Ազգային խայտառակություն

Եթե հանրահավաքներում խախտումներին չարձագանքվի, բանը կհասնի Ստամբուլյան կոնվենցիային և միասեռական ամուսնություններին

Մարտի 3, 2020
Եթե հանրահավաքներում խախտումներին չարձագանքվի, բանը կհասնի Ստամբուլյան կոնվենցիային և միասեռական ամուսնություններին

Արտյոմ Խաչատրյան

 

Երեկ TV 5-ի եթերում ցուցադրվեց Ռոման Բաբայանի ֆիլմը։ Սա հայտնի մոսկվացի լրագրողի արդեն երկրորդ աշխատանքն է՝ նվիրված Փաշինյան Նիկոլի և Տեր-Պետրոսյան Լևոնի արկածներին։ Նորմալ մարդկանց համար Բաբայանի ֆիլմում ոչ մի նոր բան չկա, իսկ ահա նախիրը չի ուզում հավատալ, որ պարզապես մահակ էր անդրօվկիանոսյան տիկնիկավարների ձեռքում, նախիրը ցանկանում է իրեն հեղափոխության կազմակերպիչ զգալ։

 

Իսկ «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի շրջանակում երեկ Ռուսաստանի նախագահն ասաց. «Եթե հանրահավաքներում խախտումներին չարձագանքենք, մեքենաներ կայրեն»։ Ռոբերտ Քոչարյանը շատ է շփվել Պուտինի հետ, նրանց կապում է անձնական բարեկամությունը։ Մի՞թե նա չգիտեր այդ մասին։ Ինչո՞ւ նա 10 օր հանդուրժեց տերպետրոսյանական անօրինական հանրահավաքները մայրաքաղաքի կենտրոնում՝ քաղաքի կենտրոնի բնակիչներին մատնելով անասելի տառապանքների։ Դժվա՞ր էր կասեցնել այդ այլանդակությունը հենց առաջին օրը և չխթանել զանգվածների զոմբիացումը, որն ի վերջո հասավ մարոդյորության։

 

Սերժ Սարգսյանը նույնպես դասեր չքաղեց 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից։ 2016թ. հուլիսին նա նույնքան նրբանկատ վարվեց մոլեգնած նախրի հետ, որքան Քոչարյանը 2008թ.։ Ահաբեկիչների վնասազերծման և կալանման տարրական գործողությունը քիչ մնաց վերածվեր «ազգային-ազատագրական պայքարի» (ո՞ւմ դեմ)՝ Սորոսի ճտերի և նրանց օգնության հասած արևմտյան գրանտակերների գլխավորությամբ։ Ավելին, ահաբեկիչների ձերբակալությունից հետո Սերժ Սարգսյանը թույլ չտվեց դատել նրանց ահաբեկչության հոդվածով, և սորոսյան ահաբեկչական բանդան, որը մտադիր էր զենք հանել ՊՊԾ գնդից ու բաժանել ցուցարար նախրին՝ Երևանը Բեյրութի վերածելու նպատակով, ճանաչվեց սովորական խուլիգանների խումբ, որը սպանություններ և հակաիրավական այլ գործողություններ էր կատարել։

 

Թե ինչպես վարվեց Սերժ Սարգսյանը 2018թ. ապրիլին՝ բոլորին է հայտնի, արդյունքը ցնցող է։ Եվ այսօր դժգոհում են, որ երկիրը սլանում է գրողի ծոցը։ Բա էլ ուր սլանա, եթե դրսից առաջադրված կուրսը տեղում չեն փոխում։ Լավ, ենթադրենք, թե սխալվեցին 2008թ. փետրվարին։ Ի՞նչն էր խանգարում պատասխանատվության ենթարկել Տեր-Պետրոսյանին սահմանադրական կարգի տապալման փորձի համար, երբ դա ավելի քան ակնհայտ էր։ Ինչո՞ւ երկու համաներում հայտարարել իրար հետևից միայն այն բանի համար, որ հանկարծ, Աստված մի արասցե, մարտի 1-ի հանցագործները բանտերում չնստեն։ Եվ ինչո՞ւ հետո թույլ տալ նրանց մուտքը խորհրդարան։

 

Ներքին կոմպլեմենտարիզմի այս քաղաքականությունը նույնքան կործանարար է, որքան և արտաքինը։ Դրա արդյունքը դարձավ այն, որ պատմության մեջ առաջին անգամ սպառնալիքի տակ հայտնվեց հայկական ինքնությունը։ Երբեք այդպիսի սպառնալիք չի եղել, ո՛չ օսմանյան, ո՛չ պարսից, ո՛չ արաբական տիրապետության օրոք։ Փոխարենը հայերը դրան հասան անկախ պետականության պայմաններում, ինչի համար նրանց պետք է շնորհավորել։






Դիտումների քանակ 36219


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ազգային առաջնորդի և գաուլյայտերի համեմատական վերլուծություն

Ազգային առաջնորդի և գաուլյայտերի համեմատական վերլուծություն

Մարտի 9, 2020


Ռազմավարական դաշնակից երկու երկրներում ապրիլին նշանակված են սահմանադրական հանրաքվեներ։ Փոփոխությունների բովանդակության վերլուծո...

Սյամոյին ու մասիսին թույլ չեն տալիս մսխել Ալեքսանդր Առաջինի ժառանգությունը

Սյամոյին ու մասիսին թույլ չեն տալիս մսխել Ալեքսանդր Առաջինի ժառանգությունը

Մարտի 6, 2020


Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Բաբայան Սյամոյին ու Արցախի նախագահի թեկնածու մայիլյան մասիսին արգելվել է մուտքը Ռուսաստանի Դաշնու...

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Մարտի 3, 2020


Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարո...

միքայելյան սասունը նախանձում է Քոչարյանին

միքայելյան սասունը նախանձում է Քոչարյանին

Մարտի 2, 2020


Հին ու Նոր Հայաստանների ամենախայտառակ պերսոնաժներից մեկը՝ միքայելյան սասունը, որին ամեն ինչ կարելի է անվանել՝ էլ դավաճան, էլ դա...

Կոստանյան Գևորգը կդառնա քաղփախստական

Կոստանյան Գևորգը կդառնա քաղփախստական

Նոյեմբերի 25, 2019


ՀՀ նախկին գլխավոր դատախազ, նախկին պատգամավոր, Դավիթ Հարությունյանի գլխավոր սանիկ Կոստանյան Գևորգը հույս ուներ, որ հեղափոխությու...

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Հոկտեմբերի 4, 2019


2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի աշխատանքին մասնակցեցին Ռուսաստ...

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Հոկտեմբերի 4, 2019


Արփինե Հովհաննիսյանը քոչարյան անդրանիկի լկտիության կապակցությամբ գրառում է կատարել: Գրում է ճիշտ և ռացիոնալ բաներ: Սակայն նա, ե...

Թե ինչպես է իջևանցի անդիպլոմ գեղացին ֆռցնում Լենինգրադի համալսարանի հարիֆ շրջանավարտին

Թե ինչպես է իջևանցի անդիպլոմ գեղացին ֆռցնում Լենինգրադի համալսարանի հարիֆ շրջանավարտին

Հոկտեմբերի 1, 2019


Ժողովրդի վարչապետն այսօր ևս մեկ մայմունություն արեց: Չգիտես ինչպես նախագահականում հայտնվեց վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ...

Փաշինյան Նիկոլը հակապուտինյան ակցիաներ է պատրաստում ռուս առաջնորդի այցի ժամանակ

Փաշինյան Նիկոլը հակապուտինյան ակցիաներ է պատրաստում ռուս առաջնորդի այցի ժամանակ

Սեպտեմբերի 24, 2019


Հայրենի լակոտակրատիան պատրաստվում է ընդունել Վլադիմիր Պուտինին: Ընդ որում, երկու ճակատով են պատրաստվում՝ պաշտոնական և ոչ պաշտոն...

Պուտինի դեմ քրեական գործի նյութեր է հավաքել բաբաջանյան արմանը

Պուտինի դեմ քրեական գործի նյութեր է հավաքել բաբաջանյան արմանը

Սեպտեմբերի 9, 2019


Չսիրեցին հայրենի գրանտակերներն ու պեդերաստները Վլադիմիր Պուտինին: Մեկն ուզում էր Պուտինին խաբեությամբ մտցնել Քոչարյանի խուց և դ...

Վլադիմիր Պուտինը պիտի զգուշանա իոաննիսյան դանիելից

Վլադիմիր Պուտինը պիտի զգուշանա իոաննիսյան դանիելից

Սեպտեմբերի 3, 2019


Վլադիմիր Պուտինի հնարավոր այցի շուրջ Հայաստանում անառողջ կրքեր են բորբոքվում: Հատկապես այլ տարածված լուրից հետո, թե, իբր, Պուտի...

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019


«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցն...

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Հուլիսի 29, 2019


Վլադիմիր Պուտինը հասկանում է. եթե լիբերալ խառնամբոխին գոնե մեկ անգամ օրենքի հանդեպ իր գերազանցությունն զգալու հնարավորություն տ...

Վլադիմիր Պուտինը չսիրեց բաբաջանյան արմանին

Վլադիմիր Պուտինը չսիրեց բաբաջանյան արմանին

Հուլիսի 9, 2019


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի և կազմակերպությունում ներկայացված...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Մարտի 11, 2019


Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրները, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ և վերանայում են իրենց աշխարհաքաղաքական ու քաղաքակրթա...

Փաշինյան Նիկոլի սիրած տոնի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի սիրած տոնի կապակցությամբ

Մարտի 1, 2019


Այսօր Մարտի 1-ն է` մեր Փաշինյան Նիկոլի սիրած օրը: Ժողովրդի վարչապետը նշեց այն ըստ արժանվույն` երթ կազմակերպեց և այլն: Հ1-ն էլ ո...

Ծառուկյանը բյուրեղ ա ու հավատում ա Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ին

Ծառուկյանը բյուրեղ ա ու հավատում ա Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ին

Մարտի 1, 2019


Այսօր պրն Գագիկ Ծառուկյանն իր պարտքը համարեց մասնակցել Մարտի 1-ի առիթով կազմակերպված երթին: Բնականաբար, պատասխանեց լրագրողների ...

ԱՄՆ կոնգրեսը սպառնացել է Ռուսաստանի նախագահին «անձնական ակտիվների մասին հաշվետվությամբ»

ԱՄՆ կոնգրեսը սպառնացել է Ռուսաստանի նախագահին «անձնական ակտիվների մասին հաշվետվությամբ»

Փետրվարի 27, 2019


Այսօր՝ փետրվարի 27-ին, ԱՄՆ կոնգրեսը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թարմացված օրինագծի տեքստը՝ DefendingAmerican Sec...

Մայմունությունը` Մարտի 1-ի գործի շարժիչ ուժ

Մայմունությունը` Մարտի 1-ի գործի շարժիչ ուժ

Փետրվարի 7, 2019


Պատը չոփ կոխենք` այսօր Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը