Խայտառակություն առանց մեկնաբանության

Ղարաբաղ՝ երեքի համար

Փետրվարի 5, 2020
Ղարաբաղ՝ երեքի համար

Ալեքսանդր Խրամչիխին

 

Կկարողանա՞ արդյոք Ռուսաստանը դատավոր մնալ չլուծված հակամարտությունում

 

2016թ. ապրիլյան «մինի պատերազմը» Ղարաբաղում հանկարծակի էր, բայց սպասելի։ Որովհետև մինչև հիմա ոչ ոք չի կարողացել կոնկրետ, առանց դեմագոգիայի բացատրել, թե ինչպես լուծել այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով։ Ինտենսիվ մարտական գործողությունների վերսկսումը անսպասելի է դառնում ինքնին այն պատճառով, որ դրանք դադարել են ավելի քան քառորդ դար առաջ։

 

Ծանր պարտություն կրելով 1992-1994թթ. պատերազմում՝ Ադրբեջանը շատ զգալի ջանքեր է ձեռնարկել հակառակորդի հանդեպ ռազմական գերազանցության հասնելու համար։ Դա շատ բանում հաջողվել է։

 

Ադրբեջանի ԶՈւ-ն («Մեկ պատերազմի բանակ») ապրիլյան պատերազմում կորցրեց ՄԻ-24G ուղղաթիռ, Т-72 տանկ և իսրայելական արտադրության 4 անօդաչու թռչող սարք, ԼՂՀ ԶՈւ-ն՝ 6-14 հատ Т-72 և 2 հատ Х-55 անօդաչու թռչող սարք՝ պատրաստված Հայաստանում։ Մարդկային կորուստները, սեփական տվյալներով, կազմել են՝ 37 Բաքվի (այդ թվում 6 խաղաղ բնակիչ) և 92՝ Ղարաբաղի կողմից (չորս քաղաքացիական անձ)։ Թեև Ադրբեջանում նաև այլ թվեր էլ են նշում՝ այդ երկիրը կորցրել է 93 հոգի միայն զինվորական։

 

Ուշադրություն է գրավում ԼՂՀ ԶՈւ տանկերի կորուստը։ Եթե հաշվի չառնենք չափազանց հնացած Т-55-ները, ստացվում է, որ Ղարաբաղը չորս օրում կորցրել է տանկային լրակազմի 10 տոկոսը։ Կամ հինգ տոկոսը, եթե ի մի բերենք ԼՂՀ եւ Հայաստանի ԶՈւ-երը։ Առկա տվյալներով՝ կորուստների մեծ մասը բաժին է ընկել իսրայելական արտադրության «Հարոփ» ԱԹՍ-ներին («Բազմակի օգտագործման կամիկաձեներ»), որոնք ոչնչացրել են տանկերը հենց իրենց թաքստավայրերում՝ խոյահարումով։ Պատերազմի արդյունքներով՝ մի քանի հայ գեներալների ազատումը հաստատեց, որ Երևանում և Ստեփանակերտում դժգոհ էին դիմակայության ելքից։

 

Չնայած հանկարծակիությանը, տեխնիկայի հարցում թվային և քանակային գերազացությանը՝ ադրբեջանցիները վերցրին չափազանց աննշան տարածք։ Բաքվի պլանները, հավանաբար, միանգամայն անհամադրելի են ձեռք բերված արդյունքի հետ։ Ի դեպ, հետախուզությունը մարտով ստացվեց, իսկ դրա համար բացասական արդյունքը նույնպես պլյուսով է։ 1992-1994թթ. պատերազմի համեմատ՝ ադրբեջանցիները շատ առաջ են անցել տեխնիկական առումով, ինչն ապագայում հակառակորդին սպառնում է լուրջ խնդիրներով։ Սակայն մարտական կառավարման, ինչպես նաև անձնակազմի մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության առումով գերազանցությունը, դատելով ըստ ամենայնի, վստահաբար պահպանում են հայերը։ Ներկա պահին դա միանգամայն փոխծածկում է ադրբեջանցիների տեխնիկական գերազանցությունը, ինչն, ի դեպ, չի նշանակում, թե նման դասավորությունը հավերժ է։

 

Փաստը, որ երկու կողմերը Ղարաբաղն իրենցն են համարում, բացառում է հակամարտության խաղաղ կարգավորումը։ Ռուսաստանյան հայտարարությունները, թե այն ռազմական լուծում չունի, շատ նման են դեմագոգիայի, իսկ արևմտյան պոլիտկոռեկտ մկկոցները կողմերի միջև վստահության վերականգնման անհրաժեշտության մասին այնքան հիմար են, որ անգամ մեկնաբանությունների արժանի չեն։ Պատկերացնել, թե ինչպիսին կլինի փոխզիջումը, անհնար է։ Ղարաբաղը մտադիր չէ վերադառնալ Ադրբեջանի կազմ անգամ առավելագույն լայն ինքնավարության իրավունքով, ընդ որում՝ Բաքուն բնավ չի պատրաստվում նրան նման իրավունք տալ։ Հայերի կողմից ԼՂՀ-ին հարող ադրբեջանական շրջանների վերադարձը, որը հաճախ դիտարկվում է որպես միջանկյալ փոխզիջում, Ղարաբաղի ներկայիս շատ ամուր և կայուն ռազմավարական դրությունն ակնթարթորեն կվերածի անհուսալի-աղետալիի անգամ Լաչինի միջանցքի պահպանման պարագայում։ Նման վերադարձի հայկական կողմը կարող է գնալ միայն ԼՂՀ անկախության միանշանակ իրավաբանական ճանաչման պայմանով, բայց նման տարբերակը Բաքուն նույնիսկ չի դիտարկի։ Ղարաբաղ փախստականների վերադարձը և նրանց այնտեղ ապրելը հնարավոր են միայն ադրբեջանական զորքերի պահպանության ներքո, ինչին, դժվար չէ կռահել, ոչ մի պարագայում չի համաձայնի Ստեփանակերտը։ Խոսել ղարաբաղյան խնդրի լուծման մասին «միջազգային իրավունքին» համապատասխան՝ առաջ էլ իմաստ չուներ, իսկ Կոսովոյի նախադեպը այդ «իրավունքը» պարզապես ջնջեց (համենայնդեպս՝ չճանաչված պետությունների խնդրի հանդեպ, ինչպիսին ԼՂՀ-ինն է)։

 

Խաղաղ լուծման միակ տարբերակը կողմերից մեկի կամովին անվերապահ կապիտուլյացիան է։ Ներկա պահին ոչ հայերը, ոչ ադրբեջանցիները հաստատ դրան չեն գնա, և ինչո՞ւ գնան։ Քանի որ ստատուս-քվոն խաղաղ ճանապարհով փոխել անհնար է և ոչ ոք չի պատրաստվում դա անել, Բաքուն ցանկանում է կոտրել այն ուժով, ինչի համար հսկայական քանակությամբ նորագույն տեխնիկա է գնում Ռուսաստանում, Իսրայելում և Թուրքիայում։ Հարցը միայն այն է, թե երբ ադրբեջանցիները կորոշեն, որ ոչ միայն ԼՂՀ-ի, այլև Ղարաբաղի ու Հայաստանի ընդհանուր ԶՈւ-ի հանդեպ («Ֆորպոստ հարցականներով») կհասնեն վճռական գերազանցության, որը կապահովի հակառակորդի պաշտպանությունը կոտրելն ու բոլոր կորցրած տարածքների ամբողջական վերադարձը։

 

Կարելի է երկար դատողություններ անել, թե ում հետ Մոսկվային ավելի օբյեկտիվ կլինի բարեկամություն անել՝ Երևանի՞, թե՞ Բաքվի, կամ պետք է անտեսել անհաշտ հակամարտության փաստը և փորձել չեզոքություն պահպանել։ Բայց փաստացի Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, որը Ռուսաստանին աջակցում է գրեթե բոլոր կարևոր միջազգային հարցերում։ Ադրբեջանը մոսկվայամետ ոչ մի կազմակերպության մեջ հետխորհրդային տարածքում չի մտնում, իր արտաքին քաղաքականությունը Կրեմլի հետ չի համաձայնեցնում՝ կողմնորոշվելով առաջին հերթին էթնիկ առումով ազգակից Անկարայով։ Օրինակ, Ղրիմի հարցում Հայաստանն անփոփոխ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում քվեարկում է Ռուսաստանի օգտին, Ադրբեջանը՝ դեմ։ Միայն Հայաստանն է իր զորակազմն ուղարկել Սիրիա՝ օգնելու Ռուսաստանին։ Զորակազմը փոքր է՝ կազմված ականազերծողներից ու զինվորական բժիշկներից, բայց և այնպես այն կա։ Այսինքն՝ Երևանը Մոսկվայի իրավաբանական ու փաստացի դաշնակիցն է, Բաքուն՝ ոչ։ Թե որքանով է դա մեզ համար օբյեկտիվորեն լավ կամ վատ՝ հեղինակը պատրաստ չէ պատասխանել, նա միայն արձանագրում է փաստը։ Եվս մեկ փաստ է այն, որ դաշնակցային պարտավորությունները պետք է կատարել։

 

Ինչպես վերն ասվեց, վերջին տարիներին Ադրբեջանը հսկայական քանակությամբ արդիական մարտական տեխնիկա է գնել Ռուսաստանում, Թուրքիայում և Իսրայելում։ Ընդ որում՝ ամենից շատ հենց մեզանից, ընդ որում՝ հարձակողական համակարգեր, որոնք ակնհայտորեն նախատեսված են ոչ թե Բաքվի կենտրոնում շքերթների, այլ Ղարաբաղում հայկական ամրությունները քանդելու համար։ Դա հասկանալու համար դիվանագետ կամ զինվորական լինելու հարկ չկա։ Այսինքն՝ Մոսկվան գիտակցաբար Ադրբեջանին է վաճառել զենք ՀԱՊԿ գծով իր դաշնակցի վրա հարձակվելու համար։ Առևտրական տեսակետից դա շատ հաջող գործարք է, բայց քաղաքական առումով, մեղմ ասած, վիճելի։ «Մենք չենք վաճառի՝ կվաճառեն ուրիշները» փաստարկը այս դեպքում կասկածելի է, եթե ավելի կոպիտ չասենք։ Եթե ղեկավարվենք այդ տրամաբանությամբ, ինչո՞ւ չսկսենք զենք վաճառել Կիևին։ Չէ՞ որ «ուրիշները» որոշ բաներ վաճառել չեն կարող։ Օրինակ՝ ТОС-1А հզոր համակարգի անալոգներ աշխարհում ոչ ոք չունի, բայց հենց դա կարող է ղարաբաղյան զորքերին շատ մեծ վնաս հասցնել առաջնագծում։ Անհասկանալի է, թե որտեղից Ադրբեջանը կարող էր գտնել Т-90-ի անալոգը։ Այսինքն՝ «ուրիշների» մասին փաստարկը ոչ միայն ցինիկ է, այլև չի համապատասխանում իրականությանը։

 

Հավանաբար, հասկանալով դա՝ Կրեմլը զգալի ջանքեր է գործադրել հրադադարի հաստատման և Ղարաբաղում ստատուս-քվոյի վերականգնման համար։ Դժբախտությունն այն է, որ, ինչպես վերն ասվեց, այն անհնար է հավերժ պահել, իսկ հակամարտության խաղաղ լուծման հրաշագործ բաղադրատոմս մենք չունենք, որովհետև այն ընդհանրապես գոյություն չունի։ Ի դեպ, Մոսկվան մինչև հիմա ցանկանում է ՀԱԿՊ-ում տեսնել վիրտուալ ՆԱՏՕ-ի անալոգը՝ հզոր, միասնական ռազմական դաշինք։ Հիմա արդեն հաստատ կարելի է ասել, որ ստացվել է իրական ՆԱՏՕ-ի անալոգը՝ օճառափրփուրի պղպջակ, որտեղ ոչ ոք ոչ մեկին պաշտպանել չի պատրաստվում։

 

Ի դեպ, դեռևս մինչև ապրիլյան պատերազմը Ռուսաստանը հայտարարել էր Հայաստանին զենքի մատակարարման մասին (ներառյալ ТОС-1А և РСЗО «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ)։ Ընդ որում՝ վարկով։ «Սմերչների» մատակարարումը, իսկ դրանցից հետո՝ անգամ «Իսկանդերներինը», իսկապես տեղի է ունեցել, իսկ 2019-ի վերջին Հայաստանն ստացավ նաև «Тор-М2КМ» ԶՀՀ-ներ (անվավոր շասսիներով) և Су-30СМ կործանիչ-ռմբակոծիչներ։ Դա զգալիորեն վերականգնում է ուժերի հավասարակշռությունը հակամարտության գոտում։ Եվ անհամեմատ ավելի լավ է պահում ստատուս-քվոն, քան բոլոր դիվանագիտական ջանքերը, մանավանդ նավթի և գազի գների անկումը լուրջ վնաս է հասցրել Ադրբեջանի ռազմական բյուջեին։ Ինչպես ասվեց, անգամ նրա ներկայիս բավական զգալի ռազմական գերազանցությունը բնավ հաղթանակ չի ապահովում։ Իսկ եթե այն կրճատվի, ԼՂՀ-ի դեմ Բաքվի ռազմական գործողության որոշումը անորոշ ժամանակով հետ կմղվի։

 

Իրավիճակը կտրուկ կփոխվի, եթե Հայաստանում գերակշռեն Արևմուտքի կողմից ակտիվորեն աջակցվող հակառուսական ուժերը, որոնք պահանջում են երկրից հանել 102-րդ ռազմակայանը։ Եթե նման բան տեղի ունենա, Մոսկվայի ամենամեծ սխալը կդառնա Երևանին դա չանել համոզելը (մանավանդ անթույլատրելի է փորձել գնել նրան)։ Եթե Հայաստանը հանդես գա ռուսական զորքերն իր տարածքից հանելու պահանջով, պետք է դա անհապաղ կատարել։ Աղետը, որը հաստատ վրա կհասնի հանրապետությանը ռուսական զորքերի դուրս գալուց հետո, հիանալի դաս կհանդիսանա բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վիճել Ռուսաստանի ու բարեկամանալ Արևմուտքի հետ։ Չէ՞ որ Վրաստանի և Ուկրաինայի տխուր օրինակները ընկալվել են բնավ ոչ բոլորի կողմից։ Իսկ Հայաստանի դասը շատ ավելի կոշտ ու ցայտուն կլինի, որովհետև նրան կսովորեցնի ոչ թե Ռուսաստանը, որը մինչև այժմ, ավաղ, դեռևս չափից ավելի մարդասեր է իր հակառակորդների հանդեպ։ Կսովորեցնեն Ադրբեջանն ու Թուրքիան՝ միանգամայն այլ սովորություններով ու մենթալիտետով։ Նրանց սովորեցրածն ավելի հասկանալի կլինի։

 

Աղբյուրը՝ ВПК






Դիտումների քանակ 26522


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արցախում հաղթում է Սորոս Ջորջը

Արցախում հաղթում է Սորոս Ջորջը

Ապրիլի 1, 2020


Արցախում ընտրությունների երկրորդ փուլ է նշմարվում: Պայքարից դուրս մնաց Վիտալի Բալասանյանը՝ զիջելով անգամ մայիլյան մասիսին: Սա ն...

Ի՞նչ կորոշի Արցախը

Ի՞նչ կորոշի Արցախը

Մարտի 29, 2020


Վստահ կարելի է ասել, որ Արցախի սորոսացումը կանխվեց, մայիլյան մասիսը չունի շանս անգամ երկրորդ փուլում հայտնվելու: Բայց Փաշինյան ...

Տեռորիստի և Սորոսի վաստակի սիրավեպն ավարտվեց

Տեռորիստի և Սորոսի վաստակի սիրավեպն ավարտվեց

Մարտի 28, 2020


Բաբայան Սյամոյի և մայիլյան մասիսի միավորումը հայաստանյան քաղաքական իրականության ամենաայլանդակ և ամենահատկանշական երևույթն էր. գ...

մայիլյան մասիս` Սորոսի վաստակ non-grata

մայիլյան մասիս` Սորոսի վաստակ non-grata

Մարտի 27, 2020


Բազմիցս գրել ենք, որ Արցախի նախագահի թեկնածու մայիլյան մասիսին արգելված է մուտք գործել Ռուսաստան: Եվ ահա Armenian Tower Տելեգրա...

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

Մարտի 26, 2020


Մինչ կորոնավիրուսը շարունակում է իր հաղթարշավն աշխարհում, հայ ժողովրդի գրանտակերները պատրաստվում են արցախյան ընտրություններին: ...

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Մարտի 25, 2020


Ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը ավելի լավ է հասկանում ղարաբա...

Հարությունյան Արայիկին պետք է դաժան պատասխանատվության ենթարկել

Հարությունյան Արայիկին պետք է դաժան պատասխանատվության ենթարկել

Մարտի 21, 2020


Գինեկոլոգիական վրիպակ Հարությունյան Արայիկը, որը սպառնում է դառնալ պատմական վրիպակ Արցախի համար, ասում է, թե ընտրությունները հե...

Թյուրիմացության մեջ է Ռուբեն Վարդանյանը

Թյուրիմացության մեջ է Ռուբեն Վարդանյանը

Մարտի 18, 2020


Ռուսաստանցի գործարար և մեկենաս Ռուբեն Վարդանյանը որոշել է գալիք ընտրություններին Արցախում սատարել Հարությունյան Արայիկին: Նա հա...

Ադիբեկյան Ահարոնի կպցրած խոշոր գործի ու գյուտի կապակցությամբ

Ադիբեկյան Ահարոնի կպցրած խոշոր գործի ու գյուտի կապակցությամբ

Մարտի 11, 2020


Ամենայն հայոց սոցիոլոգ Ադիբեկյան Ահարոնը գործ է կպցրել, ընդ որում՝ խոշոր գործ: Չկայացած աբորտի հետևանք Հարությունյան Արայիկից գ...

Սյամոյին ու մասիսին թույլ չեն տալիս մսխել Ալեքսանդր Առաջինի ժառանգությունը

Սյամոյին ու մասիսին թույլ չեն տալիս մսխել Ալեքսանդր Առաջինի ժառանգությունը

Մարտի 6, 2020


Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Բաբայան Սյամոյին ու Արցախի նախագահի թեկնածու մայիլյան մասիսին արգելվել է մուտքը Ռուսաստանի Դաշնու...

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Մարտի 3, 2020


Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարո...

Կոչ է անում գինեկոլոգիական վրիպակը

Կոչ է անում գինեկոլոգիական վրիպակը

Փետրվարի 26, 2020


Հարությունյան Արայիկը, որին մենք համարում ենք չկայացած աբորտի հետևանք, քանզի սրա ծնունդը որևէ նորմալ բան չի խոստանում Արցախին, ...

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի իմամ Շամիլ

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի իմամ Շամիլ

Փետրվարի 22, 2020


Լև Տոլստոյն իր «Հաջի Մուրադում» նկարագրում է Շամիլի մուտքը Վեդենո ռուսների հետ հերթական բախումից հետո։ Իմամ Շամիլը իր վոտչինա է...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ արցախցիների

Փաշինյան Նիկոլն ընդդեմ արցախցիների

Փետրվարի 21, 2020


Երեկ պրն Պետրոսի մոտ եթերում ժողովրդի վարչապետը գլխեց ինքն իրեն՝ ցուցադրելով ժողովրդավար լինելու փայլուն մաստեր կլաս: Փաշինյան ...

Փաշինյան Նիկոլի տաթևիկը մեկնաբանում է բանակցային գործընթացը

Փաշինյան Նիկոլի տաթևիկը մեկնաբանում է բանակցային գործընթացը

Փետրվարի 20, 2020


Փաշինյան Նիկոլի խմբակցությունում ադրբեջանագետ պատգամավորուհի կա՝ հայրապետյան տաթևիկ: Սա խոսում է բանակցային գործընթացի մասին և ...

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Փետրվարի 17, 2020


Պատերազմից չի կարելի խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ ի շահ ձեր հակառակորդի։ Իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիի այս թեզը, ց...

Մասիս ու Սյամո՝ дружба на века!

Մասիս ու Սյամո՝ дружба на века!

Փետրվարի 11, 2020


Հայ ժողովրդի դեմ ի դեմս ղարաբաղցիների այսօր պայքարում է նաև գրանտակեր Մայիլյան Մասիսը՝ որպես նախագահի թեկնածու: Սա երդվյալ Սորո...

SOS. Փաշինյան Նիկոլը Արցախը վերաբնակեցնում է ադրբեջանցիներով

SOS. Փաշինյան Նիկոլը Արցախը վերաբնակեցնում է ադրբեջանցիներով

Փետրվարի 9, 2020


Ամերիկյան դեսպանը չսխալվեց՝ նշանակելով Փաշինյան Նիկոլին ՀՀ վարչապետ, բայց ՀՀ քաղաքացիները խաբվեցին: Իսկ վաղը կքաշվեն և կբոմժանա...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Չկայացած աբորտի հետևանքը վատ հետևանքներ կունենա Ղարաբաղի համար

Չկայացած աբորտի հետևանքը վատ հետևանքներ կունենա Ղարաբաղի համար

Փետրվարի 6, 2020


Փաշինյան Նիկոլը հեղափոխությունը արտահանում է Ղարաբաղ, իսկ հեղափոխություն առանց նստած նախագահի չի լինում: Այսպիսին են Փաշինյան Ն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը