Խայտառակություն առանց մեկնաբանության

Երբ մեծ տերությունը գլխավորում է հիմարը

Փետրվարի 10, 2020
Երբ մեծ տերությունը գլխավորում է հիմարը

Գերմանիայի միավորումը Մոսկվայի ամենավատ սխալներից մեկն է

 

Ուղիղ 30 տարի առաջ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլեր Հելմուտ Քոլի հետ բանակցություններում ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը տվեց իր համաձայնությունը Գերմանիայի միավորմանը՝ գերմանական պայմաններով։ Ինչպես ցույց տվեց պատմությունը, դա հակասում էր մեր երկրի ազգային շահերին և մեզ համար դարձավ ամենաթանկ դիվանագիտական պարտություններից մեկը։ Ընդ որում՝ բնավ ոչ այն պատճառով, որ մենք գերմանացիների համար բաժանված ժողովրդի ճակատագիր կցանկանայինք։

 

Ժողովրդի պատմական հիշողության ձևավորումը միշտ չէ, որ բնական գործընթաց է։ Այն կարելի է կառավարել ինչպես այսրոպեական քաղաքական, այնպես էլ ռազմավարական նպատակներով։ Խոսելով նման բանի մասին՝ սովորաբար օրինակ են բերում Ռուսաստանը և անգամ կատակում են, որ այն աշխարհում միակ երկիրն է, որտեղ մշտապես փոխվում է անցյալը։ Իրականում դա այդպես չէ։ Մենք բնավ միակ երկիրը չենք։

 

Արևելյան Եվրոպայում «թավշյա հեղափոխությունների» շարքից և Վարշավյան պայմանագրի կազմակերպության կազմաքանդումից հետո նախկին սոցիալիստական երկրներում գործի դրվեց XX դարի պաշտոնական պատմության ռևիզիան։ Այս առնչությամբ հաճախ հիշատակվող Լեհաստանում դա ամենալայն թափն ստացավ, բայց մի կողմ քաշված չմնացին նաև մյուս բոլոր հանրապետությունները, դրանց պատմագրության մեջ մտցվեց տոտալիտար խորհրդային ռեժիմի անմեղ զոհի կերպարը։

 

Միակ բացառությունը դարձավ Արևելյան Գերմանիան, որի կրթական չափորոշիչը խիստ ստանդարտացված էր (պատմաբանների զանգվածային հեռացումներով) արևմտագերմանականի հետ։ Անմեղ մեղավոր գառնուկների և կարմիր գայլի մասին լեհական-մերձբալթյան երգը գերմանականի վերածելու փորձերը կասեցվում էին, քանի որ դա իր հետևից բերում էր նացիստական ռեժիմի արդարացում։

 

Բայց ընդամենը մի քանի տարի հետո արևելագերմանացիներին, ասես իբրև փոխհատուցում, առաջարկվեց մեկ այլ պատմական առասպել՝ ապստամբած ազատասեր ժողովրդի մասին, որը կործանեց Բեռլինյան պատն ու իր համարձակ բաց գործողությամբ միավորեց Գերմանիան միասնական պետության մեջ։ Սա սուտ չէ, սա կես ճշմարտությունն է, բայց ինչ-որ տեղ այն անգամ ստից վատ է։

 

ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի միավորումը այն նպատակը չէր, որի պատճառով Արևմուտքը պատրաստ էր մարտահրավեր նետել թեկուզև հիմնավորապես խարխլված, բայց դեռ հզոր խորհրդային տերությանը։ Ուստի, դա հնարավոր դարձավ միայն այն բանի շնորհիվ, որ Խորհրդային Միությունը հավանություն էր տվել դրան։ Երբ ԱՄՆ նախագահ Ռեյգանը դիմում էր Միխայիլ Գորբաչովին «այդ պատը (Բեռլինյան) քանդելու» կոչով, նա հասցեատիրոջ հարցում չէր սխալվում։ Եվ եթե հասցեատերը չլսեր, գերմանացիների միավորիչ բոլոր բարի մտադրություններն ու նրանց «դեմոկրատական միտինգները» ավազաբլուրների նման կքանդվեին։

 

Այժմ ռուս-խորհրդային դերը գերմանացիների համար այդքան վիթխարի իրադարձության մեջ փորձում են ջնջել։ Իհարկե, միաժամանակ մնում են պատշաճության շրջանակում. պաշտոնապես ԳՖՀ ղեկավարներն ու դիվանագետներն այդ դերն ընդունում են և առիթի դեպքում երախտագիտություն են արտահայտում ԽՍՀՄ-ի ու անձամբ Գորբաչովի հասցեին, բայց երկրի ներսում ասել, գրել, ավելորդ անգամ հիշեցնել դրա մասին կարծես թե ընդունված չէ։ «Իրենք են լուծել հարցը»։

 

Սա ցայտուն ի ցույց է դնում այն, որ մեծ քաղաքականության աշխարհում վճարը մեծահոգության դիմաց միայն «պատմական երախտագիտությամբ» վերցնել չի կարելի. դա շատ ցածր գին է, բայց դա էլ արդյունքում չեն վճարի։ Գորբաչովի՝ ՄԱԿ մեկ անդամին (ԳԴՀ-ին) ՄԱԿ մյուս անդամի (ԳՖՀ-ի) կողմից կուլ տալու վիզան հայրենական դիվանագիտության վիթխարի սխալն էր, որը մեր երկրի վրա շատ թանկ նստեց։

 

Այս թեզն ապացուցելը հեշտ է. մենք առնվազն կարողացանք գերմանական իշխանություններից ստանալ Գերմանիայի չեզոք կարգավիճակ և նյութական զիջում. ԳՖՀ-ում ԽՍՀՄ նախկին դեսպան Վալենտին Ֆալինը հսկայական գումար էր նշում՝ 100 միլիարդ մարկ, որից գերմանացիները պատրաստ էին բաժանվել։ Խոսքն առավելագույնը կարող էր վերաբերել ՆԱՏՕ պարտավորություններին դեպի արևելք ընդլայնվելուց հրաժարվելու մասով։

 

Թեզը, թե Գորբաչովը «վաճառեց ԳԴՀ-ն», հաճախ է հանդիպում հրապարակախոսության մեջ։ Օրինակ, ֆրանսիացի գրող և նախկին խորհրդային դիվանագետ Վլադիմիր Ֆեդորովսկին դա այսպես է նկարագրում. «Գորբաչովը, ինչպեսև Սարկոզին, ալկոհոլը տանել չի կարողանում, այն դեպքում, երբ Քոլն արդեն խմել է իր երկու շիշ գինին։ Քոլը դուրս է գալիս (նա Գորբաչովի հետ «դու»-ով էր խոսում) և ասում է. «Միխայիլ, գիտե՞ս, Գերմանիայի միավորումը ասես Հռենոսը լինի, դա հոսանք է, որը կանգնեցնել չի լինի»։ Այդ պահին նա լռում է և արտաբերում ճակատագրական նախադասությունը. «Միաժամանակ, մենք պատրաստ ենք վճարել»։ Դրան հաջորդում է րոպեական լռություն, որից հետո Գորբաչովը հարցը վճռական է դնում՝ «Ինչքա՞ն»։

 

Նման մոտեցումը Գորբաչովին ավելի լավ լույսով է ներկայացնում, քան պահանջում է պատմական արդարությունը. Մոսկվան Բոննից ստացավ կոպեկներ, որոնք հազիվ բավականացրին, որպեսզի ԳԴՀ-ից դուրս բերվի և հայրենիքում հարմարվի խորհրրդային զորախումբը։ ԽՍՀՄ կառավարությունն այնքան էժան գին ուզեց, որ այդ մասին դառն է հիշել նույնիսկ այսօր՝ 30 տարի անց։

 

Այս ափսոսանքը չի կարելի հավասարեցնել մեկ այլ ծայրահեղության՝ պարբերաբար հանդիպող հավաստիացումների հետ, թե Մոսկվան պետք է ցանկացած միջոցով դիմադրեր Գերմանիայի միավորմանը։

 

Գործընթացը համեմատելով Հռենոսի ջրերի հետ՝ Քոլը չափազանցում էր իր խաղաթղթերը և 100 տոկոսով համոզված չէր իր հաջողության մեջ։ Բայց Գերմանիայի երկու մասերի միավորվելու փոխադարձ ցանկությունը իսկապես ուժեղ էր, այդ գործընթացը վաղ թե ուշ ավարտվելու էր՝ Գորբաչովի օրոք չլիներ, կլիներ Ելցինի օրոք։ ԳԴՀ-ն խորհրդային բլոկի բոլոր երկրներից ամենահարուստ և զարգացած երկիրն էր, բայց արևելագերմանացիների կենսամակարդակը, միևնույն է, էապես ցածր էր արևմտագերմանացիներից։

 

«Գերմանական ազատության խեղդողի» դերը, որն ուժով դիմադրում է ԳՖՀ-ի և ԳԴՀ-ի միավորմանը, իսկ վերջնարդյունքում, միևնույն է, տանուլ է տալիս, շատ ավելի վատ կլիներ նրանից, ինչն ընտրեց իր համար Մոսկվան։ Բայց 1990թ. դա նրա համար ընդամենը երկու տարբերակից մեկի ընտրություն չէր. ոչ միայն Բեռլինը, այլև Վաշինգտոնն էր պատրաստ հսկայական զիջումներ անել հօգուտ ԽՍՀՄ-ի։

 

Հելմուտ Քոլը մեծ քաղաքական գործիչ է, որն ամուր գնում էր դեպի իր նպատակն ու հիանալի կատարեց իր պատմական առաքելությունը, ինչի մասին Գերմանիան չի մոռանա։ Բայց, դատելով ըստ ամենայնի, նա ինքն էլ ցնցված էր այն փաստից, որ հաջողության հասնելն այդքան հեշտ էր և այդքան թեթև բյուջեի համար։ Նրա դիվանագիտական հաղթանակը շատ բանով կանխորոշված էր խորհրդային կողմի աններելի կակղամորթությամբ։ Գորբաչովը բավարարվեց իրավաբանորեն որևէ կերպ չամրագրված, զուտ բանավոր խոստումներով՝ հետագայում չընդլայնել ՆԱՏՕ-ն։ Դա նրան բավարարեց անգամ այն բանի համար, որպեսզի որպես լոբբիստ հանդես գա իր համար միանգամայն անշահավետ գործարքում։

 

Քոլի հավակնոտ պլանը միանշանակ պաշտպանում էին միայն Վաշինգտոնում։ Փարիզը դրան վերաբերվում էր թերահավատությամբ, իսկ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերը կտրականապես դեմ էր։ Փորձելով ձգձգել բանակցությունների գործընթացը՝ Լոնդոնը առաջադրեց նախապես անիրականանալի պահանջներ բրիտանական բանակի համար ԳԴՀ հողերում զորավարժությունների անցկացման ազատության մասին, և Գորբաչովն անձամբ բրիտանացիներին համոզում էր համաձայնել գործարքին՝ առանց նախապայմանների, այն դեպքում, երբ պետք է սեփական պայմաններն առաջադրեր։

 

Հարկ է ընդգծել. խոսքը հենց գործարքի մասին էր։ Հաղթող չորս տերությունները, որոնք միմյանց միջև բաժանել էին տապալված Ռեյխի տարածքի պատասխանատվությունը, պետք է դրանից պաշտոնապես հրաժարվեին և գերմանական ճակատագիրը հանձնեին գերմանացիների ձեռքը։ Դա պատմության մեջ մտավ որպես Գերմանիայի հանդեպ վերջնական կարգավորման Պայմանագիր կամ «Երկու գումարած չորս» պայմանագիր, որտեղ չորսն էին Մոսկվան, Վաշինգտոնը, Լոնդոնը և Փարիզը, իսկ երկուսը՝ ԳԴՀ-ն և ԳՖՀ-ն։

 

ԱՄՆ-ին չէր կարող դուր չգալ Քոլի պլանը, չէ՞ որ վերջին հաշվով այն ենթադրում էր իր ռազմական և քաղաքական ազդեցության ընդլայնում ԳԴՀ հողերի վրա։ Բայց այն ժամանակ ամերիկացիները խիստ գնահատում էին նոր հարաբերությունները ԽՍՀՄ-ի և բարեկամությունն անձամբ Գորբաչովի հետ։ Եթե նա սկզբունքայնություն ցուցաբերեր, հանուն Քոլի Վաշինգտոնը Մոսկվայի հետ կոնֆլիկտի տակ չէր ստորագրի։

 

Այսինքն՝ Գորբաչովն այս պատմության մեջ հայտնվել էր մի մարդու տեղում, որը առաջին անգամ էր ընկել շուկա մի ինչ-որ հնդկական ենթամայրցամաքում և համաձայնել էր վճարել առաջին իսկ գումարը, որը նշել էր վաճառողը, որը սկզբից ևեթ պատրաստ էր ուժասպառ անող սակարկության։ Ի մեծ ուրախություն վաճառողի, հասկանալի է, բայց դա ոչ այնքան նրա արժանիքն էր, որքան գնորդի հիմարությունը։

 

ԽՍՀՄ ղեկավարը կամ խիստ գերագնահատել էր գերմանացիների վճռականությունը, կամ խիստ թերագնահատել խորհրդային դիրքերը, բայց վերջնարդյունքում իրեն խրախուսում էր «դրական դերով պատմության մեջ»։ Իբր, Մոսկվան մեծահոգաբար նվիրաբերում է արևելագերմանացիներին ընտրության ազատությունը, իսկ գեմանացիներին ընդհանրապես՝ միասնական երկիր՝ փոխարենը ոչինչ չխնդրելով և կարմրելով սեփական ազնվությունից։ Այժմ ԽՍՀՄ-ը պատկերացնել (անգամ ուշ շրջանի, Ռուսաստանի Դաշնության տեսքով) դրական լույսով՝ ԵՄ-ում ընդունված չէ։ Ազնվությունն ու խորհրդային լայն ժեստը դուրս են մղվում հիշողությունից և չեն կիսվելու գերմանացիների հաջորդ սերնդի կողմից։ «Լուսավոր կետը բարդ պատմական հարաբերություններում» վերածվում է պատրանքի, այն դեպքում, երբ ՆԱՏՕ բազաները ռուսական սահմանների մոտ իրականություն են։

 

Իհարկե, գերմանացիների համար կարելի է միայն ուրախանալ, նրանք հիանալի գործարք են կնքել՝ իրենց համար կատարյալ պայմաններով։ Բայց կցանկանայինք ուրախանալ նաև մեզ համար, սակայն չի ստացվում։ Չափից ավելի ուժ և միջոցներ են ծախսվել Եվրոպայի առջև խորհրդային պարտքերի փակման և ՆԱՏՕ ընդլայնմանը դիմակայելու փորձերի վրա, բայց չէ՞ որ այդ բոլոր խնդիրները կարելի էր լուծել դեռ 30 տարի առաջ, եթե ճակատագիրն այլ կերպ տնօրիներ, եթե երկրի ղեկավարությունը հասկանար ազգային շահերը, եթե այն իր մեջ ուժ գտներ սակարկելու կարճ՝ մեկ-մեկուկես տարի միջակայքում։

 

Եվ անգամ անվիճելի թվացող արտահայտությունը՝ «պատմությունը պայմանական եղանակ չի հանդուրժում», դիվանագիտական կապիտուլյացիայի դեղահաբն ավելի քաղցր չի դարձնում։ Լեհաստանի, Ռումինիայի, Բալթյան և այլ երկրների կառավարությունները, փորձարկելով իրենց ժողովուրդների պատմական հիշողությունը, ցայտուն ցույց տվեցին, որ լավ էլ հանդուրժում է։

 

Աղբյուրը՝ ВЗГЛЯД






Դիտումների քանակ 11504


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Ապրիլի 22, 2020


Վաղուց մոռացված սովորություններ ու հակումներ են հայտնաբերվում համաեվրոպական կարանտինի ժամանակներում։ Բնակչության ամբողջ խմբեր ո...

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

Կորոնավիրուսային «ցեղասպանության» կապակցությամբ Եվրոպայում

Կորոնավիրուսային «ցեղասպանության» կապակցությամբ Եվրոպայում

Ապրիլի 2, 2020


Կորոնավիրուսը թանկ նստեց Արևմուտքի վրա: Այսօր կարելի է ասել, որ Եվրամիություն այլևս չկա, երբեմնի հզոր քաղաքական ու տնտեսական մի...

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Մարտի 3, 2020


ԱՄՆ-ը Washington Times-ի միջոցով առաջին անգամ միջազգային հարթությունում մտցրել է թեզ այն մասին, որ ռուսաստանյան Կալինինգրադի մա...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

Լկտի Էրդողանը

Լկտի Էրդողանը

Դեկտեմբերի 21, 2019


Չգիտես ինչու անընդհատ մտաբերում եմ մեծ բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովի այս տողերը, երբ մտածում եմ Թուրքիայի նախագահի մասին։ Շեկ բե...

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019


Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտա...

Մոսկվան դեմ չէ ՀԱՊԿ-ին Բաքվի անդամակցությանը

Մոսկվան դեմ չէ ՀԱՊԿ-ին Բաքվի անդամակցությանը

Սեպտեմբերի 14, 2019


Ժողովրդական վարչապետն իր արտաքին քաղաքականությամբ անում է ամեն ինչ, որպեսզի թուլացնի Հայաստանը միջազգային ասպարեզում և հեռացնի ...

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019


«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցն...

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Հուլիսի 29, 2019


Վլադիմիր Պուտինը հասկանում է. եթե լիբերալ խառնամբոխին գոնե մեկ անգամ օրենքի հանդեպ իր գերազանցությունն զգալու հնարավորություն տ...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Հունիսի 26, 2019


Երբ օրեր առաջ ՌԴ դեսպան պրն Կոպիրկինն այցելեց Ռոբերտ Քոչարյանին, հետո հյուրընկալվեց Սահմանադրական դատարանում, սպարապետ Սարգսյան...

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Մարտի 11, 2019


Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրները, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ և վերանայում են իրենց աշխարհաքաղաքական ու քաղաքակրթա...

Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ

Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ

Մարտի 2, 2019


Եվ այսպես, ս.թ. մարտի 5-6-ին Մոսկվայում տեղի կունենա «Լազարյան ակումբի» երկրորդ նիստը։ Նիստի թեման է. «Տնտեսություն, ներդրումնե...

ԱՄՆ կոնգրեսը սպառնացել է Ռուսաստանի նախագահին «անձնական ակտիվների մասին հաշվետվությամբ»

ԱՄՆ կոնգրեսը սպառնացել է Ռուսաստանի նախագահին «անձնական ակտիվների մասին հաշվետվությամբ»

Փետրվարի 27, 2019


Այսօր՝ փետրվարի 27-ին, ԱՄՆ կոնգրեսը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թարմացված օրինագծի տեքստը՝ DefendingAmerican Sec...

Լպիրշ լկտիություն ամերիկյան ձևով

Լպիրշ լկտիություն ամերիկյան ձևով

Փետրվարի 3, 2019


ԱՄՆ-ը դուրս է գալիս 1987թ. Ռեյգանի և Գորբաչովի ստորագրած միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ)։ Այն...

Ինչպիսի՞ն կլինի գերմանացիների քամակների ապագան

Ինչպիսի՞ն կլինի գերմանացիների քամակների ապագան

Հունվարի 28, 2019


Եվրոպայում մոռացել են, որ գերմանացիներն ու մյուս եվրոպացիները բարբարոսների հետնորդներ են, իսկ Հայաստանի արևմտամետ հանրույթը չգի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ