Խայտառակություն առանց մեկնաբանության

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

Ապրիլի 7, 2020
2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

Նորվեգացի հայտնի պրոֆեսոր, սոցիոլոգ Յոհան Գալթունգը, որն այս տարի 90 տարեկան է դառնում, լեգենդար մարդ է։ 1969թ. նա Օսլոյի համալսարանում հիմնեց խաղաղության և կոնֆլիկտների հետազոտության ամբիոնը՝ դառնալով նրա ղեկավարը։ Տարբեր ժամանակներում եղել է փորձագետ և խորհրդական ՄԱԿ-ում, միջազգային բազմաթիվ հասարակական կազմակերպություններում, որոնք զբաղվում են միջազգային կոնֆլիկտների ու դրանց կարգավորման հարցերով։ Գալթունգը համարվում է նոր գիտակարգի՝ խաղաղության և կոնֆլիկտների հետազոտության հիմնադիրը պատմության, սոցիոլոգիայի, էկոնոմիկայի, անթրոպոլոգիայի, աստվածաբանության խաչման կետում։

 

1980թ. Գալթունգը մասնակցել է Մոսկվայում գիտական կոնֆերանսի աշխատանքին և շոկի ենթարկել բոլորին՝ հայտարարելով, որ 10 տարի հետո կընկնի Բեռլինյան պատը, իսկ դրանից հետո կանհետանա ԽՍՀՄ-ը։ Գալթունգը մատնանշել է խորհրդային համակարգի հինգ գլխավոր հակասությունները. 1) ԽՍՀՄ-ի և սոցիալիստական ճամբարի նրա դաշնակիցների միջև, որոնք ձգտում են Մոսկվայից անկախության; 2) ՌԽՖՍՀ-ի և մյուս միութենական հանրապետությունների միջև, որոնք ավելի մեծ ինքնավարության են հասել; 3) քաղաքի և գյուղի միջև (աճող խզում); 4) խորհրդային կուսակցական-պետական վերնախավի (նորվեգացին այն անվանում էր «սոցիալիստական բուրժուազիա») և բնակչության ճնշող մեծամասնության միջև; 5) դրամական և ապրանքային զանգվածների միջև (բնակչությունը փող ուներ, բայց ապրանքները չէին բավականացնում)։

 

Մոսկվայում այն ժամանակ ուշադրություն չդարձրին նորվեգացու գուշակությունների վրա։ Իսկ Արևմուտքը, ընդհակառակը, ոգևորվեց մարգարեությամբ և ուժեղացրեց խափանարար աշխատանքն ընդդեմ ԽՍՀՄ-ի։ Գալթունգին սկսեցին փառաբանել, անվանել նորվեգացի Նոստրադամուս...

 

Խորհրդային Միության փլուզումից հետո Գալթունգի գիտական հետաքրքրությունների գլխավոր առարկան ԱՄՆ-ը դարձավ։ Ամերիկան նա ընկալում է ոչ թե որպես սովորական պետություն, այլ որպես կայսրություն, որպես Pax Americana։ Նա բավական ճշգրիտ կանխատեսել է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը Նյու Յորքում։ 2000-ականների սկզբին Գալթունգն ասել էր, որ Ամերիկան առհասարակ ընկնելու է, այն զոհվելու է որպես կայսրություն։ Եվ Pax Americana-ի անկումը սկսվելու է 2020թ., իսկ մինչև 2025թ. լիովին կկորցնի գերտերության կարգավիճակը։ Նորվեգացին նաև հավաստիացնում է, որ ԱՄՆ միջազգային հեղինակության կորուստը կուղեկցվի այդ երկրում «ֆաշիստական տրամադրությունների աճով»։ Այս հարցի վերաբերյալ նախնական նկատառումները Գալթունգը ներկայացրել է 2004թ.։ Նա առանձնացրել է ամերիկյան հասարակության 14 հիմնական հակասություն։ Առավել կարևոր են, նորվեգացու կարծիքով, հետևյալները. 1) հակասությունները տնտեսական աճի և բարիքների բաշխման միջև (ազգային հարստության ավելի մեծ կուտակում մարդկանց նեղ խմբի ձեռքում); 2) տնտեսության ֆինանսական և իրական հատվածների միջև (իրական սեկտորի ճնշում ֆինանսական օլիգարխիայի կողմից); 3) տնտեսական հակասություններ ԱՄՆ-ի և այլ պետությունների միջև; 4) հակասություններ ԱՄՆ պետական ահաբեկչության և ճնշվող ժողովուրդների պատասխան ահաբեկչության միջև; 5) մշակութային հակասություններ ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների միջև (Հին Աշխարհին և մյուս երկրներին պարտադրվում է ԱՄՆ վուլգար, պլեբեյական զանգվածային մշակույթը); 6) ԱՄՆ-ի և Ասիայի երկրների միջև, որտեղ ստեղծվում է հակաամերիկյան դաշինք։

 

Նորվեգացին շարունակել է աշխատել կանխատեսման վրա՝ մշտապես ճշգրտելով այն։ Երբ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի օրոք Ամերիկան պատերազմ սկսեց Իրաքում, Գալթունգը դա խելագարություն անվանեց և ճշգրտումներ մտցրեց կանխատեսման մեջ։ Շնորհիվ Բուշ-կրտսերի «անձնական ջանքերի»՝ Ամերիկայի վերջնական կործանումը, ասել է նորվեգացին, կսկսվի ոչ թե 2025, այլ 2020 թվականին։

 

Երբ 2016թ. Սպիտակ տուն եկավ Դոնալդ Թրամփը, Յ.Գալթունգը հայտարարեց, որ նոր նախագահը ոչ թե կձգձգի, այլ կարագացնի մոտեցնել Pax Americana-ի վերջը։ Ուստի, վերջի ժամանակը մնում է նույնը։

 

Այսօր Ամերիկայում Գալթունգի կանխատեսումների հանդեպ հետաքրքրությունն աճել է։ Նախ՝ եկել է այդ նույն 2020 թվականը։ Երկրորդ՝ ԱՄՆ-ում սկսվել է խիստ սուր «վիրուսա-տնտեսական» ճգնաժամ, որը կարող է կտրուկ թուլացնել ԱՄՆ դիրքերն աշխարհում։ Նորվեգացին իր կանխատեսումից չի հրաժարվում. վրա հասած ճգնաժամը, նրա կարծիքով, ամերիկյան կայսրության կործանումն անխուսափելի է դարձնում մինչև ընթացիկ տարեվերջ։






Դիտումների քանակ 22347


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

Մայիսի 29, 2020


Փաշինյան Նիկոլը չի արդարացնում ամերիկյան դեսպանի հույսերը: Կարծես խնդիր չպետք է լինի, կարելի է հենց վաղը ժողվարչապետին հեռացնել...

Ուշադրություն, խոսում և ադրբեջանցիներին ցուցադրում է ղասաբը

Ուշադրություն, խոսում և ադրբեջանցիներին ցուցադրում է ղասաբը

Մայիսի 28, 2020


Ղասաբ Պոմպեոն, որն Ամերիկայում պետքարտուղար է աշխատում և գիշեր-ցերեկ զբաղված է ղասաբությամբ՝ ազգերի և պետությունների սպանդ կազմ...

թորոսյան արսեն՝ դեգեներատ մարդասպան

թորոսյան արսեն՝ դեգեներատ մարդասպան

Մայիսի 27, 2020


Մարդասպանը վատ բան է, բայց եթե մարդասպանը նաև դեգեներատ է, արդեն անտանելի է: Հայ ժողովուրդը 2018-ի գարնանը որոշեց, որ իր առողջո...

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Մայիսի 25, 2020


Հայաստանում DTRA կենսալաբորատորիաների հիման վրա ամերիկացիները սկսել են մեզ համար չափազանց վտանգավոր փորձարկում՝ թեստավորում են ...

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

Մայիսի 23, 2020


Քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնող թորոսյան արսենը, Սորոսի վաստակ լինելուց զատ, նաև դեգեներատ է, երեկ Հանրայ...

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

թորոսյան արսենի տխուր ռեկորդը

թորոսյան արսենի տխուր ռեկորդը

Մայիսի 18, 2020


Կորոնավիրուսը նահանջում է աշխարհով մեկ, բացի Նոր Հայաստանից, որտեղ թափ է հավաքում: Այսօր ունենք 351 նոր դեպք, ընդհանուր թիվը հա...

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Մայիսի 16, 2020


Մոլորակի վրա մոլեգնող համավարակը, որն անվանել են կորոնավիրուս, և որն արդեն հասցրել է հաշված ամիսների ընթացքում մոտ երեք հարյուր...

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

Մայիսի 13, 2020


Մայիսի 1-ին Tert.am պարբերականի հարցմամբ Հայաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են կենսաբանական անվտանգության ռուս-հայկական հուշագրի ստոր...

Փաշինյան Նիկոլը Թրամփին ասելիք ունի

Փաշինյան Նիկոլը Թրամփին ասելիք ունի

Ապրիլի 24, 2020


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ավանդական ուղերձով է հանդես եկել՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Վաղը հայ ժողովրդի պար...

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Ապրիլի 22, 2020


Վաղուց մոռացված սովորություններ ու հակումներ են հայտնաբերվում համաեվրոպական կարանտինի ժամանակներում։ Բնակչության ամբողջ խմբեր ո...

Ասրյան Խաչիկն ընդդեմ Դոնալդ Թրամփի

Ասրյան Խաչիկն ընդդեմ Դոնալդ Թրամփի

Ապրիլի 20, 2020


«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Ասրյան Խաչիկը խելոք և պահանջված բան է արել. դիմել է ԱՄՆ նախագահ Դոնա...

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Ապրիլի 20, 2020


Ինչպեսև պետք էր սպասել, Սպիտակ տան կողմից Պեկինի բազմակի մեղադրանքները կորոնավիրուսի համավարակի հարցում ավարտվեցին փողի, ավելի ...

Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի մասին

Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի մասին

Ապրիլի 19, 2020


COVID-19-ի տարածումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդկային բարոյազրկությունը հանդիսանում է հաջողության պայման, երբ մայր է ...

Հայաստա՛նն է ցավս

Հայաստա՛նն է ցավս

Ապրիլի 16, 2020


Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի մոլեգնող համավարակի պահին հոդված գրել արդեն այժմ նշմարվող անխուսափելի, մասշտաբային տ...

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Ապրիլի 11, 2020


Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ կոչ անելով երկրին հատկացնել անհապաղ վարկ 5 մլրդ դոլարի չափ...

Արտակարգ դրության երկարաձգման կապակցությամբ

Արտակարգ դրության երկարաձգման կապակցությամբ

Ապրիլի 10, 2020


Փաշինյան Նիկոլի կառավարությունն այսօր երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով: Այսինքն, այս մեռած վիճակը երկրում կշարունա...

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Ապրիլի 9, 2020


«Московский комсомолец» մոսկովյան պարբերականը ուշադրություն է դարձրել ՀՀ տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաներին։ Հայտնի է, ...

Պատերազմն Ամերիկայի համար մնում է ամենաիրական ելքն իրավիճակից

Պատերազմն Ամերիկայի համար մնում է ամենաիրական ելքն իրավիճակից

Ապրիլի 9, 2020


ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր միջազգային վարչության նախկին պետ, Կոսովոյում տագնապահույզ 1999-ին օդանավակայանի զավթման նախաձեռնող...

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Ապրիլի 8, 2020


Միացյալ Նահանգները փորձում է արգելափակել ԱՄՀ գծով հինգ միլիարդ դոլարի օգնությունն Իրանին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ