Ազգային խայտառակություն

Առնո Բաբաջանյանը Նոր Հայաստանում տեղ չունի

Մարտի 9, 2020
Առնո Բաբաջանյանը Նոր Հայաստանում տեղ չունի

Արտյոմ Խաչատրյան

 

Նա խորթ է Սորոսին, ամերիկյան դեսպանին և, հետևաբար, հայրենի լակոտակրատիային

 

10 ամիս հետո լրանալու է 20-րդ դարի հայ գենոֆոնդի ամենագեղեցիկ ու յուրահատուկ արարումներից մեկի՝ Առնո Բաբաջանյանի 100-ամյակը: Թվում էր, թե Նոր Հայաստանը պետք է մեծ թափով նշեր այդ հոբելյանը: Բայց ոչ: Առ այսօր չկա անգամ կառավարական հանձնաժողով, իսկ Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի դիմումները Նոր Հայաստանի ղեկավարությանը մնում են անպատասխան:

 

Երեք տարի հետո՝ 2023-ին, լրանալու է Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակը, և Վլադիմիր Պուտինն արդեն ստեղծել է կառավարական հանձնաժողով: Նշենք, որ հայ մշակույթում Բաբաջանյանի արժեքն ավելի մեծ է, քան Ռախմանինովինը՝ ռուսականում, քանզի ռուսներն ունեն նաև Չայկովսկի, Պրոկոֆև, Շոստակովիչ, Մուսորգսկի, իսկ հայ երաժշտական արվեստը չի կարող պարծենալ այդ կարգի մեգաաստղերով: Ինչևէ, ժամանակը գնում է, առ այսօր գործ արված չէ, և տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյան Նիկոլի կառավարությունը հաճույքով մոռացության կտար Առնո Բաբաջանյանին, որովհետև…

 

Որովհետև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ստալինյան ու Լենինյան մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանը խորթ է Նոր Հայաստանի արժեհամակարգին: Հավանաբար, Արա Բաբաջանյանը՝ կոմպոզիտորի որդին, և Արմեն Սարկիսյանցը՝ Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի գլխավոր պրոդյուսերը, չեն կարդում Shame.am և տեղյակ չեն, թե ինչ պատուհաս է եկել իրենց պատմական հայրենիքի գլխին: Եվ անիմաստ նամակներ են գրում հայրենի լակոտակրատիայի ներկայացուցիչներին: Օրինակ, դեռ 2018-ին դիմել են մշակույթի նախարար մակունց լիլիթին՝ չիմանալով, որ դրա ընդերքում ողջ հայ մշակույթն է, առաջարկով՝ ստեղծել Առնո Բաբաջանյանի թանգարան Երևանում: Դա շատ համեստ առաջարկ է. եթե երկրում կա Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, ապա ինչո՞ւ չլինի Բաբաջանյանինը, մանավանդ որ Բաբաջանյանը երևանցի է, ծնվել և մեծացել է Երևանում, իսկ 50-ականներին նաև աշխատել է կոնսերվատորիայում: Ոմն գալստյան, նախարարության ընդհանուր բաժնի վարիչ, մակունցի անունից պատասխանում է, թե թանգարանի հարցը կքննարկվի կառավարական հանձնաժողովում հոբելյանական միջոցառումների շրջանակում: 2019-ին հիմնադրամը նորից դիմում է նախարարին՝ այս անգամ հարությունյան արայիկին, որն իր խայտառակ տեղակալ խաչատրյան նարինեի միջոցով փոխանցում է, թե նոր թանգարանների ստեղծման հարց այս պահին չկա նախարարության օրակարգում, բայց եթե ընտանիքը պատրաստ է վճարել դրա դիմաց, նախարարությունը դեմ չի լինի: Այնուհետ, 2019-ի մարտի 25-ին, հիմնադրամը դիմել է արտգործնախարար Մնացականյան Զոհրաբին՝ առաջարկելով Բաբաջանյանի 100-ամյակը մտցնել ՅՈւՆԵՍԿՕ-ի հիշարժան տարեթվերի ցանկի մեջ (յուրաքանչյուր երկիր իրավունք ունի երկու թեկնածություն ներկայացնել ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույց), իսկ նույն թվականի օգոստոսի 3-ին պատասխան է ստանում Մնացականյանի տեղակալից, որ գնացքն արդեն գնացել է՝ նախարարությունն այլևս չի կարող Բաբաջանյանի հոբելյանը ներկայացնել ՅՈւՆԵՍԿՕ, քանզի 2019-ի հունվարի 15-ին լրացել է դիմելու վերջնաժամկետը, և Հայաստանը ընդամենը մեկ դիմում ունի՝ Սպենդիարովի 150-ամյա հոբելյանը: Այստեղ զարմացնում է նախարարության անտեղյակությունը. լավ, սրանք չգիտեի՞ն, որ Սպենդիարովից բացի նաև Բաբաջանյան կա, ինչո՞ւ երկուսին իրար հետ չներկայացնել, մանավանդ որ դրա իրավունքը կար: Ո՞վ է պարտավոր այս խայտառակություններին հիշեցնել, հուշել, սովորեցնել, բացատրել…

 

Վերադառնանք թանգարանի հարցին: Հիմնադրամն առաջարկում է ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի անվան փոքր դահլիճը դարձնել թանգարան՝ Արամ Խաչատրյանի թանգարանի օրինակով, որը նաև համերգասրահ է: Սրանք ասում են, թե՝ եկեք, ինքներդ արեք: Հիմնադրամն ասում է՝ գոնե կարգավիճակ տվեք ու ֆինանսավորեք: Սրանք ասում են՝ ոչ, փող չկա, լավության կարգով թույլ կտանք, որ փոքր համերգասրահի առաջին հարկն օգտագործեք որպես թանգարան:

 

Հավելեմ, որ հիմնադրամը դիմել է նաև երջանկահիշատակ նախագահ Սարգսյան Արմենին: Եվ անիմաստ պատասխան ստացել, ոչ մի բան չասող…

 

Այժմ՝ այն մասին, թե ինչ է արվում Ռուսաստանում Առնո Բաբաջանյանի 100-ամյակի կապակցությամբ: Գլինկայի անվան թանգարանի հովանո ներքո բացվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի թանգարանը, այս պահին լուծվում է տարածքի հարցը. Բաբաջանյանի թանգարանը կգործի կամ Գլինկայի թանգարանի տարածքներում, կամ Մոսկվայի քաղաքապետարանն այլ տարածք կտրամադրի: Այս պահին լուծվում է Բաբաջանյանի պուրակի հարցը Մոսկվայի կենտրոնում, որտեղ կտեղադրվի նաև կոմպոզիտորի կիսանդրին: Ռուսաստանի 25 մարզերում պատրաստվում են համերգներ ու փառատոններ՝ սկսած 2021-ի հունվարի 21-ից: Նշենք, որ Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին անդամակցում են ՌԴ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Ալեքսանդրա Պախմուտովան, Յուրի Բաշմետը, Վալերի Գերգիևը, շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը (հատկանշական է, որ Կարպովն է զբաղվում Բաբաջանյանի հիշատակով, ո՛չ Կասպարովը): Մի խոսքով, ազդեցիկ և համաշխարհային հեղինակություն վայելող անհատականություններ, որոնք Առնո Բաբաջանյանի հիշատակը վառ կպահեն գալիք սերունդների հիշողության մեջ:

 

60-70-80-ականների խորհրդային մտավորականությունը մեծացավ և դաստիարակվեց Առնո Բաբաջանյանի երաժշտությամբ, նրա հոգևոր ժառանգությունը մեծ արժեք է հարյուր միլիոնավոր մարդկանց համար: Այնպես որ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը եթիմ չէ, միլիոնավոր մարդկանց սրտում նա իր տեղն ունի, որոնք հավուր պատշաճի կնշեն նրա հոբելյանը: Իսկ Նոր Հայաստանը թող մտածի իր կուռքերի և նոր արժեքների փառաբանման մասին: հարությունյան արայիկը տրանսգենդեր դալուզյան մելի մասին խայտառակ ֆիլմի համար փող գտավ պետբյուջեից, որովհետև օկուպացիոն ռեժիմի աշխատող է, իսկ օկուպացնող կողմը պահանջում է, որպեսզի Հայաստանում գնահատվեն դալուզյան մելն ու մյուս բոլոր այլասերվածները, ոչ թե ԽՍՀՄ ժողովրդական արտիստները և Ստալինյան ու Լենինյան մրցանակների դափնեկիրները: Առնո Բաբաջանյանի 100-ամյակը մենք անպայման կտոնենք, գուցե մի քիչ ուշացած, երբ որ Հայաստանից արտաքսենք գաուլյայտեր Փաշինյան Նիկոլին և ապամոնտաժենք ամերիկյան գործակալական ցանցը:

 

Հետգրություն

 

Այսօր լակոտակրատիան Սորոս Ջորջի ու ամերիկյան դեսպանի հրահանգով ու ֆինանսավորմամբ իր արևին հայ-ադրբեջանական մերձեցման ու խաղաղասիրության արշավ է նախաձեռնում: Բայց լավ է, որ չեն ֆայմել, որ Բաբաջանյանից լավ միջոց այդ գործում չկա ու չի կարող լինել: Հուշենք դրանց Առնո Բաբաջանյանի և Մուսլիմ Մագոմաևի բացառիկ ստեղծագործական տանդեմի մասին և հուսանք, որ բան չեն հասկանա մեր հուշելուց: Ըմբոշխնեք այս երկու տաղանդավոր անհատականությունների գլուխգործոցներից մեկը՝ Благодарю тебя-ն, Մուսլիմ Մագոմաևի՝ Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված մենահամերգից 1988թ.։






Դիտումների քանակ 128296


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ուշադրություն. վրդովվում և զայրանում է բաբաջանյան արմանը

Ուշադրություն. վրդովվում և զայրանում է բաբաջանյան արմանը

Հուլիսի 5, 2019


Հավանաբար, բաբաջանյան արմանին ամերիկյան դեսպանատունը թոշակ է նշանակել՝ հակառուսական գործունեություն ծավալելու համար, որպեսզի այ...

Առնո Բաբաջանյանի հոբելյանի և նրա հայրենիքի խայտառակության մասին

Առնո Բաբաջանյանի հոբելյանի և նրա հայրենիքի խայտառակության մասին

Հունվարի 24, 2016
13

Նախախնամությունը, որը Բաբաջանյանին աննախադեպ տաղանդ և ողբերգական ճակատագիր էր շնորհել կենդանության օրոք, նրա հետ նույնքան հակաս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ