Ազգային խայտառակություն

Ասրյան Խաչիկը՝ գյուղատնտեսության խթան

Փետրվարի 27, 2020
Ասրյան Խաչիկը՝ գյուղատնտեսության խթան

Միրզո Արարատյան

 

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ պրն Ասրյան Խաչիկը սովորում էր Գորիսի ինչ-որ համալսարանում: Ուրեմն, պրն Ասրյանը գնացել էր քննության բացարձակ դատարկ գլխով և ասել դասախոսին, որ ինքը սյունյաց արծիվ է, այսինքն՝ նրան պետք է գնահատական նշանակել: Ի պատասխան՝ դասախոսն ասել էր, որ ինքն էլ սյունյաց որսորդ է: Այդ ժամանակ պրն Ասրյանը հասկացել էր, որ բանը բուրդ է, վիճակը լավ չէ: Եվ հասկացել էր, որ Հայաստանի վերածնունդի ամենակարճ ճանապարհը գյուղատնտեսության վերականգնումն է, քանի որ արծվի միսը համարվում է թռչնամիս, թռչնամիսն էլ ուղղակի կապ ունի գյուղատնտեսության հետ:

 

Եվ պրն Ասրյանը հիմնեց կուսակցություն, անունն էլ թռչնանուն դրեց՝ «Հայոց արծիվներ»: Կուսակցությունը հռչակեց երկար-բարակ ծրագրեր, որոնցից կարևորը համարեց գյուղատնտեսության զարգացումը: Եվ սկսեց այդ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

 

Այսպես, կուսակցության գրասենյակում հիմնված է գյուղմթերքի բորսա: Քանի որ Ասրյան Խաչիկը գյուղացի է, և նրա հարազատներն էլ են գյուղացի, նրանք կուսակցության գրասենյակը գյուղատնտեսական բորսայի վերածելու շանսը բաց չեն թողել: Եվ վերածել են: Այսօր «Հայոց արծիվներ» կուսակցության գրասենյակում կարելի է մեծածախ գներով գնել կարտոֆիլ, ձուկ, այլ բանջարաբոստանային կուլտուրաներ: Այնտեղ կատարվում են ֆյուչերսային գործարքներ, և այս ամենը՝ հանուն Նոր Հայաստանի բարգավաճման: Բացի այդ, պրն Ասրյանը նույնիսկ իր գրասենյակի աշխատակիցներին է վճարում գյուղմթերքով, երբ կանխիկ դրամի պրոբլեմ է ունենում:

 

Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ պրն Ասրյանը կատարում է Փաշինյան Նիկոլի ծրագրային դրույթներից մեկը՝ գյուղատնտեսական շուկայի ազատականացման և զարգացման գաղափարը: Մնում է «Հայոց արծիվներ» կուսակցության գրասենյակում լուծել միայն ՀԴՄ սարքերի հարցը, և այն կդառնա ժողվարչապետի սրտի կուսակցությունն ու գրասենյակն ու ֆոնդային բորսայի խթան, որն առ այսօր, ցավոք սրտի, Հայաստանում չկա: Հուսանք, որ պրն Ասրյանի կուսակցությունն ու դրան կից գործող գյուղմթերքի բորսան ժողվարչապետին հուսախաբ չեն անի, և ամեն ինչ կընթանա Նոր Հայաստանի ոգուն համահունչ: Ամե՛ն…

 

Հետգրություն

 

Ի գիտություն Փաշինյան Նիկոլի ՀԴՄ-ները հսկողների. Ասրյան Խաչիկի գրասենյակում օրական կատարվում են միլիոնավոր դրամների գործարքներ, այդ թվում՝ ֆյուչերսային կոնտրակտներ։ Բա՛...






Դիտումների քանակ 19251


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ժողվարչապետի իշխանությունը 30 օրով երկարաձգվեց

Ժողվարչապետի իշխանությունը 30 օրով երկարաձգվեց

Մարտի 18, 2020


Ասում են՝ չկա չարիք առանց բարիք: Փաշինյան Նիկոլի համար կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը միաժամանակ չարիք էր և բարիք, քանի ո...

Փաշինյան Նիկոլի օրերը հաշված են

Փաշինյան Նիկոլի օրերը հաշված են

Փետրվարի 20, 2020


Մինչ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վանեցյան Արթուրը, դաշնակներն ու շատերը մտածում են, թե ոնց կարելի է փրկել Հայաստանն ու հա...

Քոչարյանի հարցը լուծված է

Քոչարյանի հարցը լուծված է

Հունվարի 26, 2020


Բելա, Սեդրակ, Լևոն, Գայանե Քոչարյանները, նրանց զարմիկներ Վալերի և Իրինա Քոչարյանները, նրանց խնամիներ Վոլոդյա Բադալյանն ու Մարին...

Բացվեց արծիվների որսի սեզոնը

Բացվեց արծիվների որսի սեզոնը

Դեկտեմբերի 4, 2018


ՀՀ ԱԱԾ-ն հերթական հայտարարությունը տարածեց: Այս անգամ հերթը հասավ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ...

Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը

Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը

Ապրիլի 19, 2018


Փաշինյան Նիկոլի՝ արդեն որերորդ օրը տևող ֆինտը Երևանում դաս պիտի լինի ՀՀ իշխանությունների համար: Ավելի ստույգ` Փաշինյան Նիկոլը ա...

Փայլուն դիմանկարներ. Խաչիկ Ասրյանի անձնական ողբերգությունը

Փայլուն դիմանկարներ. Խաչիկ Ասրյանի անձնական ողբերգությունը

Ապրիլի 20, 2016
3

Ամեդեո Մոդիլիանին ճանաչված չէր կյանքի օրոք, նա համոզված էր, որ Պաբլո Պիկասոյից տաղանդավոր է, նա կյանքում չիմացավ, թե ինչ ասել է...

Քոչարյանին սկսել են նվաստացնել

Քոչարյանին սկսել են նվաստացնել

Նոյեմբերի 19, 2015
1

Տպավորություն է ստեղծվում, որ նախագահ Սարգսյանն ընտրել է Ռոբերտ Քոչարյանին նվաստացնելու ռազմավարությունը, ընդ որում` դա արվում ...

Խայտառակ դիմանկարներ. Մկրտիչ (Սերժ) Մկրտչյան` հենակետային խայտառակություն

Խայտառակ դիմանկարներ. Մկրտիչ (Սերժ) Մկրտչյան` հենակետային խայտառակություն

Հոկտեմբերի 20, 2015


Իրականում Հայաստանը ոչ միայն խայտառակությունների, այլև բնակչության մեկ շնչին ընկնող խայտառակությունների քանակով համաշխարհային ռ...

Խաչիկ Ասրյան. իմաստուն, զուսպ, շիտակ, հավատարիմ

Խաչիկ Ասրյան. իմաստուն, զուսպ, շիտակ, հավատարիմ

Սեպտեմբերի 22, 2015


Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը շուտով տհաճ իրավիճակում կհայտնվի իր իսկ կարգախոսի` «հայոց պետականությ...

Խաչիկ Ասրյանը խայտառակեց նախագահ Սարգսյանին

Խաչիկ Ասրյանը խայտառակեց նախագահ Սարգսյանին

Հուլիսի 1, 2015
24

Նախագահ Սարգսյանը երեկ ստացավ երևի թե իր ամենախայտառակ շնորհավորանքը ծննդյան օրվա կապակցությամբ: Խաչիկ Ասրյանը՝ ինչ-որ կասկածել...

Խաչիկի նոր ավտոն` SS-ի տարբերանշանով և «Հայոց արծիվ» Պուտինը

Խաչիկի նոր ավտոն` SS-ի տարբերանշանով և «Հայոց արծիվ» Պուտինը

Մարտի 19, 2015


Սովորաբար ոչ թե պետության ղեկավարն է նվերներ տալիս, այլ նրան են նվիրում: Սակայն Սերժ Սարգսյանն այս անգամ եզակի բացառություն է ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը