Խայտառակություն առանց մեկնաբանության

Ռևանշ «երազանքից». ԱՄՆ-ը սղցրել է ընտրությունների նոր համակարգ Վրաստանում

Մարտի 12, 2020
Ռևանշ «երազանքից». ԱՄՆ-ը սղցրել է ընտրությունների նոր համակարգ Վրաստանում

Իրակլի Չխեիձե

 

Լարված դիրքային պայքարը իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև ավարտվեց։ Համաձայնությունը ընտրական մոդելի շուրջ, որով երկրում աշնանը տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները, ձեռք է բերված։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքվաձեն հայտարարել է, որ քաղաքական բանակցություններն ընդդիմության և կառավարող կուսակցության միջև ավարտվել են լայն կոնսենսուսով, և կողմերը պայմանավորվել են բոլոր հիմնական հարցերի շուրջ՝ կապված 2020թ. ընտրությունների հետ։

 

Հին համակարգը պահպանվել է, չնայած բավական կարճացված տեսքով։ Համամասնական համակարգով կընտրվի 120 պատգամավոր, մեծամասնականով՝ ընդամենը 30, ինչն ավելի քան երկու անգամ քիչ է հին քվոտայից։ Ընտրաշեմն իջեցվել է մինչև զուտ խորհրդանշական մեկ տոկոսի, իսկ նոր գումարման խորհրդարանում և կառավարությունում մեծամասնության ձևավորման համար պետք է հաղթահարվի 40% շեմը։

 

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կարծում է, որ ընտրական համակարգի վերաբերյալ կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել. «Այս համաձայնագիրը կարևոր քայլ է դեմոկրատիայի ամրապնդման, քաղաքական միջավայրի կայունացման, երկրում բևեռացման նվազման և այդ թվում՝ երկրի տնտեսական կայուն զարգացման ճանապարհին ընտրությունների տարում։ Շնորհակալություն մեր միջազգային գործընկերներին համաձայնագրի ձեռքբերման գործում իրենց զգալի ավանդի համար»։

 

Ողջ մաժորային տոնայնությամբ հանդերձ՝ վարչապետի հայտարարությունը տարօրինակ է թվում։ Ստացված արդյունքին մոլեգին, ոչ մի միջոցի առջև կանգ չառնելով, փորձում էր հասնել ընդդիմությունը, որը միավորվել է ամենաաներևակայելի քաղաքական կոմբինացիաներում։ Այնպես որ, վարչապետի խոսքերից ստացվում է, որ հենց իշխանությունն էր խանգարում թե՛ դեմոկրատիայի ամրապնդմանը, թե՛ բևեռացման նվազմանը, թե՛ անգամ տնտեսական զարգացմանը։ Իսկ շնորհակալությունը «միջազգային գործընկերներին» վերծանվում է մի փոքրիկ մանրամասնով. համաձայնության հուշագիրը կառավարող կուսակցության և ընդդիմության ներկայացուցիչները ստորագրել են հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի նստավայրում, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

Անմիջապես արձագանքեց Վրաստանի՝ բոլորին հայտնի բարեկամ, կոնգրեսական Ադամ Քինզինգերը. «Ամբողջ սրտով շնորհավորում եմ Վրաստանի բնակչությանը 2020թ. խորհրդարանական ընտրությունների հետ կապված համաձայնության առիթով։ Դեմոկրատիան դժվարին աշխատանք է, բայց արժե չարչարվել դրա համար։ Խոսնակ Թալաքվաձեն և շատերն արժանի են շնորհակալության իրենց աշխատանքի համար։ Ավելի մանրամասն հայտարարություն կարվի ավելի ուշ»։

 

Ով՝ ով, բայց Քինզինգերը գիտի, թե ինչ դժվարին աշխատանք է դեմոկրատիան։ Որքան նամակներ է գրել, ոլորել «Վրացական երազանքի» ձեռքերը, բացատրել անհասկացողներին, թե ինչ է պահանջվում նրանցից։ Մինչդեռ ընդամենը պետք էր գալ ամերիկյան դեսպանատուն, ստորագրել ինչ պետք է ու գնալ տները։ Ինչպեսև պետք է լինի ինքնիշխան, անկախ պետությունում։ Սա էլ հենց դեմոկրատիան է համաշխարհային մասշտաբով։ Խոսնակին արդեն գովել են, և գուցե մի կտոր էլ շաքար կտան։

 

Այսօր կարելի է համարձակ փաստել, որ ընդդիմությունը, խաղալով հարազատ սեփական դաշտում՝ ԱՄՆ դեսպանի նստավայրում, հասել է զգալի հաջողության։ Ընդ որում՝ խոսքը այսպես կոչված միավորված՝ բազմաշերտ ու տարատեսակ ընդդիմության մասին չէ, այլ կոնկրետ «Ազգային շարժման», «Եվրոպական Վրաստանի», ինչն, ըստ էության, նույն բանն է։ Նրանց հարողները գուցե ինչ-որ պատառներ ստանան աղայական սեղանից, այն էլ՝ սկզբնական շրջանում։ Ամերիկացիները հանուն նրանց չեն ջանացել. նպատակը ստուգված հարյուր տոկոսանոց ռուսատյացների հետ է կապվում, որոնք պատրաստ են ամեն ինչի և կաշկանդված չեն բարոյական սկզբունքներով։

 

Նրանք արդեն խոսում են վերջնագրերի լեզվով։ Պետք է բանտերից ազատ արձակվեն Գեորգի Ռուրուան, Բեսիկ Թամլիանին, Իրակլի Օկրուաշվիլին, Գիգի Ուգուլավան։ Վերջինի համար առաջարկվում է որոշում՝ հատուկ այլասերված ձևի նրբագեղությամբ։ «Վրացական երազանքը» սպառնացել է ապացուցել մայրաքաղաքի նախկին քաղաքապետի գանձագողության փաստը ցանկացած միջազգային հանձնաժողովին և, հավանաբար, դրա համար բոլոր հիմքերն ունի։ Ուստի, ընդդիմությունն առաջարկում է հանճարեղ ելք՝ նախագահական համաներում։ Այստեղ արդեն կարևոր չէ՝ գողացե՞լ է Ուգուլավան փող, թե՞ չի գողացել։ Նախագահը ներում է շնորհել, և վերջ։ Հո մարդուն մի ինչ-որ 50 միլիոնի համար չեն նստեցնի։

 

Հետո ընդդիմության ախորժակը միայն ավելի ու ավելի կբացվի։ Եվ որքան մոտենան ընտրությունները, այնքան ավելի շատ կբացվի։ Արդեն այժմ այն պահանջում է անձեռնմխելիություն այդ գործիչների համար և ինդուլգենցիաներ ապագայում՝ մնացած բոլոր ընդդիմադիրների համար։ «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Դավիթ Բաքրաձեն ընդգծել է, որ ինչ-որ մասի չկատարումը նշանակում է չկատարել համաձայնագիրն ամբողջությամբ։

 

Սա նշանակում է, որ ընդդիմությունը բազմաթիվ հնարավորություններ կունենա մեղադրելու իշխանություններին համաձայնագիրը խախտելու մեջ, ինչին կհաջորդեն լավ կազմակերպված անկարգություններ, որոնք արևմտյան դեսպանությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ դեսպանության կողմից լիակատար լեգիտիմացիա կստանան, իսկ իշխանությունների պատասխան միջոցները կհամարվեն մարդու իրավունքների կոպիտ խախտում։ Դժվար է ասել, թե որքանով է վարչապետ Գախարիան հավատում քաղաքական միջավայրի կայունացմանն ու բևեռացման նվազմանը։ Ըստ բոլոր նշանների և նախկին փորձի՝ արդյունքը կլինի տրամագծորեն հակառակը։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily

 






Դիտումների քանակ 11736


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Միշիկոյի վերադարձը. ինչպես կպատասխանի վրացի ժողովուրդը ԱՄՆ նախընտրական թելադրանքին

Միշիկոյի վերադարձը. ինչպես կպատասխանի վրացի ժողովուրդը ԱՄՆ նախընտրական թելադրանքին

Սեպտեմբերի 10, 2020


Ինչպես հայտնի է, Կառլսոնը հեռանալիս խոստացավ վերադառնալ։ Բայց նա բարի ու լավն էր, և նրա վերադարձը կուրախացներ բոլորին։ Արյունոտ...

Դեգեներատ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Դեգեներատ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 23, 2020


Միքայել Մինասյանն այսօր հրապարակեց իր «Ստի վերջը» գլխակեր (Փաշինյան Նիկոլի համար) շարքի վեցերորդ սերիան: Նախկին Նորին գերազանցո...

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

Մայիսի 23, 2020


Քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնող թորոսյան արսենը, Սորոսի վաստակ լինելուց զատ, նաև դեգեներատ է, երեկ Հանրայ...

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Մայիսի 16, 2020


Մոլորակի վրա մոլեգնող համավարակը, որն անվանել են կորոնավիրուս, և որն արդեն հասցրել է հաշված ամիսների ընթացքում մոտ երեք հարյուր...

 Օրենքով գողերը՝ Վրաստանի նախագահի դեմ

Օրենքով գողերը՝ Վրաստանի նախագահի դեմ

Մայիսի 16, 2020


Արտասահմանում ապրող վրացի օրենքով գողեր Դավիթ Գեռլիանին (Դաթո Սվան) և Իլյա Սամսոնիան (Իլո Օզուրգեթցի), ինչպես նաև ևս մի քանի տա...

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Ապրիլի 1, 2020


Վրաստանը տարածությամբ ու բնակչությամբ երկու անգամ գերազանցում է Հայաստանը, տուրիստների թվով՝ նույնպես: Բացի այդ, վրացիները մինչ...

Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին նվաստանալ Եվրոպայի առջև

Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին նվաստանալ Եվրոպայի առջև

Փետրվարի 27, 2020


Եվրոպական դիվանագիտության համար աննախադեպ որոշում է կայացրել Վրաստանը՝ հրաժարվել է իր տարածքում անցկացնել Եվրոպայի խորհրդի երկր...

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Փետրվարի 19, 2020


Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեդո Ջափարիձեն մեծ հոդվածով հանդես է եկել թուրքական Daily Sabah հեղինակավոր թերթում, որ...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վրաստանի ժողովուրդների վզին

Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վրաստանի ժողովուրդների վզին

Նոյեմբերի 18, 2019


Վրաստանում տեղի ունեցավ Լևան Ակինի «Իսկ հետո մենք պարում էինք» ֆիլմի ցուցադրությունը, ինչն առաջ բերեց խոր բավարարվածության զգաց...

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

Նոյեմբերի 4, 2019


«Ժառանգության հիմնադրամ» (The Heritage Foundation) ամերիկյան հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լյուք Քոֆին հերթական անգամ իր վրա...

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Սեպտեմբերի 24, 2019


Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Վրաստանի, նաև բոլոր հետխորհրդային երկրների եվրաինտեգրման և արևմտյան ընտրության հետևանքների մա...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Հուլիսի 8, 2019


Վրաստանի «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը ամենալիբերալ, ամենադեմոկրատականի համբավն ունի, քանի որ այն ֆինանսավորվում է Սորոս Ջ...

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Հունիսի 22, 2019


Գովական վրացական հյուրընկալությունը «փուստ տվեց»։ Սկզբում այնտեղ հարձակվեցին իշխանությունների հրավերով եկած ռուսաստանցի պատգամա...

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

Հունիսի 17, 2019


Վրաստանի մայրաքաղաքը կրկին տենդի մեջ է։ Կրքերն այնքան են թեժացել, որ սպառնում են պայթյունով՝ այն էլ շատ լուրջ հետևանքներով։ Այս...

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Մայիսի 10, 2019


Սկանդալային համբավ ունեցող վրացական ընդդիմադիր «Գիրչի» («Կոն») կուսակցությունը հանդես է եկել մարմնավաճառությունը երկրում լեգալա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ