Միջազգային խայտառակություն

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Մարտի 3, 2020
Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Արտյոմ Խաչատրյան

 

ԱՄՆ-ը Washington Times-ի միջոցով առաջին անգամ միջազգային հարթությունում մտցրել է թեզ այն մասին, որ ռուսաստանյան Կալինինգրադի մարզը «օկուպացված կամ վիճելի տարածք է»։ Այսպես է գրել ռազմական փորձագետ, ԱՄՆ ցամաքային զորքերի պահեստի գնդապետ Ուես Մարտինը՝ վերլուծելով պետքարտուղար Մայք Պոմպեոյի հաճախակի ուղևորությունները Եվրասիա. «...կարևոր է հասկանալ, թե ինչու է Ռուսաստանն ընդունում այնպիսի փոփոխություններ սահմանադրությունում, որոնք դժվարացնում են այլ պետություններին տարածքների հանձնման ընթացակարգը։ Հավանաբար, Ռուսաստանը փորձում է ամրագրել օկուպացված կամ վիճելի տարածքների (occupied or disputed territories) հանդեպ իր հավակնությունները։ Նման տարածքների թվին են պատկանում Ղրիմը, որը զավթվել է 2014թ., Կուրիլյան կղզիները, որոնք զավթել է Ստալինը 1945թ., ինչպես նաև Կալինինգրադի մարզը (նապկին գերմանական Արևելյան Պրուսիան), որտեղ շատ բնակիչներ ձգտում են ավելի սերտորեն ինտեգրվել Եվրամիությանը, և Էստոնիային սահմանակից որոշ շրջաններ»։

 

Հիշեցնենք, որ Կալինինգրադը ԽՍՀՄ-ին բաժին հասավ հաղթանակած տերությունների համաձայնությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմում ունեցած վիթխարի ավանդի և ամենամեծ կորուստների համար։ Մինչ այժմ երբեք որևէ մեկի մտքով չէր անցել Կալինինգրադն անվանել օկուպացված տարածք, քանի որ դա նոնսենս է, արևմտյան տերություններն իրենք են սկուտեղով մատուցել Քյոնիգսբերգը Ստալինին։ Բայց դեռևս 2016թ. ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը իր միկրոբլոգում գրել էր. «Քյոնիգսբերգը գերմանական քաղաք էր երկար դարեր։ Արդյո՞ք դա նշանակում է, թե Գերմանիան իրավունք ունի անեքսիայի ենթարկել Կալինինգրադն այժմ»։ Իսկ 2020թ. ապրիլին Լեհաստանում և Մերձբալթիկայում սկսվելու են ԱՄՆ ամենախոշոր Defender Europe զորավարժությունները։ Միջազգային անվտանգության հարցերի գծով լեհ փորձագետ Անջեյ Տալյագան արդեն հայտարարել է, որ «Defender Europe 20»-ը դառնալու է Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածի կատարման ՆԱՏՕ օպերատիվ հնարավորությունների ստուգում։ Արևմտյան ռուսաստանյան տարածքը, որն այժմ համարյա շրջապատված է ողջ պարագծով, իդեալական նպատակ է նման մտահղացման համար։ Իսկ որպեսզի հանրային կարծիքն Արևմուտքում լոյալ վերաբերվի Կալինինգրադի զավթմանը, արվում են ահա այսպիսի արտանետումներ «օկուպացված կամ վիճելի տարածքների» մասին։

 

Ամերիկացիները հավատարիմ են իրենց և իրենց անգլոսաքսոնական էությանը։ Սկզբում գալիս են հեռվից, ասես իմիջիայլոց։ Հետո թեման ձեռք է բերում լուրջ քննարկման բնույթ։ Հետո՝ ավելի առաջ են գնում։ 1996թ. Սլոբոդան Միլոշևիչին Դեյթոնում ընդունում էին որպես հարգարժան հյուրի, պետության լեգիտիմ ղեկավարի։ Երեք տարի հետո Միլոշևիչն արդեն ամերիկացիների երևակայության մեջ սկսեց խախտել մարդու իրավունքները Կոսովոյում։ Հետո սկսվեցին Հարավսլավիայի ռմբակոծումները։ Հետո պարզվեց, որ Միլոշևիչը մարդու իրավունքների պրոֆեսիոնալ խախտող է և հանցագործ։ Հետո Միլոշևիչը մահացավ Հաագայի բանտում, Հարավսլավիան փլուզվեց, իսկ Կոսովոյին ամերիկացիներն անկախություն տվեցին։

 

Ամերիկյան քաղաքականությունը մանկական խաղի նման պրիմիտիվ է, բայց տասնամյակներ շարունակ արդյունավետ գործում է ողջ աշխարհում։ Գուցե արժե, որ Ռուսաստանը մտածի Կալինինգրադի ճակատագրի մասին, մանավանդ որ այդ տարածաշրջանում վերջին 30 տարիներին աճել է մի սերունդ՝ արհեստականորեն սերմանված եվրոպական ինքնությամբ, որի համար Գյորինգի անգարները մշակութային արժեք են և ճարտարապետական հուշարձաններ...






Դիտումների քանակ 25454


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Մայիսի 25, 2020


Հայաստանում DTRA կենսալաբորատորիաների հիման վրա ամերիկացիները սկսել են մեզ համար չափազանց վտանգավոր փորձարկում՝ թեստավորում են ...

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

Մայիսի 13, 2020


Մայիսի 1-ին Tert.am պարբերականի հարցմամբ Հայաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են կենսաբանական անվտանգության ռուս-հայկական հուշագրի ստոր...

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Ապրիլի 20, 2020


Ինչպեսև պետք էր սպասել, Սպիտակ տան կողմից Պեկինի բազմակի մեղադրանքները կորոնավիրուսի համավարակի հարցում ավարտվեցին փողի, ավելի ...

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Ապրիլի 11, 2020


Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ կոչ անելով երկրին հատկացնել անհապաղ վարկ 5 մլրդ դոլարի չափ...

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Ապրիլի 9, 2020


«Московский комсомолец» մոսկովյան պարբերականը ուշադրություն է դարձրել ՀՀ տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաներին։ Հայտնի է, ...

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Ապրիլի 8, 2020


Միացյալ Նահանգները փորձում է արգելափակել ԱՄՀ գծով հինգ միլիարդ դոլարի օգնությունն Իրանին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ...

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

Ապրիլի 7, 2020


Նորվեգացի հայտնի պրոֆեսոր, սոցիոլոգ Յոհան Գալթունգը, որն այս տարի 90 տարեկան է դառնում, լեգենդար մարդ է։ 1969թ. նա Օսլոյի համալ...

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

Մարտի 29, 2020


Այս պատմությունն ավելի անհավանական է, քան Ժյուլ Վեռնի վեպերը, սակայն դրանք գոնե այդ աստիճանի բութ չեն, ֆանտաստ գրողի գործերը բա...

Ամենը, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի ծագման մասին՝ made in USA-ն է

Ամենը, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի ծագման մասին՝ made in USA-ն է

Մարտի 17, 2020


1981թ. ամերիկացի ֆանտաստ գրող Դին Կունցը գրել է «Մթի աչքերը» վեպը։ Վեպում նկարագրվում է վարակիչ հիվանդության՝ վիրուսային թոքաբո...

Երբ մեծ տերությունը գլխավորում է հիմարը

Երբ մեծ տերությունը գլխավորում է հիմարը

Փետրվարի 10, 2020


Ուղիղ 30 տարի առաջ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլեր Հելմուտ Քոլի հետ բանակցություններում ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչ...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Օսվենցիմն ազատագրվել է ամերիկացիների կողմից. Դանիայում ԱՄՆ դեսպանություն

Օսվենցիմն ազատագրվել է ամերիկացիների կողմից. Դանիայում ԱՄՆ դեսպանություն

Հունվարի 29, 2020


Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը Լեհաստանում ազատագրել են ամերիկյան զորքերը, ասվում է ամերիկյան դեսպանության Twitter-ի գրառման...

Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ. կշարունակենք այսուհետ ևս խուլիգանություն անել

Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ. կշարունակենք այսուհետ ևս խուլիգանություն անել

Հունվարի 24, 2020


Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Հունվարի 13, 2020


Ինչպես հայտնի է, ԱՄՆ վարչակազմը, հայտարարելով Սիրիայից դուրս գալու մասին, մի փոքր միտքը փոխել է. հոկտեմբերին Թրամփը ԱՄՆ զինվորա...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Հունվարի 11, 2020


Իրանն ընդունել է իր մեղքը Թեհրանից Կիև ուղևորվող ուկրանիական խփված ինքնաթիռի հարցում։ Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռո...

Դարի հանցագործությունն ԱՄՆ-ում

Դարի հանցագործությունն ԱՄՆ-ում

Դեկտեմբերի 25, 2019


2018թ. ամռանը Միացյալ Նահանգներում կատարվեց հանցագործություն, որն իրավամբ պետք է ճանաչել դարի՝ XXI-ի, հանցագործություն, եթե այն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ