը կատարեց սաքունց արթուրի պահանջը

Ապրիլի 8, 2020


Մի քանի օր առաջ գրանտակեր սաքունց արթուրն անհագստացել էր ռուսական ռազմաբազայից բխող վտանգից և հարցազրույց էր տվել այդ կապակցութ...

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

Ապրիլի 7, 2020


Նորվեգացի հայտնի պրոֆեսոր, սոցիոլոգ Յոհան Գալթունգը, որն այս տարի 90 տարեկան է դառնում, լեգենդար մարդ է։ 1969թ. նա Օսլոյի համալ...

Կորոնավիրուսը՝ խորքային պետության հրամանատարաշտաբային զորավարժություն

Կորոնավիրուսը՝ խորքային պետության հրամանատարաշտաբային զորավարժություն

Ապրիլի 7, 2020


Քաղաքական գործիչները, վերլուծաբանները և իրադարձությունների, իմաստների ու ասեկոսեների այլ մեկնաբանները տագնապահար կանխատեսում են...

Նիկիտա Խրուշչովի սև ծաղիկն ու Փաշինյան Նիկոլի կորոնավիրուսը

Նիկիտա Խրուշչովի սև ծաղիկն ու Փաշինյան Նիկոլի կորոնավիրուսը

Ապրիլի 5, 2020


Նիկիտա Խրուշչովը ամենաանհաջող սովետական ղեկավարն էր, չեմ սխալվի, եթե նրան թյուրիմացություն անվանեմ, որին ճակատագիրը հասցրեց բար...

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

Ռուս ակադեմիկոս. նոր կորոնավիրուսը մարդկության մեջ է եկել ընդմիշտ

Ռուս ակադեմիկոս. նոր կորոնավիրուսը մարդկության մեջ է եկել ընդմիշտ

Ապրիլի 4, 2020


ՌԳԱ ակադեմիկոս, վիրուսաբան Վիտալի Զվերևը «Россия-1» հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրի եթերում կոչ է արել հասկանալ, որ նոր կորոնավի...

Ռուսական կորոնավիրուսն անհանգստացնում է հայրենի գրանտակերներին

Ռուսական կորոնավիրուսն անհանգստացնում է հայրենի գրանտակերներին

Ապրիլի 3, 2020


Նոր Հայաստանի գրանտակեր հանրույթը մտահոգված է կորոնավիրուսի տարածմամբ: Բայց հայրենի Սորոսի վաստակները վտանգը տեսնում են Ռուսաստ...

Արարատի մարզպետը դեմք է, դեմք…

Արարատի մարզպետը դեմք է, դեմք…

Ապրիլի 3, 2020


Արարատի մարզպետ սարգսյան գարիկով հետագայում պետք է զբաղվեն ոչ միայն հոգեբույժները, այլև ինֆեկցիոնիստները: Ընդամենը չորս օր առաջ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ