Սովորական խայտառակություն

ռուբինյան կարոն կարևոր ժողովրդավարական առաջարկներ ունի

Մարտի 16, 2020
ռուբինյան կարոն կարևոր ժողովրդավարական առաջարկներ ունի

ռուբինյան կարոյին Նոր Հայաստանում կարելի է համարել քաղաքական դինաստիայի հիմնադիր: Սրա զավակը՝ ռուբինյան ռուբոն, Ազգային ժողովի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահն է, մինչ այդ աշխատել է ԱԳ փոխնախարար, դրանից առաջ սովորել է: Իսկ միակ գործը, որ լայն ճանաչում ունեցավ հանրության շրջանակներում, նրա սխալ քվեարկելն էր ԵԽԽՎ-ում, երբ նա իբր սխալվել էր ու հակառակ կոճակ սեղմել՝ քվեարկելով հակառուսական բանաձևի օգտին:

 

Իսկ ռուբինյան կարոն իրեն լավ է զգում: Երբեմն հարցազրույցներ է տալիս, հավանաբար, ուղղորդում է տաղանդավոր զավակին: Իսկ ընդհանրապես զբաղված է բիզնեսով: Տնփեսա գնաց Բեյրութ, ընդ որում՝ շատ հարուստ տեղ: Հայաստանում էլ ձվեր է կեղծում, այսինքն, տեխնոլոգիա է հայտնաբերել թռչնաբուծարանների ձվերի կեղտոտման, որոնք այնուհետ վաճառում է որպես տնական ձու:

 

Եվ ահա այս լևոնական խայտառակությունը հարցազրույց է տալիս բաբաջանյան արմանի պարբերականին: Սա համոզված է, որ հանրաքվեն պետք է չեղարկվի: «Դեպքերի նման զարգացման դեպքում, ինչը շատ հավանական եմ համարում, առաջարկում եմ ոչ թե հետաձգել, այլ չեղարկել հանրաքվեն և վերադառնալ Ազգային ժողովի միջոցով խնդրի լուծման տարբերակին։ Ե՛վ հանրությունը, և՛ միջազգային կառույցները տեսան գործող իշխանությունների՝ խնդիրն ամենաժողովրդավար ճանապարհով՝ ուղղակի ժողովրդավարությամբ լուծելու պատրաստակամությունը։ Քարոզարշավի սկիզբը միանշանակ ի ցույց դրեց նաև հանրության վերաբերմունքը։ Միայն խելագարները այս պարագայում կարող են մեղադրել իշխանություններին թագավարակի պանդեմիայի կամ դրա մարտահրավերին համարժեք արձագանքելու համար։ Կարծում եմ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մեր Ազգային ժողովը կարող է հիմք ընդունել խմբագրել, խստացնել, կոշտացնել հանրաքվեի այն հռչակագրի նախագիծը, որն օրերս հրապարակեց Նիկոլ Փաշինյանը, ավելացնել դրույթներ հանրաքվեի չեղարկման պատճառի հետ կապված և, հաստատելով այն, վերջապես լուծել Սահմանադրական դատարանի խնդիրն ինքնուրույնաբար», - ասում է ռուբինյան կարոն:

 

Իսկ ՍԴ դատավորների հեռացումից հետո հավի ձվերի կեղծելու միակ մասնագետը Հայաստանում համոզված է, որ Նոր Հայաստանը կդառնա դատաիրավական դրախտ.

 

«Մեծ հույսեր կան, որ ՍԴ-ում պատսպարված մեծապատիվ խարդախների հարցը լուծելուց հետո դատաիրավական բարեփոխումները նոր թափ կստանան։ Շատ կարևոր է, որ ըստ էության նոր Սահմանադրական դատարան ձևավորող պատկան մարմիններն իրենց թեկնածուներին առաջարկելիս ի ցույց դնեն հանրությանը, որ գործում են բացառապես այդ նույն հանրության շահերից, ոչ թե յուրայիններին ու հարմարվողներին տեղավորելու մղումով»։

 

Ահա այսպիսի ժողոդրդավարական անհատներ կան Նոր Հայաստանում: Բա եթե դինաստիաներ սրանք չստեղծեն, էլ ո՞վ անի այդ գործը: Ջհանդամ, թե Հայաստանի ընտրակեղծարարության ակունքներում և կրիմինալը քաղաքականություն բերելու ակունքներում հենց ինքն է կանգնած եղել՝ ռուբինյան կարոն: Կարևորն այն է, որ հիմա նա արևմտամետ գործիչ է, Արևմուտքում սովորած վաստակ ունի, որը հակառուսական բանաձևերին կողմ քվեարկելու և դրանից հետո արդարանալու ռիսկ ունի:

 






Դիտումների քանակ 35991


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մասիս սարն ու էշ Մանուկենց դարը

Մասիս սարն ու էշ Մանուկենց դարը

Հունիսի 25, 2019


Երեկ լուր տարածվեց, որ Ստրասբուրգում հայ պատվիրակության որոշ անդամներ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի լիազորությունների վերականգնման դեմ են...

ռուբինյան կարոն ձու է կեղտոտում, իսկ Իգիթյանը յոլա չի գնում նրա որդու հետ

ռուբինյան կարոն ձու է կեղտոտում, իսկ Իգիթյանը յոլա չի գնում նրա որդու հետ

Մարտի 12, 2019


Ուրախալի լուրեր ենք ստանում խորհրդարանից: Ուրեմն, յոլա չեն գնում նախկին ՀՀՇ-ական Իգիթյան Հովհաննեսն ու ռուբինյան ռուբենը: Պատճա...

Ռուբինյաններն իրար հարցեր են տալիս

Ռուբինյաններն իրար հարցեր են տալիս

Նոյեմբերի 12, 2018


ՀՀ ԱԳՆ փոխնախարար, լակոտ ռուբեն ռուբինյանը, որը միաժամանակ հայտնի խայտառակություն Կարապետ Ռուբինյանի որդին է, անդրադառնալով ՀՀԿ...

Թղթարարության գերիները և հեղափոխությունը

Թղթարարության գերիները և հեղափոխությունը

Նոյեմբերի 23, 2017


Ակամա մարդու ծիծաղ է գալիս, երբ որևէ տեղ ընթերցում է, թե իբր «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ի աշխատանքային խումբն այս ամբողջ...

50.000 դրամանոց Ղռերի Ավոն

50.000 դրամանոց Ղռերի Ավոն

Մայիսի 30, 2016


Այն, որ Հայաստանի վիճակը լավ չէ՝ պարզ է: Այն, որ մեր երկրում չեն մնացել «օրենքով գողեր» կամ հեղինակություններ այդ հասկացություն...

Կարապետ Ռուբինյան` հայաստանյան քրեաօլիգարխիայի կնքահայրը

Կարապետ Ռուբինյան` հայաստանյան քրեաօլիգարխիայի կնքահայրը

Հուլիսի 7, 2015
4

Հայաստանի քաղաքական դաշտը վխտում է քրեածին տարրերով: Նրանք հիմնականում սերտաճել են իշխանության հետ, և ամեն մեկն իր ուրույն տեղն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը