Խայտառակություն առանց մեկնաբանության

Ռուսաստանը Հայաստանին ժամանակակից սպառազինությունների փոխարեն մետաղի ջարդո՞ն է մատակարարել

Մարտի 17, 2020
Ռուսաստանը Հայաստանին ժամանակակից սպառազինությունների փոխարեն մետաղի ջարդո՞ն է մատակարարել

Արտաշես Գեղամյան

 

Հոդվածը ցանկանում եմ սկսել ընթերցողներին դիմելով. դիցուք՝ հոգեբանորեն բնավ հեշտ չէ մեր քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի հայտնաբերման նոր դեպքերի տագնապալի տեղեկությունների ֆոնին ինչ-որ այլ բանի մասին գրել։ Բայց այս դիսկոմֆորտը հաղթահարել օգնեց արտահայտությունը, որ մտաբերեցի Օնորե դը Բալզակի «Հովտաշուշանը» ստեղծագործությունից, որը հրապարակվել է 1835թ. և արդեն 1837թ. դուրս եկել Ֆրանսիայի սահմաններից. «Noblesse oblige» կամ՝ «Իրավիճակը պարտավորեցնում է»։

 

Ի՞նչն ստիպեց ինձ ոչկորոնավիրուսային տագնապներս կիսել ընթերցողների հետ։ Եվ այսպես, 2020թ. մարտի 12-ին Հայաստանի Հանրապետությունում անդրօվկիանոսյան ստրատեգների ոչ անհայտ տեղեկատվական խոսափող «Ժամանակ» թերթը մի ամբողջ էջ նվիրեց... չէ՛, չէ՛, հարգելի ընթերցող, ոչ թե ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման հնարավորությունները կասեցնելուն ուղղված պայքարին, այլ նախօրեին ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ընդունած՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունում փոփոխությունների բովանդակության զրպարտմանը։ Սույն թերթի ուղեվարների վրդովմունքը, ավելի ճիշտ՝ վհատությունը մատնում էր հենց հրապարակված հոդվածի վերնագիրը. «Պուտինը Հայաստանին դուրս դրեց ԵՏՄ-ից»։ Չեմ վերապատմի այս որքան հակահայկական, նույնքան էլ ռուսատյաց հոդվածի ողջ բովանդակությունը, բայց ի զորու չեմ ձեռնպահ մնալ նրա հեղինակներին երախտագիտության խոսքեր ասելուց։ Եվ ահա թե ինչու։ Ըստ էության, թերթի տերերը հերթական անգամ վկայեցին հակահայկական ուժերի ջանքերի ողջ անօգնականությունը, որոնք գիշերուզօր վարպետանում են Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերություններում սեպ խրելու գործում։ Նրանք այժմ ավելի ամբողջական են պատկերացնում իրենց անզորությունը, որն անշտկելի է դարձել ՌԴ Սահմանադրության ակնկալվող փոփոխությունների ընդունման արդյունքում, ինչը, ի մեծ հիասթափություն իրենց, անկասկած, էլ ավելի կամրապնդի Ռուսաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, ռուսական պետականության հիմքերը։ Այլ կերպ, քան խուճապ դժվար է բնութագրել հայկական շշալցման ռուսատյացների իրարանցումը։ Որպեսզի ասածներս մերկապարանոց չհնչեն, ընդամենը մի մեջբերում կատարեմ վերոնշյալ հրապարակումից. «Մի քանի դիմում է ներկայացվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման ժամկետները զրոյացնելու դեմ բողոքի ցույցեր անցկացնելու համար (այնուհետև տրտնջում են – Ա.Գ.), սակայն քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով մինչև ապրիլի 10-ը Մոսկվայում արգելվել են 5 հազարից ավելի մարդկանց մասնակցությամբ զանգվածային միջոցառումները՝ կապված կորոնավիրուսի տարածման վտանգի հետ»։ Թերթի նույն համարում հրապարակված է նաև մեկ այլ հակառուսական հոդված՝ էլ ավելի զզվելի վերնագրով. «Համարենք՝ ՀԱՊԿ գոյություն չունի. եթե Ադրբեջանը մեր զինվորի քթին կպել է, ռուսաց ցարին դիմելու փոխարեն՝ նրա աչքը պետք է հանվի»։ Այս նողկալի հակառուսական հարձակումը օվկիանոսի այն կողմից շռայլորեն ֆինանսավորվող տեղեկատվական կորոնավիրուսային այս վարակում, ինչպես և պետք էր սպասել, այդպես էլ արձագանքի չարժանացավ գոնե ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կամ էլ ՀՀ Ազգային ժողովի կողմից։ Բայց տեղեկացված ընթերցողը հո գիտի՝ այդ ինչպե՞ս էին արձագանքելու, եթե ինքը՝ ՀՀ ԱԺ նախագահն իր տեղակալով, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը դեռևս մնում են Սորոսի նույն սաները։ Իսկ դա չէր կարող աննկատ մնալ նաև ադրբեջանական քարոզչության կողմից։

 

Հատկանշական է, որ այս հրապարակումներից մեկ օր առաջ՝ ս.թ. մարտի 11-ին, ինչ-որ պատահական համընկնումով ՀՀ «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչը՝ իր իսկ սիրելին, Սյունիքի մարզի Տաթև համայնքում ս.թ. ապրիլի 5-ին ՀՀ-ում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքում ասել էր. «Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն: 42 մլն դոլար են տվել, ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա՝ սրա պատասխանը տա»։ Կարելի էր լուրջ չվերաբերվել «ժողվարչապետի» այս հերթական բացահայտ ստին, եթե չլիներ ևս մեկ «պատահական» համընկնում։ Մեկ օր էլ չէր անցել, և արդեն հենց առավոտվանից ադրբեջանական ինտերնետ-պարբերականներն անթաքույց հիացմունքով, ասես արձակված հրամանով, սկսեցին տարածել Փաշինյանի այս սուտ մտավարժանքները։ Չես կարող չասել՝ ադրբեջանցի հարևանները չեն թաքցնում իրենց հարգանքը Նիկոլ Վովաևիչի հանդեպ, և դրանից ելնելով՝ միանգամայն սպասելի է, որ իրենց հերոսներից մի փոքր ավելի քիչ են մեջբերումներ կատարում մեր հերոսից։ Ըստ երևույթին արժանի է։ Որպեսզի ասածներս մերկապարանոց չհնչեն, վկայակոչեմ արդբեջանական ԶԼՄ-ներում Նիկոլ Վովաևիչի անվան որոշ հիշատակումներ. «Փաշինյանն ասաց, որ Սարգսյանը 42 մլն դոլարով ձեռք է բերել մետաղի ջարդոն Ադրբեջանի դեմ զենքի փոխարեն» (12 մարտի 2020թ.), «Փաշինյան. «Հայաստանը ոչ թե զենք է գնել, այլ մետաղի ջարդոն» (14 մարտի 2020թ.), «Փաշինյան. «Սարգսյանը 42 մլն դոլարով ձեռք է բերել ոչ թե սպառազինություն, այլ մետաղի ջարդոն։ Կոպեկ-կոպեկ վերադարձնելու են» (12 մարտի 2020թ.)։ Կարելի էր շարունակել նման բովանդակությամբ վերնագրերով հրապարակումների այս ցուցակը, բայց փորձենք պարզել գլխավոր դրդապատճառներն ու նպատակները, որոնց հետևել են ադրբեջանական և հայկական մաս-մեդիաների հեղինակները։ Կասկածից վեր է, որ նրանք, առաջին հերթին, նպատակ ունեն վարկաբեկել Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակցի։ Չէ՞ որ ադրբեջանական և հայկական ԶԼՄ-ների ընթերցողների գիտակցության մեջ միաժամանակ այն գաղափարը սերմանելը, թե ՀԱՊԿ գծով իր դաշնակցին Ռուսաստանի վաճառած զենքը մետաղի ջարդոն է, ռազմավարական դաշնակցի հանդեպ վստահության խափանման բավական տարածված տեխնոլոգիա է։ Ավելին, ադրբեջանական ագիտպրոպը, վկայակոչելով հայկական կողմին, միջնորդավորված, իսկ ավելի շուտ՝ ուղղակիորեն գնահատում է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների մակարդակը։ Ընդ որում՝ նշենք, որ այդ հրապարակումներից երկու շաբաթ առաջ նորից հանգամանքների ինչ-որ պատահական բերումով, հայ պաշտոնակցի հետ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլու համատեղ ճեպազրույցի ընթացքում վրացի նախարարն ասաց. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ հայ զինծառայողները կմասնակցեն ՆԱՏՕ «Defender Europe 2020» բազմազգ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Վրաստանում։ Հույս ունեմ, որ հայկական կողմը կշարունակի ակտիվ մասնակցությունը նման զորավարժություններին»։ Հարգելի ընթերցող, ավելի վաղ արդեն գրել եմ այս մասին «Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար» հոդվածում (REGNUM տեղեկատվական գործակալություն, 2 մարտի 2020թ.), ընդ որում՝ հատուկ նշելով, որ այդ ժամանակ էլ ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ֆրանսիացի պաշտոնակցի՝ Ֆրանսուա Լենուեկտրի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Ռուսաստանը մտահոգ է իր սահմանների մոտ ՆԱՏՕ ակտիվությամբ. «Կան մի շարք հարցեր, որոնք լուրջ մտահոգություն են առաջացնում։ Առաջին հերթին, դա ՆԱՏՕ ռազմական ակտիվության ուժեղացումն է ռուսական սահմանների մոտ։ Առաջիկայում նախատեսվող զորավարժությունները տեղի են ունենում հակառուսական սցենարների հիման վրա, որոնք նախատեսում են հարձակողական գործողությունների վերջնամշակում»։ Դե ինչ, սույն պարագայում կորոնավիրուսը չեղյալացրեց Վրաստանում ՆԱՏՕ զորավարժությունների հնարավորությունը, ընդ որում՝ ՀՀ ղեկավարությանը հետ պահեց իր հերթական երկդիմությունը ցուցադրելու փաստից։

 

Ամբողջության մեջ դիտարկելով այս բոլոր «պատահական» համընկնումները՝ անխուսափելիորեն գալիս ենք այն եզրահանգման, որ մեր ամերիկյան գործընկերները խիստ են շահագրգռված Ռուսաստանի վարկաբեկմամբ առնվազն քաղաքական իրողություններից հեռու հայ սովորական քաղաքացիների աչքում, ովքեր էլ, ավաղ, ահա արդեն մոտ երկու տարի ըստ էության հանդիսանում են Նիկոլ Վովաևիչ և КО-ի հետ բավական համակարգված ձևով գործող սորոսյան տիկնիկավարների մանիպուլյացիաների առարկան։ Բերեմ ասվածի միանգամայն նոր հաստատում։ Այսպես, կիրակի՝ ս.թ. մարտի 15-ին, ժամը 22։00-ին, այդ նույն ռուսատյաց 1in. am ինտերետ-պարբերականը («Ժամանակ» թերթի ինտերնետ-տարբերակը) իր կայքում տեղադրեց հոդված՝ «Սպառազինությունների մրցավազքը Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է. Միացյալ Նահանգներն անհանգստացած է» վերնագրով։ Հոդվածի բաժիններից մեկը վերնագրված է այսպես. «Ռուսաստանին առաջվա պես չեն վստահում»։ Մինչ այդ հրապարակումից մեջբերումներ կատարելը՝ նշենք, որ ընթերցողներին նախապես պատրաստում են այն բանին, թե ինչպես պետք է «ճիշտ» ընկալել այնուհետև գրվածը՝ հետագա ընկալման մասին տեղեկացնելով հետևյալ «ներածությամբ». «Արևմուտքում կան առաջատար վերլուծաբաններ, ովքեր ավելի լայն են նայում Ռուսաստանի քաղաքականությանն (հավանաբար, նրա քաղաքականությունը զրոյացնում է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի հանդեպ Արևմուտքի հեռուն գնացող կործանարար սցենարները – Ա.Գ.) ու մեր տարածաշրջանում շարունակվող սպառազինությունների խելահեղ մրցավազքին՝ ասելով, որ դա մի օր կարող է հանգեցնել մեծ աղետի՝ լայնածավալ պատերազմի»։ Այնուհետև մեջբերվում են Վաշինգտոնի Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկու խոսքերը։ Եվ ահա, սույն խաղաղարարը, մասնավորապես, ասում է. «Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ երկու երկրներն էլ (նկատի ունի Ադրբեջանն ու Հայաստանը – Ա.Գ.) այլևս այնքան չեն վստահում Ռուսաստանին, ինչպես նախկինում էր: Կարծում եմ՝ դրա հիմնական պատճառը Ռուսաստանի բացասական դերակատարումն է հակամարտության մեջ... Պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի անմիջական անվտանգության մտահոգություններ կառաջացնի Ռուսաստանի համար, քան Եվրոպայի և Միացյալ Նահանգների, և գուցե դուք մտածեք, որ ռուսներն ավելի անհանգստացած են այս խնդրով, բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում այս խնդիրն անհանգստացնում է Միացյալ Նահանգներին»։ Հույս ունեմ, որ հարգելի ընթերցողը, կարդալով այս տողերը, կհիշի, թե որտեղից են «աճում» տիեզերական մասշտաբի հայտնի գործչի ականջները, որը երկու-երեք տարի առաջ ավելի լավ կիրառության արժանի համառությամբ քանիցս բարձրաձայն հայտարարում էր, այդ թվում և ՀՀ VI գումարման Ազգային ժողովի ամբիոնից, որ «քառօրյա պատերազմը» սկսվել է Ռուսաստանի գիտությամբ ու հավանությամբ։ Այնուհետև 1in. am-ի հոդվածը մատնում է իր պատվիրատուների ողջ հակառուսական էությունը՝ հղում կատարելով այն հատվածին, թե՝ «Այս ուղերձը ամերիկացի փորձագետները, նաև ամերիկացի դիվանագետները փորձել են հասցնել հայկական և ադրբեջանական կողմերին ու հատկապես Մոսկվային նաև նախկինում: Օրինակ, 2017թ. վերջերին, 2018թ. սկզբներին, երբ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ, Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհուրդ (American Foreign Policy Council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում (9 հունվարի 2018թ., «Կարո՞ղ է անհետանալ ռուսական զենքը Հարավային Կովկասից») հույս հայտնեց, որ (ամերիկյան – Ա.Գ.) պատժամիջոցների շնորհիվ կդադարեցվեն ռուսական զենքի մատակարարումները Հայաստանին և Ադրբեջանին ու միգուցե դա օգնի կողմերին հասնել խաղաղության Լեռնային Ղարաբաղի հարցում»։ Դե ինչ, կարելի է շնորհավորել Սթիվեն Բլանկին, նման բան պնդելով նա կարծես գուշակում է, համենայնդեպս՝ Ադրբեջանի մասով։ Այսպես, համաձայն Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության ինստիտուտի (SIPRI) օրերս հրապարակված «Զենքի հանձնման (վաճառքի) միտումներ, 2019» վերլուծության՝ 2015-2019թթ. ընթացքում Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարը եղել է Իսրայելը, որին բաժին է ընկել ներմուծման 60%-ը (Ռուսաստանին՝ 31%, Թուրքիային՝ 3,2%)։ Կարծում ենք, այնուհետև լրացուցիչ մեկնաբանություններով բացատրելու կարիքը չկա, թե ինչպես են Ադրբեջանում զենք ներմուծողների վրա ազդել Ռուսաստանի ՌԱՀ ընկերությունների վրա դրված ԱՄՆ պատժամիջոցները։ Ի դեպ, չէր խանգարի մտածել նաև այն բանի շուրջ, թե այդ ինչու են ադրբեջանական ինտերնետ-պարբերականներն սկսել այդքան միահամուռ ճաշակել Նիկոլ Վովաևիչի՝ տեղեկատվական դաշտ նետած անհեթեթությունը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ռուսական զենք-մետաղի ջարդոն գնելու մասին։

 

Որպեսզի ընթերցողները քիչ թե շատ օբյեկտիվ պատկերացում կազմեն Սերժ Ազատի Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանի ձեռք բերած սպառազինության մասին, մեջբերում կատարեմ «Փաշինյանը բերնից թռցրել է. Ռուսաստանից մետաղի ջարդոն են գնել» հոդվածից, որը հրապարակվել է ադրբեջանական ինտերնետ-պարբերականում։ Այսպես, ըստ երևույթին իրենց գրչընկերների ռազմատենչ ավյունը սառեցնելու նպատակով պարբերականը գրում է. «Զենքը, որի մասին խոսում է Փաշինյանը, գնվել և բերվել է Հայաստան 2016թ., ժամանակակից զենքի անվան տակ։ Այդ զենքը Հայաստանի ԶՈւ և անջատողականների ստորաբաժանումները կիրառել են ադրբեջանական բանակի դեմ 2016թ. ապրիլի 2-5-ի պատերազմի ընթացքում։ Ներկայում պահանջվող բնութագրերի ներկայացման համար պատասխանատու անձը շարունակում է ծառայությունը որպես նոր իշխանությունների խորհրդատու և անգամ առաջատար փորձագետ է 2016թ. Ապրիլյան պատերազմի քննչական կոմիտեում... Ապրիլյան պատերազմից առաջ հայտնի դարձավ, որ Մոսկվան Երևանին տրամադրել է 200 մլն դոլարի վարկ ռուսական սպառազինություն գնելու համար առաջիկա երկու տարում։ Սպառազինությունների մեջ, որոնք մտադիր էր գնել Երևանը, «Սմերչ», «Սոլնցեպեկ» համակարգեր են, ինչպես նաև «Իգլա-С» զենիթահրթիռային համալիրներ, «Կոնկուրս» հակատանկային հրթիռներ, РПГ-26 նռնականետեր, «Տիգր» զրահամեքենաներ, ռադիոտեխնիկական հետախուզման «Ավտոբազա-М» ցամաքային համալիրներ, ինժեներական և կապի միջոցներ, ինչպես նաև զրահատեխնիկայի արդիականացման տարբեր սարքեր ու ագրեգատներ՝ Т-72 տանկեր, БМП-ներ (կցորդիչներ, շարժիչներ և այլն)։ Այս ամենի համար Հայաստանը պետք է սկսեր վճարել 2018 թվականից, ռուբլով՝ նախապես պայմանագրերից յուրաքանչյուրի համար 10 տոկոս կանխավճար տրամադրելով։ Վարկի տոկոսադրույքը կազմում է երեք տոկոս, իսկ վճարման ժամկետը՝ տասը տարի»։

 

Ես հատուկ այսքան մանրամասն մեջբերում կատարեցի, որպեսզի ընթերցողը խորհի այն մասին, թե ինչ նպատակ էր հետապնդում Նիկոլ Վովաևիչը՝ տիեզերական մասշտաբի ստրատեգ լինելով, երբ հնչեցնում էր այս աներևակայելի սուտը իբր $42 մլն-ի մասին՝ ծախսված Ռուսաստանից զենքի փոխարեն մետաղի ջարդոն ձեռք բերելու վրա։ Չէ՞ որ նա չէր կարող գոնե իր «ուսուցիչ» Լևոն Տեր-Պետրոսյանի պատմածներից, որից հիմա ամեն կերպ փորձում է հրաժարվել, չիմանալ, որ Արցախյան ազգային-ազատագրական պատերազի տարիներին Սերժ Սարգսյանը Պաշտպանության կոմիտեի նախագահն էր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի ղեկավարը, իսկ 1993թ. օգոստոսից մինչև 1995թ. մայիս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նշանակմամբ զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։ Հայաստանի երրորդ նախագահի կենսագրության այս մանրամասները ես բնավ էլ պատահական չէ, որ ներկայացնում եմ։ Ով՝ ով, բայց Սերժ Սարգսյանը հիանալի գիտեր, թե հատկապես ինչ սպառազինություն էր պետք ադրբեջանա-ղարաբաղյան ռազմական թատերաբեմում, մանավանդ այն մասին, թե հատկապես ինչ սպառազինություն էր անհրաժեշտ Արցախի Հանրապետության զինված ուժերին այժմ։ Նիկոլ Վովաևիչի և նրան սպասարկող խառնամբոխի հաշվարկը որքան կեղծ, նույնքան էլ պարզունակ է. արցախյան ազգային-ազատագրական պայքարի իսկական հերոսներին ՀՀ Քրեական օրենսգրքից մի քանի մոգոնված հոդվածներ «կպցնելով»՝ դրանով փորձելով ստիպել վերջիններին, որ լռեն, նա ամեն տեսակ անհեթեթություն է դուրս տալիս, որոնք միանգամայն կոնկրետ նպատակ են հետապնդում. կոտրել յուրաքանչյուր հայի, էլ չեմ ասում մեր պանծալի գեներալների ու սպաների, Հայաստանի ու Արցախի Հանրապետության զինված ուժերի զինվորների անսասան կամքը՝ պաշտպանելու Արցախի Հանրապետության՝ արյունով նվաճված անկախությունը, գիտակցելով, որ դրանով իսկ փրկում են Արցախի հայ բնակչությանը ցեղասպանությունից։ Զինվորների, որոնք Ապրիլյան քառօրյա պատերազմի (2016թ.) ընթացքում, որը հրահրեց Ադրբեջանն ընդդեմ Արցախի Հանրապետության, հերթական անգամ ապացուցեցին իրենց հերոսությունը։ Պատերազմ, որը կարող էր վերածվել աղետի Ադրբեջանի համար։ Ռուսաստանի Գլխավոր շտաբն այն ժամանակ անսաց ադրբեջանցի վայ-մարտիկների աղաչանքներին՝ մարտնչող կողմերին հրադադարի կնքման հակելով։

 

Իսկ Նիկոլ Վովաևիչին՝ սոցիալական ցանցերում տարատեսակ ֆեյք ճակատամարտերի գերագույն գլխավոր հրամանատարին, չէր խանգարի Facebook-ի իր էջում անվերջանալի ուղիղ եթերներից, որոնցում նա մի քանի անգամ իր սերն ու հարգանքն է խոստովանում հայ ժողովրդին, ազատ ժամանակ ցած իջնել երկնային բարձունքներից։ Իսկ այնուհետև նրան խորհուրդ կտայինք, որ ուղեղը լարեր՝ հասկանալու համար այն մեծագույն վտանգը, որը նրա տաղանդազուրկ ղեկավարության ներքո սպառնում է Հայաստանի Հանրապետության գոյությանը՝ միաժամանակ ծայրահեղ վտանգի ենթարկելով Արցախի Հանրապետությունը։ Ընդ որում՝ այդ սպառնալիքը շատ ավելի սուր է, քան չարաբաստիկ կորոնավիրուսը։

 

Հետգրություն

 

Երբ գրում էի այս տողերը, չափավոր ռուսատյաց ադրբեջանական Minval.az ինտերնետ-պարբերականը հրապարակեց հոդված՝ «Ադրբեջանն ավելի ուժեղ է Հայաստանի բանակներից, Ղարաբաղի օկուպացիոն ուժերից և Գյումրու ռուսական ռազմակայանից» վերնագրով։ Հատկանշական է, որ սույն հոդվածն սկսվում է Ռուսաստանի Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինից մեջբերումով։ Ուշադիր ընթերցելով ռուսաստանցի ռազմական փորձագետի, ըստ իս, կշռադատված հոդվածը՝ ակամա գալիս ենք այն եզրահանգման, որ այն հաշվարկված է, մի կողմից, ադրբեջանական բազեների, իսկ մյուս կողմից՝ Նիկոլ Վովաևիչի մոլի սխրակիցների (ՀՀ ԱԺ-ում, ՀՀ ԱԽ-ում և Հայաստանի կառավարությունում բարձր պաշտոնների հասածների թվից) համար, որոնք ուր որ է կմատնեն իրենց ռուսատյաց, հակառուսական, ասել է թե՝ հակահայկական նեխած էությունը՝ հանդես գալով, մասնավորապես, Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի գտնվելու դեմ։

 

Արդեն ստեղծված ավանդույթի համաձայն՝ ցանկանում եմ հոդվածս ավարտել լավատեսական նոտայով։ Որպեսզի ինձ չմեղադրեն ադրբեջանական մամուլի հրապարակումների հանդեպ կանխակալության մեջ, նորից անդրադառնամ ադրբեջանական ինտերնետ-պարբերականին, որում մեջբերում են կատարում Ալեքսանդր Խրամչիխինից. «Ռազմակայանի (նկատի ունի 102-րդը – Ա.Գ.) սպառազինությունների և զինտեխնիկայի կազմը ներառում է տարբեր ռազմական զրահամեքենաներ, հրետանային զենք և ականանետեր, «Իսկանդեր» և «Սմերչ» ստորաբաժանումներ, «Բուկ-М1» զենիթահրթիռային դիվիզիոն, ինչպես նաև С-300В ԶՀՀ երկու զենիթահրթիռային դիվիզիոն, որոնք «Бук-М1» դիվիզիոնի հետ միավորված են 988-րդ զենիթահրթիռային գնդում... 102-րդ ռազմակայանի կազմի մեջ կազմակերպված ձևով մտնում է 3624-րդ ավիաբազան, որը տեղակայված է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։ Այն ունի Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի 18 ՄիԳ-28 կործանիչ (այդ թվում երկու արդիականացված Միգ-29С և չորս ուսումնամարտական ՄիԳ-29УБ), չորս հարվածային Մի-24П ուղղաթիռ և յոթ բազմաթիրախ Մի-8... Հասկանալի է, ռուսական ռազմակայանը պոտենցիալի անհամադրելիության պատճառով չի կարող դիմակայել թուրքական բանակին, բայց նրա դեմ գրոհը կնշանակի, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ագրեսիա Ռուսաստանի դեմ ընդհանրապես, այսինքն՝ կերաշխավորի, որ Ռուսաստանը պետք է պատերազմ սկսի Թուրքիայի դեմ»։ Իսկ դա, հարգելի ընթերցող, առօրեական լեզվի թարգմանելով ադրբեջանցի և թուրք բազեների համար՝ կնշանակի, որ թուրք-ադրբեջանական զինվորականությունը նեոօսմանյան երկնային բարձունքներից հերթական անգամ առանց պարաշյուտի կդրմփա արդեն հայկական՝ միանգամայն բնական, սուր ժայռագագաթներով «М4 և М5 լեռնային խճուղիների վրա» (սիրիական Իդլիբում կատարվածի օրինակով)։ Եվ այս դեպքում Minval.az-ի հոդվածի վերնագիրը հորինողների համար, մեր իրավիճակի առումով, միանգամայն տեղին կլինի ռուսական ասացվածքի փոխակերպված տարբերակը. երեխան ինչ ուզում է թող անի, միայն թե չկախվի։

 

Աղբյուրը` ИА REGNUM






Դիտումների քանակ 73755


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ժողվարչապետը հաղթում է Ծառուկյանին, բայց տուժում է պետությունը

Ժողվարչապետը հաղթում է Ծառուկյանին, բայց տուժում է պետությունը

Հուլիսի 9, 2020


Փաշինյան Նիկոլի կառավաությունն ՀՀ տնտեսության դեմ պայքարում այսօր նոր բարձունք գրավեց՝ կասեցվեց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շան...

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

Հուլիսի 9, 2020


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ ծանր հարված հասցրեց հայ ժողովրդի այն հատվածին, որն առ այսօր մտածում է, թե Արևմուտքը...

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հուլիսի 7, 2020


Փաշինյան Նիկոլի ղեկավարությունը Ադրբեջանին 100 միլիոն դոլարի ուղիղ ռազմական օգնություն է տրամադրում: Եվ սա այն դեպքում, երբ հայ...

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Հուլիսի 7, 2020


Այն բանից հետո, երբ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական բանակցու...

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Հուլիսի 6, 2020


Փաշինյան Նիկոլն իր հարությունյան արայիկի հետ սկսել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարի հերթական փուլը՝ դպրոցական ծրագրերից հա...

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Հուլիսի 5, 2020


Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական գրառումն է կատարել, որում ասում է, որ Փաշինյան Նիկոլն իր ողջ խմբակցու...

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Հուլիսի 4, 2020


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լավ լուր է հայտնում Նոր Հայաստանի գրանտակերներին, միասեռականներին, տրանսգենդերներին, աղանդավորներ...

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Հուլիսի 4, 2020


բաբաջանյան արմանը հիրավի Փաշինյան Նիկոլի թիվ մեկ գաղափարախոսն է, հենց նրա կեղտոտ բերանի մեջ է ժողվարչապետը դնում իր մտքերը, գաղ...

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Հուլիսի 4, 2020


Հոդվածն ուզում եմ սկսել անկեղծ խոստովանությամբ, դիցուք. երբեք չէի ենթադրի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ավելի ու ավելի...

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Հուլիսի 2, 2020


Փաշինյան Նիկոլի Հ1-ը երեկ ռեպորտաժ էր պատրաստել Ռուսաստանում կայացած համազգային քվեարկության մասին (դա հանրաքվե չէր, համազգային...

Մինասյանը սխալվում է կամ խաբում

Մինասյանը սխալվում է կամ խաբում

Հունիսի 29, 2020


Միքայել Մինասյանը շաբաթ օրը ցուցադրեց իր «Ստի վերջը» շարքի վերջին սերիան: Լակոտակրատները հանգիստ շունչ քաշեցին, սակայն Մինասյան...

Նվազում է Փաշինյան Նիկոլի հարգանք-պատիվը Ամերիկայում

Նվազում է Փաշինյան Նիկոլի հարգանք-պատիվը Ամերիկայում

Հունիսի 29, 2020


Երեկ՝ հունիսի 28-ին, Գլենդելի քաղաքապետարանի դիմաց Փաշինյան Նիկոլին և ՀՀ կառավարությանն աջակցություն հայտնելուն միտված հանրահավ...

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հունիսի 27, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային ժողովրդի տարած Հ...

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Հունիսի 26, 2020


Փաշինյան Նիկոլի կիրթ գործընկեր Իլհամ Ալիևն այսօր Հայաստանից էր խոսել, ելույթի կեսը խոսեց Փաշինյան Նիկոլի սրտով, կարծես «Հայկակա...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Հունիսի 25, 2020


Ժողվարչապետը հպարտորեն հայտնում է հպարտ հպատակներին, որ Հայաստանում այլևս չկա Սահմանադրական դատարան: Փաշինյան Նիկոլը գրում է. «...

Փաշինյան Նիկոլն ասաց, որ վերացնելու է ԲՀԿ-ն

Փաշինյան Նիկոլն ասաց, որ վերացնելու է ԲՀԿ-ն

Հունիսի 25, 2020


Փաշինյան Նիկոլը պրոֆեսիոնալ և գենետիկ մակարդակով ստախոս է, բայց չի ստում միայն իր ռազմավարական պլաններից խոսելիս: Այսօր նա անկե...

Զգուշացնում ու խոստովանում է նախկին Նորին գերազանցությունը

Զգուշացնում ու խոստովանում է նախկին Նորին գերազանցությունը

Հունիսի 20, 2020


Նախկին Նորին գերազանցություն Միքայել Մինասյանն այսօր հեռարձակեց իր «Ստի վերջը» շարքի հիանալի տասներորդ սերիան: Ի՞նչ ասաց Մինասյ...

Վճարե՞լ է արդյոք 100 մլն Ծառուկյանը

Վճարե՞լ է արդյոք 100 մլն Ծառուկյանը

Հունիսի 20, 2020


Վաղը հրապարակվելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը։ Դատավորն ինքն իրեն երկար ժամանակ տվեց մտածելու, սակայն մտա...

Փաշինյան Նիկոլի ստերը արդյունք են տվել Մոսկվայում

Փաշինյան Նիկոլի ստերը արդյունք են տվել Մոսկվայում

Հունիսի 19, 2020


Փաշինյան Նիկոլին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ժողվարչապետն իր ստախոսության պատճառով զրկվեց Մոսկվա գնալու և Հաղթանակի...

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Հունիսի 17, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր Ազգային ժողովում ասաց, որ պիտի քանդի Ադրբեջանի հասարակությունը: Բնականաբար, նա այդպիսի նպատակ չունի, քանի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ