Խայտառակություն առանց մեկնաբանության

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Մարտի 25, 2020
Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը ավելի լավ է հասկանում ղարաբաղյան հակամարտության նրբություններից, քան երկրի ներկայիս քաղաքական էլիտայի գրեթե բոլոր ներկայացուցիչները։ Նա հայտնի է հայ ընթերցողին իր անկեղծ հրապարակումներով՝ նվիրված Հայաստանի ամենացավոտ խնդրին։ Ստորև ներկայացվող հրապարակումը մեզ հետաքրքրեց նրանով, որ Խրամչիխինը համոզիչ կերպով ապացուցում է հետևյալը. նախ՝ հեղինակը հանգամանալիորեն վերլուծում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պոտենցիալները, հակամարտությանը երրորդ կողմերի ներգրավման հավանականությունը, իսկ հետո մեզ բերում է այն եզրակացության, որ Հայաստանը Ղարաբաղի համար պատերազմում Ադրբեջանին չի պարտվի, Հայաստանը կպարտվի ինքն իրեն և կկորչի պատմության քառուղիներում։

 

Հայաստանի լիակատար պարտության համար բավական է չմիջամտել խելագարությանը

 

«Նոր պատերազմը Ղարաբաղի համար ամենաանխուսափելին է աշխարհում։ Թե ինչ լուծում կարող է փոխզիջումային դառնալ՝ հասկանալի չէ։ Հրադադարի 26 տարում կողմերի քաղաքական դիրքորոշումները ոչ մի միլիմետրով չեն մոտեցել։ Հայաստանին և ԼՂՀ-ին միանգամայն ձեռնտու է ստատուս-քվոն, ընդ որում՝ անգամ նվազագույն հետքայլը իր հետևից կբերի փլուզում և լիակատար պարտություն։ Ադրբեջանի համար իր տարածքի մոտ 20 տոկոսի կորուստը միանգամայն անընդունելի է։ Եվ դրա համար չէ երկիրը հսկայական փողեր ներդրել ռազմական շինարարության մեջ («Բաքուն ձևավորում է կամիկաձեների աջակցության խումբ»), որպեսզի ներկայիս իրավիճակը ընդմիշտ պահպանվի։ Ելքը ղարաբաղյան հակամարտությունից մեկն է՝ պատերազմի միջոցով։ Խաղաղ տարբերակը հնարավոր է միայն կողմերից մեկի անվերապահ կապիտուլյացիայի դեպքում։ Միայն թե պարզ չէ, թե ով և ինչու պետք է հանձնվի։

 

Ներկա պահին Ադրբեջանի ԶՈւ-ն («Մեկ պատերազմի բանակ») զգալիորեն ուժեղ է Հայաստանի «պաշտոնական» ԶՈւ-ից («Ֆորպոստ հարցերով»), նրանց գերազանցելով նաև ղարաբաղյան կազմավորումների հետ միասին։ Բայց բանն այն է, որ 1994թ. իրավիճակը համանման էր, ինչը չխանգարեց Ադրբեջանին ջախչախիչ պարտություն կրել։ Նոր պատերազմի «փորձը», որն իրականացրեց Բաքուն 2016թ. ապրիլին («Ղարաբաղը երեքի համար»), Ադրբեջանի համար պարտություն չդարձավ (անգամ որոշ մարտավարական հաջողությունների հասավ), բայց ցույց տվեց, որ լիարժեք ռևանշի այն դեռևս ի վիճակի չէ։

 

Պետք է հասկանալ, որ կողմերի նպատակներն ապագա պատերազմում միանգամայն տարբեր են։ Երևանի և Ստեփանակերտի համար հաջողություն կլինի ստատուս-քվոյի պահպանումը, թույլատրելի են նվազագույն, «հենց Ադրբեջանի» ընդհանուր մակերեսի մի քանի տոկոսի կորուստները հայերի վերահսկած շրջաններում, որոնք վարչական առումով չեն պատկանում ԼՂՀ-ին։ Բաքվի համար հաջողություն կլինի ամբողջ տարածքի վերադարձը, որը պատկանում է նրան իրավաբանորեն, բայց իր կողմից չի վերահսկվում, կամ առնվազն նրա մի զգալի մասի՝ մեկ երրորդից ոչ պակասի վերադարձը։

 

Այսպիսով, հայերը կարող են «նստել» պաշտպանությունում, ադրբեջանցիները պարտավոր են հարձակվել։ Հրադադարի քառորդ դարի ընթացքում ԼՂՀ-ում ստեղծվել է ամրությունների հզոր համակարգ, առհասարակ տարածքն իր ներկայիս դիրքով բավական հարմար է պաշտպանության համար։ Երևանում և Ստեփանակերտում կարող են հաշվարկն այն բանի վրա անել, որ թշնամական հարձակումը անմիջապես էլ կխրվի-կմնա, դա թույլ կտա շարքից հանել հակառակորդի տեխնիկայի զգալի մասն ու առավել պատրաստված զորակազմին, ինչից հետո Ադրբեջանի հարձակողական պոտենցիալը լիովին կկորսվի, իսկ դրա վերականգնման համար կպահանջվեն անգամ ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ։ Երկրի պաշտպանական-արդյունաբերական համալիրը աննշան չափով է ի զորու բավարարելու սեփական բանակի պահանջմունքները և ավիացիոն ոչ մի տեխնիկա չի արտադրում։ Եթե Բաքուն առաջինը պատերազմ սկսի, դա նրանից հետ կմղի զենքի ներկայիս մատակարարների մեծ մասին (Ռուսաստանին, եվրոպական երկրներին, ամենայն հավանականությամբ՝ նաև Իսրայելին), միայն Թուրքիան շարքից հանված ադրբեջանական պոտենցիալը կվերականգնի շատ երկար։

 

Ի դեպ, այս բոլոր դատողությունները հիմնված են կողմերի ներկայիս ուժերի հարաբերակցության վրա։ Բաքուն անհամեմատ ավելի շատ հնարավորություններ ունի փոխելու այն իր օգտին և ստեղծելու ճնշող գերազանցություն, հատկապես օդում։ Միևնույն ժամանակ, առաջին հարվածի դեպքում ադրբեջանցիների կողմում կհայտնվի նախաձեռնությունը։ Եվ այդ ժամանակ հայերի՝ խրվել-մնալու և շարքից հանելու հաշվարկը կարող է չգործել։

 

Ադրբեջանական հրամանատարությունը պետք է ճիշտ ընտրի հարվածի (կամ հարվածների) ուղղությունը։ Հասկանալի է, որ անմիջապես ամբողջ ճակատով հարձակվելն անհնար է։ Մյուս կողմից՝ միայն մեկ ուղղությամբ հարված հասցնելը գրեթե երաշխավորում է պարտությունը. ԼՂՀ տարածքի դիրքն այնպիսին է, որ ադրբեջանական խմբավորումը հաստատ «պարկի» մեջ կհայտնվի։ Իսկ բազմաթիվ ուղղություններով հարձակվելն ահնհար է տեղանքի չափազանց բարդ ռելիեֆի պատճառով։

 

Ադրբեջանցիների համար բավական հրապուրիչ տարբերակ է թվում Քելբաջարին (Քարվաճառ) հասցվելիք հարվածը՝ ԼՂՀ-ն Հայաստանից կտրելու նպատակով։ Իհարկե, այս տարբերակի իրականացումը 1994թ. սկզբին հանգեցրեց պարտության և պատերազմի ավարտին հօգուտ հայկական կողմի։ Մանավանդ որ աշխարհագրական տեսակետից նույնպես այդ ուղղությունն առանձնապես հարմար չէ։ Եվ այս տարբերակը բավական սպեցիֆիկ առանձնահատկություն ունի՝ այն առաջ կբերի Երևանի գրեթե անհաղթահարելի ցանկությունը՝ հարվածել առաջին փաղանգին ու հարձակվող ադրբեջանական զորքերի թիկունքին հենց Հայաստանի տարածքից՝ դրանով իսկ կարծես թե ներքին հակամարտությունը դուրս բերելով բացահայտ պատերազմի երկու երկրների միջև։ Իրականում չափազանց դժվար է ասել, թե ում է ավելի շատ շահավետ այս տարբերակը։ Եթե այն վճռական հաջողություն բերի հայերին, ապա կնկարագրվի հանրահայտ ճշմարտությամբ՝ «հաղթողներին չեն դատում»։

 

Աշխարհագրական առումով ավելի հարմար է հարձակման տարբերակը Հորադիզի ուղղությամբ՝ Իրանի սահմանի երկայնքով։ Թեհրանն այս հակամարտությունում ավելի շուտ հայերի կողմում է, բայց ադրբեջանցիների փաղանգին հարված չի հասցնի։ Մյուս կողմից՝ այդ ուղղությունը սուր կրիտիկական չէ պաշտպանվողների համար, իսկ հարձակվող զորքերը այսեղ ևս հենց իրենք «պարկում» կհայտնվեն։

 

Թերևս, Ադրբեջանի համար ամենաբնական տարբերակը կլինեն հարվածները միանգամից երկու սահմանների երկայնքով (հիմնականում որպես շեղիչ հարվածներ), իսկ այնուհետև՝ հենց դեպի Աղդամ ու հետո՝ Ստեփանակերտ։ Դա ուժերի զգալի լարվածություն կպահանջի, բայց հայկական կազմավորումները նույնպես ցանուցիր կլինեն բոլոր ուղղություններով, ինչը կարող է հանգեցնել նրանց պաշտպանության փլուզմանն առնվազն տեղամասերից մեկում, իսկ հետո՝ ընդհանուր փլուզման։ Հարցն այստեղ հենց այն է, թե կհաջողվի արդյոք Ադրբեջանին հասնել վճռական գերազանցության անմիջապես բոլոր ուղղություններում։

 

Իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար հայերը կարող են, եթե Բաքվի մտադրությունները խիստ հստակեցվեն, կանխարգելիչ հարված հասցնել Իսրայելի 1967թ. «օրինակին համապատասխան», միայն ոչ թե օդում, այլ ցամաքում՝ նորից այն հույսով, որ հաղթողներին չեն դատում։

 

Հարց է ծագում պատերազմին այլ երկրների միջամտության հնարավորության մասին, որոնք իրականում երկուսն են՝ Ռուսաստանը և Թուրքիան։ Կասկածներ չկան այն հարցում, որ եթե զինված հակամարտությունը տեղի ունենա ԼՂՀ տարածքում և միայն հայերի ու ադրբեջանցիների միջև, Մոսկվան չի միջամտի։ Ինչպեսև այն դեպքում, եթե «պաշտոնական» հայկական բանակը հարվածի ադրբեջանցիներին իր տարածքից։ Եթե հարվածների ենթարկվի Հայաստանը, Մոսկվան, ըստ երևույթին, կգործի՝ ելնելով մարտական գործողությունների մասշտաբից և դրանով ստեղծվող խնդիրներից։ Սահմանամերձ գյուղերի առանձին հրետանային գնդակոծությունների դեպքում Մոսկվան կսպառնա Բաքվին խոսքով, իսկ եթե ադրբեջանական ինքնաթիռները սկսեն ռմբակոծել Երևանը, ապա գրեթե հաստատ դեմ կառնեն ոչ միայն հայկական, այլ նաև ռուսաստանյան ՀՕՊ-ին։

 

Թուրքիան, անշուշտ, կցանկանա միջամտել այն դեպքում, եթե Ադրբեջանն սկսի ակնհայտ պարտություն կրել, մանավանդ եթե առաջ գա հայերի կողմից նոր տարածքների գրավման հնարավորություն։ Այստեղ էլ առաջ է գալիս ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմակայանի գործոնը, որն իրականում վճռական է։ Ռազմակայանը կանգնած է Թուրքիայի ԶՈւ հարձակման ճանապարհին («Սահմանափակ կայսերական զորակազմ»), որն այդ պատճառով ավտոմատ կերպով կվերաճի պատերազմի Ռուսաստանի հետ։ Այնպես, ինչպես Հայաստանը գրեթե ոչ մի շանս չունի Թուրքիայի դեմ, ճիշտ այդպես էլ վերջինը, մեղմ ասած, չի կարող ոչինչ դիմակայել Ռուսաստանին (չնայած Մոսկվան միջուկային զենք չի կիրառի)։

 

102-րդ ռազմակայանը մեզ համար ոչ աշխարհաքաղաքական, ոչ ռազմական նշանակություն չունի։ Ռուսաստանի ղեկավարության համար դրա գոյությունը բացատրվում է զուտ հոգեբանորեն։ Ասես ինչ-որ պատրանք այն բանի, թե ԽՍՀՄ-ն ինչ-որ կերպ դեռևս մնացել է, իսկ Մոսկվայի ազդեցության ոլորտը տարածվում է Ռուսաստանի սահմաններից հեռու։ Սա բավական միամիտ է, քանզի ԽՍՀՄ-ը չկա, ընդ որում, ինչպես ցույց տվեցին 30 տարիներն առանց նրա, Միության փլուզումից չի շահել հանրապետություններից ոչ մեկը, բացի հենց Ռուսաստանից և, գուցե, Ղազախստանից։ Իսկ ազդեցության ոլորտը մենք այժմ հաջողությամբ ձևավորում ենք այլ տեղերում, առաջին հերթին՝ Սիրիայում։ Բայց Երևանի համար 102-րդ ռազմակայանը կենաց և մահու հարց է։

 

Ընդ որում՝ Հայաստանում որքան գնում՝ ավելի են ուժեղանում տրամադրություններն առ այն, թե ռուսական ռազմակայանը ոչ թե պարզապես պետք չէ, այլ վնասակար է։ Ուստի, շատ ավելի լավ է ռազմակայանը դուրս բերել և լրիվ վերակողմնորոշվել դեպի ԵՄ և ՆԱՏՕ։ Եթե նման տրամադրությունները, որոնք սնուցվում են Վաշինգտոնի կողմից, իրականացվեն, դա կնշանակի, որ ԱՄՆ-ը հոգեբանական պատերազմի ինչ-որ ունիկալ տեխնոլոգիա ունի, որը ամբողջ ազգերին հասցնում է հավաքական խելագարության և ըստ էության՝ ինքնասպանության։ Հայաստանը կդառնա հաջորդն այդ շարքում Վրաստանից և Ուկրաինայից հետո։

 

Եթե ռուսական զորքերը դուրս գան Հայաստանից, Երևանը կարճագույն ժամկետում կստանա Բաքվի և Անկարայի համատեղ վերջնագիրը ԼՂՀ տարածքից զորքերն անհապաղ դուրս բերելու մասին։ Հայ քաղաքական գործիչները կնետվեն Բրյուսել և Վաշինգտոն, որտեղ նրանց կբացատրեն, որ հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով՝ պահպանելով միջազգային իրավունքի նորմերը, այսինքն՝ առաջին հերթին սահմանների անխախտելիության սկզբունքը։ Դա էլ կդառնա ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը։ Որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի դեմ միաժամանակյա պատերազմի դեպքում Հայաստանը կկորցնի ոչ միայն ԼՂՀ-ն, այլև ինքն իրեն։ Պատկերացնել, թե նրան օգնության կգան ՆԱՏՕ ուժերը, կարող է միայն շատ հիվանդ մարդը։ Անձնատուր լինելու և Ղարաբաղի կորստի համար որպես մխիթարանք Երևանին կառաջարկվեն ինչ-որ «հատուկ հարաբերություններ» ՆԱՏՕ-ի հետ (այսինքն՝ հայ զինվորները առանց սահմանափակումների կօգտագործվեն որպես թնդանոթի միս ինչ-որ տեղ Աֆրիկայում կամ Մերձավոր Արևելքում), բայց հասկանալի է, ո՛չ ուղղակի անդամակցություն։ Ընդ որում՝ դաշինքը գոհունակությամբ իր ակտիվում կգրանցի բարդագույն միջազգային հակամարտության կարգավորումը։

 

Այսպիսով, Ադրբեջանը տեսական հնարավորություններ ունի հասնելու ռազմական հաղթանակի, բայց դրանք, անկեղծ ասած, չափազանց փոքր են։ Ավելի շատ են շանսերը, թե Հայաստանն ինքն ամեն ինչ կհանձնի, առանց որևէ պատերազմի, առանց նվազագուն քաղաքական և տնտեսական անհրաժեշտության, այլ պարզապես խիմերայի փոխարեն։ Նման տարբերակը մանկավարժական առումով շատ օգտակար կլիներ ինչպես հայերի, այնպես էլ այլ ժողովուրդների համար։ Բայց պատմությունը սովորեցնում է միայն այն, որ ոչինչ էլ երբեք չի սովորեցնում»։

 

Մեկնաբանություններն, ինչպես տեսնում ենք, ավելորդ են...

 






Դիտումների քանակ 17806


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արցախում հաղթում է Սորոս Ջորջը

Արցախում հաղթում է Սորոս Ջորջը

Ապրիլի 1, 2020


Արցախում ընտրությունների երկրորդ փուլ է նշմարվում: Պայքարից դուրս մնաց Վիտալի Բալասանյանը՝ զիջելով անգամ մայիլյան մասիսին: Սա ն...

Ի՞նչ կորոշի Արցախը

Ի՞նչ կորոշի Արցախը

Մարտի 29, 2020


Վստահ կարելի է ասել, որ Արցախի սորոսացումը կանխվեց, մայիլյան մասիսը չունի շանս անգամ երկրորդ փուլում հայտնվելու: Բայց Փաշինյան ...

Տեռորիստի և Սորոսի վաստակի սիրավեպն ավարտվեց

Տեռորիստի և Սորոսի վաստակի սիրավեպն ավարտվեց

Մարտի 28, 2020


Բաբայան Սյամոյի և մայիլյան մասիսի միավորումը հայաստանյան քաղաքական իրականության ամենաայլանդակ և ամենահատկանշական երևույթն էր. գ...

մայիլյան մասիս` Սորոսի վաստակ non-grata

մայիլյան մասիս` Սորոսի վաստակ non-grata

Մարտի 27, 2020


Բազմիցս գրել ենք, որ Արցախի նախագահի թեկնածու մայիլյան մասիսին արգելված է մուտք գործել Ռուսաստան: Եվ ահա Armenian Tower Տելեգրա...

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

Մարտի 26, 2020


Մինչ կորոնավիրուսը շարունակում է իր հաղթարշավն աշխարհում, հայ ժողովրդի գրանտակերները պատրաստվում են արցախյան ընտրություններին: ...

Հարությունյան Արայիկին պետք է դաժան պատասխանատվության ենթարկել

Հարությունյան Արայիկին պետք է դաժան պատասխանատվության ենթարկել

Մարտի 21, 2020


Գինեկոլոգիական վրիպակ Հարությունյան Արայիկը, որը սպառնում է դառնալ պատմական վրիպակ Արցախի համար, ասում է, թե ընտրությունները հե...

Թյուրիմացության մեջ է Ռուբեն Վարդանյանը

Թյուրիմացության մեջ է Ռուբեն Վարդանյանը

Մարտի 18, 2020


Ռուսաստանցի գործարար և մեկենաս Ռուբեն Վարդանյանը որոշել է գալիք ընտրություններին Արցախում սատարել Հարությունյան Արայիկին: Նա հա...

Ադիբեկյան Ահարոնի կպցրած խոշոր գործի ու գյուտի կապակցությամբ

Ադիբեկյան Ահարոնի կպցրած խոշոր գործի ու գյուտի կապակցությամբ

Մարտի 11, 2020


Ամենայն հայոց սոցիոլոգ Ադիբեկյան Ահարոնը գործ է կպցրել, ընդ որում՝ խոշոր գործ: Չկայացած աբորտի հետևանք Հարությունյան Արայիկից գ...

Սյամոյին ու մասիսին թույլ չեն տալիս մսխել Ալեքսանդր Առաջինի ժառանգությունը

Սյամոյին ու մասիսին թույլ չեն տալիս մսխել Ալեքսանդր Առաջինի ժառանգությունը

Մարտի 6, 2020


Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Բաբայան Սյամոյին ու Արցախի նախագահի թեկնածու մայիլյան մասիսին արգելվել է մուտքը Ռուսաստանի Դաշնու...

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Մարտի 3, 2020


Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարո...

Կոչ է անում գինեկոլոգիական վրիպակը

Կոչ է անում գինեկոլոգիական վրիպակը

Փետրվարի 26, 2020


Հարությունյան Արայիկը, որին մենք համարում ենք չկայացած աբորտի հետևանք, քանզի սրա ծնունդը որևէ նորմալ բան չի խոստանում Արցախին, ...

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի իմամ Շամիլ

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի իմամ Շամիլ

Փետրվարի 22, 2020


Լև Տոլստոյն իր «Հաջի Մուրադում» նկարագրում է Շամիլի մուտքը Վեդենո ռուսների հետ հերթական բախումից հետո։ Իմամ Շամիլը իր վոտչինա է...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ արցախցիների

Փաշինյան Նիկոլն ընդդեմ արցախցիների

Փետրվարի 21, 2020


Երեկ պրն Պետրոսի մոտ եթերում ժողովրդի վարչապետը գլխեց ինքն իրեն՝ ցուցադրելով ժողովրդավար լինելու փայլուն մաստեր կլաս: Փաշինյան ...

Փաշինյան Նիկոլի տաթևիկը մեկնաբանում է բանակցային գործընթացը

Փաշինյան Նիկոլի տաթևիկը մեկնաբանում է բանակցային գործընթացը

Փետրվարի 20, 2020


Փաշինյան Նիկոլի խմբակցությունում ադրբեջանագետ պատգամավորուհի կա՝ հայրապետյան տաթևիկ: Սա խոսում է բանակցային գործընթացի մասին և ...

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Փետրվարի 19, 2020


Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեդո Ջափարիձեն մեծ հոդվածով հանդես է եկել թուրքական Daily Sabah հեղինակավոր թերթում, որ...

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Փետրվարի 17, 2020


Պատերազմից չի կարելի խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ ի շահ ձեր հակառակորդի։ Իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիի այս թեզը, ց...

Մասիս ու Սյամո՝ дружба на века!

Մասիս ու Սյամո՝ дружба на века!

Փետրվարի 11, 2020


Հայ ժողովրդի դեմ ի դեմս ղարաբաղցիների այսօր պայքարում է նաև գրանտակեր Մայիլյան Մասիսը՝ որպես նախագահի թեկնածու: Սա երդվյալ Սորո...

SOS. Փաշինյան Նիկոլը Արցախը վերաբնակեցնում է ադրբեջանցիներով

SOS. Փաշինյան Նիկոլը Արցախը վերաբնակեցնում է ադրբեջանցիներով

Փետրվարի 9, 2020


Ամերիկյան դեսպանը չսխալվեց՝ նշանակելով Փաշինյան Նիկոլին ՀՀ վարչապետ, բայց ՀՀ քաղաքացիները խաբվեցին: Իսկ վաղը կքաշվեն և կբոմժանա...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Չկայացած աբորտի հետևանքը վատ հետևանքներ կունենա Ղարաբաղի համար

Չկայացած աբորտի հետևանքը վատ հետևանքներ կունենա Ղարաբաղի համար

Փետրվարի 6, 2020


Փաշինյան Նիկոլը հեղափոխությունը արտահանում է Ղարաբաղ, իսկ հեղափոխություն առանց նստած նախագահի չի լինում: Այսպիսին են Փաշինյան Ն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը