Խայտառակություն առանց մեկնաբանության

Կորոնավիրուսը համաճարակային ագրեսիա է

Մարտի 21, 2020
Կորոնավիրուսը համաճարակային ագրեսիա է

Արտաշես Գեղամյան

 

Երբ գրվում էին այս տողերը, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 160-ի, տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Չէի ցանկանա հերթական անգամ՝ արդեն կորոնավիրուսի տարածման դեմ կառավարության պայքարի «աշխատանքի» օրինակով մանրամասն անդրադառնալ նրա բացարձակ անհամարժեքությանը։ Գլխավորն այժմ, ինչպես արդարացիորեն նշված է ս.թ. մարտի 20-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարությունում, «...ստեղծված իրավիճակում Հայաստանի բոլոր քաղաքական, հասարակական ուժերը, մասնավոր անձինք, սփյուռքում գործող կառույցները և մեր հայրենակիցները պետք է գործեն համազգային համախմբման սկզբունքով, ի բարօրություն Հայաստանի, նրա քաղաքացիների և ողջ հայ ժողովրդի»։

 

Միևնույն ժամանակ, սկզբունքորեն կարևոր եմ համարում համազգային համախմբման հետ մեկտեղ ընդունել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ջանքերի սերտագույն համախմբմանն ուղղված անհետաձգելի միջոցներ՝ ՀԱՊԿ տարածքում պետական անվտանգության ապահովման համատեղ միջոցառումների մշակման նպատակով։ Համոզված եմ, որ անհրաժեշտ է մշակել նաև Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ – Ա.Գ.) անդամ երկրների տնտեսական և ֆինանսական անվտանգության ապահովման համատեղ կոնկրետ ծրագիր, որի գլխավոր բաղկացուցիչ մասերից մեկը պետք է լինի պարենային անվտանգության երաշխավորված ապահովումը։ Էլ չեմ ասում մեր երկրների առողջապահության կազմակերպությունների միասնական ռեժիմով աշխատանքի մասին։ Այս ձեռակերտ փորձանքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ողջ համալիրի կազմակերպման ամենաարդյունավետ ձևը, կարծում եմ, կլիներ մշտապես գործող միջազգային համակարգող խորհրդի կամ մեկ այլ մարմնի (կարևորն էությունն է) հիմնումը ՀԱՊԿ-ԵՏՄ մասնակից և անդամ պետությունների կամ կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Եվ այս կրիտիկական օրերին, ինչպես ոչ մեկ անգամ եղել է նոր և նորագույն պատմության ընթացքում, մեր բոլորի հայացքներն ուղղված են Ռուսաստանին, որը կորոնավիրուսի կանխման նպատակով ընդունել է աննախադեպ միջոցներ, ինչի մասին ս.թ. մարտի 20-ին տեղեկացրեց Առողջապահության համաշխարահային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը. «Երկիրը (Ռուսաստանը – խմբ.) զգալի միջոցներ է ձեռնարկում շփումների թեստավորման և հսկման ուղղությամբ, որպեսզի համոզվի, որ բոլոր դեպքերն են վերհանվում և հսկվում անհրաժեշտության դեպքում։ Կարևոր է նշել, որ ֆիզիկական հեռահարության միջոցները, ինչպիսին է մարզական միջոցառումների, համերգների և այլ խոշոր միջոցառումների չեղարկումը, որոնցում սպասվում են մարդկանց զգալի կուտակումներ, կարող են օգնել վիրուսի փոխանցման դանդաղմանը և նվազեցնել առողջապահության բեռնվածությունը,- ասաց Մ.Վույնովիչը՝ նշելով, որ վարակված քաղաքացիների ժամանակին հայտնաբերումն ու բուժումը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն են,- և մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն օգտագործում է այդ մոտեցումը կորոնավիրուսի դեմ պայքարում»։

 

Ընդ որում՝ այսօր արդեն անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ իշխանությունները համակարգային հիմքի, այլ ոչ թե հեռուստաալիքների անվերջ հարցազրույցներում և իր Facebook-ի էջի ուղիղ եթերում «ժողվարչապետի» այսրոպեական ծաղրանկարային արձագանքի վրա ձեռնամուխ լինեն տեղեկատվության հավաքման, մշակման, փոխանակման և տրամադրման գործին՝ մեր բնակչության պաշտպանության, նրան արտակարգ իրավիճակներում գործել նախապատրաստելու ոլորտում։ Նաև հարկ է անհապաղ սկսել դրության առարկայական վերլուծությունը, դրություն, որն ստեղծվում է փոքր ու միջին բիզնեսում, ներքին և արտաքին առևտրում, տրանսպորտում, ս.թ. մարտի 16-ին Հայաստանի կառավարության մտցրած Արտակարգ դրության սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսման և գնահատման հարցում։

 

Ընդ որում՝ կարևոր է մանրազնին վերլուծել ՀՀ ֆինանսների դրությունը, նախատեսել ֆինանսական և նյութական ռեսուրսների ստեղծումը, ինչպես նաև ընդունել այնպիսի գործողություններն իսպառ բացառող միջոցներ, որոնք կհանգեցնեն բանկային ոլորտի ապակայունացմանը։ Այս նպատակով կարևոր է հաշվարկել կորոնավիրուսի համավարակի բացասական հետևանքները Հայաստանի տնտեսության համար բավական էական այնպիսի ճյուղերի վրա, ինչպիսին են զբոսաշրջությունը, հասարակական սնունդը, արտադրական և առևտրային ձեռնարկությունները։

 

ՀՀ իշխանությունները, կարծում եմ, արժեր, որ ծանոթանային Ռուսաստանի նախագահին առընթեր՝ ձեռներեցների իրավունքների պաշտպանության հարցերով լիազոր Բորիս Տիտովի առաջարկներին՝ ուղղված ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքներին դիմակայելու արտակարգ միջոցների վերաբերյալ։

 

Հոդվածի վերջում կցանկանայի խոսել ահա թե ինչի մասին։ Ներկայում ՀԱՊԿ անդամ պետությունները և նրա բարեկամական երկրները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը, ենթարկվել են համաճարակային ագրեսիայի միջազգային իրավունքի՝ դեռևս մինչև վերջ չբացահայտված սուբյեկտի կողմից։ Սակայն դա չպետք է խոչընդոտ դառնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առանցքային՝ 4-րդ հոդվածի ուժի մեջ մտնելուն, որն ասում է. «Եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա դա կդիտարկվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ...»։

 

Որպեսզի ընթերցողը տպավորություն չստանա, որ ես ենթարկվել եմ դավադրության տարատեսակ տեսությունների ազդեցությանը, ապա համարձակվում եմ հայտարարել. ոչ, նորից ու նորից՝ ոչ։ Մեջբերումներ չեմ կատարի ականավոր գիտնականների հրապարակումներից, որոնք կասկած չեն թողնում այն հարցում, որ COVID-19 նոր կորոնավիրուսը ձեռակերտ է։ Ընդ որում՝ համոզված եմ, որ ՀԱՊԿ մասնակից պետությունների համակարգված աշխատանքը՝ Ռուսաստանի Դաշնության, նրա նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի անվերապահ առաջատար դերով հանդերձ, հնարավորինս օբյեկտիվ կարճ ժամկետում կկանգնեցնի COVID-19-ի ագրեսիան։ Ընդ որում՝ դա կլինի ոչ միայն հաղթանակ համավարակի հանդեպ, այլև Երկիր մոլորակի բոլոր առողջ ուժերի համախմբման անայլընտրանքայնության պերճախոս վկայությունը՝ իր իսկ փրկության համար։

 

Հետգրություն

 

Իմ բնույթով ես վնասակար մարդ չեմ։ Բայց չեմ թաքցնի, որ, կանխատեսելով Սորոսի տարատեսակ ճտերի, ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստների, ազդեցության ամեն տեսակ գործակալների վայնասունը, չեմ կարող թաքցնել բավարարվածությունս հինգերորդ շարասյան՝ Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո իշխանություն սողոսկած ներկայացուցիչների նման հնարավոր ռեակցիան կանխավայելելուց։

 

Աղբյուրը՝ ИА REGNUM






Դիտումների քանակ 37057


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ռուսական կորոնավիրուսն անհանգստացնում է հայրենի գրանտակերներին

Ռուսական կորոնավիրուսն անհանգստացնում է հայրենի գրանտակերներին

Ապրիլի 3, 2020


Նոր Հայաստանի գրանտակեր հանրույթը մտահոգված է կորոնավիրուսի տարածմամբ: Բայց հայրենի Սորոսի վաստակները վտանգը տեսնում են Ռուսաստ...

Արարատի մարզպետը դեմք է, դեմք…

Արարատի մարզպետը դեմք է, դեմք…

Ապրիլի 3, 2020


Արարատի մարզպետ սարգսյան գարիկով հետագայում պետք է զբաղվեն ոչ միայն հոգեբույժները, այլև ինֆեկցիոնիստները: Ընդամենը չորս օր առաջ...

կարգին հայկո՝ կորոնավիրուսի թիվ մեկ զոհ

կարգին հայկո՝ կորոնավիրուսի թիվ մեկ զոհ

Ապրիլի 2, 2020


Կորոնավիրուսի ամենադժբախտ զոհը Նոր Հայաստանում կարգին հայկոն է՝ մարության հայկը: Համաճարակի առաջին օրերից այս տաղանդավոր սարսաղ...

թորոսյան արսենը երջանկության հայտնաբերման մասնագետ կդառնա

թորոսյան արսենը երջանկության հայտնաբերման մասնագետ կդառնա

Ապրիլի 2, 2020


Նոր Հայաստանում կորոնավիրուսի տարածման գործում հսկայական ավանդ ներդրած թորոսյան արսենն այսօր Վրաստանը երջանիկ երկիր է համարել ա...

Լենինականի մարզադաշտը կդարձնենք Նոր Հայաստան, կորոնավիրուսին էլ՝ Ջրղեր Խաչիկ

Լենինականի մարզադաշտը կդարձնենք Նոր Հայաստան, կորոնավիրուսին էլ՝ Ջրղեր Խաչիկ

Ապրիլի 2, 2020


թորոսյան արսենի հիմնարկն այսօր հայտնում է, որ ունենք կորոնավիրուսի հաստատված ևս 92 դեպք, ընդհանուր թիվը դարձել է 663, որոնցից փ...

Կորոնավիրուսային «ցեղասպանության» կապակցությամբ Եվրոպայում

Կորոնավիրուսային «ցեղասպանության» կապակցությամբ Եվրոպայում

Ապրիլի 2, 2020


Կորոնավիրուսը թանկ նստեց Արևմուտքի վրա: Այսօր կարելի է ասել, որ Եվրամիություն այլևս չկա, երբեմնի հզոր քաղաքական ու տնտեսական մի...

Կորոնավիրուսի «նիկոլփաշինյանական» արկածները Նոր Հայաստանում

Կորոնավիրուսի «նիկոլփաշինյանական» արկածները Նոր Հայաստանում

Ապրիլի 1, 2020


Փաշինյան Նիկոլը Հրայր Թովմասյանի դարդից կորոնավիրուսը տարավ-հասցրեց Վայց Ձոր ու Սյունիք: Քանի որ Փաշինյան Նիկոլը փողով հոդված գ...

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Ապրիլի 1, 2020


Վրաստանը տարածությամբ ու բնակչությամբ երկու անգամ գերազանցում է Հայաստանը, տուրիստների թվով՝ նույնպես: Բացի այդ, վրացիները մինչ...

Սարգսյանը Արմենը ստորագրեց ավինյան տիկոյի սրտի օրենքները

Սարգսյանը Արմենը ստորագրեց ավինյան տիկոյի սրտի օրենքները

Ապրիլի 1, 2020


Նախագահ Սարգսյան Արմենը ստորագրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնա...

Կորոնավիրուսի արագ տարածման պատճառն Արարատում սարգսյան գարիկն է

Կորոնավիրուսի արագ տարածման պատճառն Արարատում սարգսյան գարիկն է

Մարտի 30, 2020


Կորոնավիրուսով վարակվածների թվով երկրում առաջատար է Արարատի մարզը: Եթե երկրում ունենք ընդամենը 482 հաստատված դեպք, ապա կոկորդիլ...

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

Մարտի 29, 2020


Այս պատմությունն ավելի անհավանական է, քան Ժյուլ Վեռնի վեպերը, սակայն դրանք գոնե այդ աստիճանի բութ չեն, ֆանտաստ գրողի գործերը բա...

Հայաստանում նշմարվում է դեգեներատության խորանարդ

Հայաստանում նշմարվում է դեգեներատության խորանարդ

Մարտի 27, 2020


Փաշինյան Նիկոլի, պապիկյան սուրենի սիմոնյան արմենը (սա տարածքային կառավարման փոխնախարար է) այսօր ասուլիսում հայտարարել է, թե ճիշ...

Փաշինյան Նիկոլի պառլամենտական երջանկության առիթով

Փաշինյան Նիկոլի պառլամենտական երջանկության առիթով

Մարտի 25, 2020


Փաշինյան Նիկոլի երեկվա խստացումները, որոնք փաստացի պարետային ժամ են սահմանում, չեմ կարող գնահատել, քանզի համաշխարհային պանդեմիա...

Դաշնակների առաջարկները վտանգավոր են

Դաշնակների առաջարկները վտանգավոր են

Մարտի 24, 2020


Դաշնակները երբեք խելքով աչքի չեն ընկել, բարոյականությամբ՝ նույնպես: Դե, ցարական «օխրանկայում» բուծված քաղաքական ուժ է, այլ կերպ...

Թրամփը կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ է հայտնաբերել, որոնք ուղղակիորեն տանում են մահվան՝ առանց տանջանքների ու տառապանքների

Թրամփը կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ է հայտնաբերել, որոնք ուղղակիորեն տանում են մահվան՝ առանց տանջանքների ու տառապանքների

Մարտի 22, 2020


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին լուրջ մարդ անվանել չի կարելի։ Ինչպեսև բոլոր ամերիկացիները, նա ի վիճակի չէ մի քանի քայլ առաջ մտածել, ...

Հարությունյան Արայիկին պետք է դաժան պատասխանատվության ենթարկել

Հարությունյան Արայիկին պետք է դաժան պատասխանատվության ենթարկել

Մարտի 21, 2020


Գինեկոլոգիական վրիպակ Հարությունյան Արայիկը, որը սպառնում է դառնալ պատմական վրիպակ Արցախի համար, ասում է, թե ընտրությունները հե...

Դարձյալ ստում է Փաշինյան Նիկոլը

Դարձյալ ստում է Փաշինյան Նիկոլը

Մարտի 18, 2020


Ժողովրդի վարչապետն այսօր հերթական անգամ ստորաբար ստեց հանրությանը: Գնացել էր հարցազրույցի պոռնոաստղ Աբրահամյան Արամի մոտ և ասել...

Ժողվարչապետի իշխանությունը 30 օրով երկարաձգվեց

Ժողվարչապետի իշխանությունը 30 օրով երկարաձգվեց

Մարտի 18, 2020


Ասում են՝ չկա չարիք առանց բարիք: Փաշինյան Նիկոլի համար կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը միաժամանակ չարիք էր և բարիք, քանի ո...

Վտանգված է Նոր Հայաստանի ԼԳՏԲ հանրույթը

Վտանգված է Նոր Հայաստանի ԼԳՏԲ հանրույթը

Մարտի 17, 2020


Վատ բան է տեղի ունեցել Նոր Հայաստանում, և, ինչպես միշտ, վատ լուրը հասել է մեզ. Արաբկիրի թաղապետ դանիելյան արամը երեք շաբաթ աշխա...

Զինովի Գերդտ. Пошел на х…й!

Զինովի Գերդտ. Пошел на х…й!

Մարտի 17, 2020


Ընդամենը հինգ օր առաջ ժողովրդի վարչապետի քեֆին քեֆ չէր հասնում, միտինգներ էր անում, «Այո» քարոզում: Այն ժամանակ ժողվարչապետի ու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը