Սովորական խայտառակություն

Փաշինյան Նիկոլի օրերը հաշված են

Փետրվարի 20, 2020
Փաշինյան Նիկոլի օրերը հաշված են

Ամեն ինչ տանում է նրան, որ ժողվարչապետը դառնա արծիվների զոհ

 

Մինչ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վանեցյան Արթուրը, դաշնակներն ու շատերը մտածում են, թե ոնց կարելի է փրկել Հայաստանն ու հայ ժողովրդին Փաշինյան Նիկոլից ու լակոտակրատիայից, կան անհատներ, որոնք արդեն գործում են, ընդ որում՝ դաժանաբար: Այսպես, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Ասրյան Խաչիկը որոշել է բազմահազարանոց զանգվածային միջոցառումներով հեռացնել Փաշինյան Նիկոլին: 50 օր ժամանակ է տվել ժողովրդի վարչապետին իր 10 պահանջը կատարելու համար, հակառակ դեպքում խոստացել է գործի կպնել ապրիլի 7-ից, թեպետ այդ 10 պահանջից շատերի ժամկետները ձգվում են մինչև տարվա վերջ:

 

Հակիրճ ներկայացնենք պրն Ասրյան Խաչիկի պահանջները հայ ժողովրդի վարչապետին.

 

Պահանջ 1-ին. Անհապաղ հրաժարվե՛լ «Իմ քայլ»-ը խմբակցության՝ սույն թվականի փետրվարի 6-ին Ազգային ժողովում ընդունած «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» հակասահմանադրական և Հայոց պետականության դեմ ուղղված որոշումից, որի քաղաքական միակ նպատակն է ունենալ այսօրվա Հայաստանակործան և ապազգային իշխանության կամակատար Սահմանադրական դատարան:

 

Պահանջ 2-րդ. 2020 թվականի մայիսի 10-ից մինչև դեկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ամբողջ ընդերքն ազգայնացնել, այսինքն՝ ընդերքի ամբողջ շահույթը բացառապես ուղղել դեպի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որի արդյունքում էլ՝ 4-րդ ամսից սկսած՝ 1 անգամ, 3-րդ տարվա մեջ՝ 2 անգամ, 5-րդ տարվա մեջ՝ 3 անգամ պարտադիր պետք է բարձրացնել առաջին հերթին հետեւյալ ոլորտներում աշխատող, ծառայող քաղաքացիների աշխատավարձերը (այստեղ երկար-բարակ թվարկում է, թե ում են ուղղվելու այդ գումարները – խմբ.):

 

Պահանջ 3-րդ. 2020 թվականի մայիսի 10-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 10-ը միանվագ ֆինանսական աջակցություն ցուցաբերել 20-րդ դարավերջի արցախյան ազատագրական հերոսամարտի սկզբից մինչև այսօր ՀՀ և Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանած և նահատակված բոլոր հայորդիների ընտանիքներին՝ յուրաքանչյուրին հատկացնելով 35 միլիոն դրամ, իսկ նահատակված և 20-րդ դարավերջի արցախյան ազատագրական հերոսամարտի սկզբից մինչև այսօր ՀՀ և Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանած և հաշմանդամ դարձած բոլոր հայորդիների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր ամիս տրվող թոշակը կրկնապատկել՝ սկսած սույն թվականի մայիսի 10-ից։

 

Պահանջ 4-րդ. 2020 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի բոլոր դպրոցների բոլոր ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկել:

 

Պահանջ 5-րդ. 2020 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած՝ Հայաստանի Հանրապետությունում կրթությունն ամբողջությամբ՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն, դարձնել միայն ու միայն պետության հոգածության ներքո, այսինքն՝ բացառապես անվճար (ծնողն այսուհետ էլ չպետք է վաճառի իր կամ իր պապական տունը, որպեսզի այդ գումարով իր երեխային կամ երեխաներին կրթի Հայաստանում):

 

Պահանջ 6-րդ. Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 10-ը Հայաստանի գյուղական բոլոր համայնքների ընտանիքների գյուղատնտեսական բոլոր վարկերը զրոյացնել: Գյուղատնտեսական բոլոր տեսակի վարկերի վճարումը Հայաստանում գործող բանկերին պարտավոր է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Պահանջ 7-րդ. Մինչև2020 թվականի մայիսի 10-ը Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում փակված բոլոր ծննդատներն ու հիվանդանոցները վերաբացել: Հայաստանի՝ հատկապես գյուղական համայնքների բոլոր հիվանդանոցները, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 10-ը, վերազինել ժամանակակից բժշկական սարքավորումներով:

 

Պահանջ 8-րդ. Սույն թվականի մայիսի 10-ից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է լրջագույնս խթանի ծնելիության աճի մակարդակը, այսինքն՝ Հայաստանի կառավարությունը պետք է ցուցաբերի աննախադեպ աջակցություն՝ Հայաստանում ծնելիության մակարդակի աճը կտրուկ բարձրացնելուն: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանում բնակվող իր յուրաքանչյուր քաղաքացու ընտանիքում ծնված 1-ին երեխային միանվագ պետք է հատկացնի 1 միլիոն դրամ, իսկ մինչև 16 տարեկանը՝ ամսական 50.000 դրամ: Նույն ընտանիքում ծնված 2-րդ երեխային միանվագ՝ 1.5 միլիոն դրամ, իսկ մինչև 16 տարեկանը՝ ամսական 50.000 դրամ: Նույն ընտանիքում ծնված 3-րդ երեխայից սկսած՝ յուրաքանչյուրին միանվագ՝ 2,5 միլիոն դրամ, իսկ մինչև 16 տարեկանը՝ յուրաքանչյուրին ամսական 50.000 դրամ:

 

Պահանջ 9-րդ. Անմիջապես չեղարկել, վերացնել վարորդների երթևեկության համար չարիք դարձած բալային համակարգը՝ պատրաստելով նոր համակարգ՝ բնակչության անվտանգության և վարորդների երթևեկության շահերից ելնելով:

 

Պահանջ 10-րդ. 2020 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած՝ Հայաստանում գործող մանր և միջին բիզնեսը երեք տարով պետք է ազատել բոլոր տեսակի հարկերից (միաժամանակ պարտավորեցնել մանր և միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցին՝ իր յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը դարձնել նվազագույնը 200.000 դրամ). սոցիալական այս ծանր ժամանակաշրջանում, մանր և միջին բիզնեսով զբաղվող ընտանիքը երեք տարվա ընթացքում կկարողանա կարգավորել իր ընտանիքի բյուջեն և ոտքի կանգնել ու ապահովել իր բարեկեցությունը: 4-րդ տարվա սկզբից՝ Հայաստանում գործող մանր եւ միջին բիզնեսը կսկսի վճարել հարկեր:

 

Մի խոսքով, 50 օր ժամանակ է տալիս Ասրյան Խաչիկը Փաշինյան Նիկոլին: Պահանջները չկատարելու դեպքում խոստանում է. «Ինքս սկսելու և ղեկավարելու եմ Հայ Ժողովրդի հրապարակային բազմահազարանոց ճշմարիտ և արդար պայքարը՝ հեռացնելով Փաշինյան Նիկոլին Հայաստանի վարչապետի պաշտոնից»:

 

Ի դեպ, նմանատիպ պահանջներ նախկին իշխանությունների առաջ ժամանակին բարձրացնում էր նաև Փաշինյան Նիկոլը: Եվ տեսա՞ք ինչ պատահեց: Ինչևէ, մտածելու բան ունի ժողվարչապետը, երկար մտածելու: Քանզի չի կարելի լուրջ չընդունել Հայոց Արծիվների առաջնորդին՝ ժամանակին նրան էլ լուրջ չընդունեցին, իսկ լուրջ չընդունողները հայտնվեցին չափազանց լուրջ վիճակում: Քանզի գժի երկիր է դարձել Հայաստանը, որտեղ այլևս ամեն ինչ հնարավոր է՝ Ստամբուլյան կոնվենցիայից մինչև բարձր պաշտոններում վեր ընկած բադասյան ռուստամիկ ու գրիգորյան վահե…






Դիտումների քանակ 24171


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դատապարտո՛ւմ ենք Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորների նկատմամաբ բիրտ  ուժի կիրառումը և պահանջո՛ւմ…

Դատապարտո՛ւմ ենք Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորների նկատմամաբ բիրտ ուժի կիրառումը և պահանջո՛ւմ…

Հունիսի 15, 2020


Հայաստանում երեկ տեղի ունեցած իրադարձությունները հստակ ապացուցեցին այն իրողությունը, որ Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը ո...

Ասրյան Խաչիկն ընդդեմ Դոնալդ Թրամփի

Ասրյան Խաչիկն ընդդեմ Դոնալդ Թրամփի

Ապրիլի 20, 2020


«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Ասրյան Խաչիկը խելոք և պահանջված բան է արել. դիմել է ԱՄՆ նախագահ Դոնա...

Ժողվարչապետի իշխանությունը 30 օրով երկարաձգվեց

Ժողվարչապետի իշխանությունը 30 օրով երկարաձգվեց

Մարտի 18, 2020


Ասում են՝ չկա չարիք առանց բարիք: Փաշինյան Նիկոլի համար կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը միաժամանակ չարիք էր և բարիք, քանի ո...

Ասրյան Խաչիկը՝ գյուղատնտեսության խթան

Ասրյան Խաչիկը՝ գյուղատնտեսության խթան

Փետրվարի 27, 2020


Ամեն ինչ սկսվեց նրանից, որ պրն Ասրյան Խաչիկը սովորում էր Գորիսի ինչ-որ համալսարանում: Ուրեմն, պրն Ասրյանը գնացել էր քննության բ...

Քոչարյանի հարցը լուծված է

Քոչարյանի հարցը լուծված է

Հունվարի 26, 2020


Բելա, Սեդրակ, Լևոն, Գայանե Քոչարյանները, նրանց զարմիկներ Վալերի և Իրինա Քոչարյանները, նրանց խնամիներ Վոլոդյա Բադալյանն ու Մարին...

Բացվեց արծիվների որսի սեզոնը

Բացվեց արծիվների որսի սեզոնը

Դեկտեմբերի 4, 2018


ՀՀ ԱԱԾ-ն հերթական հայտարարությունը տարածեց: Այս անգամ հերթը հասավ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ...

Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը

Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը

Ապրիլի 19, 2018


Փաշինյան Նիկոլի՝ արդեն որերորդ օրը տևող ֆինտը Երևանում դաս պիտի լինի ՀՀ իշխանությունների համար: Ավելի ստույգ` Փաշինյան Նիկոլը ա...

Փայլուն դիմանկարներ. Խաչիկ Ասրյանի անձնական ողբերգությունը

Փայլուն դիմանկարներ. Խաչիկ Ասրյանի անձնական ողբերգությունը

Ապրիլի 20, 2016
3

Ամեդեո Մոդիլիանին ճանաչված չէր կյանքի օրոք, նա համոզված էր, որ Պաբլո Պիկասոյից տաղանդավոր է, նա կյանքում չիմացավ, թե ինչ ասել է...

Քոչարյանին սկսել են նվաստացնել

Քոչարյանին սկսել են նվաստացնել

Նոյեմբերի 19, 2015
1

Տպավորություն է ստեղծվում, որ նախագահ Սարգսյանն ընտրել է Ռոբերտ Քոչարյանին նվաստացնելու ռազմավարությունը, ընդ որում` դա արվում ...

Խայտառակ դիմանկարներ. Մկրտիչ (Սերժ) Մկրտչյան` հենակետային խայտառակություն

Խայտառակ դիմանկարներ. Մկրտիչ (Սերժ) Մկրտչյան` հենակետային խայտառակություն

Հոկտեմբերի 20, 2015


Իրականում Հայաստանը ոչ միայն խայտառակությունների, այլև բնակչության մեկ շնչին ընկնող խայտառակությունների քանակով համաշխարհային ռ...

Խաչիկ Ասրյան. իմաստուն, զուսպ, շիտակ, հավատարիմ

Խաչիկ Ասրյան. իմաստուն, զուսպ, շիտակ, հավատարիմ

Սեպտեմբերի 22, 2015


Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը շուտով տհաճ իրավիճակում կհայտնվի իր իսկ կարգախոսի` «հայոց պետականությ...

Խաչիկ Ասրյանը խայտառակեց նախագահ Սարգսյանին

Խաչիկ Ասրյանը խայտառակեց նախագահ Սարգսյանին

Հուլիսի 1, 2015
24

Նախագահ Սարգսյանը երեկ ստացավ երևի թե իր ամենախայտառակ շնորհավորանքը ծննդյան օրվա կապակցությամբ: Խաչիկ Ասրյանը՝ ինչ-որ կասկածել...

Խաչիկի նոր ավտոն` SS-ի տարբերանշանով և «Հայոց արծիվ» Պուտինը

Խաչիկի նոր ավտոն` SS-ի տարբերանշանով և «Հայոց արծիվ» Պուտինը

Մարտի 19, 2015


Սովորաբար ոչ թե պետության ղեկավարն է նվերներ տալիս, այլ նրան են նվիրում: Սակայն Սերժ Սարգսյանն այս անգամ եզակի բացառություն է ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ