Խայտառակություն առանց մեկնաբանության

Շնորհավորում է Արփինե Հովհաննիսյանը

Փետրվարի 8, 2020
Շնորհավորում է Արփինե Հովհաննիսյանը

Շնորհավորական ուղերձ

 

Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետությունում «տոն էր»։ Տոն՝ ընդդեմ տրամաբանության, ընդդեմ իրավաբանության, ընդդեմ ադեկվատության, ընդդեմ գրագիտության, ընդդեմ բարեկրթության և անգամ՝ ընդդեմ քաղաքականության, բայց ամենակարեւորը՝ տոն ընդդեմ ժողովրդի։


Ժողովրդին ոչ ոք չէր տեղեկացրել, որ իրենք ինչ որ բան են պահանջում լուծել հանրաքվեով:


Հիրավի տոն էր։ Բայց արի ու տես՝ տոն նաև ոչ միայն ընդդեմի, այլև հանունի՝ հանուն... ճտիկով գրչի լեգիտիմացման, այսինքն՝ հանուն ոչնչի։

 

Ուզում եմ այդ տոնի կապակցությամբ շնորհավորել մի քանի դերակատարների:

 

Շնորհավորում եմ ՍԴ Նախագահ Հրայր Թովմասյանին և ՍԴ դատավորներին։ Իրենց արժանապատիվ և անկոտրում կեցվածքն էր պատճառը, որ «պարապության նպաստից», «օրենսդրական կաշառքից» և գրչային անհամաչափ ու հուժկու կոմբինացիաներից հետո իշխանությունների միակ հանգրվանը դարձավ ապալեգիտիմ հանրաքվեն։


Այլևս զրո նշանակություն ունի այդ հանրաքվեն և նրա արդյունքը, քանզի անգամ միջնաժամկետ կտրվածքով այն առանց իրավական հետևանքների կամ վատագույն դեպքում՝ վերականգնվող իրավական հետևանքներով պրոցես է։ Սա այս մարդկանց անձնական ու իրենց շնորհիվ նաև պետության հաղթանակն է գործող իշխանախմբի նկատմամբ։

 

Շնորհավորում եմ խորհրդարանական ընդդիմադիր ֆրակցիաներին, հատկապես՝ Լուսավոր Հայաստանին ու նրա ղեկավարին՝ այդ օրը ճշմարտությունն ասել կարողանալու համար։

 

Շնորհավորում եմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Այո,՜ դուք ցույց տվեցիք մաստեր կլաս։ Ամեն ինչի մաստեր կլաս՝ հակաիրավականության, անտրամաբանականի, գավառական պոպուլիզմի, պետական մտածողության իսպառ բացակայության, ժողովրդավարության նենգափոխման բացառիկ միասնականության, ժողովրդին ժողովրդի տեղ չդնելու, ամեն-ամեն ինչի՝ միայն ոչ պառլամենտարիզմի։ Այս կապակցությամբ ոչ միայն շնորհավորում եմ, այլև շնորհակալ եմ։ Այս ամենի հավաքական դիտարկման այսպիսի հնարավորություն դեռ չէր եղել։

 

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր այս պատասխանատու պահին փորձում են ոչ թե կրել իշխանության կողմից կարված պիտակը, որն ըստ իրավիճակի տատանվում է հպարտ քաղաքացուց մինչև անգրագետ պողոս, այլ իրապես փորձում են խորամուխ լինել մեր բոլորի առջև ծառացած խնդրիներին։


Հավատացեք՝ դրանք շատ են, լուրջ ու իրական, ավելի շատ, քան ձեզ պատմում են, ավելի լուրջ, քան մեկ մարդու վրեժի տենդն է մեկ այլ մարդուց, ավելի իրական, քան ինչ որ կեղծ ու հորինված ներքին թշնամիներ։

 

Շնորհավորում եմ իրավապահ համակարգին՝ այս մեկ անգամը, բայց ամենակարևոր անգամը ոչ թե դուք դարձաք գործիք, այլ իրենք։

 

«Շնորհավորում եմ» պաշտպան-անպաշտպան-իրավապաշտպաններին՝ որպես ՍԴ ապագա դատավորի թեկնածու անհաջող «քամինգ աութի» համար։ Սպասեք ջուրը տեսեք՝ նոր մնացածը։ Մանավանդ ջուրն էլ ջուր չի՝ ճահիճ է։

 

Միակ մարդը, ում դեռեւս խորապես ցավակցում եմ, նախագահ Արմեն Սարգսյանն է՝ իր առջև ծառացած այսքան բարդ հերթական երկընտրանքի համար։ Պարոն Սարգսյանը պետք է ընտրի՝ մասնակցել հակաիրավական հանաքվեի կազմակերպմանը, դառնալ սահմանադրական կարգի տապալման գլխավոր դերակատարներից մեկը, թե գոնե այս անգամ ուղիղ նայել իր սահմանադրական պարտականությունների կատարմանը։ Ի դեպ՝ առանց ավելորդ լիրիկայի ու պաթոսի՝ ուղղակի առաջնորդվի օրենքով։ Վերջին դեպքում կշնորհավորեմ իրեն՝ սրտանց ու ջերմորեն։ Եթե իրավական հիմնավորումների կարիք կա, դրանք այս հղմամբ հասանելի են:

 

Հ.Գ. Ես չեմ պատրաստվում հանրաքվեի քարոզարշավի ընթացքում կատաղի պայքար մղել դրա դեմ։ Ինչպես ասացի, երկրում ավելի կարևոր խնդիրներ կան, ուզո՞ւմ են հանրաքվե՝ թողեք թող անեն։ Թունավորված ծառի պտուղները իրենք են «վայելելու»։


Աղբյուրը՝ Arpine Hovhannisyan






Դիտումների քանակ 32637


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լակոտակրատիան աշխատում է հանրության իմունիտետի վրա

Լակոտակրատիան աշխատում է հանրության իմունիտետի վրա

Հուլիսի 27, 2020


Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ն այսօր մեղադրանք է առաջադրել Արթուր Դանիելյանին՝ «Ադեկվադ» միաբանության հիմնադիրին, այն բանի համար, որ իրե...

Աֆերիստ Սարգսյան Արմենը

Աֆերիստ Սարգսյան Արմենը

Հունիսի 30, 2020


Հայաստանում նախագահ աշխատող Սարգսյան Արմենն այսօր աբաջյան գոհարի մարդուն՝ Ազգային ժողովի նախագահ միրզոյան արարատին տեղեկացրել է...

Ինչու Սարգսյան Արմենը դարձավ Փաշինյան Նիկոլի ենթակա

Ինչու Սարգսյան Արմենը դարձավ Փաշինյան Նիկոլի ենթակա

Հունիսի 24, 2020


Հայաստանի Հանրապետության երջանկահիշատակ նախագահ Սարգսյան Արմենը գիշերը չդիմացավ և ստորագրեց Փաշինյան Նիկոլի խմբակցության կողմից...

Հայաստանում այսօր գոյացավ 89 նոր կալանավոր

Հայաստանում այսօր գոյացավ 89 նոր կալանավոր

Հունիսի 22, 2020


Փաշինյան Նիկոլը Տեր-Պետրոսյան Լևոնի իսկական հոգեզավակն է, անկախ նրանց հարաբերություններից ու ժողվարչապետի վերաբերմունքից առաջին...

ՄԻԵԴ-ը հստակ դիրքորոշում է հայտնել, որը լակոտակրատները փորձում են այլասերել

ՄԻԵԴ-ը հստակ դիրքորոշում է հայտնել, որը լակոտակրատները փորձում են այլասերել

Մայիսի 29, 2020


ՄԻԵԴ-ն այսօր հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը: Որքան էլ ՄԻԵԴ-ը հ...

գաբրիելյան արտուշը թռավ ամպերը, սպասենք վայրէջքին

գաբրիելյան արտուշը թռավ ամպերը, սպասենք վայրէջքին

Մայիսի 23, 2020


Ամեն դեպքում և անկախ ամեն ինչից՝ պետք է խոստովանել, որ Փաշինյան Նիկոլի մեջ մարդկայնության նշաններ կան, նա ինչ-որ չափով խրախուսո...

Ուշադրություն, հայտնվել է ռևազյան տաթևիկի երեխայի հայրը

Ուշադրություն, հայտնվել է ռևազյան տաթևիկի երեխայի հայրը

Մայիսի 21, 2020


ռևազյան տաթևիկը, ինչպես հայտնի է, եվրաբոզ է և եվրապոռնիկ, լիբերալ հայացքների տեր անձնավորությունուհի, և արտամուսնական հղիությու...

ռևազյան տաթևիկի նորածին երեխայի հետ կապված շուխուռի առիթով

ռևազյան տաթևիկի նորածին երեխայի հետ կապված շուխուռի առիթով

Մայիսի 20, 2020


Երեկ չուզենալով մեծ լավություն արեցի Փաշինյան Նիկոլին՝ ուշադրությունը շեղելով նրա դեգեներատությունից և դառնալով ֆեյսբուքահայութ...

Հայր և որդի ռուբինյաններ. խայտառակություն խայտառակաց ամենայն հայոց

Հայր և որդի ռուբինյաններ. խայտառակություն խայտառակաց ամենայն հայոց

Ապրիլի 22, 2020


Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունների կապակցությամբ ռուբինյան կարոյի վաստակը՝ ռուբինյան ռուբոն, որն աշխատում է ԱԺ մշտական հ...

Սարգսյանը Արմենը ստորագրեց ավինյան տիկոյի սրտի օրենքները

Սարգսյանը Արմենը ստորագրեց ավինյան տիկոյի սրտի օրենքները

Ապրիլի 1, 2020


Նախագահ Սարգսյան Արմենը ստորագրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնա...

Սարսափած է Սարգսյան Արմենը

Սարսափած է Սարգսյան Արմենը

Մարտի 26, 2020


Նախագահ Սարգսյան Արմենը չափազանց մուղաթ է իր առողջությանը: Մի քանի օր առաջ ընդունել էր թորոսյան արսենին, որը դիմակով էր, ինչից ...

Դիմավորում և ուտում է Սարգսյան Արմենը

Դիմավորում և ուտում է Սարգսյան Արմենը

Փետրվարի 10, 2020


Այսօր Փաշինյան Նիկոլի մոտ ՀՀ նախագահ աշխատող Սարգսյան Արմենի հրավերով առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանան...

Ինչո՞վ է մտածել Սարգսյան Արմենը

Ինչո՞վ է մտածել Սարգսյան Արմենը

Փետրվարի 9, 2020


Փաշինյան Նիկոլի մոտ ՀՀ նախագահ աշխատող Սարգսյան Արմենն այսօր ստորագրեց հանրաքվեի մասին Ազգային ժողովի կողմից ընդունված որոշումը...

Քաղաքական բադասյան ռուստամիկը

Քաղաքական բադասյան ռուստամիկը

Հունվարի 30, 2020


Փաշինյան Նիկոլի բադասյան ռուստամիկը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով է կազմել: Այդ հանձնաժողովում պիտի լինեն իրավաբան...

Սարգսյան Արմենը բեգեմոտ է

Սարգսյան Արմենը բեգեմոտ է

Դեկտեմբերի 26, 2019


Սարգսյան Արմենը, որը Նոր Հայաստանում նախագահ է աշխատում, այսօր Փաշինյան Նիկոլի սրտով որոշում է կայացրել` ստորագրել է մի խայտառա...

Արփինե Հովհաննիսյանը և Սարգսյան Արմենը

Արփինե Հովհաննիսյանը և Սարգսյան Արմենը

Դեկտեմբերի 16, 2019


Արփինե Հովհաննիսյանը դիմել է նախագահ Սարգսյան Արմենին: Նրա ուղերձը մեզ հիշեցրեց բեգեմոտի մասին հայտնի սովետական մուլտֆիլմը: Այն...

«Սասնա ծռերի» պաշտոնական պառվաբոզը դժգոհ է նախագահ Սարգսյանից

«Սասնա ծռերի» պաշտոնական պառվաբոզը դժգոհ է նախագահ Սարգսյանից

Նոյեմբերի 30, 2019


Նախագահ Սարգսյան Արմենը երեկ գնացել էր Մոսկվա լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը մասնակցելու համար: Սարգսյա...

Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «հաց բերողի» մահվան հանգամանքների մասին

Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «հաց բերողի» մահվան հանգամանքների մասին

Հոկտեմբերի 23, 2019


Եվ այսպես… եկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ մտածեմ կարճ կամ երկար գրելու մասին, սա...

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

Հոկտեմբերի 23, 2019


Երկրի միասեռականներին, գրանտակերներին և բոլոր արևմտյան արժեքների բոլոր կրողներին հիմա էլ ցավ է պատճառում հաց բերող սարգսյան արթ...

Կալանք, կալանք մինչև վերջ

Կալանք, կալանք մինչև վերջ

Հոկտեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլի վիճակը վիճակ չէ: Հրայր Թովմասյանը դարձել է ժողովրդի վարչապետի թիվ մեկ դարդուցավը, ողբը, սուգը, վիշտը, տխրությու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը
Սեպտեմբերի 15, 2020


Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը
Սեպտեմբերի 15, 2020


Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ