Խայտառակություն առանց մեկնաբանության

Իրավական «լիկբեզ» Գևորգ Դանիելյանից

Փետրվարի 3, 2020
Իրավական «լիկբեզ» Գևորգ Դանիելյանից

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը առաջիններից արտահայտվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի աղմկահարույց նախագծի շուրջ, որակելով այն որպես հիմնազուրկ։ Գևորգ Դանիելյանին խնդրել էինք մանրամասնել իր տեսակետը, հարցեր էինք ուղարկել բարեփոխումների հանձնաժողովի կազմակվորման, ՍԴ-ի ու ՀՀ նախագահի դերակատարման շուրջ, հանրաքվեի անհրաժեշտության, միջազգային կառույցների հետ հնարավոր խնդիրների մասին։ Ի պատասխան ստացանք վերլուծական նյութ, որը հեղինակը անվանել է «Եզրակացություն» և որը, կարծում ենք, օգտակար կլիներ մեր օրենսդիրների համար նաև իրավական լիկբեզի առումով։ Այն հրապարակում ենք ամբողջությամբ։

 

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (այսուհետև նաև՝ Նախագիծ) խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության մի շարք նորմերի համատեքստում։ Դրան կցված նախագծի հիմնավորումից (այսուհետև՝ Հիմնավորում) բխում է, որ առնվազն համարժեք չեն ընկալվել և մեկնաբանվել Սահմանադրության առանձին հիմնադրույթները, առկա է որոշակի շփոթ, փաստարկների տրամաբանության անհարկի ներքին հակասականություն և հատվածական դատողություններ առաջադրելու փորձ։ Անգամ հատվածական են ներկայացված այն սահմանադրական նորմերը, որոնք քննարկվող դեպքում ընկալվել են իբրև օրինագծի հիմնավորվածությունը հավաստող իրավական հիմքեր։

 

Նախագիծը զերծ չէ նաև օրենսդրական տեխնիկայի կանոնների խախտումներից, անգամ սխալ են նշված օրենքների անվանումները (դրանք սահմանված են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածով), ընդ որում, միևնույն օրենքը կամ նախագիծը նշված են տարբեր անվանումներով, առանձին նորմերի կառուցվածքային հատվածները մի դեպքում ներկայացված են իբրև «մաս», մեկ այլ դեպքում՝ իբրև «կետ» և այլն։ Վերջապես, պահպանված չեն «իրավական բեռ» ունեցող շարահյուսական կանոնները, մասնավորապես պետք է լինի ոչ թե «հոդվածի մասում սահմանված», այլ «հոդվածի մասով սահմանված» և այլն։ Կարծում եմ, այսպիսի պատասխանատու օրինագծերի պարագայում նմանաբնույթ շեղումները այնքան էլ հարիր չեն։

 

Հիմնավորման մեջ, որպես օրենսդրական նախաձեռնության նպատակ, համարվել է քննարկման առարկա օրենքը՝ ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելը, մինչդեռ՝ առաջադրվել են ճիշտ հակառակ ուղղվածության նորամուծություններ։ Ընդ որում, խոսքն այնպիսի դրույթների մասին է, որոնցով ակնհայտ անտեսվում են Սահմանադրության հիմնարար ընթացակարգային նորմերը, դրանք միտված են նաև իրավունքի գերակայության, իշխանությունների բաժանման և հակակշռման սկզբունքի խաթարմանը՝ դրանից բխող իրավական լրջագույն հետևանքներով հանդերձ։

 

Նախագծի հիմնական նպատակն այն է, որ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չանցնի սահմանադրական արդարադատության կամ, ինչպես Նախագծում է ձևակերպված. «սահմանադրականությունը ստուգելու» ընթացակարգերով։ Այս եզրահանգման համար հիմք է ընդունվել այն, որ ՀՀ Սահմանադրության 15-րդ գլխում չկա այդպիսի պահանջ, իսկ այն, որ 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (տեքստում սխալմամբ «մաս» է գրված, բայց այդ, նշված հոդվածը 2-րդ մաս չունի՝ ընդհանրապես) «ՍԴ-ի՝ սահմանադրականության ստուգման լիազորություն է տրված, ինքնին չի կարող նշանակել, որ այդ լիազորության տիրույթում գտնվող բոլոր իրավակարգավորումները՝ առանց ՍԴ-ի լիազորության իրացման չեն կարող տեղի ունենալ»։

 

Այս թյուրըմբռնումը, թերևս, բխում է սահմանադրական նորմերի անհարկի հատվածական վերլուծությունից։ Այսպես, Հիմնավորման մեջ, նախ, ելակետ է ընդունվել ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 7-րդ մասով ամրագրված այն միանշանակ դրույթը, ըստ որի՝ Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում, այնուհետև՝ փորձ է արվել, հղում անելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի վրա, ապացուցել, որ իբր հոդվածի այդ մասով Սահմանադրական դատարան դիմելու պարտականություն սահմանված է միայն քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչի համար՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով։

 

Այս բնույթի դատողությունների համատեքստում ստացվում է, որ կոնկրետ Ազգային ժողովի համար Սահմանադրական դատարան դիմելու պարտականություն սահմանված չէ, ուստի չէր կարելի որևէ սահմանադրական օրենքով լրացուցիչ լիազորություն սահմանել Ազգային ժողովի համար։

 

Նկատենք, որ, որպես կանոն, շփոթի հետևանքով չեն նկատում որևէ նորմի տեքստի շարունակությունը, բայց անբացատրելի է այն, որ այս դեպքում անտեսվել է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի նույն 2-րդ մասի տեքստի սկզբնական հատվածը, որը նախորդել է Հիմնավորման մեջ՝ քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին վերաբերող հատվածին, այն է. «Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը՝ Սահմանադրության փոփոխությանը (ընդգծումը մերն է), վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով»։

 

Շարունակելով զարգացնել այն մտայնությունը, ըստ որի՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու դեպքում Ազգային ժողովը չպետք է դիմի Սահմանադրական դատարան, Հիմնավորման մեջ, որպես փաստարկ է ներկայացվել այն անհիմն դատողությունը, ըստ որի. «Սահմանադրության փոփոխություններ կատարելու ԱԺ լիազորությունը (կլինի հանրաքվեով, թե առանց) նախատեսված է Սահմանադրության 15-րդ գլխով։ Այդ լիազորությունը կարող է սահմանափակվել միայն Սահմանադրությամբ։ Եթե բոլոր դեպքերում, առանց տարանջատման, Սահմանադրության փոփոխությունները պայմանավորում ենք գործող Սահմանադրության համապատասխանությամբ, ապա դա նշանակում է 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությունը հռչակել անփոփոխելի։ Հակաժողովրդական է պնդել, թե Սահմանադիրը 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությունը հռչակել է անփոփոխելի»։

 

Հիշյալ ոչ իրավական ուղղվածությամբ հայտարարությունն ինքնին բովանդակում է առնվազն երկու հարթությամբ ներքին խորը հակասություն։ Նախ, հավաստիացվում է, որ Ազգային ժողովի լիազորությունը կարող է սահմանափակվել միայն Սահմանադրությամբ, մյուս կողմից՝ փորձ է արվում պնդելու, որ Սահմանադրական դատարան դիմելն արդեն իսկ սահմանափակում է Ազգային ժողովի՝ Սահմանադրությամբ ղեկավարվելու լիազորությունը։ Տվյալ դեպքում անտեսվում է, որ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի գերակայության պայմաններում, այո՝ Ազգային ժողովի լիազորությունների իրավաչափությունը, սահմանադրականությունը բացառապես գնահատվում է սահմանադրական արդարադատության կիրառմամբ, ինչը բնավ չի նշանակում, որ Ազգային ժողովը զրկվում է Սահմանադրությամբ ղեկավարվելու լիազորությունից։ Հակառակ պարագայում Ազգային ժողովը ձեռք կբերեր բացառապես ինքն իր գործունեությունը անարգել գնահատելու բացարձակ լիազորություն։ Անդրադառնանք մեկ այլ ներքին հակասությանը՝ երբ խոսում ենք սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության մասին, ապա չպետք է անտեսենք, որ այդ ինստիտուտը նախատեսված է հենց ՀՀ Սահմանադրությամբ, իսկ նպատակն է ոչ թե Սահմանադրության անփոփոխելիությունը, ինչի մասին անգամ իմաստ չունի խոսել և պնդումներ անել, այլ այնպիսի փոփոխությունները, որոնք, նախ, հանրաքվեով իրականացվող սահմանադրական փոփոխությունների արդյունքում չեն խաթարի Սահմանադրության անփոփոխելի հոդվածների էությունը, իսկ արդեն բացառապես Ազգային ժողովին վերապահված հոդվածների մասով չեն խաթարի Սահմանադրության նաև այն հոդվածների էությունը, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով։ Այսպիսով, պարզապես հարկ է ՀՀ Սահմանադրության էությունը համակարգային ընկալել և հիմք ընդունել, որ Հիմնական օրենքում ներքին հակասություններն անթույլատրելի են։

 

Բացարձակապես տեղին չէ նաև ՀՀ Սահմանադրության 204-րդ և 206-րդ հոդվածների հիշատակումը՝ հիմնավորելու համար, թե իբր Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությունը սահմանված է միայն քաղաքացիական նախաձեռնության դեպքում։ ՀՀ Սահմանադրության 204-րդ հոդվածը վերաբերում է սոսկ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի հանրաքվեին, ուստի այն որևէ կերպ չէր կարող կարգավորել ցանկացած սահմանադրական այլ մարմնի կողմից դիմում ներկայացնելուն առնչվող հարաբերությունները։

 

Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության 206-րդ հոդվածին, ապա հարկ էր նկատի ունենալ, որ այդ հոդվածում՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին որոշումը» արտահայտությունը ոչ թե ամրագրում է բացառիկ ընթացակարգ կամ պայման, այլ սոսկ հստակեցնում է Հանրապետության նախագահի կողմից հիշյալ դեպքում հանրաքվե անցկացնելու մասին որոշում կայացնելու համար ժամկետի հաշվարկման սկիզբը։ Մյուս դեպքերում, «Սահմանադրական դատարանի որոշման» մասին ակնարկ չկա, քանզի ժամկետի հաշվարկման սկիզբն արդեն Ազգային ժողովի որոշմամբ է պայմանավորված, ինչը, բնականաբար, կարող է հաջորդել Սահմանադրաան դատարանի որոշմանը։

 

Հիմնավորման մեջ, որպեսզի, հավանաբար, փաստարկված ներկայացվի այն, որ Սահմանադրական դատարան դիմելու բոլոր դեպքերը հստակ ու սպառիչ ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ, ոչ միայն անտեսվել է 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը, այլև անտեղի անդրադարձ կա ՀՀ Սահմանադրության 141-րդ հոդվածին, որը նախատեսում է Ազգային ժողովի կողմից՝ Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու ընթացակարգը։ Մասնավորապես, ընդգծվում է, որ այս դեպքում հստակ է ամրագրված ինչպես Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի պարտականությունը (ՀՀ Սահմանադրության 141-րդ հոդվածի 2-րդ մաս) այնպես էլ Սահմանադրական դատարանի կողմից եզրակացություն տալու լիազորությունը (ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ). ի դեպ, Հիմնավորման տեքստում դարձյալ սխալմամբ նշված է՝ «7-րդ մաս»։ Այսպիսի փաստարկը կարող էր քննարկման հարթությամբ որևէ արժեք ունենալ, եթե Հիմնավորման մեջ փորձ արվեր բացատրելու, թե, այնուամենայնիվ, ինչ նկատառումով է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասը մասնակի, կիսատ ներկայացվել, մասնավորապես չի նշվել Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի պարտականությունը։

 

Այս օրենսդրական նախաձեռնությունը խնդրահարույց է նաև իրավական անվտանգության տեսանկյունից։ Խնդիրը միայն այն ռիսկերը չեն, որ սահմանադրական արդարադատության շրջանցմամբ կարող են ընդունվել ներքին խորը հակասությունների հանգեցնող սահմանադրական նորմեր։ Իրավական վտանգավորության աստիճանն էլ ավելի մեծ է, քանզի Ազգային ժողովում հնարավոր է ընդունվեն այնպիսի սահմանադրական փոփոխություններ, որոնք առնվազն ի զորու կլինեն խափանելու նաև այն հոդվածների իրացումը, որոնցում փոփոխությունների կատարումը գտնվում է բացառապես հանրաքվեի տիրույթում։

 

Այսպես, Հիմնավորման մեջ անդրադարձ կա Հանրապետության նախագահի պաշտոնանկության հոդվածին (ՀՀ Սահմանադրության 141-րդ հոդված), որով նախատեսվում է Ազգային ժողովի կողմից պաշտոնանկության որոշում ընդունելը՝ միայն Սահմանադրական դատարանի համապատասխան եզրակացության հիման վրա։ Նկատենք, որ այս հոդվածում փոփոխություն կատարելը վերապահված է Ազգային ժողովին, այն պարտադիր չէ ներկայացնել հանրաքվեի։

 

Դատելով այն դիրքորոշումից, որ որդեգրված է Հիմնավորման մեջ, Ազգային ժողովն անարգել կարող է ելակետ ընդունել այն, որ եթե նշված 141-րդ հոդվածում փոփոխություն է կատարվում և հանվում է Սահմանադրական դատարանի եզրակացության պահանջը, ապա նույն ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը (որը կարող է փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով), ըստ որի՝ Սահմանադրական դատարանը եզրակացություն է տալիս Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին, ինքնին չի նշանակում, որ Սահմանադրական դատարան դիմելը պարտադիր է, քանի որ 141-րդ հոդվածն այլևս այդպիսի պահանջ չի բովանդակում։ Սա բացարձակապես անհիմն կանխատեսում չէ, այն դարձյալ պայմանավորված է Հիմնավորման մեջ տեղ գտած հետևյալ դատողությամբ. «Այսինքն, Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու որոշման ընդունման համար ՍԴ֊ի եզրակացության պարտադիր լինելը պայմանավորված է ոչ թե նրանով, որ ՍԴ-ն նման լիազորություն ունի, այլ Սահմանադրության 141-րդ հոդվածի 3-րդ մասի ուղղակի պահանջով»։ Ինչ է ստացվում. բավական է Ազգային ժողովն ուժը կորցրած ճանաչի՝ ՀՀ Սահմանադրության 141-րդ հոդվածի 3-րդ մասում «Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա» բառերը, որպեսզի ինքնըստինքյան, վերը նշված ուրույն տրամաբանությամբ, իհարկե, դե ֆակտո չգործի նաև ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 7-րդ մասը։ Այսինքն՝ այս դեպքում, հակասություն ներմուծելը հանգեցնելու է ՀՀ Սահմանադրության՝ բացառապես հանրաքվեով փոփոխման ենթակա նորմերի գործողության դե ֆակտո դադարեցմանը։

 

Իրավական վտանգավորության տեսանկյունից կարևոր հարցադրում է նաև այն, թե ինչպիսի վիճահարույց զարգացումներ կարող են լինել քննարկման առարկա օրինագծի ընդունմամբ։ Պայմանականորեն ընդունեք, որ այս օրինագիծն ընդունվում է, ստորագրվում է Հանրապետության նախագահի կողմից՝ առանց Սահմանադրական դատարան ուղարկելու։ Հետագայում, այն այլ իրավասու սահմանադրական մարմինների նախաձեռնությամբ կարող է դառնալ Սահմանադրական դատարանի քննարկման նյութ և ճանաչվել Սահմանադրությանը հակասող։ Այս անխուսափելի զարգացումների պարագայում ծագում է մեկ այլ, ոչ պակաս էական հարց՝ իսկ ինչպե՞ս վարվել Ազգային ժողովի կողմից մինչ այդ ընդունված սահմանադրական փոփոխությունների հետ։

 

Իհարկե, բնականոն ու ողջամիտ իրավաստեղծ զարգացումների համատեքստում այսպիսի հեռանկարը կարող է գրեթե անհավանական թվալ, սակայն Հիմնավորման ողջ տրամաբանությունը, ցավոք, այլ ուղղվածություն ունի»։

 

Աղբյուրը` ՀՐԱՊԱՐԱԿ






Դիտումների քանակ 34742


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծանոթացեք, անարգեք և պղծեք՝ տիեզերական խայտառակություն վարդազարյան ռուբո

Ծանոթացեք, անարգեք և պղծեք՝ տիեզերական խայտառակություն վարդազարյան ռուբո

Մարտի 21, 2020


Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի հրաժարականներից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդն ամայացավ, այն ժամանակվա ԱԱԾ տնօ...

Արյան հոտ է առնում չկայացած աբորտի հետևանքը

Արյան հոտ է առնում չկայացած աբորտի հետևանքը

Փետրվարի 6, 2020


Փաշինյան Նիկոլի միքայելյան սասունն այն խայտառակություններից է, որոնց պատճառով ժողովուրդը մեղադրում է նրանց ծնողներին` ժամանակին...

բադասյան ռուստամիկը գողակա՞ն է գնում

բադասյան ռուստամիկը գողակա՞ն է գնում

Հունվարի 21, 2020


Բանակից կեղծ թղթով փախած բադասյան ռուստամիկը, որին մնասյան լարիսնա նշանակեց ՀՀ արդարադատության նախարար, աստիճանաբար կորցնում է ...

Յոնջի մահացու վտանգի մասին աբաջյան գոհարի ընտանիքում չգիտեն

Յոնջի մահացու վտանգի մասին աբաջյան գոհարի ընտանիքում չգիտեն

Դեկտեմբերի 24, 2019


Հայաստանի ամենառոմանտիկ զույգը` աբաջյան գոհարն ու նրա մարդը, լավ Նոր տարի կանցկացնեն: Հանուն կնոջ աբաջյան գոհարի մարդն ինքն իրե...

Սորոսի վաստակներն անցել են կրթական համակարգին

Սորոսի վաստակներն անցել են կրթական համակարգին

Դեկտեմբերի 23, 2019


Փաշինյան Նիկոլի խմբակցության Սորոս Ջորջի ենթախմբակցությունում ղազարյան սոնա կա` 26 տարեկան մի խայտառակություն, առաջադեմ արևմտակ...

հակոբյան հրաչը մարտի է նետվում ծխախոտի դեմ

հակոբյան հրաչը մարտի է նետվում ծխախոտի դեմ

Դեկտեմբերի 9, 2019


Փաշինյան Նիկոլի Աննայի հակոբյան հրաչն այսօր պառլամենտում հակածխախոտային պայքարով էր զբաղված: «Ծխախոտային արտադրատեսակների և դրա...

Փաշինյան Նիկոլի սրտի պառլամենտի ընտրության տարելիցի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի սրտի պառլամենտի ընտրության տարելիցի կապակցությամբ

Դեկտեմբերի 9, 2019


Մեկ տարի առաջ այս օրը Փաշինյան Նիկոլն Ազգային ժողովի ընտրություններ անցկացրեց: Նախրին համոզեց, թե քանի էս Ազգային ժողովը կա, ոչ...

աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…

աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…

Հունիսի 12, 2019


աբաջյան գոհարի աստեղային ժամերին հաշիվ չմնաց. Շվեդիայից իմանում ենք, որ միրզոյան արարատը հանդիպել է այդ երկրի թագավորի հետ: Նոր...

Հետաքրքիր հրաժարականներ

Հետաքրքիր հրաժարականներ

Հունիսի 7, 2019


Փաշինյան Նիկոլի Զեյնալյան Արտակը գնաց: Հավանաբար, չդիմացավ ժողովրդի վարչապետի ապօրինություններին բացատրություններ տալուն: Զեյնա...

աբաջյան գոհարի մարդը մուղաթ է անում իրեն

աբաջյան գոհարի մարդը մուղաթ է անում իրեն

Հունիսի 1, 2019


Սա արդեն աննորմալություն է, անգամ հոկտեմբերի 27-ի սպանդից հետո ԱԺ որևէ նախագահի մոտ այդպիսի մտահոգություն չի առաջացել։ Ավելին, ...

Փաշինյան Նիկոլի հերթական հարվածը հայոց բանակին

Փաշինյան Նիկոլի հերթական հարվածը հայոց բանակին

Հունիսի 1, 2019


47 պատգամավորի խնդրանքով խորհրդարանը ստեղծել է խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների...

Не виноватая я (Գագիկ Ծառուկյան)

Не виноватая я (Գագիկ Ծառուկյան)

Ապրիլի 19, 2019


Պատասխանատվությունից խուսափելը հայրենի քաղաքական գործիչների սիրած զբաղմունքն է: Այսօր Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանը հենց դր...

Գեղացի պատգամավորուհին մտածում է գյուղացուն աջակցելու մասին

Գեղացի պատգամավորուհին մտածում է գյուղացուն աջակցելու մասին

Մարտի 28, 2019


Մի գեղացի կա, հովսեփյան սոֆյա, Մանթաշ գյուղից է: Հանրային համոզմունք կա, որ Մանթաշը Հայաստանի ամենաաֆերիստ գյուղերից է, օրինակ,...

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Մարտի 15, 2019


Երևանում է Վրաստանի դեկորատիվ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սա մեր Սարգսյան Արմենի նման մի բան է՝ պետության հաշվին ծանապարհորդո...

Եվս մի քանի նկատառում նոր Ազգային ժողովի վերաբերյալ, որը հայ ժողովրդի հետ ընդհանուր բան չունի

Եվս մի քանի նկատառում նոր Ազգային ժողովի վերաբերյալ, որը հայ ժողովրդի հետ ընդհանուր բան չունի

Դեկտեմբերի 11, 2018


Խայտառակությունն այն է, որ մենք կունենանք Ազգային ժողով, որի 80 տոկոսը որևէ ընդհանուր բան չունի հայ ժողովրդի հետ, որոնց դավանած...

ՀՀ ԱԺ ապագա պատգամավորները գողի կարգավիճակ կստանան

ՀՀ ԱԺ ապագա պատգամավորները գողի կարգավիճակ կստանան

Դեկտեմբերի 3, 2018


Եթե ինչ-որ մեկը թալանել է, ապա դա չի նշանակում, որ նա պետք է կալանավորված լինի: Եթե վերջինս կալանավորված չէ, ապա նա պետք է վերա...

ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀՀԿ-ի վերջին օգուտը

Հոկտեմբերի 29, 2018


Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, երկրորդ անգամ տապալվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Փաթեթին կողմ է ք...

Փաշինյան Նիկոլը բոլոր հարցերում է ճշմարտացի, քանզի իրոք սակրալ է

Փաշինյան Նիկոլը բոլոր հարցերում է ճշմարտացի, քանզի իրոք սակրալ է

Հոկտեմբերի 24, 2018


Երեկ մենք գրել էինք, որ Հայաստանում վտանգավոր իրավիճակ է ստեղծվում արևմտամետ լիբերալ ու գրանտակեր հանրույթի ծափահարությունների ...

Լֆիկ Սամոն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Լֆիկ Սամոն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հոկտեմբերի 24, 2018


Այսօր կայացավ Փաշինյան Նիկոլի ֆարսի առաջին փուլը: Նա չընտրվեց ՀՀ վարչապետ: Պատգամավորները ճիշտ քվեարկեցին, ինչպեսև հանձնարարվել...

Սահուն անցում ողբերգությունից ֆարս

Սահուն անցում ողբերգությունից ֆարս

Հոկտեմբերի 23, 2018


Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանում ողբերգությունը վերածվում է ֆարսի: Փաշինյան Նիկոլի առաջին ընտրությունը վարչապետի պաշտոնում ողբեր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը