Խայտառակություն առանց մեկնաբանության

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Փետրվարի 17, 2020
Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Վյաչեսլավ Միխայլով

 

Պատերազմից չի կարելի խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ ի շահ ձեր հակառակորդի։ Իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիի այս թեզը, ցավոք, կիրառելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրողությունների շուրջ։ Ադրբեջանը և Հայաստանը բանակցություններ են վարում հանուն բանակցությունների, առանց քաղաքական փոխզիջման հասնելու որևէ լուրջ հույսի։ Կողմերն արդեն երկար ժամանակ կենտրոնացել են հակամարտության գոտում ոչ թե բանակցային սեղանի շուրջ, այլ ռազմական ճանապարհով հարաբերությունների նոր մասշտաբային պարզման պատրաստության վրա։


Ի շահ հակառակորդի հետաձգումը Բաքվում և Երևանում ընկալում են տարբեր կերպ։ Հայաստանի մայրաքաղաքում լայնորեն ներկայացվում է այն կարծիքը, թե ադրբեջանցի հակառակորդը մեծացնում է կրակային հզորությունը, համալրում հարվածային համակարգերի զինանոցը հեռահար և գերճշգրիտ սպառազինություններով՝ բլիցկրիգի, ակնթարթային գործողության անցկացման հույսով՝ ընդդիմադրի համար ամենաանսպասելի ժամանակ։ Ընդ որում՝ նշվում է, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի Զինված ուժերն, իբր, կորցրել են ղարաբաղյան ճակատի միանգամից մի քանի ուղղություններով հանկարծակի գրոհ իրականացնելու հնարավորությունները։ Նման պնդման հիմքում դրվում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ողջ պարագծով հայկական զորքերի պաշտպանության ողջ գծի զգալի ուժեղացման և մերձճակատային գծում հակառակորդի ակտիվության խոր հետախուզական միջոցների ծավալման մասին փաստարկը։


Իսկ Բաքվում տիրում է այն կարծիքը, թե հայկական կողմի շահը պատերազմի հետաձգումից համալիր ռազմաքաղաքական բնույթ ունի։ Մի կողմից՝ Երևանը կարողացել է Քառօրյա պատերազմից (2016թ. ապրիլի 2-5) հետո անցած չորս տարիներին զգալիորեն ամրացնել իր հարվածային բռունցքը («Искандер-Э» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ, համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգեր, Су-30СМ բազմաթիրախային կործանիչներ)։ Մյուս կողմից՝ ավելանում է Ռուսաստանի աջակցությունը ՀԱՊԿ գծով դաշնակցին՝ հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում և նրան սահմանակից տարածաշրջաններում։ Ի դեպ, Ադրբեջանն ինքն ավելի շատ հենվում է Թուրքիայի օգնության վրա, որի ուշադրությունը Ղարաբաղի հանդեպ ավանդաբար դառնում է ավելի սևեռուն Մերձավոր Արևելքում Ռուսաստանի հետ նրա «մեղմ» առճակատման յուրաքանչյուր փոփոխության հետ։ Սիրիական Իդլիբն այս օրերին գեներացնում է թեժացումը, որում ներքաշվել են Անկարան և Մոսկվան։


Հայտնի է, որ դեռևս 1990-ական թթ. Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձեռք է բերվել ամուր համաձայնություն այն մասին, որ Ղարաբաղում Բաքվի ցանկացած մասշտաբային մարտական ակտիվության մասին թուրք դաշնակիցը պետք է նախապես տեղեկացված լինի։ Հետագայում այդ համաձայնությունն ընդլայնվեց ճշգրտող պայմանավորվածությունների շարքով, ընդհուպ մինչև համատեղ ծրագրերի մշակումը, եթե Ադրբեջանը որոշի «վերականգնել իր տարածքային ամբողջականությունը» Ղարաբաղում։


Ապրիլյան պատերազմը դարձավ ռուս-թուրքական առճակատման ինքնատիպ անդրկովկասյան շարունակությունը մի քանի ամսվա ընթացքում՝ Անկարայի կողմից 2015թ. նոյեմբերի 24-ին «թիկունքին հարվածից» հետո։ Այդ ժամանակ հյուսիսարևտյան Սիրիայում թուրքական F-16-ը խփեց Су-24 ռուսական ռմբակոծիչը։ Թեժացումը Ղարաբաղում Թուրքիայի համար հետաքրքիր է որպես իր պատկառելի ռեսուրս և միաժամանակ՝ փաստարկ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական սակարկությունում։ Սիրիական Իդլիբը Թուրքիայի ամենահարավային մատույցներում է, ռազմական գործողությունների յուրաքանչյուր փուլի ժամանակ այնտեղից դեպի նրա սահմաններ է ձգվում տասնյակ հազարավոր փախստականների հոսքը։ Անհաշտ և «չափավոր» իսլամիստ գրոհայինների այդ վերջին բաստիոնը, որն այժմ հովանավորվում է Թուրքիայի կողմից հավասար չափով, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար դարձել է սիրիական ուղղությամբ իր ճշմարտացիության սկզբունքային պաշտպանության կետը։ Նրա համար այստեղ ամեն բան խիստ հստակ է. կա թշնամի՝ հանձին Բաշար Ասադի, և կա «սիրիական զինված ընդդիմություն», որը պետք է պահել մարտունակ վիճակում, որպեսզի հարավային սահմաններին չխորտակվի խոշոր բուֆերը Անկարայի և Դամասկոսի միջև։ Եթե տեղափոխվենք անդրկովկասյան «Իդլիբ» (թուրքական տեսակետից), ապա այստեղ Ռուսաստանի համար ամեն բան չէ, որ այդքան ակնհայտ է։ Կա միակ ռազմական դաշնակիցը տարածաշրջանում՝ հանձին Հայաստանի, ինչն ապրիորի պահանջում է նրան ցուցաբերել համապատասխան աջակցություն, բայց կա նաև Ադրբեջանը, որի հետ Ռուսաստանը ոչ մի պայմանով չի պատրաստվում խզել երկկողմ հարաբերությունները։ Ղարաբաղյան հակամարտության գոտում ցանկացած մասշտաբային թեժացման դեպքում Ռուսաստանը հայտնվում է չափազանց նուրբ իրավիճակում, երբ այս կամ այն կողմի «ընտրությունը» հղի է ամենաանցանկալի հետևանքներով։ Իսկ եթե այդպես է, ապա Էրդողանի՝ վերը նշված ռեսուրսը և փաստարկը Հարավային Կովկասում կոնսերվացվածից անցնում են աշխատանքային վիճակի՝ Մոսկվային այդ նրբության և դրա ածանցյալ՝ Ղարաբաղում ռուսական խոցելիության մասին հիշեցնելու յուրաքանչյուր անհրաժեշտության ժամանակ, այնտեղ ռազմական սցենար սկսելու պարագայում։


Նախօրեին՝ փետրվարի 15-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդդիմախոսելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մյունխենի անվտանգության Միջազգային համաժողովի շրջանակում ընթացող բանավեճի ընթացքում, ամփոփեց զրույցը ծանոթ թեզով։ Անդրկովկասի ամենամեծ հանրապետության ղեկավարի խոսքով՝ հայերը պետք է աշխարհի քաղաքական քարտեզի վրա որոնեն այլ տեղ, բայց ոչ Ադրբեջանում, ինքնորոշման իրենց իրավունքի ևս մեկ իրականացման համար։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հրապարակավ մերժեց Երևանի կողմից առաջ մղվող կարգավորման փաթեթային մոդելը՝ նշելով փուլային խաղաղ գործընթացի «անայլընտրանքայնությունը»։ Բաքուն ցանկանում է ինչ-որ բան ստանալ անմիջապես և արդեն հիմա, մինչև ԼՂՀ ապագա քաղաքական կարգավիճակի մասին հարցի լուծմանը դուրս գալը։ Այդ «անմիջապեսն ու հիմա»-ն հայկական զորքերի կողմից 1994թ. մայիսից վերահսկվող մասն է՝ մարտական գործողությունների դադարեցման անժամկետ ռեժիմի սահմանման մասին եռակողմ (Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան) համաձայնագրի կնքման պահից։ Այդ հայտարարությունները, որոնք, ընդգծենք, քանիցս հնչեցվել են Բաքվում քաղաքական ղեկավարության կողմից, հարազատ են ժամանակակից մաքիավելիականությանը։ Դրանք բանակցությունների համար տարածք չեն թողնում՝ փաստորեն կարգավորման խնդիրը դուրս մղելով դիվանագիտական հարթությունից հակամարտության բացառապես ռազմական «լուծման» դաշտ։


Սա հասկանալով՝ հայկական կողմը Փաշինյանի միջոցով նշում է համաշխարհային առաջատար տերությունների՝ կոշտ հայտարարություններով հանդես գալու անհրաժեշտությունն այն մասին, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն չի կարող լինել, և դա պետք է պարզապես բացառվի։ Երևանի դիրքորոշումը հասկանալի է, և այն արդեն արձագանք գտել է Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում։ Բաքվի հիշողության մեջ այդ թեզը թարմացնելը, ինչպես նաև Թուրքիային Ղարաբաղում ստատուս-քվոյի նոր խափանման անթույլատրելիության հստակ ազդանշան ուղղելն այժմ, անշուշտ, բավական ժամանակին կլիներ։ Բայց Վաշինգտոնն ու Փարիզն այժմ Ղարաբաղի ժամանակը հաստատ չունեն, և պատմական նվազագույնն էլ ռուս-ամերիկյան հարաբերություններում չի նպաստում նման համատեղ դիրքորոշումների մշակմանն ու հռչակմանը։


Ավելի վաղ EADaily-ի էջերում արդեն առաջ քաշվել են ենթադրություններ Ղարաբաղի շուրջ հավանական թեժացման ժամկետների մասին։ Եթե Բաքվում նախընտրեն ռազմական սցենարը, Ղարաբաղում հարձակվելու որոշումը կարող է տրվել արդեն առաջիկա ամիսներին, գուցեև՝ շաբաթներին։ Դրան հարմար կլինի գարնանից մինչև հաջորդ տարվա ամառվա սկիզբը ժամանակաշրջանը։ Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրանց արդյունքներով՝ Իլհամ Ալիևի գլխավորած «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կառավարող կուսակցությունը պահպանեց մեծամասնությունը հանրապետության օրենսդիր մարմնում։ Սակայն որոշ ընտրատեղամասերում պետք է տեղի ունենան վերընտրություններ, ինչը նորից ինչ-որ ժամանակ կպահանջի։ Դա կպահանջվի նաև ադրբեջանական քաղաքական էլիտայի ապագա կառուցվածքում ավելի մեծ որոշակիություն մտցնելու համար՝ հաշվի առնելով Բաքվում նշմարվող «իշխանության տարանցումը»։ Հունիսի 12-ից՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկից հետո, որի չորս խաղ ընդունելու է Բաքուն (երեքը՝ եզրափակչի խմբային փուլում և մեկը՝ առաջնության քառորդ եզրափակչում), «հնարավորությունների պատուհանը» Ալիևի համար փակվում է և անցնում արդեն գալիք աշուն։


Գարուն-2020-ը կարևոր փուլ է թվում Ադրբեջանում իշխանության ապագան պարզելու համար։ Այդ շրջանը ոչ պակաս պատասխանատու կարող է դառնալ նաև Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի դիմակայության համար։ Մարտի 31-ին ԼՂՀ-ում տեղի կունենան միաժամանակ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ «Օկուպացիոն ռեժիմին», ինչպես Ադրբեջանի մայրաքաղաքում անվանում են ղարաբաղյան իշխանությունները, իրենց ընտրարշավն անցկացնելուն և դեմոկրատական ընթացակարգով Ղարաբաղի «հողում» նորից իրողությունները հաստատելուն խանգարելը հրապուրիչ գաղափար է Բաքվի համար։ «Ադրբեջանի ողջ տարածքում սահմանադրական կարգի վերականգնման» ցուցանակի ներքո այդ խոչընդոտման համար ռազմական գործիքանին կարող է ընտրվել։ Եվ դա կարող է արձագանք գտնել նաև Անկարայից ստացվելիք հավանությամբ, որտեղ այս օրերին փորձում են մշակել նոր ալգորիթմ Սիրիայի վերաբերյալ Մոսկվայի հետ հարաբերություններում։


Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 106583


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կորոնավիրուսի «նիկոլփաշինյանական» արկածները Նոր Հայաստանում

Կորոնավիրուսի «նիկոլփաշինյանական» արկածները Նոր Հայաստանում

Ապրիլի 1, 2020


Փաշինյան Նիկոլը Հրայր Թովմասյանի դարդից կորոնավիրուսը տարավ-հասցրեց Վայց Ձոր ու Սյունիք: Քանի որ Փաշինյան Նիկոլը փողով հոդված գ...

Արցախում հաղթում է Սորոս Ջորջը

Արցախում հաղթում է Սորոս Ջորջը

Ապրիլի 1, 2020


Արցախում ընտրությունների երկրորդ փուլ է նշմարվում: Պայքարից դուրս մնաց Վիտալի Բալասանյանը՝ զիջելով անգամ մայիլյան մասիսին: Սա ն...

Ի՞նչ կորոշի Արցախը

Ի՞նչ կորոշի Արցախը

Մարտի 29, 2020


Վստահ կարելի է ասել, որ Արցախի սորոսացումը կանխվեց, մայիլյան մասիսը չունի շանս անգամ երկրորդ փուլում հայտնվելու: Բայց Փաշինյան ...

Տեռորիստի և Սորոսի վաստակի սիրավեպն ավարտվեց

Տեռորիստի և Սորոսի վաստակի սիրավեպն ավարտվեց

Մարտի 28, 2020


Բաբայան Սյամոյի և մայիլյան մասիսի միավորումը հայաստանյան քաղաքական իրականության ամենաայլանդակ և ամենահատկանշական երևույթն էր. գ...

մայիլյան մասիս` Սորոսի վաստակ non-grata

մայիլյան մասիս` Սորոսի վաստակ non-grata

Մարտի 27, 2020


Բազմիցս գրել ենք, որ Արցախի նախագահի թեկնածու մայիլյան մասիսին արգելված է մուտք գործել Ռուսաստան: Եվ ահա Armenian Tower Տելեգրա...

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

Մարտի 26, 2020


Մինչ կորոնավիրուսը շարունակում է իր հաղթարշավն աշխարհում, հայ ժողովրդի գրանտակերները պատրաստվում են արցախյան ընտրություններին: ...

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Մարտի 25, 2020


Ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը ավելի լավ է հասկանում ղարաբա...

Վիտալի Բալասանյան՝ Փաշինյան Նիկոլի սև երազի իրականացում

Վիտալի Բալասանյան՝ Փաշինյան Նիկոլի սև երազի իրականացում

Մարտի 24, 2020


Ամեն ինչ տանում է նրան, որ Փաշինյան Նիկոլը կրկին ենթարկվի ուրոլոգիական միջամտության, այս անգամ՝ Ղարաբաղում: Նախընտրական գործընթ...

Փաշինյան - Ծառուկյան. վտանգավոր «ախպերություն»

Փաշինյան - Ծառուկյան. վտանգավոր «ախպերություն»

Մարտի 23, 2020


ԱԱԾ-ն զեկուցել է Փաշինյան Նիկոլին, որ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանի աշխատակիցներին վաղը 14:00-ին պարտադրելու են արձակուրդի դիմ...

Միքայել Մինասյան՝ կորոնավիրուսին հավասար գլխացավ

Միքայել Մինասյան՝ կորոնավիրուսին հավասար գլխացավ

Մարտի 22, 2020


Մամուլից տեղեկանում ենք, որ Փաշինյան Նիկոլը օրերս լուրջ կզբաղվի Միքայել Մինասյանով, իբր, հանձնարարել է ուժայիններին, դատախազութ...

Հարությունյան Արայիկին պետք է դաժան պատասխանատվության ենթարկել

Հարությունյան Արայիկին պետք է դաժան պատասխանատվության ենթարկել

Մարտի 21, 2020


Գինեկոլոգիական վրիպակ Հարությունյան Արայիկը, որը սպառնում է դառնալ պատմական վրիպակ Արցախի համար, ասում է, թե ընտրությունները հե...

Դարձյալ ստում է Փաշինյան Նիկոլը

Դարձյալ ստում է Փաշինյան Նիկոլը

Մարտի 18, 2020


Ժողովրդի վարչապետն այսօր հերթական անգամ ստորաբար ստեց հանրությանը: Գնացել էր հարցազրույցի պոռնոաստղ Աբրահամյան Արամի մոտ և ասել...

Թյուրիմացության մեջ է Ռուբեն Վարդանյանը

Թյուրիմացության մեջ է Ռուբեն Վարդանյանը

Մարտի 18, 2020


Ռուսաստանցի գործարար և մեկենաս Ռուբեն Վարդանյանը որոշել է գալիք ընտրություններին Արցախում սատարել Հարությունյան Արայիկին: Նա հա...

Ռուսաստանը Հայաստանին ժամանակակից սպառազինությունների փոխարեն մետաղի ջարդո՞ն է մատակարարել

Ռուսաստանը Հայաստանին ժամանակակից սպառազինությունների փոխարեն մետաղի ջարդո՞ն է մատակարարել

Մարտի 17, 2020


Հոդվածը ցանկանում եմ սկսել ընթերցողներին դիմելով. դիցուք՝ հոգեբանորեն բնավ հեշտ չէ մեր քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի հայտ...

Հայաստանը կլինի կորոնավիրուսի ամենադժբախտ զոհը

Հայաստանը կլինի կորոնավիրուսի ամենադժբախտ զոհը

Մարտի 16, 2020


Փաշինյան Նիկոլի կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց, պարետատուն հիմնեց, պարետ էլ նշանակեց ավինյան տիկոյին: 30 օր անըն...

Հայաստանի ժողովուրդը հռչակագիր է գրել

Հայաստանի ժողովուրդը հռչակագիր է գրել

Մարտի 12, 2020


Նոր Հայաստանի գրանտակեր հանրույթը տևական ժամանակ է, ինչ ուզում է քաղաքական գնահատակ տալ վերջին 20 տաարիներին և Հայաստանը հռչակե...

Փաշինյան Նիկոլի հեղափոխության պահապանների առիթով

Փաշինյան Նիկոլի հեղափոխության պահապանների առիթով

Մարտի 12, 2020


Փաշինյան Նիկոլը լակոտախմբեր է ստեղծել՝ հեղափոխության պահապաններ անվանմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օ...

Փաշինյան Նիկոլ. հանրաքվե, հանրաքվե մինչև վերջ

Փաշինյան Նիկոլ. հանրաքվե, հանրաքվե մինչև վերջ

Մարտի 12, 2020


Զարմանալի խայտառակություն է ՀՀ ժողվարչապետը: Ուրեմն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի պանդեմիա է հ...

Ադիբեկյան Ահարոնի կպցրած խոշոր գործի ու գյուտի կապակցությամբ

Ադիբեկյան Ահարոնի կպցրած խոշոր գործի ու գյուտի կապակցությամբ

Մարտի 11, 2020


Ամենայն հայոց սոցիոլոգ Ադիբեկյան Ահարոնը գործ է կպցրել, ընդ որում՝ խոշոր գործ: Չկայացած աբորտի հետևանք Հարությունյան Արայիկից գ...

Փաշինյան Նիկոլը չի սիրում կամակատար ՍԴ

Փաշինյան Նիկոլը չի սիրում կամակատար ՍԴ

Մարտի 10, 2020


Փաշինյան Նիկոլն արձակուրդում է, ժողվարչապետի պարտականությունները կատարում է ավինյան տիկոն, իսկ անձամբ ժողվարպետը քարոզ է անում ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը