Միջազգային խայտառակություն

Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին նվաստանալ Եվրոպայի առջև

Փետրվարի 27, 2020
Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին նվաստանալ Եվրոպայի առջև

Եվրոպական դիվանագիտության համար աննախադեպ որոշում է կայացրել Վրաստանը՝ հրաժարվել է իր տարածքում անցկացնել Եվրոպայի խորհրդի երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդակցությունը։ Եվ այդ ամենը՝ այն պատճառով, որ այդ խորհրդակցությանը կարող էր գալ Ռուսաստանի ներկայացուցիչը, և անգամ, հնարավոր է, Սերգեյ Լավրովը։ Ո՞վ է ստիպել Թբիլիսիին նման որոշում ընդունել։

 

Վրաստանը հրաժարվել է իր մայրաքաղաք Թբիլիսիում մայիսին անցկացնել մինիստերիալը՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երկրների ԱԳՆ ղեկավարների ավանդական խորհրդակցությունը։ Դա տեղի է ունեցել ռուսական պատվիրակության ժամանման հետ կապված պոտենցիալ խնդիրների պատճառով։ Արդյունքում՝ այժմ մինիստերիալը տեղի է ունենալու Ստրասբուրգում։


Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանիի խոսքով՝ Վրաստանն «անկեղծորեն ցանկանում էր ընդունել աննախադեպ համաժողովը» և խորհրդակցություններ էր վարում ԵԽ գլխավոր քարտուղարի, նրա քարտուղարության հետ՝ «հնարավոր բոլոր սցենարների մասին», որպեսզի «վնաս չհասցվի ինչպես սեփական հեղինակությանը, այնպես էլ սեփական օրենսդրությանը»։ «Խոսքը Ռուսաստանի մասնակցության մասին է»,- նշել է նա։ Արդյունքում՝ ընդունվել է որոշում համաժողովը Ստրասբուրգում անցկացնելու մասին։ Նման նախադեպեր, նրա խոսքով, արդեն եղել են։ Իսկ իրականում նման նախադեպեր չեն եղել (իսկ նրա մասին, որը եղել է, կպատմենք ստորև)։


Հիշեցնենք, թե ինչի մասին է խոսքը։ Ներկա պահին Վրաստանը վեց ամսով Եվրոպայի խորհրդի նախագահն է։ Այդ պատճառով պարտավոր է իր տարածքում ընդունել ԵԽ կարևոր համաժողովները։ Մայիսին մասնավորապես Թբիլիսիում պետք է տեղի ունենար այդ մինիստերիալը, որին պետք է մասնակցեր նաև ռուսաստանյան պատվիրակությունը՝ Լավրովի (կամ նրան փոխարինող անձի) գլխավորությամբ, քանի որ Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է։


Վրաստանում քիչ մնաց խռովություններ սկսվեին՝ հիմնականում ռուսաստանյան պատվիրակությանը Թբիլիսի չթողնելու պահանջով (ВЗГЛЯД թերթը մանրամասն գրել է այդ մասին)։ Ընդդիմությունը հանդես եկավ ոչ միայն սովորական ռուսատյաց, այլև զուտ իրավաբանական դիրքերից։ Բանն այն է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, ինչպեսև ռուսաստանյան շատ քաղաքացիներ, ընկնում է Վրաստանի «Օկուպացված տարածքների մասին» օրենքի գործողության տակ։ Համաձայն այդ օրենքի՝ ցանկացած օտարերկրացի, որը գտնվել է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում՝ առանց վրացական կողմի արտոնման, պետական սահմանը խախտող է համարվում և նրան սպառնում է մինչև 15 տարի բանտարկություն։ Լավրովն այնտեղ բազմիցս է եղել, բնականաբար, վրացական վիզա չխնդրելով, դրա համար էլ ֆորմալ առումով պետք է ձերբակալված լիներ հենց Թբիլիսիի օդանավակայանի մաքսատանը։ Այնտեղ նաև լրացուցիչ հոդված կա «օկուպացիոն իշխանությունների հետ համագործակցության» համար, որոնց տակ հասկացվում են Աբխազիայի և Հարավային Օսիայի իշխանությունները, ինչը խստացնում է դատավաճիռը։ Մինչև ցմահ ազատազրկում։


Վրաստանում կես տարի լարված բանակռիվներ էին տեղի ունենում այն բանի շուրջ, թե ինչպես վարվեն նման իրավիճակում։ Մի կողմից՝ ԵԽ-ում նախագահելը մեծ շանս է հետ ընկած երկրի համար՝ հայտարարելու իր մասին և ուշադրություն գրավելու միջազգային ասպարեզում։ Այդ շանսի մասին խոսել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Բացի այդ, մինիստերիալի հետ կապված «խաղերը» վատ են անդրադարձել Վրաստանի իմիջի վրա Եվրոպայում, թեև հենց այդ իմիջի բարձրացմանն էլ պետք է ծառայեր ու նպաստեր այդ կես տարին։


Մյուս կողմից՝ ընդդիմադիր ուժերը ակտիվ քարոզչություն են ծավալել, այդ թվում և փողոցային ակցիաների ձևով, խոստանալով սկանդալ սարքել, եթե մինիստերիալին մասնակցելու գա ռուսաստանյան պատվիրակությունը։ Եվ անգամ կկրկնեն մոտավորապես այնպիսի մի բան, ինչը տեղի էր ունեցել Վրաստանի խորհրդարանում ուղղափառների միության պատվիրակության գտնվելուց հետո։


Վրաստանի գործադիր իշխանությունը, պետք է պատշաճը մատուցել նրան, մինչև վերջ փորձեց իրեն քաղաքակիրթ պահել։ Ե՛վ նախագահ Զուրաբիշվիլին, և՛ արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին տառացիորեն մինչև վերջին րոպեն անընդհատ ընդգծում էին, որ Վրաստանը պարտավոր է կատարել իր միջազգային պարտավորությունները և ընդունել մինիստերիալը՝ ռուսաստանյան պատվիրակության համար ապահովելով պատշաճ և հարգալից ընդունելություն։ Ավելին, ռուսաստանյան պատվիրակության ժամանման մասին բանակցությունները, ВЗГЛЯД թերթի տվյալներով, վարվել են ընդհուպ մինչև անցած շաբաթ։ Դիտարկվել են նաև անձամբ Լավրովի չժամանելու, այլ նրան ԵԽ-ում ՌԴ դեսպան Վլադիմիր Չիժովով փոխարինելու տարբերակները, ինչը նախատեսվում է ԵԽ կանոնակարգով։


Մեկուկես շաբաթ առաջ՝ փետրվարի 14-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին պաշտոնապես հայտարարել էր, որ ԵԽ մինիստերիալը Թբիլիսիում տեղի կունենա մայիսի 14-15-ին՝ ցանկացած պարագայում և ռուսաստանյան պառվիրակության մասնակցությամբ։ Վրաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել է (!) տեղեկությունն այն մասին, որ Վրաստանի իշխանությունները կարող են դիմել Եվրոպայի խորհրդին՝ մինիստերիալը Ստրասբուրգ տեղափոխելու խնդրանքով։ «Մեր դիրքորոշումը հայտնի է. Վրաստանը, որպես նախագահող երկիր, կգործի համաձայն այդ կազմակերպության կանոնների և ընթացակարգերի, որպեսզի ապահովի մինիստերիալի անցկացումը համապատասխան մակարդակով։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ երկրի շահերը կպաշտպանվեն։ Թե ով և ինչպես կգա՝ այդ մասին առայժմ վաղ է խոսել»,- ասել է Զալկալիանին։


Դրանից մեկ օր առաջ՝ փետրվարի 13-ին, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի նախկին տեղակալ, իսկ այժմ՝ սենատոր Գրիգորի Կարասինն ասել էր, որ ռուսաստանյան պատվիրակությունը կմեկնի Թբիլիսի, իսկ թե ով այն կգլխավորի՝ «դա աստվածաբանական հարց է»։ Դեսպան Կարասինը ավելի քան 10 տարի պատասխանատու է եղել Վրաստանի հետ Ժնևյան բանակցությունների համար, և՛ ֆորմալ, և՛ ոչ ֆորմալ առումներով, և նման ձևակերպումները նրա կողմից նորմալ բան են։ Փորձեք տասը տարի վրացիների հետ քաղաքական ու կենցաղային օրակարգ քննարկել, ինքներդ էլ Աստծո մասին կխոսեք։


Եվ ահա այժմ Զալկալիանին փոխում է իր դիրքորոշումը 180 աստիճանով։ Պարզվում է, որ նա, այնուամենայնիվ, բանակցություններ է վարել ԵԽ-ի հետ մինիստերիալը տեղափոխելու մասին, թեև դեռևս մեկուկես շաբաթ առաջ կտրականապես հերքում էր դա։


Իսկ «նախադեպը», որի մասին ասում էր Զալկալիանին, դեկտեմբերին Թբիլիսիում Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի անցկացումը չեղարկելն էր, որին նույնպես պետք է մասնակցեր ռուսաստանյան պատվիրակությունը Պյոտր Տոլստոյի, այժմ՝ ԵԽԽՎ փոխխոսնակի գլխավորությամբ։ Վրացական կողմն այն ժամանակ ճիշտ նույն կերպ՝ կուլիսների հետևում դիմել էր Ստրասբուրգ, բացատրել իր դիրքորոշումը, թե չի ցանկանում և չի կարող ադեկվատ ընդունել ռուսաստանյան պատվիրակությանը, և հասել էր այն բանին, որ նիստը տեղափոխեն Ստրասբուրգ։ Բայց դրանք ոչ թե զուտ երկկողմ այցելություններ են, այլ բազմակողմ համաժողովներ, որտեղ Վրաստանը պարտավոր է ընդունել միջազգային պատվիրակություններին։ Պարզապես հենց պարտավոր է, և նրա անձնական կարծիքը, դրա հետ մեկտեղ, ոչ ոք չի հարցնում։ Դա դիվանագիտական փոխհարաբերությունների և ոչ թե ներվրացական խնդիրների հարց է։


Բայց բանն, այնուամենայնիվ, այն է, որ Թբիլիսիի կառավարությունն ի վիճակի չէ վերահսկել սեփական երկիրը, և հետևաբար՝ կատարել իր միջազգային պարտավորությունները։ Մենք գործ ունենք մի տարածքի հետ, որտեղ քաղաքական ակտիվությունը որոշվում է ռուսատյաց խմբերի կողմից, ինչը հաճախ հակասում է միջազգային ակտիվությանն ու գործադիր իշխանության հավակնություններին։ Ռուսաստանյան պատվիրակությունների ժամանումները միջազգային համաժողովներին միանշանակ ուղեկցվելու են փողոցային ակտիվիստների՝ տարատեսակ ռուսատյաց կարգախոսների ներքո ընթացող անվերջանալի ելույթներով, և այստեղ ոչինչ անել չես կարող։ Եվ պետք է հասկանալ, որ ռուսատյացությունը ոչ թե Վրաստանում ինչ-որ մարգինալ կուսակցությունների գործունեության դրսևորում է, այլ ազգային էմոցիաների ընդհանուր վիճակ։


Վրացական հասարակությունը, ըստ էության, պահում է այդ վիճակը։ Բոլորն անխտիր, անգամ եթե մոռանանք ռուսաստանյան տուրիզմի կորստի մասին։ Ընդունող կողմը սիրում էր ոչ թե ռուս զբոսաշրջիկներին, այլ նրանց փողերը։ Եվ փողերի համար շատ է ափսոսում։ Իսկ ռուսների համար ընդհանրապես չի ափսոսում։


Որովհետև նրանք օկուպացրել են Աբխազիան և Հարավային Օսիան, և ընդհանրապես քանի տարի ծաղրուծանակի են ենթարկել ազատատենչ ժողովրդին, որ նվիրել են նրան կրթություն, մշակույթ, Գիտությունների ակադեմիա, արվեստ ու Խորհրդային Միության չափանիշներով չչափվող կենսամակարդակ՝ հիմնված քրեական աշխարհի, ստվերային բիզնեսի և Եվրոպայում ընդունված համակեցության ակնհայտ օրենքների քամահրման վրա։ Եվ հիմա Վրաստանը հրաժարվում է անցկացնել համաեվրոպական գագաթաժողովը այն բանից մեկուկես շաբաթ հետո, երբ պաշտոնապես հաստատել էր իր համաձայնությունը։


Դե, ուշքներս էլ չէր գնում ցանկությունից։ Ռուսաստանը հետաքրքրված չէ մասնակցելու ԵԽ մինիստերիալին Թբիլիսիում։ Հազիվ թե Մոսկվայում ինչ-որ մեկը շահագրգռված է Վրաստանի հետ ինչ-որ հատուկ հարաբերություններով։ Մեծ հաշվով, կարևոր չէ, թե որտեղ այն տեղի կունենա, պարզապես Վրաստանը զարմանալիորեն դատարկ տեղում նորից ցուցաբերեց պայմանավորվել և կառավարել չկարողանալու կարողություն զանգվածային ռուսատյաց հիստերիայի պատճառով։ Այդ երկրի ղեկավարությունը մեկ անգամ ևս հաստատեց, որ Վրաստանի հետ ոչ մի պայմանավորվածություն գոյություն չունի և գոյություն ունենալ չի կարող։ Եվ սա, թերևս, ախտորոշում է։


Աղբյուրը՝ ВЗГЛЯД

 






Դիտումների քանակ 19294


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Ապրիլի 1, 2020


Վրաստանը տարածությամբ ու բնակչությամբ երկու անգամ գերազանցում է Հայաստանը, տուրիստների թվով՝ նույնպես: Բացի այդ, վրացիները մինչ...

Ռևանշ «երազանքից». ԱՄՆ-ը սղցրել է ընտրությունների նոր համակարգ Վրաստանում

Ռևանշ «երազանքից». ԱՄՆ-ը սղցրել է ընտրությունների նոր համակարգ Վրաստանում

Մարտի 12, 2020


Լարված դիրքային պայքարը իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև ավարտվեց։ Համաձայնությունը ընտրական մոդելի շ...

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Փետրվարի 19, 2020


Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեդո Ջափարիձեն մեծ հոդվածով հանդես է եկել թուրքական Daily Sabah հեղինակավոր թերթում, որ...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վրաստանի ժողովուրդների վզին

Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վրաստանի ժողովուրդների վզին

Նոյեմբերի 18, 2019


Վրաստանում տեղի ունեցավ Լևան Ակինի «Իսկ հետո մենք պարում էինք» ֆիլմի ցուցադրությունը, ինչն առաջ բերեց խոր բավարարվածության զգաց...

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

Նոյեմբերի 4, 2019


«Ժառանգության հիմնադրամ» (The Heritage Foundation) ամերիկյան հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լյուք Քոֆին հերթական անգամ իր վրա...

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Սեպտեմբերի 24, 2019


Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Վրաստանի, նաև բոլոր հետխորհրդային երկրների եվրաինտեգրման և արևմտյան ընտրության հետևանքների մա...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Հուլիսի 8, 2019


Վրաստանի «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը ամենալիբերալ, ամենադեմոկրատականի համբավն ունի, քանի որ այն ֆինանսավորվում է Սորոս Ջ...

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Հունիսի 22, 2019


Գովական վրացական հյուրընկալությունը «փուստ տվեց»։ Սկզբում այնտեղ հարձակվեցին իշխանությունների հրավերով եկած ռուսաստանցի պատգամա...

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

Հունիսի 17, 2019


Վրաստանի մայրաքաղաքը կրկին տենդի մեջ է։ Կրքերն այնքան են թեժացել, որ սպառնում են պայթյունով՝ այն էլ շատ լուրջ հետևանքներով։ Այս...

Մնացականյան Զոհրաբը՝ Փաշինյան Նիկոլի զոհ

Մնացականյան Զոհրաբը՝ Փաշինյան Նիկոլի զոհ

Մայիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլի Մնացականյան Զոհրաբը վատացել է: Մամուլը գրում է, թե վատացել է Սերգել Լավրովի հետ ծանր հեռախոսային խոսակցությունի...

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Մայիսի 10, 2019


Սկանդալային համբավ ունեցող վրացական ընդդիմադիր «Գիրչի» («Կոն») կուսակցությունը հանդես է եկել մարմնավաճառությունը երկրում լեգալա...

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

Մարտի 19, 2019


«ՆԱՏՕ-Վրաստան 2019» հրամանատարաշտաբային զորավարժությունները պաշտոնապես բացվել են։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել պաշտ...

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Մարտի 15, 2019


Երևանում է Վրաստանի դեկորատիվ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սա մեր Սարգսյան Արմենի նման մի բան է՝ պետության հաշվին ծանապարհորդո...

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Մարտի 10, 2019


Պատերազմը, որն Արևմուտքի միասնական քաղաքական էլիտաները վարում են Ռուսաստանի դեմ տնտեսական և գաղափարախոսական ճակատներում, թափ է ...

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Փետրվարի 28, 2019


2010թ. հունիսի 10-ին սաակաշվիլիական խորհրդարանը փետրվարի 25-ը՝ այն օրը, երբ խորհրդային Վրաստանը տոնում էր խորհրդայնացումը, հռչա...

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում  են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Հունվարի 23, 2019


Եթե Վրաստանի իշխանությունները հետաքրքրվեին մարդկանց առողջությամբ, ըմբռնումով կվերաբերվեին սահմանի ժամանակավոր փակմանը, հայտարար...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը