Խայտառակություն առանց մեկնաբանության

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Փետրվարի 19, 2020
Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Ստանիսլավ Տարասով

 

Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեդո Ջափարիձեն մեծ հոդվածով հանդես է եկել թուրքական Daily Sabah հեղինակավոր թերթում, որտեղ դիտարկում է վրաց-թուրքական հարաբերությունների խնդիրը։ Հեղինակը բացատրում է, որ դրա շարժառիթ են դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս Ուկրաինա կատարած այցի արդյունքները, որի ընթացքում, թբիլիսյան որոշակի շրջանակների գնահատականով, սկսել են նշմարվել «Սև ծովի տարածաշրջանում Թուրքիայի և Ուկրաինայի ընդհանուր ռազմավարական նոր նպատակների» տարրեր։


Բայց Վրաստանի մասին Կիևում Թուրքիայի նախագահը «չգիտես ինչու» մոռացավ, և Ջափարիձեն որոշեց հիշեցնել նրան։ Ընդ որում՝ նա ներկայացնում է հետևյալ դիրքորոշումները. Վրաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունի «հսկայական աշխարհաքաղաքական նշանակության ընդհանուր սահման», Վրաստանով է անցնում «նրանց դեմ ոտնձգությունների ընդհանուր պաշտպանության առաջին գիծը, ովքեր չեն կիսում մեր խաղաղ տարածաշրջանի հայեցակարգը»։ Ուստի, Թբիլիսին «երախտապարտ է Անկարային ՆԱՏՕ-ին նրա անդամակցությանն աջակցելու հարցում, ինչը երկու երկրները վերածում է դաշնակիցների և թույլ է տալիս ուշադրությունը կենտրոնացնել Սև ծովում մեր ընդհանուր ծովային ճակատի, որտեղ միայն Վրաստանն է գտնվում Ռուսաստանի և Թուրքիայի միջև, անվտանգության ապահովման նպատակների և ռազմավարության մշակման վրա»։ Պետք է պատշաճը մատուցել Ջափարիձեին, որն զգացել է իրավիճակը՝ այն շաղկապելով Սիրիայում իրադարձությունների ընթացքի և Էրդողանի մտադրությունների հետ՝ «նոր սկզբունքներ և հիմնավորումներ մտցնել իր երկրի քաղաքական դիրքորոշման համար՝ հաշվի առնելով ուժերի ստեղծվող հարաբերակցությունը (correlation of forces) և նոր մարտահրավերները՝ բազմաթիվ ուղղություններով, ներառյալ նաև Անդրկովկասը, Թուրքիայի շահերից ելնելով։


Ի դեպ, օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն գերմանական Bild պարբերականին ասել է, որ «Անկարան միշտ աջակցել է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության թեմային, սակայն Բեռլինը և Փարիզը շրջանցում են այդ թեման, որպեսզի չփչացնեն հարաբերությունները Ռուսաստանի հետ»։ Ստացվում է, որ Անկարան այս ուղղությամբ չի զգուշանում փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, ինչը կարող է ընկալվել որպես ի շահ իրեն վրացական խաղաթուղթը խաղարկելու, կանխավ գործելու ձգտում։ Որովհետև որոշակի քաղաքական փոփոխությունները Վրաստանում կարող են անդրադառնալ գոյություն ունեցող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքի վրա, որտեղ Թբիլիսին զբաղեցնում է կենտրոնական տեղ, քանի որ վրացական տարածքով են անցնում բոլոր տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցությունները, որոնք Թուրքիան կապում են Ադրբեջանի հետ։ Աշխարհաքաղաքական առումով այդ կամուրջը կայուն չէ։ Ուրիշը չկա ղարաբաղյան հակամարտության գործոնի պատճառով։


Անկարան հասկանում է, որ ստեղծված իրավիճակում, երբ ինքը բազմաթիվ խնդիրներ ունի ՆԱՏՕ-ի հետ, հանդես գալ գլխավոր միջնորդի դերում Թբիլիսիի և Բրյուսելի միջև նրան չի հաջողվի, ինչպեսև չի հաջողվի ստեղծել անդրկովկասյան քրիստոնեական երկրում աշխարհաքաղաքական կենտրոն՝ իր ու ադրբեջանական մասնակցությամբ, վերցնել դոմինանտի դերն Անդրկովկասում։ Ինքը՝ Բաքու-Թբիլիսի-Անկարա դաշինքն էլ հիշեցնում է «կաղերի դաշինք». Ադրբեջանը և Վրաստանը կորցրել են իրենց տարածքների մի մասի վերահսկողությունը, Թուրքիան գտնվում է քրդական պետության հայտնվելու շեմին, որը կարող է ընդգրկել նաև իր տարածքի մի մասը։ Ուստի, նա փորձում է չեզոքացնել սպառնալիքները՝ խաղալով փաղանգային սրացումներով, գուցե ինչ-որ աշխարհաքաղաքական սակարկությունների մեջ մտնելով Ռուսաստանի հետ։ Սակայն որքան խորանում ես անտառում, այնքան փայտը բարակում է։ Վրաստանում բոլորը չէ, որ այնպես են մտածում, ինչպես Ջափարիձեն, որովհետև այնտեղ ևս սկսել է արթնանալ ազգային պատմական հիշողությունը, որը խոսում է Թուրքիայի կազմում Վրաստանի պատմական հողերի գտնվելու մասին՝ սկսած Ռիզեից (Էրդողանի հայրենիքը – Ս.Տ.), վերջացրած Թաո-Քլարջեթիով։


Ինչպես գրում է վրացի փորձագետներից մեկը, «առաջ այդ մասին դժվար էր մտածել, այսօր կարելի է և պետք է, ինչը պայմանավորված է աշխարհաքաղաքական շատ հանգամանքներով, որոնք ի հայտ են եկել Մերձավոր Արևելքում»։ Սկսել են հայտնվել հրապարակումներ 1921թ. Կարսի պայմանագրի վերանայման անհրաժեշտության մասին, որն «անհուսալիորեն հնացել է»։ Օրերս վրացի քաղաքագետ Դավիթ Ակուբարդիան քննադատել է Ադրբեջաի նախագահ Իլհամ Ալիևին Մյունխենում «հնագույն» Ադրբեջանի մասին «հեքիաթային» արտահայտությունների համար՝ վրացական հանրությանը կոչ անելով մտածել նրա այն խոսքերի մասին, թե «Ադրբեջանը աղվանական տարածք է», հիշել է Ադրբեջանի հետ սահմանին գտնվող վրացական Դավիթ Գարեջի վանական համալիրի խնդիրների մասին։ Նա նշել է, որ Կովկասյան Աղվանքի տարածքում «ապրել են բազմաթիվ ժողովուրդներ, նրա արևմտյան մարզերը եղել են վրացական»։


Ամենից ինտրիգայինն այն է, որ Անկարան և Բաքուն, որոնք իրենց ազգային շահերը հիմնավորում են պատմական փաստարկների օգնությամբ, սկսել են ավելի ու ավելի շատ բախվել նման գործողությունների այլ երկրների կողմից, ներառյալ Վրաստանը և Հայաստանը։ Ահա թե ինչու Վրաստանում Թուրքիայի դանդաղ առաջ ընթացող ծավալապաշտությունը, որը հատկապես նկատելի է Բաթումում, արտաքին քաղաքականության վեկտորի որոշակի փոփոխության դեպքում կարող է վերածվել Անկարայի համար երկսայրի սրի, և նրա այսպես կոչված «փափուկ ուժը» կսկսի գործել հակառակ ուղղությամբ։ Իհարկե, հանուն օբյեկտիվության նշենք, որ Վրաստանում կան նաև այնպիսիները, ովքեր ամեն գնով, քանի դեռ ուշ չէ, ՆԱՏՕ մտնելու ջատագովն են՝ չսպասելով, որ «երկրի փլուզումից օգտվեն ադրբեջանցիներն ու հայերը»։ Անկարան, Բաքուն և Թբիլիսին զգում են, որ տարածաշրջանում ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական իրողություն։ Այդ նույն Չավուշօղլուն ասել է, որ «գլոբալ համաշխարհային համակարգում Արևմուտքի կշիռն ու ազդեցությունն սկսել են ընկնել, ինչպեսև «ընկնում է վստահությունը նրա նկատմամբ», իսկ «համաշխարհային ուժ դառնում է Ասիան»։


Այդ Արևմուտքն իր հետևից Մերձավոր Արևելքում թողնում է քաոս և ավերածություններ, ինչն սկսել են զգալ Անդրկովկասի երկրները, հատկապես Վրաստանը և Ադրբեջանը, որոնք չեն հասցրել կամ չեն կարողացել «վերափոխել» պատմությանը, դրա մեկնությունը համապատասխանեցնել նոր քաղաքական իրավիճակին։ Բայց տարածաշրջանում կհաղթի նա, ով կկարողանա սպասել և համապատասխան ձևով կառուցել ճկուն քաղաքականություն՝ այն հասցնելով տրամաբանական ավարտի։ Իսկ առայժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է Անկարան փորձում ձգել վրացական օղակը՝ ինքն էլ այնտեղ գտնվելով, լավ չսերտելով իրաքյան կամ սիրիական դասերը։ Որքան էլ տարօրինակ է, իրադարձությունների նման ընթացքին Մոսկվան պետք է ծափահարի, չէ՞ որ իր փոխարեն տարածաշրջանում կատարում են ամբողջ «սև աշխատանքը»։ Իսկ Վրաստանը մոլորվել է՝ չիմանալով, թե ով է իր «առաջին պարոնը»՝ Թուրքիա՞ն, ԱՄՆ-ը, թե՞ Եվրոպան։


Աղբյուրը՝ REGNUM տեղեկատվական գործակալություն






Դիտումների քանակ 18349


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արդյո՞ք պետք է Ռուսաստանի բանակը պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում

Արդյո՞ք պետք է Ռուսաստանի բանակը պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում

Հուլիսի 15, 2020


Կիևը հանկարծ միջամտել է հակամարտությանը Հարավային Կովկասում՝ հայերից պահանջելով պահպանել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությու...

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Հուլիսի 13, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր կառավարության նիստի ժամանակ մի պահ փորձեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մեղքը բարդել հայկական կող...

Սկանդալ Սլովակիայում, որը կարող է վարկաբեկել Եվրոպական միությունը Կովկասում

Սկանդալ Սլովակիայում, որը կարող է վարկաբեկել Եվրոպական միությունը Կովկասում

Հուլիսի 6, 2020


Եվրոպական բյուրոկրատիան վարկաբեկել սպառնացող «հետաքրքրական» սկանդալ է ծավալվում այժմ Սլովակիայում։ Օրերս Աշոտ Գրիգորյանը (ֆիզիկ...

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Հունիսի 17, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր Ազգային ժողովում ասաց, որ պիտի քանդի Ադրբեջանի հասարակությունը: Բնականաբար, նա այդպիսի նպատակ չունի, քանի...

Վանեցյան Արթուրը սկզբունքորեն չի ուզում մարդ դառնալ

Վանեցյան Արթուրը սկզբունքորեն չի ուզում մարդ դառնալ

Հունիսի 11, 2020


Վանեցյան Արթուրն իրեն պահում է այնպես, կարծես քավարանից է դուրս եկել: Հեռուստաեթերում հայտարարում է, թե, իբր, քյարամյան արգիշտի...

Դեգեներատ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Դեգեներատ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 23, 2020


Միքայել Մինասյանն այսօր հրապարակեց իր «Ստի վերջը» գլխակեր (Փաշինյան Նիկոլի համար) շարքի վեցերորդ սերիան: Նախկին Նորին գերազանցո...

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

Մայիսի 23, 2020


Քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնող թորոսյան արսենը, Սորոսի վաստակ լինելուց զատ, նաև դեգեներատ է, երեկ Հանրայ...

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Մայիսի 16, 2020


Մոլորակի վրա մոլեգնող համավարակը, որն անվանել են կորոնավիրուս, և որն արդեն հասցրել է հաշված ամիսների ընթացքում մոտ երեք հարյուր...

 Օրենքով գողերը՝ Վրաստանի նախագահի դեմ

Օրենքով գողերը՝ Վրաստանի նախագահի դեմ

Մայիսի 16, 2020


Արտասահմանում ապրող վրացի օրենքով գողեր Դավիթ Գեռլիանին (Դաթո Սվան) և Իլյա Սամսոնիան (Իլո Օզուրգեթցի), ինչպես նաև ևս մի քանի տա...

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Մայիսի 10, 2020


Թուրքիայի Քայսերիի համալսարանի պրոֆեսոր և հայտնի հայագետ-գիտնական Գաֆար Չախմաղլին ընտրվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (...

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Ապրիլի 1, 2020


Վրաստանը տարածությամբ ու բնակչությամբ երկու անգամ գերազանցում է Հայաստանը, տուրիստների թվով՝ նույնպես: Բացի այդ, վրացիները մինչ...

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Մարտի 25, 2020


Ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը ավելի լավ է հասկանում ղարաբա...

Ռևանշ «երազանքից». ԱՄՆ-ը սղցրել է ընտրությունների նոր համակարգ Վրաստանում

Ռևանշ «երազանքից». ԱՄՆ-ը սղցրել է ընտրությունների նոր համակարգ Վրաստանում

Մարտի 12, 2020


Լարված դիրքային պայքարը իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև ավարտվեց։ Համաձայնությունը ընտրական մոդելի շ...

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Մարտի 3, 2020


Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարո...

Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին նվաստանալ Եվրոպայի առջև

Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին նվաստանալ Եվրոպայի առջև

Փետրվարի 27, 2020


Եվրոպական դիվանագիտության համար աննախադեպ որոշում է կայացրել Վրաստանը՝ հրաժարվել է իր տարածքում անցկացնել Եվրոպայի խորհրդի երկր...

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Փետրվարի 17, 2020


Պատերազմից չի կարելի խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ ի շահ ձեր հակառակորդի։ Իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիի այս թեզը, ց...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Դեկտեմբերի 30, 2019


Ադրբեջանում սպասվող իշխանության փոխանցումը փորձագետներին խորհրդածությունների հարուստ սնունդ է տվել։ Այս թեմայով մեկնաբանություն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ