Սովորական խայտառակություն

Կարծիք է հայտնում Փաշինյան Մարիամիկը

Մարտի 31, 2020
Կարծիք է հայտնում Փաշինյան Մարիամիկը

Արդեն ավանդույթ է դարձել, որ երկրի բոլոր կարևոր հարցերի շուրջ իր ուրույն կարծիքն է հայտնում Փաշինյան Մարիամիկը՝ Փաշինյան Նիկոլի ու Հակոբյան Աննայի դուստրը, փաշինյան սիփանի զարմուհին, հակոբյան հրաչի եգանը, այլ խայտառակությունների և հատկապես Փաշինյան Նիկոլի նախրի պարծանքը: Այսօրվա քննարկվող օրինագիծը, որով նախատեսվում է հայտնաբերել կորոնավիրուսով վարակվածների շփումների շրջանակը, պառլամենտում և հանրության շրջանում դժգոհության մեծ ալիք բարձրացրեց, և Փաշինյան Մարիամիկը դարձյալ ստիպված եղավ խառնվել և իրավիճակը շտկել: Մի խոսքով՝ Փաշինյան Մարիամիկը գրել է.

 

«Մեր անձնական տվյալները օգտագործվում են թե facebook-ում, instagram-ում, viber-ում և գրեթե բոլոր սոցիալական հարթակներում որտեղ մենք գրանցում ենք անձնական տվյալներ, թողնում էլեկտրոնային հասցե, անուն ազգանուն, կամ հեռախոսահամար: Երբ խոսում եմնք գաղտնիության մասին, արդյոք մենք կարդում ենք բոլոր սոցիալական ցանցերի privacy policy-ները, որտեղ թողնում ենք մեր անձնական տվյալները: Երևի շատ քչերն են անում, բայց շատերն են չափազանցնում և դրամատիկացնում այսօրվա նախագիծը:

 

Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիների շարժը հետևելու միակ նպատակը կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփումների շրջանակը պարզելն է և հետևաբար կորոնավիրուսի տարածումը կանխելը: Խոսքը վերաբերվում է համաշխարհային պանդեմիային և մարդկային կյանքեր փրկելուն:

 

Նորից փայլուն առիթ դիվիդենտներ շահելու համար» (պահպանել ենք բնօրինակի ուղղագրությունն ու կետադրությունը):

 

Հանճարեղ տեքստ է գրել Փաշինյան Մարիամիկը, խոսք չկա: Երկու նկատառում ընդամենը, դիվիդենՏ բառ չկա, կա դիվիդենԴ, եթե Փաշինյան Մարիամիկն իրոք նկատի ունի այն եզրույթը, որը հայերենում գրվում է դիվիդենԴ: Այս մասին արդեն գրել ենք, հետևաբար, Փաշինյան Մարիամիկը պետք է լրացնի հայերենի իր քերականական գիտելիքները կամ հոր առջև հանրության պահանջ դնի՝ օրենքի ուժով դիվիդենԴ բառը դարձնել դիվիդենՏ: Եվ մարդկային կյանքեր փրկելու՝ Փաշինյան Մարիամիկի հոր ջանքերի կապակցությամբ: Այստեղ աղջիկն արդեն ստում է, քանզի իր հայրը մարդկային կյանքեր կործանելու մասնագետ է, ինչպես դա արեց 2008-ի մարտի 1-ին, ինչպես դա անում է հիմա՝ ՀՀ բոլոր նորմալ բնակիչներին պահելով նյարդային վիճակում իր ընտրության պահից: Բացի այդ, մարդկային կյանքեր փրկողը համաշխարհային համավարակի պայմաններում հանրահավաքներ, այլ զանգվածային միջոցառումներ չի կազմակերպում, այն էլ՝ բռնի ուժով, այսինքն՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ, և Փաշինյան Մարիամիկը պետք է իմանա իր հոր գործունեության այս տխուր էջերը, նաև պետք է միշտ հիշի, որ իր հայրը աշխարհի միակ երկրի ղեկավարն էր, որը մինչև 2020-ի մարտի 12-ը ներառյալ զբաղված էր հենց այդ անթույլատրելի գործով:

 

Դե, մնացածի մասին էլ կլռենք: Հուսանք, որ Փաշինյան Մարիամիկը դեռ աճելու տեղ ունի, Էստոնիայում ձեռք բերած գիտելիքները կհամեմի հայաստանյանների հետ և ի վերջո կդառնա փայլուն հանրային գործիչ, հետո՝ պատգամավորուհի, հետո… Եթե, իհարկե, Նոր Հայաստանի նախիրն ու ամերիկյան դեսպանը կարողանան փրկել իր հորը ՀՀ նորմալ, ոչ հպարտ քաղաքացիներից:






Դիտումների քանակ 33576


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գերակտիվ են ժողվարչապետի աղջիկները

Գերակտիվ են ժողվարչապետի աղջիկները

Փետրվարի 28, 2020


Օր չկա, որ ժողվարչապետը չզարմացնի նախրին ու ՀՀ նորմալ բնակիչներին: Ուղղակի նախիրն իր արարքներից հիանում է, նորմալ մարդիկ՝ վրդով...

Փաշինյան Նիկոլի ընտանիք. Միշիկ ունեմ

Փաշինյան Նիկոլի ընտանիք. Միշիկ ունեմ

Հունվարի 13, 2020


Փաշինյան Նիկոլը յոլա չգնաց Վանեցյան Արթուրի հետ: Նախ՝ հեռացրեց աշխատանքից, հետո թշնամացավ, այսօր էլ կասկածում է զանազան դավադրո...

Հայաստանի Հանրապետությունը Փաշինյան Մարիամիկն է

Հայաստանի Հանրապետությունը Փաշինյան Մարիամիկն է

Դեկտեմբերի 18, 2019


Հավանաբար, Փաշինյան Նիկոլի աղջիկը արդարացրել է հոր ծախսերը և լավ է սովորել Տարտուի համալսարանում, որտեղ ծանոթացել է Ֆրանսիայի Լ...

Փաշինյան Մարիամիկն ու А380 էրբասը

Փաշինյան Մարիամիկն ու А380 էրբասը

Դեկտեմբերի 17, 2019


Օրեցօր Փաշինյան Նիկոլը հմտանում է պետական բյուջե ներխուժելու և այնտեղից նյութական բարիքներ կորզելու արվեստում: Սկսեց այդ գործը ...

Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանին, ապագայում Փաշինյան Նիկոլն է

Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանին, ապագայում Փաշինյան Նիկոլն է

Սեպտեմբերի 18, 2019


Փաշինյան Նիկոլի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Վլադիմիր Գասպարյանին ու մեծահոգաբար նրան չի ձերբակալել՝ բավարարվելով ստո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ