Ազգային խայտառակություն

Թաթա, Պողոսյան Միքայել, այլ քամակատուներ՝ խայտառակություններ Նոր Հայասռանի

Մարտի 18, 2020
Թաթա, Պողոսյան Միքայել, այլ քամակատուներ՝ խայտառակություններ Նոր Հայասռանի

Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչները սիրում են օրվա իշխանություններին, նրանց միջև ինչ-որ հոգևոր կապ է նկատվում: Օրինակ, հայտնի երգիչ Թաթան հեղափոխությանը նվիրված երգ գրեց: Սա արտառոց բան չէ. Բեթհովենն էլ սիմֆոնիա գրեց Նապոլեոն Բոնապարտի համար: Տարբերությունն այն է, որ որքան Նապոլեոն Բոնապարտն է տարբերվում Փաշինյան Նիկոլից, այդքան էլ Թաթայի երգը՝ Բեթհովենի սիմֆոնիայից: Սակայն Նոր Հայաստանում այսպես կոչված աստղերի մեծամասնությունը աչքի է ընկնում արտառոց քծնանքով: Օրինակ, ով՝ ով, բայց պրն Թաթան իրավունք չուներ դժգոհ լինել նախկին քրեաօլիգարխիայից և երգ գրել Փաշինյան Նիկոլի հեղափոխությանը նվիրված, քանզի վայելել է նախկին ռեժիմի ամենալավ վերաբերմունքը, չեն եղել Հայաստանում նրա համար փակ դռներ: Օրինակ, մի անգամ մաեստրո Թաթան համերգ է կազմակերպել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, 30 հազար մարդով գազոնի հերն են անիծել, նրանցից հետո 20 բեռնատարով աղբ են հանել, և այդ ամենը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի վրա նստեց մոտ 100 հազար դոլար: Իսկ այդ համերգը հնարավոր եղավ միայն տիկին Ռիտա Սարգսյանի անձնական խնդրանքով: Նոր Հայաստանում Թաթային թույլ չեն տա ոչ միայն մարզադաշտի գազոնի հաշվին համերգ կազմակերպել, այլև առանց տոմսի մարզադաշտ այցելել: Բայց, այնուամենայնիվ, Թաթան իր երգը գրեց, որը կմնա Նոր Հայաստանի խայտառակ պատմության մեջ: Ավելին, նա չփոշմանեց իր օպուսի համար, ի տարբերություն Բեթհովենի, որը, իմանալով, որ գեներալ Բոնապարտը դարձել է կայսր Նապոլեոն, փոխեց ընծայականը և պարտիտուրայի առաջին էջին գրեց՝ Հերոսական:

 

Մաեստրո Թաթան, սակայն, տուժեց իր երգի պատճառով: Այսպես, նրա՝ մարդու իրավունքները խախտեց Հայաստանի ամենաատված օլիգարխը՝ Ռուբեն Հայրապետյանը: Այժմ Թաթային արգելված է մուտք գործել Հայրապետյանի ռեստորաններ, իսկ հարսանիքների պատվիրատուներին երգիչների ցանկ են ներկայացնում, որոնց արգելված է երգել Նեմեց Ռուբոյի օբյեկտներում: Այդ ցանկին բոլորը կարող են ծանոթանալ: Ստացվում է, որ դավանափոխ աստղերը լուրջ տուժեցին: Ավելին, Փաշինյան Նիկոլի դարդից անօրինական մեծահարուստները հարսանիքներ անում են Վրաստանում և այլ երկրներում, որպեսզի աչքի չընկնեն այստեղ և հարկային ստուգումներ չհրահրեն:

 

Սակայն Թաթայից ավելի խայտառակ դեմքեր ժառանգեց Նոր Հայաստանը նախկին քրեաօլիգարխիայից: Այսպես, դերասան Պողոսյան Միքայելը հարցազրույց է տալիս Փաշինյան Նիկոլի սրտի լրատվամիջոցին և ասում. «Այն սրտացավությունն ու հոգատարությունը, որ ստանում եմ այս օրերին իշխանության կողմից, ինձ ուժ է տալիս: Կարծում եմ՝ մեր բոլոր հայրենակիցներին պետք է այդ ջերմությունը հանգստացնի: Թերությունների մասին չխոսենք. նման իրավիճակներում ոչ ոք չի կարող իդեալական լինել: Այսպիսի ջերմություն երկրի ղեկավարների կողմից ես իմ հայրենիքում երբևէ չեմ զգացել»: Թե կոնկրետ ինչ ջերմություն է տեսել լակոտակրատիայից Պողոսյանը, որից զուրկ է եղել նախկինում՝ հայտնի չէ, մանավանդ որ փողից զատ սրան ջերմություն ոչինչ չի տալիս, փողն էլ լակոտակրատիան տվող չէ: Իսկ թե ինչու է այդ բանն ասում՝ հայտնի է: Դեռ հեղափոխությունից անմիջապես հետո, արվեստի գործիչների հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Փաշինյան Նիկոլի հանդիպման ժամանակ, Պողոսյան Միքայելը անմեղ ղարիբ գառի հայացքով նայեց ժողվարչապետի աչքերին ու ասաց. «Պրն վարչապետ, սա երա՞զ էր, թե՞ իրականություն…» Այսինքն՝ էնքան էր երջանկացրել հեղափոխությունը Պողոսյանին, որ նա մոռացավ այն հյութեղ լափը, որը 20 տարի շարունակ լափեց, և անմիջապես երկար սպասված իրականությունը նրան երազ թվաց:

 

Հայաստանի հանրությունն ու ապագայի իշխանությունը պետք է սկզբունքայնություն ցուցաբերեն մարմնավաճառության հակումներ ունեցող մշակութային բոլոր գործիչների հանդեպ: Դրանցից շատերն այսօր պատժված են, բայց պետք է պատժվեն բոլորը: Դրանք պետք է բոյկոտվեն, մոռացության մատնվեն, որպեսզի նոր սերունդները հետևություններ անեն և գան համոզման, որ բարոյական պետք է լինել կյանքում, մանավանդ որ դա հեշտ է և փող չի պահանջում:






Դիտումների քանակ 97448


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ստոր կամայականություն արտակարգ դրության ներքո

Ստոր կամայականություն արտակարգ դրության ներքո

Մարտի 16, 2020


Փաշինյան Նիկոլն անգամ արտակարգ դրության պայմաններում չի մոռանում իր թշնամիներին և առիթը բաց չի թողնում արտակարգ դրության քողի տ...

Դարձյալ կատաղել է Փաշինյան Նիկոլը

Դարձյալ կատաղել է Փաշինյան Նիկոլը

Մարտի 5, 2020


Փաշինյան Նիկոլն այս գիշեր փայլուն ոստիկանական օպերացիա է կատարել՝ հարձակվել է Վստրեչի Ապերի՝ Արամ Վարդանյանի տան վրա: Նշենք, որ...

Սա է Նեմեց Ռուբոյի շնորհքը

Սա է Նեմեց Ռուբոյի շնորհքը

Փետրվարի 21, 2020


Սա Տեր-Պետրոսյան Լևոնի պատկերն է։ Այս քամակի պարունակությունը մի քանի տարի առաջ մազ էր մնացել, որ տիրոջը գերեզման տաներ: Բայց չ...

Հայաստանում ծնվում է նոր գիտնական

Հայաստանում ծնվում է նոր գիտնական

Փետրվարի 20, 2020


քոչարյան անդոյի զավակը գիտնական է դառնում: Ոչ թե տաղանդի պրոֆիցիտից, այլ շատ ավելի պարզ պատճառով՝ Ազգային ժողովի պաշտպանության,...

Ինչու չի կարելի Փաշինյան Նիկոլին պետական պաշտոն զբաղեցնել

Ինչու չի կարելի Փաշինյան Նիկոլին պետական պաշտոն զբաղեցնել

Փետրվարի 6, 2020


Ժողովրդի վարչապետը ծանր տարավ Ռուբեն Հայրապետյանի` նրան «Նիկոլիկ» անվանելը, ոմանց կոշիկի ջնջոց դարձնելու խոստումը: Եվ լինելով Ս...

Արյան հոտ է առնում չկայացած աբորտի հետևանքը

Արյան հոտ է առնում չկայացած աբորտի հետևանքը

Փետրվարի 6, 2020


Փաշինյան Նիկոլի միքայելյան սասունն այն խայտառակություններից է, որոնց պատճառով ժողովուրդը մեղադրում է նրանց ծնողներին` ժամանակին...

Վտանգված է քոչարյան անդրանիկի ոտքը

Վտանգված է քոչարյան անդրանիկի ոտքը

Փետրվարի 5, 2020


քոչարյան անդոն, ըստ ամենայնի, իր գլխին փորձանք է ման գալիս: Եթե այսպես շարունակվի, ապա իշխանափոխությունից հետո նա չի հասցնի երկ...

սիմոնյան ալենը կմնա ՀՀ հպարտ քաղաքացիների հույսին

սիմոնյան ալենը կմնա ՀՀ հպարտ քաղաքացիների հույսին

Փետրվարի 5, 2020


սիմոնյան ալենն այսօր կրկին խոսեց ՀՀ քաղաքացիների անունից` համարելով, որ լուրջ բան է ասում: Տպավորություն է ստեղծվում, որ «ՀՀ քա...

Այսօր Նեմեցի մոտ են զենք որոնում, ո՞վ կլինի վաղը

Այսօր Նեմեցի մոտ են զենք որոնում, ո՞վ կլինի վաղը

Փետրվարի 4, 2020


Կիրակի օրվա Ղարաբաղում տեղի ունեցած ՀԴՄ կտրոնի պատմությունը, հավանաբար, թանկ նստեց ժողովրդի վարչապետի վրա, կարծես խառնեց նրա զգ...

Երբ բոցավառվում են երկնագույն քամակները, հայկական ֆուտբոլը…

Երբ բոցավառվում են երկնագույն քամակները, հայկական ֆուտբոլը…

Դեկտեմբերի 23, 2019


Այսօր Հայաստանում նոր խայտառակություն տեղի ունեցավ, այս անգամ` տիեզերական մասշտաբի: Նշանակում է` գրանտակերները, Փաշինյան Նիկոլի...

Նեմեցի մարդկանց փակեցին, հերթը Աղվանինն է

Նեմեցի մարդկանց փակեցին, հերթը Աղվանինն է

Դեկտեմբերի 20, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր կոնկրետ քայլեր ձեռնարկեց Ռուբեն Հայրապետյանի դեմ պատերազմում` ձերբակալվեցին Հայրապետյանին պատկանող «Զեյթո...

Ինչքա՞ն կմնա քոչարյան անդոն ոտքի վրա

Ինչքա՞ն կմնա քոչարյան անդոն ոտքի վրա

Դեկտեմբերի 20, 2019


1991 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ, երբ գոյությունը դադարեցրեց Խորհրդային Միությունը, Գյումրիում կուտակված էր ավելի շատ շին...

Նոր աստղ է ծնվում Նոր Հայաստանում

Նոր աստղ է ծնվում Նոր Հայաստանում

Դեկտեմբերի 17, 2019


Երևում է, գերմանական ֆաշիզմի տապալման 75-ամյակի հոբելյանական 2020 թվականը Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբոյի համար դառնալու է ա...

Էս էլ ձեզ քոչարյան անդո

Էս էլ ձեզ քոչարյան անդո

Դեկտեմբերի 16, 2019


Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին անդրադարձել է նաև պրն քոչարյան անդոն: Սա ասում է, թե, իբր, Նեմեց Ռուբոյի վրա խաչ է քաշ...

Գռզոյի արձագանքից բխած ընկերական ցանկերի շնորհանդես

Գռզոյի արձագանքից բխած ընկերական ցանկերի շնորհանդես

Դեկտեմբերի 15, 2019


Սուքիասյան Խաչատուրը արձագանքեց Ռուբեն Հայրապետյանի երեկվա հայտարարություններին: Արձագանքեց զուտ լևոնա-ՀՀՇ-ական ձևով: Նա գրել է...

SOS. Նեմեցը ձեռնոց է նետել ժողովրդի վարչապետին

SOS. Նեմեցը ձեռնոց է նետել ժողովրդի վարչապետին

Դեկտեմբերի 14, 2019


Ռուբեն Հայրապետյանի երեկվա աղմկահարույց հայտարարությունները անտարբեր չթողեցին ոչ ոքի: Ով ասես չարտահայտվեց: Անգամ զարմանալի բան...

Նեմեցին որևէ Ստալինգրադ չի կարող սպառնալ՝ նա վեր է պարտություններից

Նեմեցին որևէ Ստալինգրադ չի կարող սպառնալ՝ նա վեր է պարտություններից

Դեկտեմբերի 14, 2019


Երեկ ժողովրդի վարչապետը Ռուբեն Հայրապետյանի տուն խուզարկուների դեսանտ էր իջեցրել՝ հարուցված ինչ-որ քրեական գործի շրջանակում։ Հա...

Ռուբեն Հայրապետյանը չսիրեց սարգսյան գարիկին

Ռուբեն Հայրապետյանը չսիրեց սարգսյան գարիկին

Դեկտեմբերի 13, 2019


Միասեռական, արևմտամետ, ռուսատյաց, դեմոկրատ ու ստոր լիբերալ պատգամավոր բաբաջանյան արմանն ուրախությամբ ավետեց մի քանի օր առաջ, թե...

Եվ դո՞ւ, Գռզո (Սերժ Սարգսյան)

Եվ դո՞ւ, Գռզո (Սերժ Սարգսյան)

Դեկտեմբերի 3, 2019


Պարոն Սուքիասյան Խաչատուրը (Գռզոն) այսօր հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը եղել է վատ ղեկավար, վատ ընկեր, ամեն ինչ արել է իր և իր փ...

բաբաջանյան արմանի ու նրա գաղափարակիցների վախերն իռացիոնալ են դառնում

բաբաջանյան արմանի ու նրա գաղափարակիցների վախերն իռացիոնալ են դառնում

Նոյեմբերի 27, 2019


Զարմանալի երկիր է Նոր Հայաստանը: Հեղափոխությունից հետո քանդվեց ամեն ինչ՝ բուհերից ու դատական համակարգից մինչև ֆուտբոլ: Եվ երբ կ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը