Միջազգային խայտառակություն

Կորոնավիրուսային «ցեղասպանության» կապակցությամբ Եվրոպայում

Ապրիլի 2, 2020
Կորոնավիրուսային «ցեղասպանության» կապակցությամբ Եվրոպայում

Կորոնավիրուսը թանկ նստեց Արևմուտքի վրա: Այսօր կարելի է ասել, որ Եվրամիություն այլևս չկա, երբեմնի հզոր քաղաքական ու տնտեսական միությունը չդիմացավ գրիպի ու թոքաբորբի փորձությանը, մեկը մյուսից փախավ ու մեկուսացվեց, եվրոպական համերաշխությունը հօդս ցնդեց: Ողբալի վիճակ ստեղծվեց Իտալիայում և Իսպանիայում: Բանը հասավ նրան, որ Ռուսաստանն է օգնություն ցուցաբերում Իտալիային, որից դեմքները շրջել են դաշնակից երկրները: Բնակչության մեջ փսիխոզը դարձել է հանրային հոգեվիճակ, արձանագրվում են ինքնասպանություններ: Ողբերգական կադրեր են մեզ ցույց տալիս այդ երկրների հիվանդանոցներից, որոնք լիքն են՝ միջանցքներում պառկած հիվանդներով: Օրական 1000 մահը նորմ է դարձել Իտալիայի և Իսպանիայի համար, իսկ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը առնվազն 200 հազար դիակ է խոստանում՝ համարելով, որ այդ ցուցանիշի դեպքում նա երջանիկ կլինի: Այն դեպքում, երբ Ամերիկայում տարեկան 30 միլիոն մարդ հիվանդանում է գրիպով, որոնցից 50 հազարը մահանում է: Իսկ այսօր, երբ այդ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի ընդամենը հարյուր և ավելի հազար դեպք և մի քանի հազար մահ, ամերիկացիները կորցնում են իրենց: Սակայն…

 

Բանն այն է, որ կոնկրետ Իտալիայում մահվան դեպքերի թիվը չի փոխվում: Տարեկան այնտեղ մահանում է միջինը 600 հազար, այսինքն՝ օրական 1640: Միխայիլ Խոդորկովսկին և շատերը նկատել են, որ այս տարի մահերի թիվն անգամ նվազել է Իտալիայում, այն դեպքում, երբ օրական հազարով պիտի ավելանար: Յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն փորփրել համացանցում եվրոպական երկրներում մահվան տվյալները ամսվա ու տարվա կտրվածքով և կորոնավիրուսի որևէ հետևանք չհայտնաբերել: Ի՞նչ բացատրություն կարող է լինել:

 

Եվրոպայում ապրող իմ ընկերները հետաքրքիր փաստեր են տրամադրում: Օրինակ, Իտալիայում տարածված է մահվան բժշկական ապահովագրություն՝ դժբախտ դեպքերի և համաճարակների պատճառով: Հայտնի է, որ իտալացիները, մեղմ ասած, կոռումպացվածության հակումներ ունեն, ի տարբերություն եվրոպական բողոքական ազգերի, և ձևը գտել են՝ կաշառք են տալիս, որպեսզի իրենց մահացած հարազատին ձևակերպեն կորոնավիրուսի զոհ: Նույն բանը նկատվում է Իսպանիայում: Գերմանիայում՝ ոչ: Նախ, այդ երկրում կոռուպցիոն դրսևորումները ցայտուն չեն, քանզի ազգի առաջատար հատվածը բողոքական է, երկրորդ՝ կյանքի ապահովագրումն այնտեղ թանկ արժե: Եվ պատահական չէ, որ սկանդինավյան երկրներում, որոնք հիմնված են պուրիտանյան էթիկայի վրա, նման բան հնարավոր չէ պատկերացնել, հետևաբար, չենք տեսնում զանգվածային մահվան դեպքեր Դանիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, չենք տեսնում նաև Շվեյցարիայում:

 

Ստորև ներկայացնում ենք երկու տեսանյութ. մեկը՝ Գերմանիայից, մյուսը՝ Իսպանիայից: Առաջինում երևում է Բեռլինի խոշորագույն հիվանդանոցի իրավիճակն այս օրերին (անգլերեն տիտրերով), երկրորդում՝ Բարսելոնի (ռուսերեն): Տեսեք, որ հիվանդ ընդհանրապես չկա, հիվանդանոցները գրեթե պարապության են մատնված, բայց մեզ ցույց են տալիս դաժան կադրեր՝ միջանցքներում պառկած հիվանդներով: Ի դեպ, այդպիսի հիվանդանոցներ Եվրոպայում միշտ կան, դրանք հիմնականում սպասարկում են, մեղմ ասած, բոմժերին, որոնց Եվրամիության երկրները միջանցքից զատ այլ պառկելատեղ չեն կամենում:

 

Մի խոսքով՝ ունենք կորոնավիրուս, ունենք տիեզերական հիստերիա, որի մասշտաբը չի կարելի է համավարակին ադեկվատ համարել: Ունենք մահվան ողբալի տեղեկություններ, որոնք, սակայն, չեն փոխում կամ քիչ են ազդում մահվան վիճակագրական ընդհանուր պատկերի վրա: Իսկ վաղը կունենանք սնանկացած ապահովագրական ընկերություններ, որոնց տժժոցը դեռ կլսենք: Նաև կունենանք կործանված Եվրամիություն՝ նախկին միացյալ Եվրոպան առանց սահմանների, միասնական արժեքներով, տարադրամով և այլն, և այլն, այլևս անցյալ է: Եվ հերն անիծված գլոբալիզացիա…

 

Ինչևէ, դիտեք այս կարճ տեսանյութերը, հետևություններն ինքներդ արեք…

 

Հետգրություն

 

Ամեն դեպքում, պետք է հիշել, որ գրիպն ու դրան հետևող թոքաբորբը տհաճ հիվանդություններ են, և զգույշ մնալ: Պետք չէ լուրջ ընդունել Փաշինյան Նիկոլի ու թորոսյան արսենի ոչ արհամարհանքը կորոնավիրուսի հանդեպ առաջին օրերին, ոչ էլ նրանց այսօրվա հիստերիան: Պետք է գիտակցել, որ թոքաբորբից քրոնիկ հիվանդություններ ունեցող 89 և 72 տարեկան կանայք հաստատ կմահանան առանց որևէ կորոնավիրուսի: Եվ հետևություններ անել: Այս փորձությունը կանցնի, կորոնավիրուսը կմոռացվի, և մեզ պետք է դասեր քաղել պատահածից ու փորձել դիվիդենդներ ստանալ պանդեմիայից, որոնցով վաղվա աշխարհը լի կլինի:

 

Աղբյուրը՝ Artiom Khachaturian






Դիտումների քանակ 44539


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

թորոսյան արսեն՝ դեգեներատ մարդասպան

թորոսյան արսեն՝ դեգեներատ մարդասպան

Մայիսի 27, 2020


Մարդասպանը վատ բան է, բայց եթե մարդասպանը նաև դեգեներատ է, արդեն անտանելի է: Հայ ժողովուրդը 2018-ի գարնանը որոշեց, որ իր առողջո...

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

Մայիսի 23, 2020


Քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնող թորոսյան արսենը, Սորոսի վաստակ լինելուց զատ, նաև դեգեներատ է, երեկ Հանրայ...

թորոսյան արսենի տխուր ռեկորդը

թորոսյան արսենի տխուր ռեկորդը

Մայիսի 18, 2020


Կորոնավիրուսը նահանջում է աշխարհով մեկ, բացի Նոր Հայաստանից, որտեղ թափ է հավաքում: Այսօր ունենք 351 նոր դեպք, ընդհանուր թիվը հա...

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Մայիսի 16, 2020


Մոլորակի վրա մոլեգնող համավարակը, որն անվանել են կորոնավիրուս, և որն արդեն հասցրել է հաշված ամիսների ընթացքում մոտ երեք հարյուր...

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Ապրիլի 22, 2020


Վաղուց մոռացված սովորություններ ու հակումներ են հայտնաբերվում համաեվրոպական կարանտինի ժամանակներում։ Բնակչության ամբողջ խմբեր ո...

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Ապրիլի 20, 2020


Ինչպեսև պետք էր սպասել, Սպիտակ տան կողմից Պեկինի բազմակի մեղադրանքները կորոնավիրուսի համավարակի հարցում ավարտվեցին փողի, ավելի ...

Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի մասին

Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի մասին

Ապրիլի 19, 2020


COVID-19-ի տարածումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդկային բարոյազրկությունը հանդիսանում է հաջողության պայման, երբ մայր է ...

Հայաստա՛նն է ցավս

Հայաստա՛նն է ցավս

Ապրիլի 16, 2020


Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի մոլեգնող համավարակի պահին հոդված գրել արդեն այժմ նշմարվող անխուսափելի, մասշտաբային տ...

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Ապրիլի 11, 2020


Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ կոչ անելով երկրին հատկացնել անհապաղ վարկ 5 մլրդ դոլարի չափ...

Արտակարգ դրության երկարաձգման կապակցությամբ

Արտակարգ դրության երկարաձգման կապակցությամբ

Ապրիլի 10, 2020


Փաշինյան Նիկոլի կառավարությունն այսօր երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով: Այսինքն, այս մեռած վիճակը երկրում կշարունա...

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Ապրիլի 9, 2020


«Московский комсомолец» մոսկովյան պարբերականը ուշադրություն է դարձրել ՀՀ տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաներին։ Հայտնի է, ...

Պատերազմն Ամերիկայի համար մնում է ամենաիրական ելքն իրավիճակից

Պատերազմն Ամերիկայի համար մնում է ամենաիրական ելքն իրավիճակից

Ապրիլի 9, 2020


ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր միջազգային վարչության նախկին պետ, Կոսովոյում տագնապահույզ 1999-ին օդանավակայանի զավթման նախաձեռնող...

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Ապրիլի 8, 2020


Միացյալ Նահանգները փորձում է արգելափակել ԱՄՀ գծով հինգ միլիարդ դոլարի օգնությունն Իրանին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ...

Պուտինը կատարեց սաքունց արթուրի պահանջը

Պուտինը կատարեց սաքունց արթուրի պահանջը

Ապրիլի 8, 2020


Մի քանի օր առաջ գրանտակեր սաքունց արթուրն անհագստացել էր ռուսական ռազմաբազայից բխող վտանգից և հարցազրույց էր տվել այդ կապակցութ...

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

Ապրիլի 7, 2020


Նորվեգացի հայտնի պրոֆեսոր, սոցիոլոգ Յոհան Գալթունգը, որն այս տարի 90 տարեկան է դառնում, լեգենդար մարդ է։ 1969թ. նա Օսլոյի համալ...

Կորոնավիրուսը՝ խորքային պետության հրամանատարաշտաբային զորավարժություն

Կորոնավիրուսը՝ խորքային պետության հրամանատարաշտաբային զորավարժություն

Ապրիլի 7, 2020


Քաղաքական գործիչները, վերլուծաբանները և իրադարձությունների, իմաստների ու ասեկոսեների այլ մեկնաբանները տագնապահար կանխատեսում են...

Նիկիտա Խրուշչովի սև ծաղիկն ու Փաշինյան Նիկոլի կորոնավիրուսը

Նիկիտա Խրուշչովի սև ծաղիկն ու Փաշինյան Նիկոլի կորոնավիրուսը

Ապրիլի 5, 2020


Նիկիտա Խրուշչովը ամենաանհաջող սովետական ղեկավարն էր, չեմ սխալվի, եթե նրան թյուրիմացություն անվանեմ, որին ճակատագիրը հասցրեց բար...

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

Ռուս ակադեմիկոս. նոր կորոնավիրուսը մարդկության մեջ է եկել ընդմիշտ

Ռուս ակադեմիկոս. նոր կորոնավիրուսը մարդկության մեջ է եկել ընդմիշտ

Ապրիլի 4, 2020


ՌԳԱ ակադեմիկոս, վիրուսաբան Վիտալի Զվերևը «Россия-1» հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրի եթերում կոչ է արել հասկանալ, որ նոր կորոնավի...

Ռուսական կորոնավիրուսն անհանգստացնում է հայրենի գրանտակերներին

Ռուսական կորոնավիրուսն անհանգստացնում է հայրենի գրանտակերներին

Ապրիլի 3, 2020


Նոր Հայաստանի գրանտակեր հանրույթը մտահոգված է կորոնավիրուսի տարածմամբ: Բայց հայրենի Սորոսի վաստակները վտանգը տեսնում են Ռուսաստ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ