Խայտառակություն առանց մեկնաբանության

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020
Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Ստանիսլավ Տարասով

 

Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստը։ Հիշեցնենք, որ Թյուրքական խորհրդի մեջ մտնում են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանը, 2019թ. աշնանը նրանց միացավ Ուզբեկստանը։ Թեև այդ համաժողովն ընթանում էր որպես «արտահերթ», արտասովոր որևէ բան այնտեղ չկար։ Նրա մասնակիցները, ինչպես սովորաբար, քննարկեցին առևտրատնտեսական համագործակցության, տուրիզմի, հումանիտար կապերի զարգացման և ընդհանուր տեղեկատվական տարածք ստեղծելու հարցեր։ Սակայն, ինչպես արդեն քանիցս նշել են ադրբեջանցի փորձագետները, Թյուրքական խորհրդի գործունեության ակտիվացման նշաններ՝ տարածաշրջանի և առավել ևս՝ գլոբալ մասշտաբի իրավիճակի վրա ազդեցության չափով, առայժմ չեն երևում։ Որովհետև տարածաշրջանային և գլոբալ իրավիճակի քաղաքական գնահատականի ընդհանրություն չկա։ Ինչպես ասել է Քաղաքական վերլուծության կովկասյան կենտրոնի տնօրեն Ահմեդ Ալիլին, Թյուրքական խորհուրդը, որի մասին նախկինում բարձրաձայն հայտարարվում էր, այժմ «մոռացվածի» տպավորություն է թողնում, թեև ինքնին ձևաչափը հավակնում էր «Միջին Ասիայի, Հարավային Կովկասի և Թուրքիայի միավորման»։

 

Բայց և այնպես, ներկայիս տարբերակով այն հարթակ է խորհրդի մասնակիցների միջև տարբեր մակարդակներով երկկողմ բանակցություններ վարելու համար։ Հենց այս ձևաչափով էլ Բաքվում տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որին մեծ ուշադրություն հատկացվեց։ Եվ ահա թե ինչու։ Զրույցի ընթացքում Ալիևը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին ասաց այն, ինչ իրեն մտահոգում էր։ Նա ասաց, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանը դարձել է սուր քննադատության թիրախ։ Նախագահի խոսքով՝ «նրանք Ադրբեջանը ներկայացնում են որպես հետամնաց երկիր, դրական գործընթացներն Ադրբեջանում նրանք հաշվի չեն առնում, նրանք փորձում են միայն սևացնել Ադրբեջանը և հրապարակում են չհիմնավորված, շինծու զեկույցներ ու ընդունում այնպիսի բանաձևեր, թե, «իբր, Ադրբեջանում կան քաղբանտարկյալներ, և ինքը խոչընդոտում է դեմոկրատական գործընթացներին»։ Միևնույն ժամանակ, Ալիևը հատկապես ընդգծեց, որ «Եվրոպայի խորհրդում տեղի է ունենում դեգրադացիայի գործընթաց, այդ կազմակերպությունը կորցնում է իր նշանակությունը միջազգային մակարդակով, այն չի կարող ազդել աշխարհում ընթացող գործընթացների վրա»։

 

Ըստ էության, սա միայն եվրոպական ուղղությամբ ադրբեջանական դիվանագիտության լիակատար պարտության խոստովանությունը չէ։ Երկար տարիներ Բաքուն, որը հայտարարում էր, որ իր էներգետիկ ռեսուրսներով հանդես է գալիս համարյա թե «Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորի դերում» և հույս ուներ փոխարենը հասնել ղարաբաղյան հակամարտության՝ իր համար դրական կարգավորման, հայտնվում է կոտրված տաշտակի առջև։ Առաջ Ադրբեջանը բոլոր «մեղքերի» մեջ մեղադրում էր հայկական արևմտյան լոբբիի ակտիվ գործունեությունը։ Բայց այս անգամ Ալիևը ինքնատիպ քայլ է ձեռնարկել՝ մեղադրելով Եվրոպայի խորհրդին, թե նա «լռության է մատնում ոչ դեմոկրատական գործընթացները, որոնք ընթանում են Հայաստանում, այդ թվում նախկին նախագահների, լրագրողների ձերբակալությունները՝ հայկական գործող իշխանությունների քննադատության համար։ Եվ հարց է տվել. «Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում։ Ինչո՞ւ Հայաստանի հանդեպ մի վերաբերմունք է, Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ՝ այլ։ Մենք լավ գիտենք այս հարցերի պատասխանները, և լավ կլիներ, որ Եվրոպայի խորհուրդը զբաղվեր այդ հարցերով։ Եվրոպայի խորհուրդը պետք է դատապարտի ոստիկանության, բռնության, քաղաքացիների սպանությունների գործողությունները ոստիկանների կողմից ԵԽ առաջատար մի շարք երկրներում, պահանջներ ներկայացնի այդ երկրների իրավապահ մարմիններին։ Մենք դա չենք լսում, չենք տեսնում հեռուստացույցով»։

 

Հարցը, թե ինչու Ալիևը Չավուշօղլուի հետ զրույցում հանկարծ որոշեց մտահոգվել Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով, միայն ձևականորեն է կրում հռետորական բնույթ։ Այն տրվել է հատուկ նպատակներով, հատուկ իմաստով, ինչը ամենաանսպասելի բնույթի բազմաթիվ վարկածների և դատողությունների տեղիք է տալիս, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի վերաբերյալ։ Առայժմ նախագահի խոսքում ոչ այնքան ստանդարտ շրջադարձը կարող է ընկալվել նաև որպես կոչ Անկարային՝ մասնակցելու Հայաստանի նախկին նախագահների ճակատագրի թեթևացման քարոզչությանը, ինչը կարող է նշանակել որոշակի շրջադարձ թուրք-հայկական հարաբերություններում։ Բայց հազիվ թե Թուրքիային, որն ինքն է զրկված եվրոպական ինտեգրման հեռանկարներից, ձեռնտու լինի նման «նեղ մոտեցումը», որը նրան դիմակայության դուրս կբերի հայ սփյուռքի հետ։ Այլ բան է, եթե Անկարան և Բաքուն իրենց համար ունեն հարցի ակնհայտ պատասխանը։ Բրյուսելը չի ճանաչում նրանց եվրոպական ինքնությունը և նրանց համարում է, ավելի ճիշտ՝ «հրում» է իսլամական աշխարհի կողմը, ինչն իրադարձություններին միանգամայն հատուկ արտահայտված երանգավորում է տալիս, որն առավել չափով ընդգծվում է իր արտահայտչականությամբ. Ադրբեջանում և Թուրքիայում ռեժիմներն ունեցել են, ունեն և ունենալու են ավտորիտար բնույթ։

 

Երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասաց, որ միայն «Ուկրաինան է գտնվում դեմոկրատիայի և բռնապետության միջև սահմանին Եվրոպայի ամենաարևելյան մասում», առաջ եկավ հարցն այն մասին, թե որտեղ է այդ «սահմանն» Անդրկովկասում, ինչն արագ որսաց Ալիևը՝ զգալով ԱՄՆ քաղաքականության հարացույցի փոփոխությունը հետխորհրդային տարածքում։ Իմաստային ենթատեքստը կրում է գաղափարախոսական բեռնվածություն. Բաքուն և Անկարան ակտիվորեն համագործակցում են Մոսկվայի հետ, որովհետև խոսքը «ավտորիտար երկրների» դաշինքի մասին է, թեև Ադրբեջանն անգամ չի դիտարկում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին, գոնե դիտորդի կարգավիճակով։ Հայաստանը սկզբունքորեն այլ իրավիճակում է։ Այնուամենայնիվ, ըստ Ալիևի, այն գտնվում է Եվրոպայի հատուկ հովանավորության ներքո։ Եվ միայն սա չէ։ Օրերս Պոմպեոն դիվանագիտական մարաթոն կատարեց նախկին խորհրդային հանրապետություններում՝ Բելառուսում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, բայց Անդրկովկաս չեկավ, որտեղ նրան սպասում էին՝ հիշելով ժամանակին այդ ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի մասին, երբ Վաշինգտոնը նշում էր իր հատուկ շահերն այդ տարածաշրջանում՝ հաշվի առնելով նրա մոտ լինելն Իրանին։

 

Հիշեցնենք, որ Պոմպեոյի նշանակումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնին մեծ խանդավառությամբ ընդունեցին Ադրբեջանում՝ իրենց համարելով Արևմուտքի գլխավոր կամ կարևոր «տնտեսական գործընկերը էներգետիկ անվտանգության ոլորտում»։ Բաքվի շատ քաղաքագետներ ինքնավստահ հայտարարում էին, որ «դա նոր նպաստավոր հեռանկարներ կբացի հարավկովկասյան հակամարտության կարգավորման համար», և որ «Ռուսաստանն օղակի մեջ վերցնելը պետք է սկսել Հարավային Կովկասից, քանի որ դա նրա փափուկ տեղն է, եթե ԱՄՆ-ը կարողանա Ռուսաստանը դուրս մղել այդտեղից ու Միջին Ասիայից, ապա դրությունը կհեշտանա և նպաստավոր իրավիճակ կստեղծվի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»։ Այժմ ամեն բան այլ է։ Ինչպես կարծում է քաղաքագետների «Հարավային Կովկաս» ակումբի ղեկավար Իլղար Վելիզադեն, ամերիկացիների առաջնահերթություններն անդրկովկասյան ուղղությամբ փոխվել են։ Նախ՝ լայն ռազմավարական առումով նրանք երկրորդ պլան են մղել իրանական հարցը, բայց Թեհրանը կպահեն պատժամիջոցային լարվածության մեջ՝ այն արտածելով նաև Անդրկովկասի վրա։ Երկրորդ՝ նման իրավիճակում նրանք կփորձեն պահպանել ստատուս-քվոն նաև ղարաբաղյան հակամարտության հարցում։ Նրանց ձեռնտու է ստեղծվող՝ գաղափարապես մոտիվացված աշխարհաքաղաքական սխեման. Ադրբեջանը «ավտորիտարիզմի սուլթանություն է», Վրաստանը պետք է «վերադարձնել դեմոկրատիայի գիրկը», իսկ Հայաստանը անդրկովկասյան շշալցման «կայացած դեմոկրատիա է»։

 

Սա էլ հենց Վաշինգտոնի նոր տարածաշրջանային օրակարգն է։ Եթե Բաքուն որոշի ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային սցենարի գնալ, ապա դա կմատուցվի որպես «ավտորիտարիզմի ճակատամարտ դեմոկրատիայի դեմ»։ Իհարկե, ԱՄՆ-ը ակնհայտ չի ցուցադրում իր բարձր հետաքրքրվածությունը Հայաստանով, քանի որ տարածաշրջանում բարդ խաղ է ընթանում, որը չի սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղով։ Ըստ Վելիզադեի՝ իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ Անդրկովկասի խնդիրն Արևմուտքում ընկալվում է բացառապես ավելի խոշոր աշխարհաքաղաքական կոնկրետ խնդիրների համատեքստում, և Վրաստանի, Ադրբեջանի կամ Հայաստանի դուրս գալն առաջնային դիրքեր ունեցել և ունենալու է բացառապես մարտավարական բնույթ։ Ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ Բաքվի հետ, երբ Ռուսաստանի դեմ խաղարկվում էր էներգետիկ «խաղաթուղթը»։ Վերջապես, Պոմպեոն «անսպասելի» հայտարարեց, որ «Ուկրաինան տվեց Ղրիմը, իսկ Ռուսաստանը նրանցից չէ, որից կարելի է ինչ-որ բան խլել»։ Վաղը նա կարող է ասել, որ «Ադրբեջանը տանուլ է տվել Ղարաբաղը», և սա՞ չէ, արդյոք, այժմ լուրջ անհանգստացնում Ալիևին։

 

Աղբյուրը՝ REGNUM տեղեկատվական գործակալություն






Դիտումների քանակ 20970


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլն ընդդեմ արցախցիների

Փաշինյան Նիկոլն ընդդեմ արցախցիների

Փետրվարի 21, 2020


Երեկ պրն Պետրոսի մոտ եթերում ժողովրդի վարչապետը գլխեց ինքն իրեն՝ ցուցադրելով ժողովրդավար լինելու փայլուն մաստեր կլաս: Փաշինյան ...

Փաշինյան Նիկոլի տաթևիկը մեկնաբանում է բանակցային գործընթացը

Փաշինյան Նիկոլի տաթևիկը մեկնաբանում է բանակցային գործընթացը

Փետրվարի 20, 2020


Փաշինյան Նիկոլի խմբակցությունում ադրբեջանագետ պատգամավորուհի կա՝ հայրապետյան տաթևիկ: Սա խոսում է բանակցային գործընթացի մասին և ...

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Փետրվարի 19, 2020


Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեդո Ջափարիձեն մեծ հոդվածով հանդես է եկել թուրքական Daily Sabah հեղինակավոր թերթում, որ...

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Փետրվարի 17, 2020


Պատերազմից չի կարելի խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ ի շահ ձեր հակառակորդի։ Իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիի այս թեզը, ց...

Մասիս ու Սյամո՝ дружба на века!

Մասիս ու Սյամո՝ дружба на века!

Փետրվարի 11, 2020


Հայ ժողովրդի դեմ ի դեմս ղարաբաղցիների այսօր պայքարում է նաև գրանտակեր Մայիլյան Մասիսը՝ որպես նախագահի թեկնածու: Սա երդվյալ Սորո...

Երբ մեծ տերությունը գլխավորում է հիմարը

Երբ մեծ տերությունը գլխավորում է հիմարը

Փետրվարի 10, 2020


Ուղիղ 30 տարի առաջ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլեր Հելմուտ Քոլի հետ բանակցություններում ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչ...

SOS. Փաշինյան Նիկոլը Արցախը վերաբնակեցնում է ադրբեջանցիներով

SOS. Փաշինյան Նիկոլը Արցախը վերաբնակեցնում է ադրբեջանցիներով

Փետրվարի 9, 2020


Ամերիկյան դեսպանը չսխալվեց՝ նշանակելով Փաշինյան Նիկոլին ՀՀ վարչապետ, բայց ՀՀ քաղաքացիները խաբվեցին: Իսկ վաղը կքաշվեն և կբոմժանա...

Չկայացած աբորտի հետևանքը վատ հետևանքներ կունենա Ղարաբաղի համար

Չկայացած աբորտի հետևանքը վատ հետևանքներ կունենա Ղարաբաղի համար

Փետրվարի 6, 2020


Փաշինյան Նիկոլը հեղափոխությունը արտահանում է Ղարաբաղ, իսկ հեղափոխություն առանց նստած նախագահի չի լինում: Այսպիսին են Փաշինյան Ն...

Ղարաբաղ՝ երեքի համար

Ղարաբաղ՝ երեքի համար

Փետրվարի 5, 2020


2016թ. ապրիլյան «մինի պատերազմը» Ղարաբաղում հանկարծակի էր, բայց սպասելի։ Որովհետև մինչև հիմա ոչ ոք չի կարողացել կոնկրետ, առանց ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

Չկայացած աբորտի հետևանքը նաև լկտիության տոպրակ է

Չկայացած աբորտի հետևանքը նաև լկտիության տոպրակ է

Հունվարի 20, 2020


Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Հարությունյան Արայիկը սկսել է լկտիանալ, ավելի ստույգ` դինամիկա ...

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Դեկտեմբերի 30, 2019


Ադրբեջանում սպասվող իշխանության փոխանցումը փորձագետներին խորհրդածությունների հարուստ սնունդ է տվել։ Այս թեմայով մեկնաբանություն...

Ում էր պետք Ադրբեջանում նացիստներին օժանդակողների ռեաբիլիտացիան

Ում էր պետք Ադրբեջանում նացիստներին օժանդակողների ռեաբիլիտացիան

Դեկտեմբերի 25, 2019


2019թ. նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ ճառով ելույթ ունեցավ Տաշքենդում, ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողով...

Հայոց ցեղասպանությունը արդի քրդական ազգային շարժման գաղափարախոսությունում

Հայոց ցեղասպանությունը արդի քրդական ազգային շարժման գաղափարախոսությունում

Դեկտեմբերի 23, 2019


Անցած ուրբաթ քրդերի գլխավորած Սիրիական դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) հրամանատար և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) բազմա...

Լկտի Էրդողանը

Լկտի Էրդողանը

Դեկտեմբերի 21, 2019


Չգիտես ինչու անընդհատ մտաբերում եմ մեծ բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովի այս տողերը, երբ մտածում եմ Թուրքիայի նախագահի մասին։ Շեկ բե...

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Դեկտեմբերի 17, 2019


Դոնալդ Թրամփն սկսել է մայմունության երկրորդ ռաունդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացո...

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Դեկտեմբերի 16, 2019


Հիմա արդեն Էրդողան էֆենդին է մտնում խաղի մեջ: Կոնգրեսի պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո,...

Հիշարժան օրերի հանդեպ հայերի վերաբերմունքի մասին

Հիշարժան օրերի հանդեպ հայերի վերաբերմունքի մասին

Դեկտեմբերի 11, 2019


Հայերը չեն սիրում իրենց խայտառակ ամսաթվերը, մոռացության են մատնում, բայց որքան էլ չխոսես անցյալիդ մասին, որքան էլ լռեցնես, այն ...

Հարությունյան Արայիկ` Ղարաբաղի գերեզմանափոր

Հարությունյան Արայիկ` Ղարաբաղի գերեզմանափոր

Դեկտեմբերի 10, 2019


Հարությունյան Վոլոդյա կար Ղարաբաղում, իր համար ապրում էր անշառ, բայց կյանքում մի անգամ վրիպեց, 1973-ի ամռանը չընդունեց ճիշտ որո...

Շարմազանովը ճիշտ է, քոչարյան անդոն` սխալ

Շարմազանովը ճիշտ է, քոչարյան անդոն` սխալ

Դեկտեմբերի 9, 2019


Թալանչի քոչարյան անդոն, որն այսօր աշխատում է Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ և գլխավորում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը