Խայտառակություն առանց մեկնաբանության

Հայաստանի ժողովուրդը հռչակագիր է գրել

Մարտի 12, 2020
Հայաստանի ժողովուրդը հռչակագիր է գրել

Հիմա անհրաժեշտ է, որ ժողովուրդը դա կարդա


Նոր Հայաստանի գրանտակեր հանրույթը տևական ժամանակ է, ինչ ուզում է քաղաքական գնահատակ տալ վերջին 20 տաարիներին և Հայաստանը հռչակել «զավթված պետություն»: Պետության զավթման մասին խոսել ենք և դեռ կխոսենք, այժմ անդրադառնանք ժողովրդի վարչապետի ձիով քայլին, որը գրանտակերներն անվանեցին պետության զավթման ճանաչման առաջին կամ կարևոր քայլ: Բանն այն է, որ երեկ, օրը ցերեկով, Փաշինյան Նիկոլը հռչակագիր հրապարակեց, ընդ որում՝ հեղինակությունը վերագրեց հայ ժողովրդին, որը, բնականաբար, ընդհանրապես տեղյակ չէր այդ հռչակագրից: «Հայաստանի ժողովուրդը… և այլն, և այլն՝ արձանագրում է», - այսպես է սկսվում ժողովրդի հռչակագիրը, որը Փաշինյան Նիկոլը մեծահոգաբար վերագրել է հայ ժողովրդին: Հռչակագիրը բաղկացած է վեց կետից, հակիրճ ներկայացնենք դրանք:


Ուրեմն, առաջին կետով ժողվարչապետը ժողովրդի անունից հաստատում է, որ 1995 թվականից մինչև 2018 թվականի հեղափոխությունը տեղի ունեցած որևէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ Ժողովրդի վարչապետը բացառություն է անում միայն 1999թ. պառլամենտական ընտրությունների համար, որը հայ ժողովուրդը ճանաչում է արդար և ազնիվ, քանի որ Վազգեն Սարգսյանն է եղել հաղթող (դե, չէր կարող Փաշինյան Նիկոլն այլ բան ասել, մանավանդ որ Սարգսյան Արամն էր կողքը կանգնած):


Երկրորդ կետով հայ ժողովրդի անունից Փաշինյան Նիկոլը հաստատում է, որ կեղծված ընտրությունները հանգեցրեցին համակարգային կոռուպցիայի: «Այս համակարգի պայմաններում նախագահական, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ ետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ազգային և պետական շահերը, օրենքի և իրավունքի գերակայությունը, արգելակելով Հայաստանի զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը։ Արդյունքում՝ բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն», - ասվում է երրորդ կետում: Չորրորդ կետում ժողվարչապետն ասում էր, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան՝ Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է։ «Հայաստանում պետք է ձևավորվեն իշխանության և բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ․ իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու կամ կուտակված հարստությունը պահպանելու միջոց», - ասվում է հինգերորդ կետում: Դե, իսկ վեցերորդում ժողովրդի վարչապետն ասում է, որ Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժի ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ընտրությունների արդյունքները կեղծելուն, ժողովրդի կամքը նենգափոխելուն կամ արհամարհելուն ուղղված որևէ դրսևորում կամ երևույթ։ «2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական և տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների և պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում», - այսպիսի բոցաշունչ խոսքերով ավարտվում է հայ ժողովրդի հռչակագիրը, որից, նորից ենք կրկնում, հայ ժողովուրդը տեղյակ չէ:


Մնում է միայն, որ հայ ժողովուրդը հասկանա, նախ, թե ինչի կողմ կամ դեմ է քվեարկելու ապրիլի 5-ին, երկրորդ՝ կարդա իր իսկ կիողմից հեղինակած հռչակագիրը: Եվ հուսանք, որ մինչև ապրիլի 5-ը երկրում կորոնավիրուսի պանդեմիա չի լինի, թեպետ դրան է ձգտում ժողովրդի վարչապետը: Բայց այս մասին կխոսենք վաղը:  






Դիտումների քանակ 36479


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ժողվարչապետի հերթական դատաքրեական ֆիլմը կործանում է մի ողջ գերդաստան

Ժողվարչապետի հերթական դատաքրեական ֆիլմը կործանում է մի ողջ գերդաստան

Մայիսի 22, 2020


Փաշինյան Նիկոլը հզոր ղեկավար է, երկու տարի անընդմեջ փառավոր հաղթանակներ է տանում իրավունքի, բարոյականության և հիվանդ մարդկանց դ...

Նոր գաղափար՝ Վատիկանի «պադվալներից»

Նոր գաղափար՝ Վատիկանի «պադվալներից»

Մայիսի 21, 2020


Միքայել Մինասյանը երեկ նոր գրառմամբ է հանդես եկել: Առաջարկում է «Իմ քայլը» խմբակցությանը համախմբվել ու աշխատանքից ազատել Փաշինյ...

Փաշինյան Նիկոլը կոնտրաբանդիստ է և կաշառակեր

Փաշինյան Նիկոլը կոնտրաբանդիստ է և կաշառակեր

Մայիսի 20, 2020


Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլը երեկ ապացուցեց, որ կոնտրաբանդիստ է, կաշառակեր է, մի խոսքով, աննախադեպ կոռումպացված խայտառակու...

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Մայիսի 20, 2020


Փաշինյան Նիկոլն ամեն օր ապացուցում է, որ իր դեմ խաղ չկա, ինչ ուզի՝ կանի, թքած ունի ամեն ինչի և բոլորի վրա, բացառությամբ ամերիկյ...

Փաշինյան Նիկոլը լցրել է տակը

Փաշինյան Նիկոլը լցրել է տակը

Մայիսի 19, 2020


Ըստ Hraparak.am-ի հավաստի տեղեկությունների՝ այս գիշեր Փաշինյան Նիկոլը ՊԵԿ-ում խուճապ է առաջացրել։ Միքայել Մինասյանի «Ստի վերջը»...

Դժբախտ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Դժբախտ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 19, 2020


Միքայել Մինասյանն այսօր ուշ երեկոյան ցուցադրեց իր «Ստի վերջը» շարքի հինգերորդ սերիան: Ճիշտն ասած, մենք այլ բացահայտում էինք սպա...

Փաշինյան Նիկոլն ընկել է իր հետևից

Փաշինյան Նիկոլն ընկել է իր հետևից

Մայիսի 17, 2020


Ինչպես հայտնի է, Ռուբեն Հայրապետյանին Փաշինյան Նիկոլը համարում է Հայաստանի ամենաատված օլիգարխ: Քանի որ Հայրապետյան իր կողմից է ...

Միքայել Մինասյանը թշնամություն է անում «հայ ժողովրդին»

Միքայել Մինասյանը թշնամություն է անում «հայ ժողովրդին»

Մայիսի 16, 2020


Կարծիք է ստեղծվում, թե Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան և Սերժ Սարգսյանի գործող փեսա, նախկին Նորին գերազանցությունը մահափորձ է պա...

Ինչո՞ւ է Փաշինյանը խոստովանում, որ պատրաստվում է կազմաքանդել երկրի տնտեսությունը

Ինչո՞ւ է Փաշինյանը խոստովանում, որ պատրաստվում է կազմաքանդել երկրի տնտեսությունը

Մայիսի 13, 2020


Աշխարհում դեռ ոչ մի երկրի ղեկավար չի խոստովանել, որ պատրաստվում է ոչնչացնել սեփական երկրի տնտեսությունը: Նրանք կարող են սխալ որ...

Կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 12, 2020


Փաշինյան Նիկոլի մամուլը, հատկապես բաբաջանյան արմանը, որոշ գրանտակերներ վերջերս գրգռված են, ինչ-որ վտանգներ են տեսնում Ռուսաստան...

Քարե Փաշինյան Նիկոլը

Քարե Փաշինյան Նիկոլը

Մայիսի 8, 2020


Փաշինյան Նիկոլն այսօրվա իր խմբակցության գողականի ակցիան http://www.shame.am/news/view/68244.html կապեց ապօրինի գույքի բռնագանձմ...

Ուշադրությո՛ւն, Փաշինյան Նիկոլը վաճառքի է հանել Հայոց ցեղասպանությունը

Ուշադրությո՛ւն, Փաշինյան Նիկոլը վաճառքի է հանել Հայոց ցեղասպանությունը

Մայիսի 5, 2020


Երևի ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն առաջինն էր, որ ահազանգեց Հայոց ցեղասպանության վաճառքի մասին Սորոս Ջորջին ու ամերիկյան ...

Հայաստանի ապրելունակությունն՝ առանց Փաշինյանի

Հայաստանի ապրելունակությունն՝ առանց Փաշինյանի

Մայիսի 5, 2020


Մեր տագնապալի ժամանակներում, երբ կորոնավիրուսի համավարակը, ցավոք, չի մարում, ջանում ես համավարակի դեմ պայքարի մասին տեղեկատվութ...

Նոր դիվերսիա Հայաստանի դեմ, այս անգամ՝ Ծառուկյանի մասնակցությամբ

Նոր դիվերսիա Հայաստանի դեմ, այս անգամ՝ Ծառուկյանի մասնակցությամբ

Մայիսի 4, 2020


Փաշինյան Նիկոլի Ազգային ժողովը ևս մեկ փորձանք է պատրաստում հայ ժողովրդի ու հայ ինքնության գլխին: Դե, զարմանալի բան չկա. նախիրը ...

Հավի ձվով ձվածեղ կերած Փաշինյան Նիկոլն ու Միխայիլ Միշուստինը

Հավի ձվով ձվածեղ կերած Փաշինյան Նիկոլն ու Միխայիլ Միշուստինը

Մայիսի 3, 2020


Փաշինյան Նիկոլն իրոք դուխով տղա է, չի վախենում ոչ մեկից ու ոչնչից: Այսպես, էնքան է ժողովրդի վարչապետի դուխը, որ կալանքի տակ է պ...

Երբ կպատժեն Փաշինյան Նիկոլին

Երբ կպատժեն Փաշինյան Նիկոլին

Մայիսի 2, 2020


Միքայել Մինասյանը տեսաուղերձով է հանդես եկել: Հավանաբար, դա երկար շարք կլինի՝ «Ստի վերջը» խորագրով, առաջին մասը վերնագրել էր «Ե...

Փաշինյան - Մինասյան. սիրալիրությունների փոխանակումը շարունակվում է

Փաշինյան - Մինասյան. սիրալիրությունների փոխանակումը շարունակվում է

Ապրիլի 22, 2020


Այսօր, երբ Փաշինյան Նիկոլի ՊԵԿ-ը հայտնեց, որ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրյալ է և հետախուզման մեջ, նախկի...

Բալասանյանը պատրաստվում է աշխատանքից հեռացնել Փաշինյանին

Բալասանյանը պատրաստվում է աշխատանքից հեռացնել Փաշինյանին

Ապրիլի 22, 2020


Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն անդրադարձել է Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարություններին և դրանց շուրջ արտահայտած մեկն...

Պապ - Ներսես Մեծ մենամարտը հանգիստ չի տալիս ժողվարչապետին

Պապ - Ներսես Մեծ մենամարտը հանգիստ չի տալիս ժողվարչապետին

Ապրիլի 21, 2020


Իր երեկվա ֆեյսբուքյան լուծի ժամանակ ժողովրդի վարչապետը, ի թիվս այլոց, նաև անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցուն և իր խորին դժգոհ...

Խրուշչով - Փաշինյան. նույն խելքը, նույն գործելաոճը

Խրուշչով - Փաշինյան. նույն խելքը, նույն գործելաոճը

Ապրիլի 21, 2020


Հայ ժողովուրդը ծանր տարավ ժողովրդի վարչապետի եթերից դուրս կադրերի արտահոսքը, իսկ քանի որ Հանրային հեռուստատեսությունը պետական է...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ