Ազգային խայտառակություն

Շարմազանովն ընդդեմ Բերիայի ու լակոտակրատիայի

Մարտի 4, 2020
Շարմազանովն ընդդեմ Բերիայի ու լակոտակրատիայի

Արտյոմ Խաչատրյան


Բայց ինչո՞ւ

 

Էդուարդ Շարմազանովը, խոսելով ռեպրեսիաների հանդեպ Փաշինյան Նիկոլի սիրո մասին, ասում է, թե լակոտակրատիան կդառնա Բերիա (այլ անձանց անուններ էլ է տալիս): Ուզում եմ հանգստացնել ՀՀԿ սոխակին և միաժամանակ տխրեցնել. լակոտակրատիայից և ոչ մեկը տաղանդ չունի, որպեսզի դառնա Լավրենտի Բերիա:


Նախ՝ պետք է ասել, որ գրագետ մարդիկ, ի տարբերություն նախրի ու գրանտակերների, իրավունք չունեն այսօրվա իրավունքի նորմերի ռակուրսից դատել անցյալի իրավունքի նորմերի մասին: Այսպես, այն ժամանակ Եվրոպայում չկար այսօրվա ստանդարտներով ժողովրդավարական պետություն: Պիլսուդսկու Լեհաստանը, Անտոնեսկուի Ռումինիան, Մուսոլինիի Իտալիան, Ֆրանկոյի Իսպանիան, Սալազարի Պորտուգալիան, բալթյան երկրները հեռու են եղել այսօրվա ժողովրդավարությունից, դրանցից որոշները կատարյալ ֆաշիստական պետություններ էին, ինչպես, ասենք, Լեհաստանը, Ռումինիան, Իտալիան: Հետևաբար, չի կարելի այսօր այդ երկրների իրավունքին մեղադրանք առաջադրել, քանզի ժամանակներն էին այդպիսին, և ամեն ինչ այդ երկրներում կատարվել է այդ ժամանակվա գորժող օրենքների համաձայն, ինչպեսև Խորհրդային Միությունում: Չի կարելի ինկվիզիցիան դատապարտել այսօր միասեռականներին վառելու համար այն պատճառով, որ այսօր դրանք հարգված և արտոնյալ սոցիալական խումբ են: Հետևաբար, չի կարելի Ստալինին մեղադրել 30-ականների ռեպրեսիաների համար, քանզի դրանք տեղի են ունեցել այն ժամանակվա օրենքների համաձայն: Այլ հարց է, որ այդ օրենքներն այսօր ընդունելի չեն: Այսօր նույնպես ընդունելի չէ միասեռականների հանդեպ նախկինի վերաբերմունքը: Օրինակ, բաբաջանյան արմանին ու գրիգորյան վահեին Հանրապետության հրապարակում այսօր վառելը պարզապես անընդունելի է, սակայն դա չի նշանակում, որ միջնադարում սխալ օրենքներ են գործել. միջնադարում գործել են միջնադարյան ոգուն համահունչ օրենքներ:


Երկրորդ՝ Լավրենտի Բերիան ԽՍՀՄ ողջ պատմության ամենաէֆեկտիվ և տաղանդավոր գործիչներից է եղել: Նա ստեղծեց աշխարհի լավագույն հատուկ ծառայությունները, նա կործանումից փրկեց ԽՍՀՄ տնտեսությունը՝ տասնյակ հազարավոր ձեռնարկություններ տեղափոխելով թիկունք, վերջապես, հենց նա է խորհրդային միջուկային զենքի հայրը, որն առ այսօր ռազմավարական բալանս է պահպանում աշխարհում: Շարմազանովը թող ուսումնասիրի Բերիայի գլխավորած Հատուկ կոմիտեի գործունեությունը (Спецкомитет) և ապշի դրա կատարած տիտանական աշխատանքով, հետո նոր փորձի զուգահեռներ անցկացնել այսօրվա մեր զիբիլների հետ: Պարզապես ծիծաղելի է: Բերիան ավելի մեծ գործ արեց միջուկային նախագծի համար, քան ֆիզիկոսներ Կուրչատովն ու Ալիխանովը, բայց այսօր լիբերալ քաղաքագիտությունը ցենզուրա է դրել այդ աշխատանքների օբյեկտիվ լուսաբանման վրա, և մարդիկ խոսում են ինչ ասես: Մեկը կարո՞ղ է ասել, թե ինչ են արել այս երկու տարվա մեջ ավինյան տիկոն, բադասյան ռուստամիկը, Կոտայքի պուպուլիկը, Արարատի կրոկոդիլը, մի կոնկրետ շոշափելի բան արե՞լ են այդ խայտառակությունները երկրի համար, կամ ի վիճակի՞ են անել: Բա ծիծաղելի չէ՞ այս ոչնչությունների անունները տալ Բերիայի անվան կողքին:


Իոսիֆ Ստալինն այսօր համաշխարհային լիբերալիզմի թշնամին է: Բայց ոչ նրա համար, որ նա իբր մարդու իրավունքներ է խախտել (այդ ժամանակվա Եվրոպայում է՛լ բեթար բաներ են արել), այլ այն բանի համար, որ նա Խորհրդային Միությունը հակադրեց Արևմուտքին: Լիբերալներն իրենց զգացմունքներով ազնիվ են և անկեղծ, նրանք ծառայում են իրենց գաղափարին: Բայց Շարմազանովն ի՞նչ գործ ունի լիբերալների հետ, ինչո՞ւ է նա նրանց երգը երգում:


Հայ ժողովուրդը երջանիկ կլիներ, եթե ունենար Լավրենտի Բերիա քաղաքական էլիտայում: Հաշված ամիսների ընթացքում երկրի նախիրը կվերածվեր մարդկային հասարակության, տնտեսությունն ու երկրի պաշտպանունակությունն էլ վերելք կապրեին:

 






Դիտումների քանակ 31043


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկիտա Խրուշչովի սև ծաղիկն ու Փաշինյան Նիկոլի կորոնավիրուսը

Նիկիտա Խրուշչովի սև ծաղիկն ու Փաշինյան Նիկոլի կորոնավիրուսը

Ապրիլի 5, 2020


Նիկիտա Խրուշչովը ամենաանհաջող սովետական ղեկավարն էր, չեմ սխալվի, եթե նրան թյուրիմացություն անվանեմ, որին ճակատագիրը հասցրեց բար...

Փաշինյան Նիկոլը դաժան ապագայի մատնեց իր ընտանիքն ու իրեն

Փաշինյան Նիկոլը դաժան ապագայի մատնեց իր ընտանիքն ու իրեն

Հոկտեմբերի 19, 2019


Հայրենի լակոտակրատիայի ամենախայտառակ արարքն անցած շաբաթ թերևս Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի հանդեպ իրականացրած վրաերթն էր: Մ...

Սահմանադրությունը երաշխավոր ունի՝ աշխարհը չունի

Սահմանադրությունը երաշխավոր ունի՝ աշխարհը չունի

Հուլիսի 5, 2019


Սահմանադրության օրվա առիթով հնարավոր չէ չխոսել ՀՀ սահմանադրության երաշխավորի՝ ՀՀ նախագահ Սարգսյան Արմենի մասին: Եվ մարդիկ խոսու...

Ե՞րբ իսկական գործով կզբաղվի Շարմազանովը

Ե՞րբ իսկական գործով կզբաղվի Շարմազանովը

Հունիսի 27, 2019


«Փաշինյանի ապաշնորհ քայլերի արդյունքում ոչ միայն թուլացել են հայկական կողմի դիրքերը բանակցություններում, ոչ միայն լիֆտի ընկերնե...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…

աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…

Հունիսի 12, 2019


աբաջյան գոհարի աստեղային ժամերին հաշիվ չմնաց. Շվեդիայից իմանում ենք, որ միրզոյան արարատը հանդիպել է այդ երկրի թագավորի հետ: Նոր...

Շարմազանովը սրբացնում է Փաշինյան Նիկոլին

Շարմազանովը սրբացնում է Փաշինյան Նիկոլին

Հունիսի 10, 2019


ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գրառում է կատարել իր էջում՝ Փաշինյան Նիկոլին նվիրված: Նա գրել է.

ՆԱՏՕ-ն վերիմաստավորում է պատմությունն իր շահերին համապատասխան

ՆԱՏՕ-ն վերիմաստավորում է պատմությունն իր շահերին համապատասխան

Ապրիլի 4, 2019


ՆԱՏՕ-ն տոնում է իր հոբելյանը՝ լրացել է նրա 70 տարին։ Այս երջանիկ առիթով Վաշինգտոնում ճոխ նշում են կլոր տարեթիվը։ Այստեղ են եկել...

Լավրենտի Բերիայի հոբելյանի առիթով

Լավրենտի Բերիայի հոբելյանի առիթով

Ապրիլի 1, 2019


120 տարի առաջ ծնվեց Լավրենտի Բերիան՝ մարդ, որը լիբերալ գաղափարախոսության կողմից հռչակվել է որպես ԽՍՀՄ պատմության գլխավոր չարիք։...

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Հունվարի 21, 2019


20-րդ դարի խոշորագույն պետական գործիչներից մեկը` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, ասում էր. «Պետք է սուգ ...

Շարմազանովն ամաչո՞ւմ է, թե՞ չի հասկանում

Շարմազանովն ամաչո՞ւմ է, թե՞ չի հասկանում

Հունվարի 7, 2019


Վարդանանց պատերազմից մինչև Արցախյան գոյամարտ ազգի գոյության շարունակականությունն հնարավոր է եղել ապահովել, քանի որ երկրում չի ե...

Փաշինյան Նիկոլին նոր դերասաններ են անհրաժեշտ

Փաշինյան Նիկոլին նոր դերասաններ են անհրաժեշտ

Դեկտեմբերի 6, 2018


Ինչ ասես, որ չտեսանք այս նախընտրական շրջանում: Ինչ հնարավոր է տեղավորել մարդկային ուղեղում, այս օրերին դրա ականատեսն եղանք: Այս...

Փաշինյան Նիկոլն ասֆալտ փռել չգիտի

Փաշինյան Նիկոլն ասֆալտ փռել չգիտի

Դեկտեմբերի 3, 2018


ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Շարմազանովն ասում է. «Փաշինյան Նիկոլը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներո...

Փաշինյան Նիկոլը հզոր ասֆալտապատող է

Փաշինյան Նիկոլը հզոր ասֆալտապատող է

Նոյեմբերի 28, 2018


Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով Փաշինյան Նիկոլի՝ Լոռու մարզում նախընտրական ելույթին, ասել է. «Երեկ հյուրընկալ Լոռիում մարդ է...

Շարմազանովը չի հասկանում, որ գեղացիները չեն հեռանում՝ նրանց հեռացնում են

Շարմազանովը չի հասկանում, որ գեղացիները չեն հեռանում՝ նրանց հեռացնում են

Նոյեմբերի 22, 2018


Փաշինյան Նիկոլը, հավանաբար, հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստա...

Ո՞վ է փակելու խաշի հաշիվը

Ո՞վ է փակելու խաշի հաշիվը

Նոյեմբերի 15, 2018


Դիմելով Մարուքյան Էդմոնին՝ ԱԺ փոխխոսնակ Էդ. Շարմազանովը նրան կողմնորոշվելու կոչ արեց: Մասնավորապես նա ասաց. «Էդմոն Մարուքյանին ...

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Նոյեմբերի 8, 2018


ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՙեթե Փաշինյան Նիկոլը մեկ շաբաթ գրիպ ընկնի`կկորեք սաղդ՚: Տրամաբանական է, որ այդ արտա...

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Հոկտեմբերի 17, 2018


Փոխվարչապետ միրզոյան արարատը, որը կյանքում չկայացած անձնավորություն է, իրենից ոչինչ չներկայացնող, որի միակ ձեռքբերումը աբաջյան ...

Շարմազանովը ջնջեց ժողովրդի վարչապետին

Շարմազանովը ջնջեց ժողովրդի վարչապետին

Սեպտեմբերի 19, 2018


Փաշինյան Նիկոլն էսօր դարձյալ իր տարերքի մեջ էր. միտինգ էր անում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Քանի որ վերջին օրերին ФСБ-ն...

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ