Միջազգային խայտառակություն

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020
Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Արտյոմ Խաչատրյան


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական արժեքների և այլնի մասին։ Մնաց միայն միասնական արժույթը, որին, ի դեպ, նույնպես հազիվ թե ապրելու շատ կյանք է մնացել։ Կորոնավիրուսը գրեթե քայքայում է նաև ՆԱՏՕ-ն, ինչի համար պետք է նրան հուշարձան կանգնեցնել, ցանկալի է՝ Խորհրդային Միության մարշալ Կոնևի՝ Պրահայում վերջերս հանված հուշարձանի տեղում։ Բայց կորոնավիրուսին առանձնակի շնորհակալություն պետք է հայտնել այն բանի համար, որ այդ փոքրիկ, անտեսանելի, հրաշալի ու համակրելի վիրուսը հնարավորինս ի հայտ բերեց անգլոսաքսերի, առաջին հերթին՝ ամերիկացիների ողջ զազրելի, ստոր էությունը։


Այսպես, երեք օր առաջ՝ ապրիլի 2-ին, Ֆրանսիայի ԶԼՄ-ները հաստատել են Պրովանս-Ալպեր-Լազուրի ափ (ֆր.՝ PACA) շրջանի ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Չինաստանում, «հենց թռիչքուղու վրա», ամերիկացիները վերագնում են դիմակների խմբաքանակները, որոնք նախատեսված են Ֆրանսիա ուղարկելու համար։ Ֆրանսիական Գրանդ Էսթ շրջանի ղեկավար Ժան Ռոթները RTL հեռուստաալիքին հաստատել է նախօրեին հայտնված տեղեկությունն այն դեպքերի մասին, երբ չինական օդանավակայաններում վերջին պահին, «կանխիկով» ամերիկացիները վերագնել են «ֆրանսիական կողմի համար նախատեսված» բժշկական դիմակները։ Հաղորդագրություն է տարածել PACA տարածաշրջանի ղեկավար և Ֆրանսիայի Տարածաշրջանների ասոցիացիայի նախագահ Ռենո Մուզելիեն։ Նա ասել է, որ ֆրանսիական շրջաններից մեկի իշխանությունները «մի քանի միլիոն» դիմակ էին պատվիրել չինական արտադրողին։ «Պատվերը կանխավճարով իրականացվել էր, դիմակները պատրաստվել էին,- ասել է Մուզելիեն,- բայց Չինաստանում, թռիչքուղում ֆրանսիական պատվերը կանխիկ վերագնվել էր ամերիկացիների կողմից, և ինքնաթիռը, որը պետք է թռչեր Ֆրանսիա, ուղևորվել է ուղիղ Միացյալ Նահանգներ։ Ժան Ռոթները RTL հեռուստաալիքին հաստատել է այս տեղեկությունները. «Իսկապես, թռիչքուղում ամերիկացիները հանել են կանխիկ փողն ու վճարել երեք թե չորս անգամ ավելի թանկ այն պատվերների համար, որոնք մենք էինք կատարել։ Այնպես որ, իսկապես, պետք է պայքարել»։


Իսկ այն մասին, որ սա միակ դեպքը չէ, Libération թերթին, անունը չնշելու պայմանով, պատմել է Ֆրանսիայի մեկ այլ շրջանի ղեկավար։ «Դիմակներն ավելի ու ավելի են պակասում, և ամերիկացիները դրանք գնում են ամենուրեք, որտեղ գտնում են, անկախ գնից»,- ասել է աղբյուրը՝ ընդգծելով, որ ԱՄՆ գնորդները «կրկնակի գին են վճարում՝ անգամ ապրանքին չնայելով»։ «Մենք չենք կարող մեզ նման բան թույլ տալ»,- ավելացրել է ֆրանսիական շրջանի ղեկավարը։ «Բացի այդ, վերջին օրերին Չինաստանն ինքն է արգելափակել մի շարք մատակարարումներ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի իշխանությունները «մրցավազքի մեջ են մտել ժամանակի հետ»՝ փորձելով սկզբում գտնել հուսալի արտադրող (չէ՞ որ հաճախ դիմակները վատորակ են լինում), իսկ հետո՝ վճարման և Արևմտյան Եվրոպայի ամենամեծ երկիր առաքելու միջոց։


Ավելացնենք, որ, համաձայն վերջին տվյալների, Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսային վարակման մոտ 57.000 դեպք, 4032 մարդ մահացել է։



Հասկանալի է, ամերիկացիները միայն իրենց բնորոշ նման «ջենթլմենական» կերպով են վարվում բոլորի հետ, ֆրանսիացիների հետ վարվելու պարագան բնավ բացառություն չէ անգլոսաքսոնական էթիկայի և բարոյականության կանոններից։ Ճիշտ նույն լկտի ձևով նրանք վարվեցին նաև գերմանացիների հետ։ Այսպես, Բեռլինը ԱՄՆ-ին մեղադրել է «ժամանակակից ծովահենության» մեջ այն բանից հետո, երբ 200 հազար բժշկական դիմակներ, որոնք նախատեսված էին Գերմանիայի համար, ուղարկվեցին Ամերիկա։ Բեռլինի Ներքին գործերի վարչության ղեկավար Անդրեաս Գիզելի խոսքով՝ ամերիկյան արտադրության FFP2 դիմակների խմբաքանակը, որը նախատեսված էր Բեռլինի ոստիկանության համար, առգրավվել է Բանգկոկում և ուղարկվել հետ՝ ԱՄՆ, նախօրեին՝ ապրիլի 4-ին, տեղեկացրել է Բի-բի-սի-ն։ Անդրեաս Գիզելը Թրամփի վարչակազմին կոչ է արել պահպանել միջազգային առևտրի կանոնները։ «Տրանսատլանտյան դաշնակիցների հետ այսպես չեն վարվում,- դժգոհել է նա։- Անգամ գլոբալ ճգնաժամերի ժամանակ չի կարելի կիրառել Վայրի Արևմուտքի մեթոդները»։


Ամերիկյան 3M կորպորացիային, որն արտադրում է այդ դիմակները, արգելվել է այլ երկրներ արտահանել բժշկական նշանակության իր արտադրանքը Կորեայում պատերազմի ժամանակների (1950-1953) ԱՄՆ օրենքով, որը կիրառել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Ուրբաթ՝ ապրիլի 3-ին, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ պաշտպանական արտադրանքի արտադրության մասին օրենքով նա պահանջում է ամերիկյան ընկերություններից ավելացնել բժշկական ապրանքների մատակարարումները՝ երկրի կարիքները բավարարելու համար։ «Այդ ապրանքները շտապ անհրաժեշտ են մեզ ներքին սպառման համար։ Եվ մենք պետք է ստանանք դրանք»,- ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ ամերիկյան իշխանությունները իրենց տրամադրության տակ են ստացել մոտ 200 հազար N95 դիմակներ, 130 հազար վիրաբուժական դիմակներ և 600 հազար ձեռնոցներ։ Ընդ որում՝ նա չի ճշտել, թե ինչպես է այդ ամենը հայտնվել ամերիկացիների ձեռքում։


«Տրանսատլանտյան դաշնակիցների հետ այսպես չեն վարվում։ Անգամ գլոբալ ճգնաժամերի ժամանակ չի կարելի կիրառել Վայրի Արևմուտքի մեթոդները»,- գերմանացու այս խոսքերը հռետորական են հնչում... Բայց ո՞ւմ է նա դրանք ասում։ Մի քաղաքակրթության, որի բարոյական սուբստանցը խոզությո՞ւնն է։


Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են...






Դիտումների քանակ 48355


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչո՞ւ է անհանգիստ բաբաջանյան արմանը

Ինչո՞ւ է անհանգիստ բաբաջանյան արմանը

Հուլիսի 29, 2020


բաբաջանյան արմանը անհանգստացել է Պուտինի և Էրդողանի հեռախոսային զրույցից: Նրա նուրբ միասեռական հոգում կասկածներ են առաջացել առ ...

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Հուլիսի 26, 2020


Ապօրինի զավակ է ժողվարչապետ աշխատող խայտառակությունը, կատարյալ ապօրինի: Ինչի ձեռքը գցի՝ կամ կպղծի, կամ անօրեն կդարձնի: Այսպես, ...

Ամրապնդվում է Նոր Հայաստանի ինքնիշխանությունը

Ամրապնդվում է Նոր Հայաստանի ինքնիշխանությունը

Հուլիսի 23, 2020


Նոր Հայաստանը շարունակում է ինքնիշխանություն կատարելագործել, նոր բարձունքներ նվաճել ինքնիշխանության հաստատման բարդ գործում: Իսկ...

Եվրոպան շարժվում է իր ժառանգությունը ոչնչացնելու ուղղությամբ

Եվրոպան շարժվում է իր ժառանգությունը ոչնչացնելու ուղղությամբ

Հուլիսի 14, 2020


Հոլանդիայի իշխանությունները սկսել են արական և իգական սեռերի չեղարկումը օրենսդրական մակարդակով։ Նիդեռլանդների կառավարությունը, ա...

Միացյալ Նահանգները վերջնականապես Հայաստանում հաստատում է արտաքին կառավարում

Միացյալ Նահանգները վերջնականապես Հայաստանում հաստատում է արտաքին կառավարում

Հուլիսի 11, 2020


Երեկ հաղորդվեց, որ Միացյալ Նահանգները փաստացի վերցնում է Հայաստանն արտաքին կառավարման տակ՝ ուղարկելով Նոր Հայաստան կոռուպցիայի ...

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հուլիսի 7, 2020


Փաշինյան Նիկոլի ղեկավարությունը Ադրբեջանին 100 միլիոն դոլարի ուղիղ ռազմական օգնություն է տրամադրում: Եվ սա այն դեպքում, երբ հայ...

թորոսյան արսենը նոր հանձնարարություն է ստացել Ամերիկայից՝ վերջ տալ հայ ժողովրդի վերարտադրությանը

թորոսյան արսենը նոր հանձնարարություն է ստացել Ամերիկայից՝ վերջ տալ հայ ժողովրդի վերարտադրությանը

Հուլիսի 7, 2020


Դեգեներատ թորոսյան արսենը նոր հանձնարարություն է ստացել և լծվել է դրա կատարելուն: Ամերիկացիները վակցինա են արտադրում, իսկ այս ա...

Գևորգ Պետրոսյանը իոաննիսյան դանիելի հետքերով

Գևորգ Պետրոսյանը իոաննիսյան դանիելի հետքերով

Հուլիսի 6, 2020


Հավանաբար, Գագիկ Ծառուկյանի քրեական հետապնդումը ծանր է ազդել պատգամավոր Գևորգ Պետրոսյանի վրա, և նա որոշել է հետևել իոաննիսյան դ...

Դիմակ, դիմակ մինչև վերջ

Դիմակ, դիմակ մինչև վերջ

Հուլիսի 3, 2020


Փաշինյան Նիկոլի թորոսյան արսենն ու պարետ ավինյան տիկոն կորոնավիրուսի դեմ պայքարի միայն մեկ միջոց գիտեն՝ դիմակ կրել, անգամ մաքու...

Ամերիկան ոչնչացնում են էլիտայի երեխաները

Ամերիկան ոչնչացնում են էլիտայի երեխաները

Հունիսի 15, 2020


Ընդունված է համարել, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող անկարգությունները կազմակերպել են նախևառաջ ամերիկյան հասարակության ստորին խավերը՝ ս...

ԱՄՆ-ը իր համար նոր թշնամի է նշանակել

ԱՄՆ-ը իր համար նոր թշնամի է նշանակել

Հունիսի 13, 2020


Միացյալ Նահանգներն իր համար նոր թշնամի է գտել։ Այդ թշնամին արտասովոր է, անշունչ, բայց դա չի խանգարել, որպեսզի հունիսի 11-ին պետ...

Արևմտականությունն ու լակոտությունը Հայաստանում նույն երևույթն են

Արևմտականությունն ու լակոտությունը Հայաստանում նույն երևույթն են

Հունիսի 12, 2020


Հայաստանի արևմտականների ուշքը գնում է հայրենիքի ինքնիշխանության համար, սրանք ասում են, որ ինքնիշխանությունը մեր հացուջուրն է, ո...

«Կրոկոդիլ» գարիկը նախատում է Գագիկ Ծառուկյանին

«Կրոկոդիլ» գարիկը նախատում է Գագիկ Ծառուկյանին

Հունիսի 10, 2020


«Երբ երկրում արտակարգ դրություն է հայտարարված, և մենք պայքարում ենք աներևույթ թշնամու դեմ, այս պարագայում ԲՀԿ-ն, լինելով ԱԺ-ում...

Վտանգված են կարգին հայկոն և ՀՀ-ԵՄ խնամիական կապերը

Վտանգված են կարգին հայկոն և ՀՀ-ԵՄ խնամիական կապերը

Հունիսի 9, 2020


մարության հայկը՝ կարգին հայկոն, աշխարհի ամենախայտառակ քաղաքապետն է, քանի որ Հայաստանում լակոտակրատիա է իշխում, իսկ Փաշինյան Նիկ...

Բռնապետին ծնում է ամբոխը, իսկ տապալում է ժողովուրդը

Բռնապետին ծնում է ամբոխը, իսկ տապալում է ժողովուրդը

Հունիսի 6, 2020


Հայաստանում կորոնավիրուսով վարակումների դինամիկան, որը նկատվում է վերջին օրերին, չի կարող խոր տագնապի զգացողություն չառաջացնել։...

Փաշինյան Նիկոլի հակակորոնավիրուսային պայքարը արդյունքներ է տալիս

Փաշինյան Նիկոլի հակակորոնավիրուսային պայքարը արդյունքներ է տալիս

Հունիսի 5, 2020


Փաշինյան Նիկոլի ահեղ պայքարը արդունքներ է տալիս դեգեներատ սարգսյան գարիկի մարզում, կարելի է արդեն եզրակացնել, որ կորոնավիրուսն ...

Տեր-Պետրոսյան Լևոնը՝ Արիստոտելի հետքերով

Տեր-Պետրոսյան Լևոնը՝ Արիստոտելի հետքերով

Հունիսի 5, 2020


Ցինիզմը, ինչպեսև Էյնշտեյնի նշած բթությունը, տիեզերքը, մարդկային ստորությունն ու լկտիությունը, սահման չունի: Տեր-Պետրոսյան Լևոնը...

Փաշինյան Նիկոլը ներխուժում է մարդկանց անձնական կյանք

Փաշինյան Նիկոլը ներխուժում է մարդկանց անձնական կյանք

Հունիսի 5, 2020


Կորոնավիրուսի դեմ պայքարում Փաշինյան Նիկոլն արդեն անցնում է թույլատրելիի սահմանները: Չգիտակցելով իր ու իր անտաղանդ թիմի մեղավոր...

Հեղափոխության ևս մեկ պտուղ՝ թորոսյան արսենի պայքարի արդյունքը

Հեղափոխության ևս մեկ պտուղ՝ թորոսյան արսենի պայքարի արդյունքը

Հունիսի 2, 2020


Դեգեներատ թորոսյան արսենը, լինելով եվրաբոզ ռևազյան տաթևիկի գաղափարական քույրն ու եղբայրը, շարունակում է իրագործել թավշյա, ոչ բռ...

Փաշինյան Նիկոլին խոցեց կորոնավիրուսը, հաջորդ հարվածը նա կստանա դիպուկահարից

Փաշինյան Նիկոլին խոցեց կորոնավիրուսը, հաջորդ հարվածը նա կստանա դիպուկահարից

Հունիսի 1, 2020


Վատ բան է պատահել Նոր Հայաստանում՝ հիվանդացել է Փաշինյան Նիկոլը, ժողովրդի վարչապետը: Ընդ որում՝ հիվանդացել է ընտանիքով և այժմ պ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ