Խայտառակություն առանց մեկնաբանության

Խոսում և ցուցադրում է նախկին Նորին գերազանցությունը

Մարտի 20, 2020
Խոսում և ցուցադրում է նախկին Նորին գերազանցությունը

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում նոր գրառում է կատարել։ Ստորև ներկայացնում ենք այն ամբողջությամբ, հետո կհայտնենք մի քանի նկատառում.

 

«Զգացե՞լ եք, որ մեր երկրում միայն մեկ մարդ է խոսում, ընդ որում՝ կարևոր չէ, թե ինչից. համաշխարհային ճգնաժամից, կորոնավիրուսից, ինքնամեկուսացումից, ապագայից, անցյալից, դատաիրավական բարեփոխումներից, սուրճի ապարատից, համբուրվելուց, գներից, նոր տեխնոլոգիաներից։ Եվ այդ մեկը ինքն է՝ մարդ-նվագախումբը կամ պարզապես երկրի վարչապետը։

 

Նա խոսում է անդադար՝ լայվով, հետո հեռուստահարցազրույցով, հետո կառավարության նիստին, ապա շտապում է Ազգային ժողով, որտեղ նույնիսկ պատգամավորներն են հարցերը հանում, բայց նա միևնույն է խոսում է։ Ուրիշ որևէ մեկը հիմա լիներ նրա փոխարեն, կուտակված խնդիրներից և պատասխանատվությունից քունը կորցրել էր, կաբինետից դուրս չէր եկել, օպերատիվ շտաբը դարձրել էր 24-ժամյա։ Իսկ գործող վարչապետի մոտ դատարկախոսության տարափ է. խոսում է պատեհ, անպատեհ, գրում է ամեն ինչի մասին, երբեմն այնքան է շտապում, որ ինքն իրեն խմբագրում է, սոցցանցերում կիսվում է իրեն գովերգող կեղծ օգտատիրոջ գրառմամբ, հետո ջնջում է, կիսվում է միջազգային մամուլում պատվիրված գովազդ-հոդվածով կամ անհայտ ծագման վիդեոբովանդակությամբ։

 

Պետական գործչի ու երկրի առաջնորդի խոսքը նա դարձրել է ֆոնային ռադիո, երբ այն միշտ կա ու կարելի է մի քիչ բարձրացնել, երբ պարապ ես, և անջատել կամ ցածրացնել, երբ գործ ունես։ Իսկ ինքը միշտ անգործ է. նա խոսում է ու չի աշխատում։ Իսկ հիմա ավելի մեծ աղմուկով չի աշխատում։ Նա իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ է խոսում, ինչպես, որտեղ և երբ։ Կորոնավիրուսի մասին սկզբում կատակում էր, հետո պնդում, որ հոնի օղիով կարելի է բուժել, հետո հայտարարում, թե երանի վարակվեր, որ երկրորդ անգամ չհիվանդանար, ու չի էլ մտածում, որ օղին չի՛ բուժում, վարակը կարող է կրկնվել, իսկ նժարին դրված է մարդկային կյանքեր։

 

Խոսում է կորոնավիրուսից, հետո տնտեսական հեղափոխության և զրոյական կետից սկսելու մասին, երբ արդեն այսօր սկսվել է ֆինանսատնտեսական քաոս, որը ոչ թե զրոյացնելու է, այլ բերելու է աննախադեպ մեծ ծավալի աղետի։ Այդ աղետը չի գալու։ Արդեն եկել է։ Օգտագործում է արտակարգ դրությունը ոչ թե վարակի տարածումը կանխելու, այլ ԶԼՄ-ներին վերահսկելու համար, որովհետև բացի մամուլից, առայժմ որևէ մեկը չի զգում, որ երկրում իսկապես արտակարգ դրություն է։ Մի ամբողջ ազգ ու պետություն պատանդ է նրա բարդույթներին ու անհավասարակշռությանը։

 

Ոմանք պնդում են, որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։ Ես համաձայն չեմ։ Մեր ազգն ու յուրաքանչյուրս ունենք մեղքեր, բայց սա անհամարժեք պատիժ է։ Եվ ամենամեծ ողբերգությունն այն է, որ նա չի դադարելու ոչ մի պարագայում։ Չի լրջանալու ոչ մի պահի ու չի զգալու մի ամբողջ երկրի ճակատագրի պատասխանատվությունը։ Որովհետև նրան թվալու է, որ, ինչպես միշտ, մի բան կմտածի։ Ինչպես մտածեց Էջմիածնից վարակակիր կնոջ «օպերացիան» ու այնպես ներկայացրեց, որ կորոնավիրուսի տարածումը հենց այդ տիկնոջ մեղքով էր։ Միայն նրա։ Ոչ ոք պատասխանատու չէ։ Ու երբ գա պահը, նոր մեղավոր կգտնի ու կսկսի դատարկախոսության՝ իրեն բնորոշ տարափը։

 

Բայց դրա ժամանակն էլ է անցել: Եկել է օրը, երբ «Երկիր-ՀԺ»-ն պարտավոր է առերեսվել իրականությանը՝ դառնալով Հայաստանի հանրապետություն, ու այլևս հնարավոր չի լինի աղետը հետաձգել, կամ դնել հանրաքվեի կամ դրանում մեղադրել ուրիշներին։ Կպարզվի, որ երկիրը կարիք ունի ոչ թե գլխավոր խմբագրի, այլ պատասխանատու ղեկավարի, որովհետև պետության և մարդկային համբերության ռեսուրսները սպառվում են։

 

Համաշխարհային փորձը հուշում է, որ աղետների ժամանակ առավելագույն արդյունքի են հասնում լայն կոնսոլիդացիա ունեցող հասարակությունները, որտեղ գոյություն ունի վստահություն ինստիտուտների և պետության հանդեպ։ Ու հիմա, դեռ կորած չէ հնարավորությունը՝ լրջանալու, ցավոտ, արագ ու օպերատիվ որոշումներ ընդունելու, համախմբելու բոլոր պրոֆեսիոնալներին, ազատվելու ոչ կոմպետենտներից և ձևավորելու ներառական հասարակություն, իշխանություն և պետություն։ Այդ դեպքում որոշումների պատասխանատվությունը կկիսեն բոլորը, հետևանքները կվերացվեն համատեղ։ Հակառակ դեպքում, եթե այսպես շարունակվի, ապա երկրի վարչապետը չի կարողանալու խուսափել իր անգործության հետևանքներից, և պատասխան է տալու ամեն ինչի՝ բանակը կազմաքանդելուց մինչև կորոնավիրուսի վարակը համապետական աղետ դարձնելու համար։ Նա դատվելու է այս երկրի, երկնքի ու պատմության դատարաններում։

 

Հ.Գ. Իրականում, երբ աղմուկն անջատում ես, երբ ֆիլտրում ես կատակներն ու անիմաստ լայվ-շոուները, հասկանալի է դառնում, որ այդ ամենը հետևանք է։ Իսկ պատճառը մեկն է. անկարողությունը և իշխանությունը կորցնելու ներքին սարսափը։ Հենց դա է սեփական անձով ամեն ինչ ծածկելու ու լցնելու պատճառը։ Հետևաբար, որքան շատ է խոսում, այնքան ավելի մոտ է ավարտը։ Այսքանը։

 

Առողջ եղեք, Աստված բոլորիս պահապան»։

 

Մարդ-նվագախումբ՝ շատ ճիշտ բնութագրւոմ է ժողվարչապետի: Բայց նվագախումբ առանց դիրիժորի չի լինում, հետևաբար, նախկին Նորին գերազանցությունը հաջորդ գրառմնան մեջ պիտի որ խոսի նաև դիրիժորի մասին, որը ղեկավարում է ազգային աղետ Մարդ-նվագախմբին՝ ժողվարչապետ Փաշինյան Նիկոլին: Մանավանդ որ դիրիժորը հայտնի է՝ ամերիկյան դեսպանը: Ցավալի է, բայց պետք է այս մասին բարձրաձայնել: Երկար տառապանքներից հետո հայ ժողովուրդը եկավ այն կետին, որ իր ճակատագիրը վստագեց ամերիկյան դեսպանին, նա էլ անհաջող գաուլյայտեր նշանակեց: Գաուլյայտերը կարող էր լինել մի քիչ ավելի հաջող, ավելի առողջ հոգեպես, բայց դա էական չէ, էականը գաուլյայտերությունն է, որն անընդունելի է: Տեսնենք, թե երբ ՀՀ նորմալ քաղաքացիները կզրկեն Փաշինյան Նիկոլի նախրին ձայնի ու կարծիքի իրավունքից և կչեզոքացնեն դրա կործանիչ ազդեցությունը:






Դիտումների քանակ 46378


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Միքայել Մինասյան՝ կորոնավիրուսին հավասար գլխացավ

Միքայել Մինասյան՝ կորոնավիրուսին հավասար գլխացավ

Մարտի 22, 2020


Մամուլից տեղեկանում ենք, որ Փաշինյան Նիկոլը օրերս լուրջ կզբաղվի Միքայել Մինասյանով, իբր, հանձնարարել է ուժայիններին, դատախազութ...

թորոսյան արսենը գողական է գնում

թորոսյան արսենը գողական է գնում

Մարտի 18, 2020


Առողջապահության նախարար թորոսյան արսենը մի քիչ տարօրինակ տղա է: Շատերը նրան դեգեներատ են համարում, ոմամք ասում են, թե իրեն է դե...

թորոսյան արսենը քանդում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը

թորոսյան արսենը քանդում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը

Փետրվարի 27, 2020


Երկրի ամենալավ պետական բժշկական կենտրոններից մեկը հեղափոխական իշխանությունը նպատակաուղղված ոչնչացնում է: Որովհետև Արա Մինասյանը...

Ո՞վքեր են խորթ Հայաստանի ժողովրդին

Ո՞վքեր են խորթ Հայաստանի ժողովրդին

Հունվարի 23, 2020


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի երեկվա գրառմանը Փաշինյան Նիկոլի գաղափարական շտաբը չէր կարող չանդրադառնալ: Եվ ա...

Յա, իրո՞ք

Յա, իրո՞ք

Հունվարի 21, 2020


Փաստորեն, նոր հասկացա՞ք, որ սրանք մարդ չեն: Գոնե ժամանակին Shame.am կարդայիք… Որ կարդայիք, կիմանայիք, չէ՞, որ շիզոֆրենիան, պարա...

Փաշինյան Նիկոլի ընտանիք. Միշիկ ունեմ

Փաշինյան Նիկոլի ընտանիք. Միշիկ ունեմ

Հունվարի 13, 2020


Փաշինյան Նիկոլը յոլա չգնաց Վանեցյան Արթուրի հետ: Նախ՝ հեռացրեց աշխատանքից, հետո թշնամացավ, այսօր էլ կասկածում է զանազան դավադրո...

բաբաջանյան արմանին դեպրեսիա է սպառնում

բաբաջանյան արմանին դեպրեսիա է սպառնում

Դեկտեմբերի 1, 2019


Ծանր է միասեռականների կյանքը Նոր Հայաստանում: Մի օր ուրախանում են, հաջորդ օրը` տխրում: Չկա դեպք, որ սրանք գոնե մի շաբաթ երջանկո...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Նոյեմբերի 30, 2019


Արդեն քանի ամիս է` Փաշինյան Նիկոլը չի կարող նշանակել ոստիկանության և ԱԱԾ ղեկավարներ: Օսիպյանն ու Վանեցյանը հեռացան՝ չցանկանալով...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Միքայել Մինասյանի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Միքայել Մինասյանի

Նոյեմբերի 28, 2019


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեղեկացնում է, որ Փաշինյան Նիկոլը կատաղել է՝ լրիվ կորցրել է իրեն, գիշեր-ցերեկ ...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Նոյեմբերի 27, 2019


Փաշինյան Նիկոլի երկրային երջանկությունը մոտենում է ավարտին, հետևաբար, սկսվում է ժողվարչապետի երկրային ողբերգությունը (բանտում) ...

Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ

Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ

Նոյեմբերի 25, 2019


Անցած շաբաթվա իրադարձությունները կասկածներ չթողեցին, որ Հայաստանը դարձել է պետությունների քայքայման արդի տեխնոլոգիաների կատարել...

Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «պադվալի» բնակիչներով

Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «պադվալի» բնակիչներով

Նոյեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլ Միլանի հայկական եկեղեցում տեղի համայնքի հետ հանդիպման ժամանակ ինչ ասես չասաց: Համեմատեց իրեն Փրկչի հետ, քանի որ ...

ճաղարյան լիզայի հետազոտության արդյունքների կապակցությամբ

ճաղարյան լիզայի հետազոտության արդյունքների կապակցությամբ

Հոկտեմբերի 17, 2019


Ուրեմն, Միքայել Մինասյանը մի քանի օր առաջ հոդված էր գրել ժողովրդի վարչապետի խայտառակ կերպարի ու գործունեության մասին, զուրաբյան...

Երկիր-«Հայկական ժամանակ»

Երկիր-«Հայկական ժամանակ»

Հոկտեմբերի 16, 2019


Այսօր Հայաստանի առաջին դեմքը մի մարդ է, որը պետությունը կառավարում է առանց որևէ կոնվենցիոնալ սկզբունքի, կանոնի և պատասխանատվութ...

կոլոտ հովոյի ստոր ներկայի և ողբալի ապագայի առիթով

կոլոտ հովոյի ստոր ներկայի և ողբալի ապագայի առիթով

Սեպտեմբերի 30, 2019


Նախկին Նորին գերազանցություն Միքայել Մինասյանը մի շատ վատ բան արեց Հայաստանի համար՝ մի շարք խայտառակությունների միլիոնատեր դարձ...

Քաքը հների փոխարեն

Քաքը հների փոխարեն

Սեպտեմբերի 27, 2018


Փաշինյան Նիկոլը շարունակում է երկիրը մաքրել նախկին կադրեից, և քանի որ լրացնելու բան չունի, դրանց պիտի փոխարինի, մեղմ ասած, կեղտ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը