Միջազգային խայտառակություն

15 միլիոնի շանս Պոմպեոյից Փաշինյան Նիկոլին

Մարտի 27, 2020
15 միլիոնի շանս Պոմպեոյից Փաշինյան Նիկոլին

Անցած տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայում նախագահ նշանակեց պետքարտուղար Պոմպեոյի դրդմամբ. ինչ-որ մի գրանտակեր Գուայդո իրեն նախագահ հռչակեց, Թրամփն էլ նրան ճանաչեց նախագահ: Հետո նույն բանը պարտադրեց անել Եվրամիության երկրներին: Քանի որ Պոմպեոն ղասաբ է, Թրամփն էլ չի փայլում ինտելեկտուալ առումով, նրանց նախագիծը տապալվեց. Վենեսուելայի բանակը և ժողովուրդը հավատարիմ մնացին գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին, և Գուայդոն մնաց փշալարերից կախված: Ամերիկյան հերթական ավանտյուրան տապալվեց, Թրամփն ու Պոմպեոն խայտառակվեցին, սակայն չնահանջեցին, քանզի անգլոսաքսերն իրենց պլաններում գնում են մինչև վերջ, ինչ էլ լինի՝ հետ չեն կանգնում, եթե անգամ իրենց նույնպես վնասեն:

 

Եվ ահա ղասաբ Պոմպեոն Մադուրոյի տապալման նոր նախագիծ է մշակել. այժմ ամերիկացիներն ուզում են կալանավորել Մադուրոյին թմրանյութերի բիզնեսում ներգրավվածության կասկածով, 15 միլիոն դոլար պարգևավճար են նշանակել ինֆորմացիայի համար, որը հիմք կդառնա Մադուրոյի կալանքի համար:

 

Բնականաբար, սա արդեն գժություն է, լկտիություն, հոգեվարքի մեջ գտնվող առյուծի վարքագիծ: Եվ այս առիթով Վենեսուելայի ԱԳ նախարար Խոսե Արեասան ասում է. «Պարգևավճար առաջարկելը, ինչպես անում էին կովբոյ ռասիստները նախկինում, վաշինգտոնյան վերնախավի հուսահատվածության և անճարության մասին է վկայում»:

 

Բնականաբար, կգտնվեն մարդիկ, որոնք Պոմպեոյին ինֆորմացիա կտրամադրեն Մադուրոյի վերաբերյալ: Բայց զարմանալի է, որ մինչև այժմ այդ գործին չի լծվել Փաշինյան Նիկոլը: Հավանաբար, ժողվարչապետի գլուխը խառն է կորոնավիրուսի պատճառով, բայց մենք հուշենք, որ կարելի է Մադուրոյին փուռը տալ և 15 միլիոն վերցնել, եթե կան գործ կարելու պատրաստակամություն և հմտություններ: Եթե ժողվարչապետը կարողացավ կալանավորել սահմանադրական կարգ պահպանող Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման համար, եթե նա կարող է Ռուբեն Հայրապետյանի ռեստորանային համալիրում 2000թ. սպանվածի դիակ փնտրել, այն դեպքում, երբ այդ տարածքը Հայրապետյանը ձեռք է բերել 2001-ին, եթե նա ձեռքի տակ ունի համբարձումյան սիլվա, որը յուրաքանչյուրի դեմ կարող է կաշառք տալու ցուցմունք տալ, ի՞նչն է խանգարում ժողվարչապետին իր հզոր գործիքակազմով կոկաինի շրջանառության մեջ մի սցենար մշակել՝ Նիկոլաս Մադուրոյի և համբարձումյան սիլվայի մասնակցությամբ, Սերժ Սարգսյանին ու Հրայր Թովմասյանին էլ խցկել որպես միջնորդ: Դժվա՞ր է տիկին սիլվայի համար՝ փողի տեղը կոկաին գրել ցուցմունքում:

 

Մի խոսքով՝ ժամանակը գնում է, երկիրը թևակոխում է ճգնաժամային փուլ, և ժողովրդի վարչապետը պետք է մտածի լրացուցիչ բյուջետային միջոցների մասին: Ղասաբ Պոմպեոյի առաջարկից հրաժարվելն առնվազն դավաճանություն է Նոր Հայաստանի իդեալներին, Սորոս Ջորջի ու ամերիկյան դեսպանի աշխատողի բարձր կոչմանն անհամապատասխանության վկայություն:






Դիտումների քանակ 69502


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ուշադրություն, խոսում և ադրբեջանցիներին ցուցադրում է ղասաբը

Ուշադրություն, խոսում և ադրբեջանցիներին ցուցադրում է ղասաբը

Մայիսի 28, 2020


Ղասաբ Պոմպեոն, որն Ամերիկայում պետքարտուղար է աշխատում և գիշեր-ցերեկ զբաղված է ղասաբությամբ՝ ազգերի և պետությունների սպանդ կազմ...

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Ապրիլի 11, 2020


Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ կոչ անելով երկրին հատկացնել անհապաղ վարկ 5 մլրդ դոլարի չափ...

SOS. համբարձումյան սիլվան ցուցմունք տալու նոր զոհեր է գտել

SOS. համբարձումյան սիլվան ցուցմունք տալու նոր զոհեր է գտել

Ապրիլի 9, 2020


Հայ ժողովրդի ականավոր պառվաբոզ, ամենայն հայոց կաշառատու և ցուցմունքատու համբարձումյան սիլվան հարցազրույց է տվել, բնականաբար, ան...

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Ապրիլի 8, 2020


Միացյալ Նահանգները փորձում է արգելափակել ԱՄՀ գծով հինգ միլիարդ դոլարի օգնությունն Իրանին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ...

Սեյրան Օհանյանին ենթարկում են երկրորդ վրաերթին

Սեյրան Օհանյանին ենթարկում են երկրորդ վրաերթին

Մարտի 4, 2020


Փաշինյան Նիկոլն առավել ապահովության համար երկրորդ քրեական գործն է կպցնում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որովհե...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Հունվարի 11, 2020


Իրանն ընդունել է իր մեղքը Թեհրանից Կիև ուղևորվող ուկրանիական խփված ինքնաթիռի հարցում։ Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռո...

Ամերիկացիների խուլիգանությունն ու լկտիությունն այլևս հակառակ արդյունք են տալիս

Ամերիկացիների խուլիգանությունն ու լկտիությունն այլևս հակառակ արդյունք են տալիս

Հունվարի 9, 2020


Ամերիկացիներն այս տարին սկսեցին իրենց ոճով` միջազգային մակարդակի խուլիգանությամբ: Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, իհարկ...

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հուլիսի 22, 2019


Փաշինյան Նիկոլի կառավարությունն առաջինն է անկախ Հայաստանի պատմությունում, որը կարելի է անվերապահորեն համարել ԱՄՆ պետդեպարտամենտ...

Պոմպեոն Ղրիմի և Գոլանների մասին

Պոմպեոն Ղրիմի և Գոլանների մասին

Ապրիլի 10, 2019


Ամերիկյան իսթեբլիշմենթի ցինիզմն ու լկտիությունն աստիճանաբար վերափոխվում են շիզոֆրենիայի կամ, համենայնդեպս, անմեղսունակության։ Ա...

Մայք Պոմպեո. կշարունակենք լկտիանալ այսուհետ ևս

Մայք Պոմպեո. կշարունակենք լկտիանալ այսուհետ ևս

Մարտի 16, 2019


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղեկացրել է այդ մեծ ու խաղաղասեր տերության նոր լկտիության մասին և հայտարարել, որ կշարունակեն լկտ...

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան թալանել են Վենեսուելան 30 մլրդ դոլարով

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան թալանել են Վենեսուելան 30 մլրդ դոլարով

Փետրվարի 27, 2019


Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կազմակերպության անվտանգության խորհրդի նիստում։...

Միացյալ Նահանգները Վենեսուելայից հետո կվերադաստիարակի Կուբան և Նիկարագուան

Միացյալ Նահանգները Վենեսուելայից հետո կվերադաստիարակի Կուբան և Նիկարագուան

Փետրվարի 23, 2019


Պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք Միացյալ Նահանգները Վենեսուելայից հետո «գործողություններ ձեռնարկել ոչ դեմոկրատական ռ...

ԱՄՆ-ը հավանություն է տալիս Վենեսուելային՝ «քցել» Ռուսաստանին

ԱՄՆ-ը հավանություն է տալիս Վենեսուելային՝ «քցել» Ռուսաստանին

Փետրվարի 14, 2019


Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ իր երկրի իշխանություններին կոչ է արել այնպես ան...

Որոշումն ընդունված է. Թրամփը պատերազմով գնում է Վենեսուելայի դեմ

Որոշումն ընդունված է. Թրամփը պատերազմով գնում է Վենեսուելայի դեմ

Փետրվարի 8, 2019


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 7-ի ճեպազրույցում ասել է, որ Վաշինգտոնն արդեն մշակում է Վենեսուելայի ...

Կողոպուտ ամերիկյան ձևով. ԱՄՆ-ը Վենեսուելան տանում է սիրիական սցենարով

Կողոպուտ ամերիկյան ձևով. ԱՄՆ-ը Վենեսուելան տանում է սիրիական սցենարով

Հունվարի 31, 2019


Եվ այսպես, Վաշինգտոնը գրոհի նոր թիրախ է ընտրել. հունվարի 23-ին Սպիտակ տունը Խուան Գուայդոյին Վենեսուելայի լեգիտիմ նախարար է ճան...

Նոր ամերիկյան նախագիծ Վենեսուելայում

Նոր ամերիկյան նախագիծ Վենեսուելայում

Հունվարի 24, 2019


Միացյալ Նահանգներն ընդլայնում է թավշյա հեղափոխական նախագծերի աշխարհագրությունը. հետխորհրդային տարածքից ու Մերձավոր Արևելքից դրա...

Սիլվա Համբարձումյան` կաշառակերության անտիբիոտիկ

Սիլվա Համբարձումյան` կաշառակերության անտիբիոտիկ

Հոկտեմբերի 26, 2018


Երեկ Ազգային ժողովում Փաշինյան Նիկոլը, սովորության համաձայն, կրկին մտավ Շերլոկ Հոլմսի կերպարի մեջ և նոր տիեզերական հանցագործութ...

Թրամփը Փաշինյան Նիկոլի ղադրը չիմացավ

Թրամփը Փաշինյան Նիկոլի ղադրը չիմացավ

Սեպտեմբերի 20, 2018


Վատ լուրեր ենք ստանում Ամերիկայից: Պարզվում է, ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետին Ամերիկայում չեն ընդունի ոչ Թրանփը, ոչ Փենսը: Փա...

Օբաման զգուշանում է Վենեսուելայից. սպասվում է ցռիկ

Օբաման զգուշանում է Վենեսուելայից. սպասվում է ցռիկ

Մարտի 13, 2015


Էվրիկա՛։ Հայտնաբերվել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր սպառնալիք, և Բարաք Օբաման նշել է այն. դա Վենեսուելան է, տեղեկացնում է ՏԱՍ...

Եթե քեզ ապտակել են և չես ուզում վճարել պարտքերդ` մտիր քաղաքական դաշտ

Եթե քեզ ապտակել են և չես ուզում վճարել պարտքերդ` մտիր քաղաքական դաշտ

Հունվարի 29, 2015


Հայ քաղաքական դաշտում բոլորովին նոր որակական հատկանիշներ են ի հայտ գալիս: Պարզվում է` ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու կարևոր ն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ