Խայտառակություն առանց մեկնաբանության

Կորոնավիրուսը՝ խորքային պետության հրամանատարաշտաբային զորավարժություն

Ապրիլի 7, 2020
Կորոնավիրուսը՝ խորքային պետության հրամանատարաշտաբային զորավարժություն

Քաղաքական գործիչները, վերլուծաբանները և իրադարձությունների, իմաստների ու ասեկոսեների այլ մեկնաբանները տագնապահար կանխատեսում են, որ գլոբալ ֆինանսատնտեսական ցնցումների և կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից հետո աշխարհը կհայտնվի այլ աշխարհապատմական չափման մեջ, որը բոլորովին նման չի լինի երկրային քաղաքակրթության ներկայիս փուլին, որն ուղղված է շահույթի կորզմանը, տոտալ սպառմանն ու հաճույքներ ստանալուն։

 

Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի փորձագետ Ֆյոդոր Պաշինի գնահատականներով՝ աշխարհիս այսպես կոչված հզորները, աշխարհի երկրների մեծ մասում մասնաճյուղեր ունեցող «խորքային պետության» կազմակերպիչները («համաշխարհային անդրկուլիս», «աշխարհակարգի ճարտարապետներ», «պատգամի որդիներ» և այլն) սպառել են Երկիր մոլորակի բնակիչների կրճատման ակնհայտ ու ծածուկ միջոցների և գործիքների ողջ զինանոցը՝ պատերազմներ, տեխնածին և բնակլիմայական արհավիրքներ, սոցիալական ցնցումներ, սեքսուալ հեղափոխություն, թմրանյութեր, գենետիկ մոդիֆիկացված մթերքներ և այլն։

 

REGNUM տեղեկատվական գործակալություն. Եթե անգամ ընդունենք «գլոբալ դավադրության» առկայությունը, ապա մի՞թե «ճարտարապետները», «պատգամի որդիները» և նրանց ընտանիքները չեն ցանկանում ապրել, ողջ մնալ։

 

- Ինտերնետի դարում արդեն ապացուցելու անհրաժեշտություն չկա, որ շատ բան աշխարհում տեղի է ունենում ասես կախարդական փայտիկի ցանկությամբ՝ սկսած աշխարհին հատված կանաչ թուղթ օգտագործելու, տոտալ սպառման և գեդոնիզմի իդեալների պարտադրանքից մինչև նոն-ստոպ ռեժիմով տեղեկատվական-վիրտուալ ագրեսիայի տարածումը՝ ուղղված աշխարհի քայքայմանը, ժողովուրդների և պետությունների կառավարմանը։

 

Ներկայում, արդիականության գլխավոր և, առաջին հերթին, ազգաբնակչության սրընթաց աճի (գրեթե 8 մլրդ մարդ աշխարհում)՝ մի կողմից, և մյուս կողմից՝ տոտալ սպառման ու բնական ռեսուրսների աճող դեֆիցիտի, շրջակա միջավայրի դեգրադացիայի, ճգնաժամային այլ երևույթների աճի միջև հակասությունը հաղթահարելու համար «աշխարհի տերերը» հաշվարկը կատարում են վիրուսային համավարակների վրա։

 

Այնինչ, «աշխարհիս հզորներն» ամենից շատ վախենում են կորցնել իշխանությունն աշխարհում, որը պահում են արդեն ոչ մեկ հազարամյակ։ Գերիշխումն աշխարհում նրանց թույլ է տալիս ունենալ հսկայական հնարավորություններ և անասելի հարստություններ։ Ոչ թե հանուն փառքի, այն նրանց պետք չէ, այլ հանուն իշխանության նրանք պատրաստ են ռիսկի դիմել, զոհաբերել և մինչև վերջ գնալ ամեն ինչի, այլապես իշխանասերները կկորցնեն ամեն ինչ միանգամից՝ չբացառելով իրենց մահկանացու կյանքը։

 

REGNUM տեղեկատվական գործակալություն. Արդյո՞ք դա այսպես կոչված կոնսպիրոլոգիա չի նշանակում։

 

- Ոմանք կարող են տարակուսել, որ «աշխարհի տերերը» ապականում են, այդ թվում և այնտեղ, որտեղ ապրում են, շնչում ու մտածում։ Այսօր պատահական չէ, որ «վիրուսային համավարակի» ու ֆինանսական ճգնաժամի կործանարար հետևանքների տակ հայտնվել են թե՛ նավթադոլարների համաշխարհային ժանդարմ ԱՄՆ-ը, թե՛ Անգլիան՝ համաշխարհային ազդեցության ճանաչված կենտրոններից մեկը, թե՛ Շվեյցարիան՝ «համաշխարհային անդրկուլիսների» «ննջարանը», Իտալիան՝ Վատիկանի ծխականներով և մյուսները։

 

Վիրուսային համավարակների ընտրությունը բնավ պատահական չարվեց։ Քաղաքներում ազգաբնակչության հսկայական կուտակումն արդեն ինքնին հիվանդների, բնական ծագման վիրուսակիրների, հետևաբար՝ զանգվածային կուտակումների վայրերում ակամա փոխադարձ վարակի մեծ քանակության կուտակման նախադրյալներ է ստեղծում։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ այսօր կան թիրախային ուղղվածության ձեռակերտ վիրուսային տեխնոլոգիաների ստեղծման բոլոր հնարավորությունները , այդ թվում ռասայական, սեռատարիքային և այլն։

 

REGNUM տեղեկատվական գործակալություն. Ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս, և որ գլխավորն է՝ ինչո՞ւ է զբաղվում նման տեխնոլոգիաների ստեղծմամբ։

 

- Առկա տվյալներով՝ աշխարհում, այդ թվում անմիջապես Ռուսաստանի սահմաններին մոտ, գործում են բազմաթիվ կենսաբանական լաբորատորիաներ։ Միայն Պենտագոնն ունի 25 ժամանակակից լաբորատորիա, որոնց զգալի մասը գտնվում է հետխորհրդային տարածքում (Ղազախստան, Վրաստան, Ուկրաինա)։

 

Այլ երկրների քաղաքացիների, և առաջին հերթին՝ կառավարողների թունավորման ոչ փոքր պատմական փորձ ունի Անգլիան։ Մասնավորապես, ԶԼՄ-ներում տեղեկատվություն կա հայտնի իրադարձություններին Սոլսբերիի բրիտանական ռազմական լաբորատորիայի մասնակցության մասին։

 

Այսպիսով, աշխարհի բնակչության զանգվածային վարակումը տարատեսակ համաճարակների ու համավարակների օգնությամբ Երկիր մոլորակի չափից ավելի վերաբնակեցման պայմաններում վերածվում է աշխարհի «ավելորդ ժողովուրդների» ուտիլիզացիայի առավել արդյունավետ միջոցի, որոնց թվին են պատկանում նաև ՌԴ քաղաքացիները։

 

REGNUM տեղեկատվական գործակալություն. Երկրագնդի բնակչության մի մասին ոչնչացնել ոչ ամենականխատեսելի զենքով՝ հանուն համաշխարհային տնտեսությունը ցնցելո՞ւ։ Արժե՞ արդյոք։ Թե՞ կան համավարակի հաստատման ինչ-որ այլ նպատակներ, եթե ենթադրենք, թե դա ձեռակերտ գործընթաց է։

 

- Փորձագետների, մասնավորապես՝ «Русский Демиург» տելեգրամ-ալիքի փորձագետների գնահատականներով՝ կորոնավիրուսի չինական հետքի մասին անգլո-բրիտանական արտանետումից հետո կարելի է մեծ վստահությամբ ասել, որ համավարակի տարածումը «խորքային պետության» «հրամանատարաշտաբային զորավարժություն է»։

 

Հազիվ թե այստեղ գործն առանց առաջատար համաշխարհային հատուկ ծառայությունների և, առաջին հերթին՝ առանց «Մոսադի», ԿՀՎ-ի, Մի 5-ի կամ 6-ի գլուխ եկած լիներ։ Զորավարժությունները կոչված են ոչ միայն մշակելու փոխգործակցության մեխանիզմները, այլև լուծելու կոնկրետ խնդիրներ և, մասնավորապես, խափանելու աշխարհի և, առաջին հերթին, ՉԺՀ տնտեսությունը և միաժամանակ Սի Ցզինփինին իշխանությունից հեռացնելու նախադրյալներ ստեղծելու։ Սին դիմացավ, բայց Պեկինի դեմ միջազգային դատաստան է ծրագրվում, ինչպեսև Ռուսաստանի՝ Դոնբասի վրա խփված բոինգի հորինված պատրվակի ներքո։

 

Բացի այդ, «խորքային պետության» պլաններից է թույլ չտալ գալիք ընտրություններում նախագահ Թրամփի հաղթանակը, ապակայունացնել իրավիճակը ՌԴ-ում և աշխարհի այլ երկրներում։ Կորոնովիրուսային գործողության քողի ներքո նախաձեռնվում են աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզի վերափոխման ակտիվ քայլեր, փորձարկվում են ժողովուրդների ինքնամեկուսացման գործելակերպը, սպառման և փոխգործակցության կրճատման պարտադրանքը։

 

Կարելի է ենթադրել, թե նման հրամանատարաշտաբային զորավարժությունները առաջինն ու վերջինը չեն լինի, «համաշխարային անդրկուլիսի» խափանարար զինանոցում կան նաև այլ «նախապատատրաստուկներ» ռեզոնանսային տեղեկատվա-վիրտուալ առիթների ստեղծման համար, այդ թվում ձեռակերտ համաճարակաբանական վիրուսներ։ Մասնավորապես, Ուկրաինան իր ներկայիս՝ լաբորատորիաների ոչ փոքրաթիվ իրավիճակով ակնհայտ սպառնալիք է Եվրասիայում և, առաջին հերթին, Ռուսաստանի համար։

 

Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ «աշխարհի տերերը», իրենց երկարաժամկետ պլաններին համապատասխան, չէին կարող քայլեր չձեռնարկել, որպեսզի ողջ մնան իրենց հավատարիմ հպատակների հետ միասին, պահպանեն իրենց իշխանությունն անգամ գլոբալ ցնցումների դարաշրջանում։

 

Այսօր նման տեղեկատվություն շատ կա համաշխարհային սարդոստայնում։ Այնուամենայնիվ, նրանց ոչ մի կերպ չի հաջողվում լեզու գտնել Տեր Աստծո, նորին մեծություն Բնության հետ, որոնք ոչ մեկ հարյուրամյակ թույլ չեն տալիս իրագործել մարդատյաց ծրագրերը Երկրի վրա։

 

REGNUM տեղեկատվական գործակալություն. Մեդիաներում այսօր արծարծվում է այն տեսակետը, որի համաձայն՝ աշխարհում իրավիճակի ապակայունացման օգնությամբ իրականացվում է թվային դարաշրջանի պլանաչափ անցում, սկսվում է բնակչության «թվայնացումը», որքանո՞վ են արդարացի այս դատողությունները։

 

- Մարդկության կենսագործունեության արհեստական տարածքի ստեղծումը զուգահեռաբար, իսկ հաճախ՝ ի վնաս շրջակա բնական միջավայրի, կենդանիից արհեստական վիճակի աշխարհի փոխակերպման երկարաժամկետ ռազմավարություն է։ Այն իրականացվում է ոչ մեկ հարյուրամյակ։

 

Այն հատկապես ակտիվացավ Գութենբերգի տպագրական սարքի հայտնագործմամբ XV հարյուրամյակի կեսին, երբ հնարավոր դարձավ տպագրել թերթեր և թռուցիկներ, թղթադրամներ և այլ արժեթղթեր։ «Թույլ տվեք ինձ վերահսկել փողերի թողարկումը պետությունում, և ես գործ չեմ ունենա նրանց հետ, ովքեր գրում են դրա օրենքները»,- ժամանակին ասել է Մայեր Ռոտշիլդը՝ ներկայում առաջատար համաշխարհային ֆինանսական կլանի հիմնադիրներից մեկը։

 

Ուստի, զարմանալի ոչինչ չկա այն բանում, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը և բանկային համակարգը, երկրի մյուս ֆինանսատնտեսական շրջանակները գործում են հակառակ առողջ տրամաբանության, այդ թվում երկրի նախագահի որոշումներով։

 

REGNUM տեղեկատվական գործակալություն. Իսկ ինչպե՞ս է Ռուսաստանի Կենտրոնական բանկը կապված համաշխարհային անդրկուլիսի հետ։

 

- Ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս՝ միայն 2020 թվականի սկզբից, Կրեմլը իսկապես համարձակվեց ձեռք մեկնել «սրբություն սրբոցին»՝ ՌԴ ֆինանսատնտեսական իշխանությանը, որը գտնվում էր միջազգային ֆինանսական ինստիտուտների վերահսկողության տակ։ Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը ենթարկվեց աննախադեպ ճնշման, շանտաժի, քամահրանքի և դեմոնացման։

 

Այսօր թվային հեղափոխությունը հերթական փուլն է նոր աշխարհակարգի կառուցման ճանապարհին՝ անկախ երկրային քաղաքակրթության քաղաքակրթական, ազգային և կրոնական տարատեսակությունից։

 

«Տոտալ միքսի» կործանարար գաղափարախոսությունը ենթադրում է ոչ միայն բնական պարարտ շրջակա միջավայրի փոխակերպում մեգապոլիսների արհեստական ագլոմերացիայի, ինտերնետի վիրտուալ համակենտրոնացման ճամբարի, այլև ողջ առկա միջքաղաքակրթական տարատեսակության խառնման, այդ թվում ժողովուրդների և ազգերի ողջ մնալու իդեալների ու իմաստների, աշխարհաժողովրդագրական ու պետական տարբերությունների, բնակչության սեռատարիքային առանձնահատկությունների, կյանքի ոճերի, կերպի ու չափորոշիչների, տեխնոլոգիաների հայեցակարգերի և այլն։

 

ԼԳԲՏ ագրեսիվ հանրույթը, թմրանյութերի, մակդոնալդսների, պեպսիների ֆանտայի, ցածրահարգ երաժշտության մոդան փոխարինելու են եկել մարդկային կյանքի առողջ բնույթին, բնական լեզվամշակութային հաղորդակցությանը, օրգանական բնական սննդին, կենդանի ջրին։

 

Համաշխարհային սարդոստայնի «վիրտուալ համակենտրոնացման ճամբարը», իր մեջ կլանելով արդեն միլիարդավոր օգտատերերի՝ ավելի քան 4 մլրդ մարդ 2019-ին, կոչված է աջակցելու յուզերների մտածողության պարզունակացմանը, նրանց արտաքին աշխարհից մեկուսացնելուն, միմյանցից խորթանալուն, արագացված այլասերման և Երկրի ժողովուրդների և, առաջին հերթին, կարևոր տարածքների, որոնց թվին են պատկանում Ռուսաստանը, ՉԺՀ-ն, Իրանը և այլ երկրներ, անհետացման պայմանների ստեղծմանը։ Այդ երկրները, նախևառաջ, մարտահրավեր են նետել «համաշխարհաին անդրկուլիսի» սատանայական պլաններին։

 

REGNUM տեղեկատվական գործակալություն. Սակայն, իրականում աշխարհի պետությունները, ջանալով հաղթահարել վիրուսային համավարակի հետևանքները, ստիպված են «փակվել», մի՞թե սա արդեն չի հակասում նոր աշխարհակարգի աշխարհառազմավարությանը, չի խախտում «համաշխարհային անդրկուլիսի» պլանները։

 

- Աշխարհակարգի կառուցման նման «վնասների» գլոբալիստները մեկ անգամ չէ, որ հանդիպել են իրենց չորսհազարամյա պատմության ընթացքում, հենց դրա համար էլ նրանք մինչև այժմ չեն իրագործել իրենց բոլոր հրեշավոր ծրագրերը։

 

Չէ՞ որ Ռուսաստանը նույնպես նրանք 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակներից ցանկանում էին նետել «համաշխարհային հեղափոխության» հնոցը, որպեսզի շարժեն բոլոր բուրժույների նախանձն ու համաշխարհային հրդեհը տարածեն ու «կարմիր կոմունիստական աշխարհակարգ» սահմանեն Երկրի վրա։ Բայց չհաջողվեց, Ռուսաստանում եղբայրասպան քաղաքացիական պատերազմից առաջ եկավ ԽՍՀՄ-ը, ձևով կոմունիստական, բայց բովանդակությամբ ավանդական։

 

Սովետների երկիրը տոկաց ֆաշիզմի դեմ արյունալի պատերազմում, որն, ի դեպ, հյուսել, ոգևորել ու նետել էինասպարեզ՝ ռուս-սլավոնական ժողովրդի և գերմանական ազգի, Գերմանիայի և ԽՍՀՄ փոխադարձ ոչնչացման համար։ Արդեն մեր ժամանակներում գրեթե այդ նույն սատանայական ուժերը իշխանության բերեցին ֆաշիստներին, Բանդերայի ուղղակի ժառանգորդներին, որոնք ժամանակին ծառայել էին հիտլերյան ռեժիմին, Լվովում, Կիևում, Դնեպրում և ուկրաինական այլ քաղաքներում։

 

Երկրային քաղաքակրթության զարգացման ներկայիս սպառնալի շրջանում նման տհաճ անկանխատեսելի «վնաս» «համաշխարհային անդրկուլիսի» համար կարող է դառնալ ժողովուրդների և պետությունների առանձնանալու, ինքնուրույն զարգացման ճանապարհին կանգնելու ձգտումը՝ սեփական ուժերի վրա հենվելով, եթե պահանջվի գործել արտակարգ դրության պայմաններում։ Ներկայում արտակարգ դրությունում գործելուն ամենից շատ պատրաստ են ՉԺՀ-ն և ՌԴ-ն, այդ երկրները նաև կարող են փոխլրացնել միմյանց առևտրատնտեսական առումով։

 

REGNUM տեղեկատվական գործակալություն. Ինչպե՞ս հակադրել սա այն «մեքենային» որը կանգ չի առնում ամենաանբարո ոչ մի մեթոդի առջև՝ իր նպատակներին հասնելու համար

 

- Ռուսաստանը կարող է արագ անցնել մոբիլիզացիոն տնտեսության զարգացման ռելսերի։ Հետպատերազմյան շրջանում ԽՍՀՄ տնտեսությունը Ստալինի օրոք տարեկան չափմամբ աճեց 15-20%-ով։ Դրանով իսկ կարելի կլինի մատուցել նոր չլսված-չտեսնված անակնկալ գլոբալիստներին, հետն էլ մոտենալ Չինաստանին տնտեսության աճի տեմպերով։

 

Այսպիսով, Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությամբ, մեր երկրների լուրջ ռազմական հզորության առկայության պարագայում, հնարավոր է կասկածի տակ դնել ԱՄՆ-ի ու նրա մերձավոր դաշնակիցների, որոնք ներկայացնում են «համաշխարհային անդրկուլիսի» շահերը, ներկայիս գլոբալ տիրապետությունը։

 

Դրա համար էլ «աշխարհի տերերը» փորձում են ամեն գնով իրենց կողմը հակել ազգային էլիտաների ներկայացուցիչներին՝ նրանց չառաջարկելով ոչ մի նոր բան՝ համաշխարհային «խորքային պետության» դրածոներն իրենց երկրներում դառնալուց բացի։

 

Հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի կանխվեն գլոբալիստների՝ միջազգային անվտանգության հիմքերը խարխլելու անպատասխանատու գործողությունները, իսկ այնուհետև սկսել որոնել երկրային քաղաքակրթության գլոբալ ճգնաժամի հաղթահարման ուղիներ։

 

Աղբյուրը՝ REGNUM տեղեկատվական գործակալություն






Դիտումների քանակ 32170


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

թորոսյան արսեն՝ դեգեներատ մարդասպան

թորոսյան արսեն՝ դեգեներատ մարդասպան

Մայիսի 27, 2020


Մարդասպանը վատ բան է, բայց եթե մարդասպանը նաև դեգեներատ է, արդեն անտանելի է: Հայ ժողովուրդը 2018-ի գարնանը որոշեց, որ իր առողջո...

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

Մայիսի 23, 2020


Քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնող թորոսյան արսենը, Սորոսի վաստակ լինելուց զատ, նաև դեգեներատ է, երեկ Հանրայ...

թորոսյան արսենի տխուր ռեկորդը

թորոսյան արսենի տխուր ռեկորդը

Մայիսի 18, 2020


Կորոնավիրուսը նահանջում է աշխարհով մեկ, բացի Նոր Հայաստանից, որտեղ թափ է հավաքում: Այսօր ունենք 351 նոր դեպք, ընդհանուր թիվը հա...

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Մայիսի 16, 2020


Մոլորակի վրա մոլեգնող համավարակը, որն անվանել են կորոնավիրուս, և որն արդեն հասցրել է հաշված ամիսների ընթացքում մոտ երեք հարյուր...

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Ապրիլի 22, 2020


Վաղուց մոռացված սովորություններ ու հակումներ են հայտնաբերվում համաեվրոպական կարանտինի ժամանակներում։ Բնակչության ամբողջ խմբեր ո...

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Ապրիլի 20, 2020


Ինչպեսև պետք էր սպասել, Սպիտակ տան կողմից Պեկինի բազմակի մեղադրանքները կորոնավիրուսի համավարակի հարցում ավարտվեցին փողի, ավելի ...

Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի մասին

Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի մասին

Ապրիլի 19, 2020


COVID-19-ի տարածումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդկային բարոյազրկությունը հանդիսանում է հաջողության պայման, երբ մայր է ...

Հայաստա՛նն է ցավս

Հայաստա՛նն է ցավս

Ապրիլի 16, 2020


Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի մոլեգնող համավարակի պահին հոդված գրել արդեն այժմ նշմարվող անխուսափելի, մասշտաբային տ...

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Ապրիլի 11, 2020


Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ կոչ անելով երկրին հատկացնել անհապաղ վարկ 5 մլրդ դոլարի չափ...

Արտակարգ դրության երկարաձգման կապակցությամբ

Արտակարգ դրության երկարաձգման կապակցությամբ

Ապրիլի 10, 2020


Փաշինյան Նիկոլի կառավարությունն այսօր երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով: Այսինքն, այս մեռած վիճակը երկրում կշարունա...

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Ապրիլի 9, 2020


«Московский комсомолец» մոսկովյան պարբերականը ուշադրություն է դարձրել ՀՀ տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաներին։ Հայտնի է, ...

Պատերազմն Ամերիկայի համար մնում է ամենաիրական ելքն իրավիճակից

Պատերազմն Ամերիկայի համար մնում է ամենաիրական ելքն իրավիճակից

Ապրիլի 9, 2020


ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր միջազգային վարչության նախկին պետ, Կոսովոյում տագնապահույզ 1999-ին օդանավակայանի զավթման նախաձեռնող...

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Ապրիլի 8, 2020


Միացյալ Նահանգները փորձում է արգելափակել ԱՄՀ գծով հինգ միլիարդ դոլարի օգնությունն Իրանին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ...

Պուտինը կատարեց սաքունց արթուրի պահանջը

Պուտինը կատարեց սաքունց արթուրի պահանջը

Ապրիլի 8, 2020


Մի քանի օր առաջ գրանտակեր սաքունց արթուրն անհագստացել էր ռուսական ռազմաբազայից բխող վտանգից և հարցազրույց էր տվել այդ կապակցութ...

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

Ապրիլի 7, 2020


Նորվեգացի հայտնի պրոֆեսոր, սոցիոլոգ Յոհան Գալթունգը, որն այս տարի 90 տարեկան է դառնում, լեգենդար մարդ է։ 1969թ. նա Օսլոյի համալ...

Նիկիտա Խրուշչովի սև ծաղիկն ու Փաշինյան Նիկոլի կորոնավիրուսը

Նիկիտա Խրուշչովի սև ծաղիկն ու Փաշինյան Նիկոլի կորոնավիրուսը

Ապրիլի 5, 2020


Նիկիտա Խրուշչովը ամենաանհաջող սովետական ղեկավարն էր, չեմ սխալվի, եթե նրան թյուրիմացություն անվանեմ, որին ճակատագիրը հասցրեց բար...

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

Ռուս ակադեմիկոս. նոր կորոնավիրուսը մարդկության մեջ է եկել ընդմիշտ

Ռուս ակադեմիկոս. նոր կորոնավիրուսը մարդկության մեջ է եկել ընդմիշտ

Ապրիլի 4, 2020


ՌԳԱ ակադեմիկոս, վիրուսաբան Վիտալի Զվերևը «Россия-1» հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրի եթերում կոչ է արել հասկանալ, որ նոր կորոնավի...

Ռուսական կորոնավիրուսն անհանգստացնում է հայրենի գրանտակերներին

Ռուսական կորոնավիրուսն անհանգստացնում է հայրենի գրանտակերներին

Ապրիլի 3, 2020


Նոր Հայաստանի գրանտակեր հանրույթը մտահոգված է կորոնավիրուսի տարածմամբ: Բայց հայրենի Սորոսի վաստակները վտանգը տեսնում են Ռուսաստ...

Արարատի մարզպետը դեմք է, դեմք…

Արարատի մարզպետը դեմք է, դեմք…

Ապրիլի 3, 2020


Արարատի մարզպետ սարգսյան գարիկով հետագայում պետք է զբաղվեն ոչ միայն հոգեբույժները, այլև ինֆեկցիոնիստները: Ընդամենը չորս օր առաջ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ