Ազգային խայտառակություն

Հերթական ստորությունը ժողվարչապետի անկախ դատարանում

Մարտի 6, 2020
Հերթական ստորությունը ժողվարչապետի անկախ դատարանում

Որի գործերին նա չի խառնվում


Փաշինյան Նիկոլի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հերթական լկտի ստորությունն արեց՝ կալանքից ազատեց Եղեգնաձոր քաղաքում նախորդ տարի փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկված բանդայի առանցքային դեմքերից մեկին՝ Գրիգորյան Զավենին, որը հիմնական մեղադրայլ Գրիգորյան Հարությունի եղբայրն է, նախկին մարզպետ սարգսյան տրդատի օգնականը: Հիշեցնենք, որ դաժան ծեծը տեղի է ունեցել լակոտ մարզպետի ներկայությամբ, հավանաբար, լակոտն այդ կերպ բավարարել է իր ստոր ամբիցիաները, իրեն փղի տեղ է դրել: Սակայն ժողվարչապետի Քննչական կոմիտեն ասում է, որ լակոտ մարզպետը դեպքի ժամանակ տանն է եղել, այնինչ երեք սպա և մեկ հարևան ցուցմունք են տվել, որ լակոտը գտնվել է դեպքի վայրում: Բնականաբար, սպաները նախկին համակարգին են պատկանում, և դա է պատճառը, որ դատարանն ու նախաքննական մարմինն ավելի հակված են վստահել սարգսյան տրդատին, որը լակոտակրատիայի ներկայացուցիչ է: Հիշեցնենք նաև, որ Արա Մխիթարյանը շուրջ 6 ամիս է կոմայի մեջ է։

 

Իսկ այսօր փոխգնդապետի հայրն ասում է, որ եթե մինչև վաղը վարչապետը և պաշտպանության նախարարը չարձագանքեն դաժան ծեծի ենթարկված Արամ Մխիթարյանի հորը՝ Սամվել Մխիթարյանին, ապա նա իր որդու անգիտակից մարմինը բերելու է կառավարություն։ «Նիկոլ Փաշինյան, գրածս 3 նամակն էլ Քննչական կոմիտեն չի տվել, պարոն Տոնոյան, ձեզնից չեմ ստացել պատասխան։ Վաղը ժամը 11։00-ին կսպասեմ ձեր պատասխանին, պարոն Փաշինյան և պարոն Տոնոյան։ Եթե այդ ճիվաղ մարզպետն իր 5 հոգով չկալանավորվեն, Եղեգնաձորի ոստիկանապետը ու ՔԿ պետը պատասխանատվության չկանչվեն, ինձնից չնեղանաք։ Երեխեքիս ազիզ արև խոսք եմ տալիս, Արայիս արև, վաղը 11։00-ին Վայքի ժողովուրդ, կորպուսի տղերք, Չինարի տղերք, ապրիլյան պատերազմի տղերք, կանգնեք կողքս։ Որդուս անգիտակից մարմինը կվերցնեմ կառավարության շենքից կսկսեմ արշավ։ Մի մոռացեք՝ 3-4 հոգի էիք, մոտներդ մարդ չկար կանգնած, եկաք, Գյումրի, գյումրեցին կանգնեց ձեր կողքը։ Ժողովուրդը մտածեց՝ հիմա էլ սրանց նստացնենք թախտին, գուցե բան կփոխվի. սուտ է, ոչինչ չի փոխվել, դատական համակարգն առել ու կառնեն։ Ծեծողին դուրս են թողնում, ջարդվողն էլ թող ջարդվի ծնողի հետ, 6 ամիս հոսպիտալի պատերի տակ է, թող 6 ամիս էլ տանջվի. Կարևորը մենք մեր գործը կանենք, էն մարդիկ էլ իրենց կյանքը կվայելեն»,- ասել է Սամվել Մխիթարյանը։

 

Վրդովված դժբախտ ծնողին կարելի է հասկանալ. «Փոխանակ բերեն բոլորին ենթարկեն պատասխանատվության, այլ կալանավորվածին ազատում են՝ գրավի դիմաց… Դեպքից 2 ամիս հետո զանգում եմ քննիչին, ասում եմ՝ ի՞նչ կա գործից, ինձ կանչել է իր մոտ, գնացել եմ ինձ ասել է՝ եկեք առաջնահերթ, մարզպետին դնենք մի կողմ, քանի որ տեսախցիկը ցույց է տալիս, որ մարզպետն այնտեղ չի եղել։ 4 մարդ՝ 3 սպա ու մի հարևան ասում են, որ մարզպետն է եղել, բայց իրենք դա կոծկում են։ Այդ տեսախցիկները ստից են, դրանք դրվել են դեպքից 10 օր հետո միայն մարզպետի համար… Հայտարարել են, թե ջութակահար կա մի հատ, որը վկայություն է տալու, թե տղաս գլորվել ու ընկել է։ Մի հատ ավտո լվացող են գտել, որը որտեղից որտեղ հայտնվել է այդտեղ ու ջուր է տվել որդուս. սուտ ես խոսում, դու էլ ես խփել։ Աբսուրդ վկաներ են փնտրում… Երբ դեպքը պատահել էր, մարզպետը չթողեց ուղղաթիռը իջնի Եղեգնաձոր՝ ձեր խաղողի դաշտերի համա՞ր էիք վախենում։ Բժիշկներին հարցրեք, եթե երեխաս մի ժամ առաջ հասներ այստեղ, էս վիճակին չէր լինի։ Դեպքի օրը փոխանակ իրենք մի քիչ շուտ իմ երեխու մասին մտածեին, այլ ոչ թե կաբինետում հավաքվեին մութ գործեր անեին, այլ երեխայիս ժամ առաջ հասցնեին հոսպիտալ»։

 

Սամվել Մխիթարյանը պետք է հասկանա, որ Փաշինյան Նիկոլը թույլ չի տա, որ լակոտ սարգսյան տրդատը նստի, նա կկեղծի ամեն ինչ, կգտնի ամենաստոր վկաներին, որոնց ցուցմունքները կլռեցնեն սպաների ու հարևանի ճշմարիտ խոսքը: Ըստ այդմ, Սամվել Մխիթարյանն այլ ելք պիտի գտնի, նա պիտի հանրության պահանջ ակնկալի այս ստոր հակազգային ռեժիմից ազատվելու համար, հակառակ դեպքում Փաշինյան Նիկոլը կապացուցի, որ Արա Մխիթարյանի ծեծը հանրության պահանջով է տեղի ունեցել:






Դիտումների քանակ 33880


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կորոնավիրուսի «նիկոլփաշինյանական» արկածները Նոր Հայաստանում

Կորոնավիրուսի «նիկոլփաշինյանական» արկածները Նոր Հայաստանում

Ապրիլի 1, 2020


Փաշինյան Նիկոլը Հրայր Թովմասյանի դարդից կորոնավիրուսը տարավ-հասցրեց Վայց Ձոր ու Սյունիք: Քանի որ Փաշինյան Նիկոլը փողով հոդված գ...

Երկու սև թուղթ, երկու փորձանք` երկուսն էլ «Հրապարակի» գլխին

Երկու սև թուղթ, երկու փորձանք` երկուսն էլ «Հրապարակի» գլխին

Դեկտեմբերի 17, 2019


«Հրապարակ» օրաթերթը մեկ օրում երկու սև թուղթ է ստացել և զարմացել: Ուրեմն, թերթը մի քանի տարի պաշտպանել է Տնտեսագիտական համալսար...

Փաշինյան Նիկոլն կեղծում է փոխգնդապետ Մխիթարյանի դաժան ծեծի հանգամանքները

Փաշինյան Նիկոլն կեղծում է փոխգնդապետ Մխիթարյանի դաժան ծեծի հանգամանքները

Նոյեմբերի 18, 2019


Փաշինյան Նիկոլի Քննչական կոմիտեն ասում է, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ սարգսյան տրդատը փոխգնդապետ Արա Մխիթարյանի դաժան ծեծին նե...

Եվս մեկ չկայացած աբորտի հետևանքի խոստովանություն

Եվս մեկ չկայացած աբորտի հետևանքի խոստովանություն

Սեպտեմբերի 24, 2019


Վայոց Ձորի մարզպետ աշխատող սարգսյան տրդատը որոշում է կայացրել վայր դնել մարզպետի լիազորությունները ռազմավարական զորավարժություն...

Փաշինյանի պուպուլիկն էլ է գողական գնում սպաների դեմ

Փաշինյանի պուպուլիկն էլ է գողական գնում սպաների դեմ

Սեպտեմբերի 23, 2019


Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ի պաշտպանություն ծեծված փոխգնդապետ Արա Մխիթարյանի՝ կառավարության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ, «Իր...

Փաշինյան Նիկոլի կադրերին կատաղել կարելի է

Փաշինյան Նիկոլի կադրերին կատաղել կարելի է

Սեպտեմբերի 23, 2019


Երբ տարիներ առաջ, կոռումպացված ու քրեաօլիգարխիկ Հին Հայաստանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակեցին գնդապետ Արտ...

Կատաղել են Փաշինյան Նիկոլի կադրերը

Կատաղել են Փաշինյան Նիկոլի կադրերը

Սեպտեմբերի 20, 2019


Փաշինյան Նիկոլի շրջապատը աստիճանաբար «վանոյանում» է, այսինքն, «վանոյանում» է նեհց ինքը՝ ժողովրդի վարչապետը: Անցան այն ժամանակնե...

Փաշինյան Նիկոլի մարզպետը կուսակիցներին ստորադասում է աղջիկներին

Փաշինյան Նիկոլի մարզպետը կուսակիցներին ստորադասում է աղջիկներին

Հունիսի 16, 2019


Վայոց ձորի մարզպետ սարգսյան տրդատը ի սկզբանե չէր կարող նորմալ մարդ լիներ, քանզի ՔՊ-ից է և նշանակվել է ժողովրդի վարչապետի կողմից...

Հայաստանի նոր բդեշխները

Հայաստանի նոր բդեշխները

Մայիսի 30, 2018


Արդեն կարելի է անսխալ ասել, որ Հայաստանի մարզպետները, գրեթե բոլոր մարզպետները հրաժեշտ կտան, և նրանց կգան փոխարինելու նորերը: Այ...

Քլոսին թողած` Հասոյից են փող ուզում

Քլոսին թողած` Հասոյից են փող ուզում

Հունիսի 25, 2016


Այսօր պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը խնդրում էր աղոթել իր հոգու փրկության համար, իսկ մեր մեծահարուստների ու չինովնիկներ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ