Խայտառակություն առանց մեկնաբանության

Համախմբման այլընտրանքը հայկական պետականության կորուստն է

Փետրվարի 26, 2020
Համախմբման այլընտրանքը հայկական պետականության կորուստն է

Արտաշես Գեղամյան

 

Անցած շաբաթ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հերթական հանդիպումն ունեցավ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու առաջարկներ պատրաստող աշխատանքային խմբի հետ։ Շոշափված հարցերի մեջ էր ընտանիքի աջակցության թեման։ Այսպես, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր Օլգա Բատալինան, իր կարծիքն արտահայտելով հարցի վերաբերյալ, նշեց. «Եվ կարևոր թեմաներից մեկը ընտանիքի աջակցությունն է։ Ընտանիքը, այն ամենը, ինչ կապված է ընտանիքի հետ՝ բոլոր տարիքի ռուսաստանցիների բացարձակ մեծամասնության համար գլխավոր առանցքային արժեքն են։ Եվ իհարկե, նրանք կարծում են, որ այսօր այդ հարցերը Սահմանադրությունում պետք է էլ ավելի ցայտուն արտացոլվեն»։ Խոստովանում եմ, որ այս հարցի հրատապությունը հատկապես հասկանալի է մեզ Հայաստանում։ Չէ՞ որ հայկական ընտանիքի անխախտ քրիստոնեական հիմքերն են հենց թույլ տվել հայ ժողովրդին, ավելի քան 500 տարի անկախ պետականությունից զրկված լինելով, կարողանալ պահպանվել որպես մարդկանց ամուր հանրություն՝ կապված լինելով լեզվի ընդհանրությամբ, քրիստոնեական հավատով, պահպանվել որպես ազգ։ Եվ ահա, պատասխանելով Պետդումայի պատգամավորի հարցին՝ Վլադիմիր Վլադիմիրովիչն արտահայտեց իր կարծիքը. «Ընտանիքը, Դուք ասացիք, տղամարդու և կնոջ միությունն է։ Իսկ եթե դա ոչ լիարժեք ընտանիք է, այդ դեպքո՞ւմ ինչ։ Պետք է ճշտել որոշ բաներ։ Ամուսնությունը տղամարդու և կնոջ միությունն է։ Ընտանիքի պարագայում մի փոքր այլ է։ Բայց գաղափարն ինքնին ճիշտ է և պետք է աջակցվի ինքնին։ Պետք է միայն մտածել՝ ինչ ձևակերպումներով և որտեղ անել դա»։ Հատկանշական է, որ այդ նույն քննարկման ժամանակ ՌԴ նախագահը արտահայտվեց «ծնող համար մեկ» և «ծնող համար երկու» հասկացությունների մասին։ «Քանի դես ես նախագահ եմ, մեզ մոտ չեն լինի «ծնող համար մեկ» և «ծնող համար երկու», կլինեն պապա և մամա»,- ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նշենք, որ մինչ այդ ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը նշել էր այն անհրաժեշտությունը, որպեսզի Սահմանադրությունում ամուսնությունը սահմանվի որպես տղամարդու և կնոջ միություն, ինչը, նրա կարծիքով, պետք է կասեցնի ոչ ավանդական սեռական կողմնորոշման մարդկանց որոշակի իրավունքներ տրամադրելու թեմայի շահարկումները։ Ավաղ, Պյոտր Օլեգովիչը փոքր-ինչ թերագնահատել էր տարատեսակ միջազգային կազմակերպությունների նենգությունը, երբ կարծիք էր հայտնել, թե այս քայլը երաշխավորում է, որ «ոչ մի միջազգային ինստիտուտ այսուհետ չի կարողանա Ռուսաստանին պարտադրել ինչ-որ հատուկ իրավունքներ ԼԳԲՏ հանրույթի համար»։ Այսպես, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության բաժնի ղեկավարի տեղակալ Տատյանա Լոկշինան քննադատեց Ռուսաստանի Սահմանադրությունում առաջարկվող փոփոխություններն ամուսնության հասկացության վերաբերյալ. «Հոմոֆոբիան Ռուսաստանում բավական ուժեղ է և էլ ավելի կուժեղանա խտրական օրենսդրության ընդունումից և ԶԼՄ-ներում համապատասխան հռետորաբանությունից հետո»։ Ավելին, նա դրանում արևմտյան գործընկերներին արվող որոշակի ազդանշան է տեսնում այն մասին, թե բավական չէ, որ Ռուսաստանը չի պատրաստվում չեղարկել խտրական օրենսդրությունը, մի բան էլ ընդհակառակը՝ նա (Պ.Օ. Տոլստոյը – Ա.Գ.) և նրա մի շարք գործընկերներ ճիշտ են համարում «Սահմանադրությունում խտրական նորմերն ամրագրելը» (https://ria.ru/20200217/1564863849.html?rcmd_alg=svd)։ Ես հատուկ այսքան մանրամասն կանգ առա այս թեմայի վրա, որպեսզի ընդգծեմ նաև Հայաստանի համար ընտանիքի և ամուսնության սահմանման սահմանադրական ամրագրման հրատապությունը։

 

Այս առնչությամբ կցանկանայի ընթերցողների հետ կիսվել միանգամայն բնութագրական որոշ պահերի մասին՝ կապված մեր երկրում նման թեմայի քննարկումների հետ։ Այս կապակցությամբ մտաբերեցի 2018թ. հոկտեմբերի 24-ի իրադարձությունները, երբ Հայաստանի Հանրապետության VI գումարման Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) նիստի ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Քրիստոնյա ԼԳԲՏ-ների համաժողովի» անցկացման թույլտվության նպատակահարմարության մասին (Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի HRW-ից Տ. Լոկշինայի հետ զուգորդությունները, կարծում եմ, միանգամայն օրինաչափ են) պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ ընկավ իրեն հատուկ ընդարձակ հիշողությունների գիրկը։ Նիկոլ Վովաևիչը ՀՀ ԱԺ պատգամավորներին ներկայացրեց իր համար անմոռանալի մի դեպք, որը նրա հետ տեղի էր ունեցել Ֆրանսիա այցի ժամանակ, Փարիզի հյուրանոցներից մեկում։ Եվ ահա, հյուրանոցի համարում նրան սուրճ է մատուցել (հավանաբար, ոչ այնքան հեռու տեղերում նրա նստած լինելուց առաջացած վատ սովորությունները դեռևս լիովին արմատախիլ չեն արվել) ծնունդով հայաստանցի մեկը։ «Երբ ես նրան առաջարկեցի վերադառնալ Հայաստան՝ նշելով այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել հեղափոխությունից հետո (նկատի ունի 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը – Ա.Գ.), զրուցակիցս ասաց, որ հազիվ է փախել երկրից ու հիմա ապրում է մի ընկերոջ հետ, որը նույն քաղաքից է։ Ես սա ասում եմ նրա համար, որպեսզի մենք պատկերացնենք իրավիճակը։ Ես կարծում եմ, որ այս խնդրի քննարկման ժամանակ (իրականում նման խնդիր չկա, եթե իշխանություններն արհեստականորեն չուռճացնեն այն – Ա.Գ.), բացի մեր վերաբերմունքն արտահայտելուց, մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք դա իսկապես խնդիր է մեզ համար։ Եվ եթե դա խնդիր է, ապա ինչպես պետք է վերաբերվել դրան»,- ասաց Ն.Փաշինյանը։ ՀՀ խորհրդարանում այս երկխոսության ականատեսը լինելով՝ ես ակամա լայն ժպտացի և գործընկերներիս՝ հայկական ավանդական քրիստոնեական ընտանիքների նախանձախնդիր հավատավորների՝ ինձ ուղղված հարցական հայացքները որսալով՝ նրանց բացատրեցի իմ ռեակցիան։ Եվ այսպես, հարգելի ընթերցող, իմ հասակակիցները և ավելի երիտասարդ սերնդի մարդիկ հավանաբար հիշում են «Տասներեքերորդ ծրագրի» պարոդիաներից մի էստրադային մանրապատկեր՝ «Բոլորովին պատահաբար» խորագրի ներքո, որը դեռևս 1963թ. հեղինակել էին Արկադի Արկանովը և Գրիգորի Գորինը, որտեղ ծաղրի էին ենթարկվում այն տարիների խորհրդային հեռուստատեսությանը բնորոշ շտամպները։ Պարոդիայում հաղորդավարը զբոսայգում հանդիպում է մի թոշակառուի, որը «պատահմամբ» արտադրության նախկին առաջավոր է եղած լինում, և զրուցում է նրա հետ։ Զրույցի ընթացքում անընդհատ ձեռքի տակ հարմար կերպարներ ու առարկաներ են հանդիպում։ Երբ վերջապես հայտնի է դառնում, որ հաղորդման հերոսը նաև նվագել գիտե, պարզվում է, որ նա իր հետ ջութակ է վերցրել, որով նվագում է Օգինսկու պոլոնեզը, իսկ դրանից հետո պարզվում է, որ զբոսայգում թփերի մեջ պատահաբար դաշնամուր կա, որը հերոսը նույնպես կարող է նվագել հեռուստադիտողների համար։ Սույն փաստը նա մեկնաբանում է հետևյալ բառերով. «Այստեղ, հենց թփերի մեջ, պատահմամբ դաշնամուր կա, ես կարող եմ նվագել»։ Իրավիճակի կոմիկականությունն ընդգծվում էր «բոլորովին պատահականորեն» բառակապակցությամբ։ Հայ համասեռամոլի և Նիկոլ Վովաևիչի միանգամայն պատահական հանդիպման հետ այս կարճ պատմության նմանության մասին պատմելուց հետո գործընկերներս նույնպես սկսեցին ծիծաղել։ ՀՀ ԱԺ ամբիոնից նման բան բարբաջելով՝ Նիկոլ Վովաևիչը, հավանաբար, հույսը դնում էր պատգամավորական կորպուսի հիշողության լիակատար կորստի վրա, որոնք, նրա կարծիքով ու պատկերացմամբ, ապրում են մի ինչ-որ վիրտուալ տարածքում և իսպառ մոռացել են, որ այսպես կոչված «թավշյա հեղափոխության» գլխավոր շարժիչ ուժերից մեկը հենց ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչներն էին։ Եվ այն, որ Փարիզի հյուրանոցում «միանգամայն պատահականորեն» սուրճը մատուցել է հենց նրանց մարդը, անշուշտ, Ա.Արկանովի և Գ.Գորինի պարոդիայի նոր հայկական տարբերակն է՝ էսսեիստ Նիկոլ Փաշինյանի հեղինակությամբ։ Միևնույն ժամանակ, այս դեպքում արդարացի չէր լինի կշտամբել իր իսկ սիրելի Նիկոլ Վովաևիչին ԼԳԲՏ հանրույթի պահանջմունքների հանդեպ երախտամոռության մեջ։ Չէ՞ որ «ժողվարչապետը» ուղիղ տեքստով հայտարարում է, որ ԼԳԲՏ հանրույթի հանդեպ հեղափոխությունից (պետական հեղաշրջումից) հետո տեղի են ունեցել իր սրտին մոտ փոփոխություններ։ Եթե փարիզցի այդ նույն մատուցողը Նիկոլ Վովաևիչին սպասարկեր մեր օրերում, ապա հիմա «ժողվարչապետը» միանգամայն վստահաբար կարող էր օրինակ բերել Հայաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքների նախանձախնդիր պաշտպանությունը։ Օրինակ, ՀՀ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը, երբ այդ էակը խրատ էր կարդում ժողովրդական ընտրյալներին ու մարդու իրավունքների պաշտպանության տարբեր տրամաչափի կողմնակալ ջատագովներին։ Էլ չեմ ասում նրանց նման լակոտների անտաշ արարքների մասին, բայց արդեն տոտալիտար կրոնական աղանդներից՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու (ՀԱԵ), Համայն Հայոց կաթողիկոս, Ծայրագույն պատրիարք Գարեգին Երկրորդի դեմ։ Չէի կամենա կրկին մանրամասնորեն նկարագրել նրանց նենգ գործողությունները, այստեղ այլ բան է կարևոր. նրանց բոլոր հակաիրավական գործողությունները տեղի էին ունենում ոստիկանության լիակատար անգործության պայմաններում (որն, ըստ երևույթին, քաջատեղյակ էր այդ մեղսագործության սցենարիստների ու ռեժիսորների մասին)։ Ընթերցողը կարող է միանգամայն բնականորեն հարց տալ. իսկ ի՞նչն է առաջացնում սույն լակոտների զայրույթը, որ ըմբոստացել են ՀԱԵ-ի դեմ։ Նրանք, ավելի ճիշտ՝ նրանց ուղեվարները, ոչ մի կերպ չեն կարողանում ներել ՀԱԵ-ին, Ծայրագույն պատրիարք, Ամենայն Հայոց կաթողիկոսին նրանց սկզբունքային դիրքորոշման համար, երբ ՀԱԵ թեմերը բացահայտ ցուցաբերեցին Ստամբուլյան կոնվենցիայի («Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա) մի շարք դրույթների վերաբերյալ։ Այսպես, 2018թ. հուլիսի 20-ին ՀԱԵ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կենտրոնի մամուլի գրասենյակը Հայաստանի իշխանություններին հորդորեց ձեռնպահ մնալ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելուց։ Եպիսկոպոսների և Հայ Առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդների հայտարարությունում, մասնավորապես, ասվում էր. «Ազգային-հոգևոր մեր ինքնության և անվտանգության շահերի տեսանկյունից կոնվենցիայում (խոսքը Ստամբուլյան կոնվենցիայի մասին է – Ա.Գ.) առկա են խիստ մտահոգիչ դրույթներ ու հասկացություններ... Մենք հորդորում ենք հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին զերծ մնալ փաստաթղթի վավերացումից... Մարդու իրավունքների և ազատությունների քրիստոնեական ուղղափառ ընկալումը բացառում է մարդու աստվածաստեղծ ինքնության աղճատումը կամ փոփոխությունը: Հաշվի առնելով «սեռն ընտրելու ազատության» կոնվենցիայի ենթատեքստը՝ լուրջ տարակուսանքների և մեկնաբանությունների տեղիք է տալիս նաև կոնվենցիայի պահանջը մասնակից պետություններից՝ արմատախիլ անելու այն ավանդույթները, որոնք հիմնված են «կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»` «կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով»։

 

Համադրելով Հայաստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները այդ նույն հարցերի շուրջ Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ՝ ակամա գալիս ես որոշակի եզրահանգման։ Ակնհայտ է դառնում, որ համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի անդրօվկիանոսյան կենտրոնը սորոսյան լափակերների ու տարատեսակ դեմոկրատական ու իրավապաշտպան կազմակերպությունների հետ միասին երկու-երեք տարի առաջ Հայաստանի օրինակով փորձարկեց ու հղկեց պետության հիմքերի խարխլման տեխնոլոգիաները։ Իսկ հետո, հաշվի առնելով թերություններն ու բացթողումները, որոնք տեղի ունեցան Հայաստանում, այդ նույն տեխնոլոգիաները սկսեցին կիրառել արդեն Ռուսաստանում։ Այո, այո, հարգելի ընթերցող, ասածս չափազանցություն չէ, այլ փաստ, որը հաստատելու համար կարելի է բերել տասնյակ հիմնավորումներ։ Արևմտյան ստրատեգների համար սա անպայման շահեկան մարտավարություն է՝ ուղղված իրենց գլխավոր ռազմավարական նպատակի՝ Ռուսաստանի սահմանների պարագծով մեկ անկայունության գոտու ստեղծման իրականացմանը։ Ընդ որում՝ նրանց համար ավելի գերադասելի է նման աշխատանք տանել Ռուսաստանին դաշնակից, ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ երկրներում, բնականաբար՝ հաշվի առնելով այդ պետություններից յուրաքանչյուրի առանձնահատկությունները։ Ընդ որում՝ պետության հիմքերի խափանման այդ զզվելի դերը կատարողներին ցուցաբերվող ցանկացած դիմակայություն հանդիպում է այդ նույն Սորոսի ճտերի (ոչ միայն տեղական շշալցման, այլ նաև շատ ավելի անվանիների) մոլի հակադարձմանը։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, նշեմ միանգամայն նոր սկանդալային մի մերկացման մասին։ Այսպես, վերջերս ֆրանսիական «Valeurs actuelles» պարբերականը հրապարակել էր իր հետաքննության արդյունքները այդ նույն ամերիկացի «ֆիլանտրոպ» Ջորջ Սորոսի կառույցների հետ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կապերի վերաբերյալ։ Նշենք, որ Եվրախորհրդարանում բացահայտված փաստերն արդեն անվանել են «սարսափեցնող»։ Եվ ահա, լրագրողական հետաքննությունը թույլ է տվել բացահայտել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ արդի Եվրոպայի ամենակարևոր կառույցներից մեկի, որը մինչ այժմ հումանիզմին հավատարմության ցայտուն օրինակ էր հանդիսանում, աշխատակիցների չափազանց կասկածելի կապերը Սորոսի հիմնադրամի հետ։ Այժմ այս կառույցի անկանխակալությունը հարցականի տակ է, քանի որ ՄԻԵԴ դատավորները կապված են եղել Ջորջ Սորոսի ոչ անհայտ «Բաց հասարակություն» հիմնադրամի հետ։ Ինչպես պարզվել է, սկսած 2009 թվականից՝ Եվրոպական դատարանի աշխատակիցները գտնվել են Սորոսի անմիջական կամ միջնորդավորված ազդեցության տակ։ Կարևոր է նշել, որ խոսքը ՄԻԵԴ դատավորների հարյուրյակի մասին է։

 

Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոլաս Բեյը, մեկնաբանելով սկանդալը, լրագրողների հրապարակած տվյալներն անվանել է, կրկնում եմ, «սարսափեցնող»։ Նա դժգոհել է, թե տարբեր հասարակական կազմակերպությունների համակարգը թույլ է տվել Ջորջ Սորոսին հզորություն ձեռք բերել, որը չունեն շատ պետություններ։ Այս առնչությամբ բավական հատկանշական է մեկ այլ փաստ, որը, ըստ իս, ուժեղ հարված է ՄԻԵԴ հեղինակությանը, և անհապաղ քաղաքական հետևանքներ է ունեցել։ Այսպես, ֆրանսիական «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենն արդեն կոչ է արել դադարեցնել ՄԻԵԴ որոշումների կատարումը։ «Ազատ երկիրը պետք է պայքարի նման հակադեմոկրատական մանիպուլյացիաների դեմ»,- գրել է նա սոցիալական ցանցում (https://news-front.info/2020/02/22/v-es-nazrevaet-skandal-veka-soros-godami-ekspluatiroval-glavnuyu-gordost-demokratichnoj-evropy/)։ Նշենք նաև, որ ՄԻԵԴ որոշումները պարտադիր կատարման ենթակա էին այն երկրների համար, որոնք մտնում են Եվրոպայի խորհրդի կազմի մեջ։ Ավելին, ՄԻԵԴ-ը պարտադրում էր այլ երկրների կառավարություններին փոխել սեփական օրենքները։ Վերջին կես դարում ՄԻԵԴ-ը կայացրել է ավելի քան 10 հազար նման որոշում։ Կարծում եմ, որ վերը ներկայացվածից հետո միանգամայն այլ լույսով պետք է ընկալվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ ՌԴ Սահմանադրությունում միջազգային իրավունքի գերակայության սահմանափակման մասով փոփոխություն կատարելու վերաբերյալ։ Թող իմ կողմից անհամեստություն չթվա, եթե ընթերցողին հիշեցնեմ, որ ներկայում, համաձայն Ռուսաստանի Սահմանադրության հոդված 15-ի՝ գործում է միջազգային իրավունքի գերակայությունը (այսինքն, եթե միջազգային պայմանագրով սահմանված են այլ կանոններ, քան նախատեսված են Ռուսաստանի օրենքներով, ապա գործում են միջազգային իրավունքի նորմերը)։ Ինքնիշխանության հիմքերը սասանող այս դրույթը ազգայինի հանդեպ միջազգային իրավունքի գերակայության մասին ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, որն ընդունվել է 2015թ. դեկտեմբերի 6-ին։ Այսպես, 1-ին Գլխի (Սահմանադրական կարգի հիմունքները) Հոդված 5-ի (Իրավական նորմերի աստիճանակարգությունը) 3-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»։ Սա Հայաստանի Հանրապետությունը դնում է օկուպացիոն վիճակի մեջ միջազգային կազմակերպությունների ընդունած տարբեր օրենքներից, որոնք հաճախ խարխլում են հայ ժողովրդի քաղաքակրթական, քրիստոնեական հիմքերը։ Եվ նորից ՀՀ օրինակով մենք դառնում ենք այդ կարգերի խարխլման դաժան պայքարի վկաները հակազգային ուժերի՝ սորոսյան թոշակառուների, «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի և ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստների կողմից, որոնց ներկայում դիմակայում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի (ՀՀ ՍԴ) յոթ անդամները։ Ընդ որում՝ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման կազմակերպիչների ուղեվարների համար այս հարցն ունի սկզբունքային կարևոր նշանակություն, այնքան կարևոր, որ «ժողվարչապետն» ու КО-ն սահմանադրական փոփոխությունների հանրաքվե են մոգոնել։ Նշենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը մշակել է «Իմ քայլը» խմբակցությունը (ՀՀ ԱԺ-ում ՀՀ վարչապետի քաղաքական հենարանը, որտեղ շատ են սորոսյան լափակերները), նախատեսում է դադարեցնել ՀՀ ՍԴ նախագահի և անդամների լիազորությունները, որոնք նշանակվել են մինչև 2015թ. Հիմնական օրենքի բարեփոխումը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 2020թ. փետրվարի 9-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդարանի որոշման հիման վրա ստորագրեց ս.թ. ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիրը։ Այստեղ նորից չեմ ներկայացնի փաստերը, որոնք վկայում են այն մասին, որ դրանք բոլորովին չեն համապատասխանում ՀՀ գործող Սահմանադրության առանձին հոդվածներին։ Այդ մասին բարձր պրոֆեսիոնալ մակարդակով գրվել են բազմաթիվ հոդվածներ, ավելին, ՀՀ նախագահին ներկայացվել է սպառիչ գրություն հանրաքվեի հակասահմանադրականության մասին՝ իրավագիտության 105 առաջատար մասնագետների ստորագրությամբ։ Այժմ կարևոր է այլ բան. կարողանալ հասկանալ, թե որոնք են սահմանադրական հանրաքվեի այսքան հապճեպ անցկացման պատճառները, որոնք են դրդապատճառները։ Անվիճելի է մի բան. Նիկոլ Վովաևիչին խիստ շտապեցնում են նրա դրսի հովանավորները... Չէ, հարգելի ընթերցող, շտապեցնում են ո՛չ նրա համար, որ ամրապնդեն սահմանադրական կարգը ՀՀ-ում 3,447 մլրդ դրամով (մոտ $7,2 մլն). այսքան է հանրաքվեի անցկացման ծախսը։ Հարցն այլ է. իշխանությունները պարտք են մնացել համաշխարհային քաղաքականության հայտնի ուժի կենտրոնի առջև, քանի որ ուշացնում են իրականացնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով՝ այժմ արդեն նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի «պատգամները»։ Հակիրճ ընթերցողներին հիշեցնենք, թե ինչ էր ասում Ջոն Ռոբերտովիչը Երևանում. հասնել ադրբեջանական կողմի «դրական արձագանքին» և նրա համաձայնությանը՝ ստանալու «շրջանների մի մասը» և ճանաչելու Լեռնային Ղարաբաղի մի ինչ-որ վաղանցիկ ժամանակավոր կարգավիճակ, Հայաստանում հաստատել «կայուն դեմոկրատիա»՝ «սեփական ինքնիշխանության» քաղաքականության իրականացմամբ, որպեսզի «կախված չլինի օտարերկրյա չափից ավելի ազդեցությունից» (իմա՝ Ռուսաստանի ազդեցությունից – Ա.Գ.)։ Եվ ահա, Բոլթոնի «պատգամների» իրականացման ճանապարհին (թեև Ջոն Բոլթոնը հեռացել է Սպիտակ տնից, բայց ԱՄՆ վարչակազմի ուղեգիծն Անդրկովկասի տարածաշրջանում մնացել է նույնը)՝ դրանք իրենց ամբողջության մեջ չեն կարող իրականացվել՝ առանց ՀՀ Սահմանադրության նորմերի կոպիտ խախտումների, ինչի առջև հզոր պատնեշ է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Ուստի, անդրօվկիանոսյան տիկնիկավարները «ժողվարչապետին» հուշել են նախաձեռնել հանրաքվեի հետ կապված այս պատմությունը, որի վերջնանպատակը ՀՀ ՍԴ նախագահի և վեց անդամների հեռացումն է զբաղեցրած պաշտոններից։ Որպեսզի չսահմանափակվեմ միայն այս մտահոգություններով, նշեմ հանրաքվեի կազմակերպմանն ուղեկցող «լուսավոր» էջի մասին։ Այսպես, այսօր՝ ս.թ. փետրվարի 25-ին, Նիկոլ Վովաևիչի կողմնակիցները դրամահավաք են անցկացնելու՝ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի համար։ Այդ օրը նախատեսված է խնջույք, որին հրավիրվելու են Նիկոլ Վովաևիչին և КО-ին մտերիմ մարդիկ, քաղաքականությամբ հետաքրքրվող նրանց ընկերները, որոնք կիսում են «ժողվարչապետի» քաղաքական հայացքները։ Հատկապես ցանկալի հյուրեր կլինեն առաջադեմ բիզնեսմենները, որոնք նախկին իշխանությունների օրոք չգիտես ինչու անվանվում էին ոչ բարեհունչ բառով՝ օլիգարխներ, որոնք միաժամանակ, ի նշան նախկին իշխանությունների դեմ բողոքի, տարատեսակ քարոզարշավների համար քսակները լայն չէին բացել։ Իսկ հիմա սիրելի իշխանությունների համար նրանք ամեն ինչի պատրաստ են։ Ո՞րն է այս քարոզարշավի լուսավոր կետը։ Աստված մի արասցե, եթե հանրաքվեն ընդունի ՀՀ Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները, համոզված եմ, որ հաշված շաբաթներ անց Հայաստանում ամենուրեք անխուսափելիորեն տեղի կունենա սեփականության վերաբաժանում։ Եվ այդ ժամանակ Նիկոլ Վովաևիչի իսկական կողմնակիցները, որոնք լիովին նման են «Ինտերնացիոնալ» երգի կերպարներին, որը գրել է ֆրանսիացի պոետ, Փարիզի կոմունայի անդամ Էժեն Պոտիեն դեռևս 1871թ., արդեն կերգեն. ստրուկները ոտքի կելնեն, իսկ հետո աշխարհը կփոխեն հիմքից, հիմա՝ ոչինչ են, կդառնան ամեն ինչ (իմա՝ մեծ հարստության տերեր՝ էքսպրոպրիացված Նիկոլ Վովաևիչ և КО-ի ներկայիս շատ ստվերային ու բացահայտ ֆինանսիստներից)։

 

Այնինչ, «ժողվարչապետը», չունենալով Հայաստանի տնտեսությունը ներառական զարգացման հուն դուրս բերելու իրական ծրագիր և Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության լուրջ մարտահրավերների ու սպառնալիքների ընկալելի պատասխաններ, արդեն սկսել է մեջբերել ինքն իրեն։ Դե, ինչ ասենք, դասականը դասական է մնում։ Այսպես, ս.թ. փետրվարի 5-ին նա հերթական գրառումը կատարեց Facebook-ի իր էջում, որում հիշեցրեց դեռևս 2019թ. օգոստոսին իր առաջարկած «6 համազգային կոնսենսուսների» մասին՝ որպես համազգային միասնության անկյունաքար։ Իսկ այն, որ նիկոլվովաևիչյան ողջ քարոզչությունը գիշերուզօր ուղղված է հայ հասարակության հետագա պառակտմանը՝ այն բաժանելով «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «ռևանշիստների», հանրաքվեի «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցների, դա հաշիվ չէ։ Գլխավորն այն է, որպեսզի Հայաստանի քաղաքացիները չմոռանան «6 համազգային կոնսենսուսների» բովանդակությունը. ոչինչ, որ դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն մեր կյանքի այսօրվա իրողությունների հետ։ Չէի ցանկանա մանրամասներ մեջբերել Նիկոլ Վովաևիչի՝ ամսեամիս կրկնվող կարծրատիպ դարձած նախադասություններից ինքնիշխանության, կոռուպցիայի վերացման, ներքաղաքական որևէ հարցի լուծման ժամանակ բռնություն կիրառելու անթույլատրելիության և այլնի կարևորության մասին, որոնցով հագեցած են կոնսենսուսները։ Մի խոսքով՝ այն ամենը, ինչ այսօր ՀՀ իշխանավորների կողմից ամենուրեք կոպտորեն ոտնահարվում է։ Քաղաքացիներին ինչ-որ կերպ զբաղեցնելու համար վերջին օրերին սկսել են տարածել «ժողվարչապետի» մեկ այլ մտավարժանքը նույնպես՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման՝ Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված «մյունխենյան սկզբունքները», որոնց առանձին կտորներ, համոզված եմ, ժամանակի ընթացքում կընկալվեն որպես ժամանակակից Հայաստանի քաղաքական պարադոքսի ցայտուն վկայություններ։ Պարադոքս, երբ բնակչության մի մասը, տարբեր հանգամանքներից ելնելով, ինչի մասին բազմիցս գրել եմ, իշխանության բերեց մեկին, որին բացարձակապես խորթ է պետական կառավարումը, ավելին՝ հակացուցված է։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, մեջբերեմ Նիկոլ Վովաևիչի «մյունխենյան 6 սկզբունքներից» ընդամենը երկուսը։ Եվ այսպես, 3-րդ սկզբունքն ասում է. «Չկան տարածքներ, կա անվտանգություն։ Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»; 4-րդ սկզբունքն ասում է. «Անհնար է հակամարտությունը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. Բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրոհեղափոխություններ», հետո՝ «մինիհեղափոխություններ», հետո՝ բեկում»։ Բան չես ասի՝ «խելացի» է մեր «ժողվարչապետը»։ Թող հիմա հոգեվերլուծաբանները գլուխ կոտրեն, որ հասկանան Նիկոլ Վովաևիչի ասածի իսկական իմաստը։ Իսկ ես չեմ անի դա, քանի որ շատ եմ սիրում Հայրենիքս ու չէի ցանկանա հերթական անգամ ՀՀ գործող վարչապետին նույնացնել սովորական դուրսպրծուկի հետ։ Դրամատիզմով լի այս իրավիճակում մտաբերում եմ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահներ Բադալ Հմայակի Մուրադյանի, Ֆադեյ Տաճատի Սարգսյանի լուսավոր կերպարները... Նրանցից յուրաքանչյուրի անվան հետ են կապվում շահագործման հանձնված տասնյակ և հարյուրավոր գործարաններ և ֆաբրիկաներ, բնակելի զանգվածներ, դպրոցներ և մանկապարտեզներ, հիվանդանոցներ և առողջարաններ, տասնյակ և հարյուրավոր հեկտար մշակված հողեր, որոնք մինչ այդ պիտանի չէին հողագործության համար, հարյուրավոր հեկտարների վրա տնկված մրգատու այգիներ։ Նրանք կերտում էին հզոր բարգավաճ հանրապետություն, երկիր, որն իր ընդերքում դաստիարակել է 80-90-ականների սերնդին, Հայաստանի հայրենասերներին, ովքեր կանխել են Լեռնային Ղարաբաղի մարզի հայ բնակչության ցեղասպանությունը, Ղարաբաղի իրենց եղբայրների և քույրերի հետ կռել են հաղթանակն Արցախի ազգային-ազատագրական պատերազմում՝ պարտադրված Ադրբեջաի ղեկավարության կողմից Ղարաբաղի ժողովրդին։ Մեր հայրերը մեծացրել են այն սերունդը, որը ԽՍՀՄ օրենքներին և Միջազգային իրավունքին լիակատար համապատասխանությամբ հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։

 

Հարգելի ընթերցող, իմ մեջ միայն այն ժամանակների նոստալգիան չի խոսում, այլ մեր ժողովրդի կողմից սերունդների հաջորդականության պահպանման հսկայական նշանակության գիտակցման, հայ ընտանիքի հիմքում ընկած քրիստոնեական ավանդույթների ամրապնդման, մայրենի լեզվի հանդեպ սիրո սերմանման, հայ ժողովրդի պատմության խոր իմաստավորման, հայ ազգի պահպանման գործում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերի բախտորոշ, բացառիկ դերի նշանակության, հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անկախության և ինքնիշխանության կայացման իմաստավորման անհրաժեշտությունը։ Հայկական ավանդական, քրիստոնեական արժեքների անանց կարևորությունը խորապես գիտակցելով միայն մենք կկարողանանք օբյեկտիվ գնահատական տալ Հայաստանի հակազգային իշխանություններին, որոնք հայ ժողովրդին տանում են դեպի համազգային աղետ։ Այն հնարավոր է կանխել միայն հայկական երկու պետությունների առողջ ուժերի համախմբմամբ՝ մի կողմ թողնելով լիովին անտեղի վեճերն այն թեմայի շուրջ, թե ով է առաջնորդը։ Կարծում եմ, որ միանձնյա «առաջնորդի» (հանձին Փաշինյանի)՝ հայկական պետականության համար կործանարար օրինակը մեզ շատ բան պետք է սովորեցնի։ Համախմբման այլընտրանքը հայկական պետականության կորուստն է։

 

Հետգրության փոխարեն

 

Ստեղծված ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով։ Եվ այսօր տեղի ունեցավ միանգամայն անօրինական գործողություն՝ սարքովի քրեական գործով սկսվեց դատավարություն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ, Արցախի հերոս Սերժ Ազատի Սարգսյանի։ Մի շտապեք, հարգելի ընթերցող, կշտամբել ինձ առաջին հայացքից թվացյալ ցինիզմի մեջ այն պատճառով, որ Սերժ Ազատովիչի դեմ քաղաքական այդ հետապնդման և դատավարության մասին ես գրում եմ հոդվածիս հետգրությունում՝ դրանում դրական պահեր տեսնելով, որոնք վկայում են մեր քաղաքացիների գիտակցությունում դրական փոփոխությունների մասին։ Չեմ ձանձրացնի ընթերցողներին թերասացություններով, կբացեմ մանրամասներ դատավարության սկզբի մասին, որը հարուցվել է կասկածելի հանգամանքներում կորզված մի ցուցմունքի հիման վրա։ Ինչպես արդարացիորեն նշվել է ս.թ. փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածած հայտարարության մեջ, իշխանություններն այդ պատվիրված դատական հետապնդմամբ փորձում են «շեղել հայ ժողովրդի ուշադրությունը սրվող ներքին և արտաքին խնդիրներից... այդ գործը կրում է բացառապես ուղղորդված և պատվիրված բնույթ, որի շրջանակում քրեական փաթեթավորմամբ իրականացվում է դատավարություն՝ պայմանավորված քաղաքական դրդապատճառներով»։ Եվ ահա, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջև, դատավարությունն սկսվելուց դեռ շատ առաջ, չնայած վատ եղանակին, հավաքվել էր Սերժ Սարգսյանի կողմնակից մոտ երկու հազար մարդ։ Իսկ այն, ինչն անմիջապես աչքի զարնեց, այն էր, որ հավաքվածների ճնշող մեծամասնությունը երիտասարդ տղաներ և աղջիկներ էին՝ հուզավառ, պարզ հայացքներով, ովքեր կանգնել էին՝ գլուխները բարձր պահած, հպարտ պահելով Հայաստանի հանրապետության դրոշները, պաստառներ, որոնց բովանդակությունը շատ բանի մասին էր խոսում. Սերժ Սարգսյանի անվան հետ հազարավոր մարդիկ են կապում Արցախի Հանրապետության ինքնիշխանության և անկախության պահպանումը։ Կարդալով պաստառներին գրվածները՝ ակամա մտաբերեցի 2019թ. նոյեմբերի 20-ին Զագրեբում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության վերջին համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի խոսքերը։ Սերժ Ազատովիչը համագումարի ամբիոնից միանշանակ հայտարարեց. «Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում»։ Այո, այդ օրերին Սերժ Ազատովիչն իր խոսքերը հասցեագրեց ափշերոնյան սուլթանությանը, իսկ այսօր հարյուրավոր երիտասարդներ նման բովանդակությամբ պաստառներով, անշուշտ, այդ խոսքերը հասցեագրեցին ինչպես Հայաստանի գործող իշխանությունների անդրօվկիանոսյան տիկնիկավարներին, այնպես էլ, բնականաբար, անհատապես նիկոլվովաևիչյան խառնամբոխին։ Հենց դատարանի շենքի առջև Սերժ Ազատովիչը, դիմելով իր կողմնակիցներին, ասաց ոգեշունչ խոսքեր. «... հույս կա, որ Հայաստանում կան դեռևս դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից... Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»։ Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի անգամ ամենամոլի հակառակորդները չեն կարող կշտամբել նրան սրանում։ Կարծում եմ, որ այս օրը ես դեռ երկար կպահեմ հիշողությանս մեջ։ Այն, ինչ տեղի ունեցավ, իմ մեջ լավատեսություն արթնացրեց, մի տեսակ վստահություն վաղվա օրվա հանդեպ, քանի որ, համոզված եմ, Սերժ Սարգսյանի կողմնակիցները, որ հավաքվել էին, կդառնան հայ ժողովրդի բոլոր առողջ ուժերի համախմբման նախակարապետները։

 

Հոդվածի վերջում կցանկանայի նշել, որ, կասկածից վեր է, պատմությունը կդատի Հայաստանի երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գործունեությունը։ Իսկ այստեղ կկամենայի նշել, ըստ իս, Սերժ Սարգսյանի նախագահության գլխավոր արդյունքը։ Դա 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո պառակտված հասարակության համախմբման համակողմանիորեն կշռադատված քաղաքականությունը չէ, երբ հայ ազգի կենդանի օրգանիզմն արնահոսում էր; այդ ՀՀ նախագահի լրջագույն ջանքերը չէին՝ ուղղված այն բանին, որպեսզի 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չհանգեցնի Հայաստանի քաղաքացիների սոցիալական վիճակի կտրուկ վատթարացմանը; դա 2013թ. ընդունված վճռորոշ որոշումը չէր Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մտնելու մասին; դա 2017թ. նոյեմբերի 24-ին Եվրամիության հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրումը չէր; դա Ադրբեջանին խաղաղության պարտադրումը չէր ափշերոնյան սուլթանության կողմից 2016թ. ապրիլի 2-5-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ապրիլյան պատերազմից հետո; դա պատանդների համեմատաբար անարյուն ազատումը չէր (այնուամենայնիվ, այն հանգեցրեց երեք ոստիկանների մահվան), որոնց պատանդ էր վերցրել «Սասնա ծռեր» անվանյալ զինված խումբը 2016թ. հուլիսի 17-ին։ Չեմ թվարկի բավական բարդ այլ իրադարձություններ, որոնցից յուրաքանչյուրը լիովին բավարար կլիներ հասարակությունում անկայունություն ստեղծելու համար, ընդ որում՝ ոչ մեկ նախագահական ժամկետի համար։ Ինձ համար հատկապես արժեքավոր է այն, որ մեր ժողովուրդը, անցնելով այս փորձությունների միջով, գտնվելով օվկիանոսի այն կողմից շռայլորեն վարձատրվող հիբրիդային պատերազմի պայմաններում, ոչ միայն դիմացավ, այլև օրեցօր ավելի է համախմբվում Արցախի ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշ հանդիսացող մարդկանց շուրջ։ Ահա այսպիսի եզրակացության եկավ ձեր խոնարհ ծառան, հարգելի ընթերցող, այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջև գտնվելով, որտեղ սկսվեց ՀՀ նախկին նախագահ, Արցախի հերոս Սերժ Ազատի Սարգսյանի գործով առաջին դատական նիստը։

 

Աղբյուրը` ИА REGNUM






Դիտումների քանակ 62611


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վտանգավոր զինավաճառ՝ Ադրբեջանին զենք վաճառող Փաշինյան Նիկոլը

Վտանգավոր զինավաճառ՝ Ադրբեջանին զենք վաճառող Փաշինյան Նիկոլը

Մայիսի 30, 2020


Shame.am-ը միակն է Հայաստանում, որ ահազանգում էր Փաշինյան Նիկոլից բխող պոտենցիալ վտանգի մասին դեռ մինչև իշխանափոխությունը: Այն ...

Սերժի թափոնները` Նիկոլի աշխատողներ

Սերժի թափոնները` Նիկոլի աշխատողներ

Մայիսի 29, 2020


Ապրիլյան պատերազմը թանկ նստեց Հայաստանի վրա: Թեպետ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի էին մերի հետ, այնուամենայնիվ, ոմանց բացթո...

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

Մայիսի 29, 2020


Փաշինյան Նիկոլը չի արդարացնում ամերիկյան դեսպանի հույսերը: Կարծես խնդիր չպետք է լինի, կարելի է հենց վաղը ժողվարչապետին հեռացնել...

Փաշինյան Նիկոլ՝ մեր օրերի Արկադի Ռայկին

Փաշինյան Նիկոլ՝ մեր օրերի Արկադի Ռայկին

Մայիսի 27, 2020


Փաշինյան Նիկոլին այսօր Ազգային ժողովում շատ հեղինակավոր դասալիք (և բանակից, և հարազատ խմբակցությունից) պատգամավոր ուրիխանյան տի...

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

Ժողվարչապետի հերթական դատաքրեական ֆիլմը կործանում է մի ողջ գերդաստան

Ժողվարչապետի հերթական դատաքրեական ֆիլմը կործանում է մի ողջ գերդաստան

Մայիսի 22, 2020


Փաշինյան Նիկոլը հզոր ղեկավար է, երկու տարի անընդմեջ փառավոր հաղթանակներ է տանում իրավունքի, բարոյականության և հիվանդ մարդկանց դ...

Նոր գաղափար՝ Վատիկանի «պադվալներից»

Նոր գաղափար՝ Վատիկանի «պադվալներից»

Մայիսի 21, 2020


Միքայել Մինասյանը երեկ նոր գրառմամբ է հանդես եկել: Առաջարկում է «Իմ քայլը» խմբակցությանը համախմբվել ու աշխատանքից ազատել Փաշինյ...

Փաշինյան Նիկոլը կոնտրաբանդիստ է և կաշառակեր

Փաշինյան Նիկոլը կոնտրաբանդիստ է և կաշառակեր

Մայիսի 20, 2020


Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլը երեկ ապացուցեց, որ կոնտրաբանդիստ է, կաշառակեր է, մի խոսքով, աննախադեպ կոռումպացված խայտառակու...

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Մայիսի 20, 2020


Փաշինյան Նիկոլն ամեն օր ապացուցում է, որ իր դեմ խաղ չկա, ինչ ուզի՝ կանի, թքած ունի ամեն ինչի և բոլորի վրա, բացառությամբ ամերիկյ...

Փաշինյան Նիկոլը լցրել է տակը

Փաշինյան Նիկոլը լցրել է տակը

Մայիսի 19, 2020


Ըստ Hraparak.am-ի հավաստի տեղեկությունների՝ այս գիշեր Փաշինյան Նիկոլը ՊԵԿ-ում խուճապ է առաջացրել։ Միքայել Մինասյանի «Ստի վերջը»...

Դժբախտ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Դժբախտ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 19, 2020


Միքայել Մինասյանն այսօր ուշ երեկոյան ցուցադրեց իր «Ստի վերջը» շարքի հինգերորդ սերիան: Ճիշտն ասած, մենք այլ բացահայտում էինք սպա...

Փաշինյան Նիկոլն ընկել է իր հետևից

Փաշինյան Նիկոլն ընկել է իր հետևից

Մայիսի 17, 2020


Ինչպես հայտնի է, Ռուբեն Հայրապետյանին Փաշինյան Նիկոլը համարում է Հայաստանի ամենաատված օլիգարխ: Քանի որ Հայրապետյան իր կողմից է ...

Միքայել Մինասյանը թշնամություն է անում «հայ ժողովրդին»

Միքայել Մինասյանը թշնամություն է անում «հայ ժողովրդին»

Մայիսի 16, 2020


Կարծիք է ստեղծվում, թե Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան և Սերժ Սարգսյանի գործող փեսա, նախկին Նորին գերազանցությունը մահափորձ է պա...

Պատերազմը Հայաստանի և Արցախի շեմին է

Պատերազմը Հայաստանի և Արցախի շեմին է

Մայիսի 13, 2020


Անդրկովկասում և նրա շուրջ վերջին շաբաթների իրադարձությունների վերլուծությունը տագնապահույզ մտքի առիթ է տալիս առ այն, որ ամենամո...

Ինչո՞ւ է Փաշինյանը խոստովանում, որ պատրաստվում է կազմաքանդել երկրի տնտեսությունը

Ինչո՞ւ է Փաշինյանը խոստովանում, որ պատրաստվում է կազմաքանդել երկրի տնտեսությունը

Մայիսի 13, 2020


Աշխարհում դեռ ոչ մի երկրի ղեկավար չի խոստովանել, որ պատրաստվում է ոչնչացնել սեփական երկրի տնտեսությունը: Նրանք կարող են սխալ որ...

Կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 12, 2020


Փաշինյան Նիկոլի մամուլը, հատկապես բաբաջանյան արմանը, որոշ գրանտակերներ վերջերս գրգռված են, ինչ-որ վտանգներ են տեսնում Ռուսաստան...

Քարե Փաշինյան Նիկոլը

Քարե Փաշինյան Նիկոլը

Մայիսի 8, 2020


Փաշինյան Նիկոլն այսօրվա իր խմբակցության գողականի ակցիան http://www.shame.am/news/view/68244.html կապեց ապօրինի գույքի բռնագանձմ...

Ուշադրությո՛ւն, Փաշինյան Նիկոլը վաճառքի է հանել Հայոց ցեղասպանությունը

Ուշադրությո՛ւն, Փաշինյան Նիկոլը վաճառքի է հանել Հայոց ցեղասպանությունը

Մայիսի 5, 2020


Երևի ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն առաջինն էր, որ ահազանգեց Հայոց ցեղասպանության վաճառքի մասին Սորոս Ջորջին ու ամերիկյան ...

Հայաստանի ապրելունակությունն՝ առանց Փաշինյանի

Հայաստանի ապրելունակությունն՝ առանց Փաշինյանի

Մայիսի 5, 2020


Մեր տագնապալի ժամանակներում, երբ կորոնավիրուսի համավարակը, ցավոք, չի մարում, ջանում ես համավարակի դեմ պայքարի մասին տեղեկատվութ...

Նոր դիվերսիա Հայաստանի դեմ, այս անգամ՝ Ծառուկյանի մասնակցությամբ

Նոր դիվերսիա Հայաստանի դեմ, այս անգամ՝ Ծառուկյանի մասնակցությամբ

Մայիսի 4, 2020


Փաշինյան Նիկոլի Ազգային ժողովը ևս մեկ փորձանք է պատրաստում հայ ժողովրդի ու հայ ինքնության գլխին: Դե, զարմանալի բան չկա. նախիրը ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ