Ազգային խայտառակություն

Ո՞րն է Վստրեչի Ապերի մեղքը

Մարտի 9, 2020
Ո՞րն է Վստրեչի Ապերի մեղքը

Վստրեչի Ապերի՝ Արամ Վարդանյանի դժբախտությունները բարբարոսական խուզարկությամբ այս երկրում չեն վերջանում: Այժմ նա հետախուզման մեջ է, դատարանն ընտրել է կալանքը որպես խափանման միջոց, իսկ հետաքրքիրն այն է, որ Վարդանյանն այդ մեղադրանքի հետ կապ չունի։ Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանն այս կապակցությամբ գրում է.


Ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել, որ, նախ՝ հաղորդագրության մեջ սխալ է ներկայացված մեղադրանքը, ավելին Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ շարադրված հանգամանքները որևէ կապ չունեն իրականության հետ։ Փաստենք նաև, որ ընդհանուր իրավասության դատարանն իր կողմից կայացված որոշմամբ հաստատված է համարել, որ բացակայում է թե կողոպուտի, թե առեւանգման և թե սպանության փորձի կազմակերպման համար առաջադրված մեղադրանքների հետ Արամ Վարդանյանի առնչության մասին հիմնավոր կասկածը, սակայն, այնուամենայնիվ, որոշում է կայացվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ պատճառաբանելով որոշումը հետևյալ կերպ. «Դատարանի համար կոնկրետ դեպքում ընդունելի չէ պաշտպանների այն տեսակետը, որ մեղադրվող արարքում հիմնավոր կասկածի բացակայությունը հիմք է միջնորդությունը մերժելու համար»։ Պարզ ասած սա նշանակում է, որ Արամ Վարդանյանը մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալնավորվի։ Հավելյալ մեկնաբանություններն այս պահին ավելորդ են։ Կայացված որոշումն ակնհայտ անհիմն է և կբողոքարկվի»։


Իսկ ի՞նչ է ուզում իրականում Փաշինյան Նիկոլը Վստրեչի Ապերից, ո՞րն է նրա մեղքը: Այն է, որ Արամ Վարդանյանը ժամանակին անգնահատելի օգնություն է ցուցաբերել Փաշինյան Նիկոլին, գևորգյան հայկին, այլ քաղաքական թափթփուկներին, երն նրանք նստած էին: Եվ այսօր, չուզենալով երախտապարտ լինել, լակոտակրատիան այս եղանակով է վարձահատույց լինում: Ահա թե ինչ է ասում այս մասին Վեզիրյան Գոհարը, որը մոտ է եղել ժամանակին Վարդանյանի ու լակոտակրատիայի ներկայացուցիչների հետ.


«Այո, շուրջ մեկ տասնամյակ առաջ, երբ Հայաստանը դեռեւս Սերժի տիրապետության տակ էր, Հայաստանում կային քաղբանտարկյալներ: Նիկոլ Փաշինյանը նրանցից մեկն էր: Փաշինյանի բանտարկության սկզբնական շրջանում քրեակատարողական հիմնարկի ներսում անընդհատ խնդիրներ էին առաջանում, որոնք անհանգստացնում էին նրա գաղափարակից ընկերներին ու ՀԱԿ վերնախավին… Նիկոլ Փաշինյանն առանձնակի դաժանությամբ էր թիրախավորված: Հենց այդ օրերին է Ապերը մեզ պետք եկել: Էդ հիմա է քրեական ենթամշակույթ կրող դարձել որոշների համար, իսկ էն ժամանակ նրա ծառայություններից օգտվել են: Լավ են արել: Լավ ենք արել ու ինքն էլ՝ ճիշտ է արել… Կարևոր պահերին «պադվադիտ» չարած «մեր ընկերոջ» օգնությանն ենք դիմել, երբ Հայկ Գևորգյանին կալանավորել էին ու նրանից որևէ մեկը ոչ մի լուր չուներ: Ուղիղ կապն ապահովվեց; Հեռախոսակամուրջին մասնակցեցին բոլորը և ուրախացան «լավ ընկերոջ» օպերատիվ գոյությամբ»:


Կարծում ենք, հիմա պարզ է, թե որն է Վստրեչի Ապերի մեղքը, քրեական օրենսգրքի որ նորմերն է խախտել: Դրա համար էլ այսօր նրան մեցադրանք են առաջադրում, որի հետ նա կապ չունի: Մեկնաբանություններն ավելորդ են, դիտեք Լուիս Բունուելի «Վիրիդիանա» ֆիլմը և ավելի լավ կպատկերացնեք Փաշինյան Նիկոլի հոգեվիճակն ու Արամ Վարդանյանի վիճակը:  






Դիտումների քանակ 24263


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դարձյալ կատաղել է Փաշինյան Նիկոլը

Դարձյալ կատաղել է Փաշինյան Նիկոլը

Մարտի 5, 2020


Փաշինյան Նիկոլն այս գիշեր փայլուն ոստիկանական օպերացիա է կատարել՝ հարձակվել է Վստրեչի Ապերի՝ Արամ Վարդանյանի տան վրա: Նշենք, որ...

Փաշինյան Նիկոլը` Լուիս Բունուելի հերոս

Փաշինյան Նիկոլը` Լուիս Բունուելի հերոս

Փետրվարի 1, 2019


Ֆիլմ ունի Բունուելը, որի հերոսը սպանում է մեկ այլ հերոսի, որին շատ բան էր պարտական և չէր կարող տակից դուրս գալ: Հանգիստ ապրելու...

Վստրեչի Ապերը` փոխքաղաքապե՞տ

Վստրեչի Ապերը` փոխքաղաքապե՞տ

Սեպտեմբերի 26, 2017


Այն օրից, երբ Գոռ Վարդանյանը դարձավ Երևանի քաղաքապետի խորհրդական, երկու հարց նրան հանգիստ չեն տալիս: Նախ, նա ցանկանում է իր դիր...

Մհեր Սեդրակյանի ողբերգությունը

Մհեր Սեդրակյանի ողբերգությունը

Փետրվարի 24, 2016


Եթե ջանքեր գործադրենք և հնարավորինս դուրս չգանք հայոց լեզվի սահմաններից, պետք է ասենք, որ սա ունիկալ խուլիգան է` անսկզբունքային...

Զգուշացե՛ք. Շուշան Պետրոսյանի այլընտրանքը կլինի Ծերեթելու փողոցից, իսկ...

Զգուշացե՛ք. Շուշան Պետրոսյանի այլընտրանքը կլինի Ծերեթելու փողոցից, իսկ...

Սեպտեմբերի 24, 2015


Հայտնի աստղ Շուշան Պետրոսյանը սեպտեմբերի 21-ից ի վեր տեղը չի գտնում և չի հասկանում, թե որպես ինչ են մեկ այլ աստղ Արմենչիկին վաս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ