Տիեզերական խայտառակություն

Մարշալ Կոնևը զոհ գնաց կորոնավիրուսային կարանտինին

Ապրիլի 4, 2020
Մարշալ Կոնևը զոհ գնաց կորոնավիրուսային կարանտինին

Արտյոմ Խաչատրյան

 

Չեխիայի մայրաքաղաքի Պրահա-6 շրջանի իշխանությունները երեկ՝ մարտի 3-ին, հանել են խորհրդային մարշալ Իվան Կոնևի հուշարձանը՝ օգտվելով կորոնավիրուսի կարանտինից։ Չեխիայի ղեկավարությունը նրանց գործողությունները դատապարտել է, բայց ոչինչ փոխել չի կարողացել։ Տեղի ռուսատյացներն օրենքով իրավունք ունեին իրենց այդպես պահելու, և նրանց գործողություններն անսպասելի չես անվանի։ Համաձայն չեխական օրենսդրության՝ այս կամ այն արձանի տեղադրման կամ հանման որոշումն ընդունում են այն տեղական իշխանությունները, որտեղ դրանք գտնվում են։ Բացառություն կազմում են զինվորական գերեզմանատեղերը, որոնց պահման կարգը կանոնակարգվում է միջազգային համաձայնագրերով։ 1995թ. ռուս-չեխական համաձայնագիրը զինվորական գերեզմանատեղիների պահպանման մասին ուժի մեջ է։ Դրա գործողության տակ ընկնող հուշարձաններին ոչ ոք չի կպչում։ Բայց Կոնևի արձանը նմանատիպ «զինվորական գերեզմանատեղիների» շարքին չի պատկանում։

 

Պրահա-6-ի համայնքապետ Օնդրժեյ Կոլարժը՝ ռուսատյաց ընդդիմադիր լիբերալ-պահպանողական ТОП09 կուսակցության ներկայացուցիչը (հետաքրքիր է հնչում՝ «լիբերալ-պահպանողական», այնպես չէ՞), հուշարձանը հանելու նախաձեռնողն ու կազմակերպիչը, լկտիաբար ու լպիրշ ձևով հայտարարել է, թե, իբր, մարշալը խախտել է կարանտինի կանոնները։ «Նրա դեմքին դիմակ չկար։ Կանոններին պետք է հետևեն բոլորը։ Փողոց կարելի է դուրս գալ միայն բերանն ու թիթը փակած»,- ասել է տականքը։

 

Դե, ի՞նչ ասենք։ Չեխերին ու Պրահայի բնակիչներին, ըստ երևույթին, հայտնի չէ, թե ինչ է արել Խորհրդային Միության մարշալ Իվան Կոնևը իրենց մայրաքաղաքի համար։ Օսվենցիմի և Չեխոսլովակիայի լեգենդար ազատագրողն արգելել էր հրետանի կիրառել գրոհի ժամանակ՝ գիտակցաբար ավելացնելով զոհվող խորհրդային զինվորների թիվը, բայց դրանով իսկ փրկել է Պրահայի պատմական կենտրոնը անխուսափելի ավերումներից։ Դրա համար էլ քաղաքի գրավումը ժամանակի առումով ձգվել է. Պրահան հանձնվել է միայն մայիսի 9-ին, Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ստորագրումից հետո, այն ժամանակ, երբ Բեռլինն ընկել է ապրիլի 30-ին։ Իսկ անգլո-ամերիկյան զորքերը ձևեր չէին թափի, կռմբակոծեին քաղաքը հիմնահատակ, ինչպես Դրեզդենը, որը ոչնչացվեց անգլո-ամերիկյան ավիացիայի կողմից 1945թ. փետրվարին։ Մարշալ Կոնևը խնայողաբար վերաբերվեց չեխերի մշակութային-պատմական ժառանգությանը, նրա շնորհիվ այսօր Պրահան աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, որի պատմական կենտրոնը Վիեննայից ավելի լավ է պահպանվել։ Եվ պատահական չէ, որ Միլոշ Ֆորմանն իր «Ամադեուս» աստղային կինոնկարը, որի գործողությունները տեղի են ունեցել Վիեննայում, նկարահանել է Պրահայում։ Եվ ահա եկել է մեծ գործերին, վեհ սխրանքին, հանուն Պրահայի մարշալ Կոնևի՝ հասարակ ռուս գյուղացի տղայի մատուցած մարդկային մեծ զոհերի դիմաց հատուցելու ժամը, որը գլխի չէր ընկել պահպանել կարանտինի կանոններն իր փրկած, բայց անասուն և սրիկա Կոլարժի ժամանակների քաղաքում։

 

Եվ այսպես, չեխերը վերջապես հայտնեցին իրենց երախտագիտությունը Իվան Կոնևին։ Նախագահ Զեմանի արդարացումներն արդեն ապարդյուն են։ Լեգենդար մարշալ Կոնևի հուշարձանի հետ կապված խայտառակությունը խարանի նման կմնա ապագա սերունդների չեխական քաղաքական էլիտայի ճակատին։

 






Դիտումների քանակ 51011


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ռուսաստանին կանչել են պաշտպանելու ճշմարտությունը պատերազմի մասին

Ռուսաստանին կանչել են պաշտպանելու ճշմարտությունը պատերազմի մասին

Մայիսի 8, 2020


Մայիսի 9-ին ընդառաջ Արևմուտքից նորից հնչում են բառեր, թե Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, իբր, մարտի դաշտում բախվել են բռնատիրակ...

Կոնևի հուշարձանը հանելու հետևում կանգնած է ԱՄՆ-ը

Կոնևի հուշարձանը հանելու հետևում կանգնած է ԱՄՆ-ը

Ապրիլի 16, 2020


Եվրոպայում Ռուսաստանի դեմ ուղղված բոլոր կեղտոտ գործերը, ներառյալ համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանները հանելը, նախաձե...

Բաքուն «քաշեց» ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին՝ ցուցադրելով չեխական հրետանի

Բաքուն «քաշեց» ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին՝ ցուցադրելով չեխական հրետանի

Սեպտեմբերի 20, 2017


Սեպտեմբերի 18-ին, Ադրբեջանի զինված ուժերի հերթական վարժանքների ժամանակ, ցուցադրվեցին 152 մմ-անոց ինքնագնաց հրետանային vz.77 Dan...

ՀՀ դեսպանը Չեխիայում` ողբալի ապագայով կոմերսանտ

ՀՀ դեսպանը Չեխիայում` ողբալի ապագայով կոմերսանտ

Ապրիլի 26, 2016
15

Հայ ժողովրդի և պետության յուրահատուկ խայտառակություն է ՀՀ դիվանագիտական կորպուսը: Այնտեղ հիմնականում հավաքված են գործից ու որևէ...

Ինքնաթիռի ողբերգությունը և ծիծաղող բորենիները

Ինքնաթիռի ողբերգությունը և ծիծաղող բորենիները

Նոյեմբերի 3, 2015


Ռուսների հանդեպ ատելությունն արդեն այն աստիճանի է հասել, որ վերածվել է ծանր հիվանդության՝ գազանություն անունով։ Գազանները մեր մ...

Ո՞վ եք դուք, դեսպան Միկիսկա և Ani Šaginjanová

Ո՞վ եք դուք, դեսպան Միկիսկա և Ani Šaginjanová

Նոյեմբերի 2, 2015
13

Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, դրանցում տիրող մթնոլորտին և աշխատակիցների բարոյական նկարագրին հա...

Չեխիայում ձվերը հասել են նշանակետին՝ համաձայն Հեգելի տեսության

Չեխիայում ձվերը հասել են նշանակետին՝ համաձայն Հեգելի տեսության

Նոյեմբերի 18, 2014


Պրահայում բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են ձվեր և պոմիդորներ նետել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի վրա, բայց դրանք կպել են նր...

Սողոյան-Մանուկյան գործարքը ՀՀ տնտեսական աճի խթան կհանդիսանա

Սողոյան-Մանուկյան գործարքը ՀՀ տնտեսական աճի խթան կհանդիսանա

Նոյեմբերի 18, 2014
1

Արդարադատության նախարարությունը դեռ չի որոշել՝ ինչպես վարվել Երևանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված և ձերբակալված Անդրանիկ Սողո...

Չեխիայում գործարարը տուգանվել է ռուսների նկատմամբ խտրականության համար

Չեխիայում գործարարը տուգանվել է ռուսների նկատմամբ խտրականության համար

Նոյեմբերի 5, 2014
2

Չեխական Օստրավա քաղաքի Brioni հյուրանոցի սեփականատերը 50 հազար կրոն ($2270) տուգանքի է ենթարկվել այն պատճառով, որ հրաժարվել է ի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ