Տիեզերական խայտառակություն

Գրիչ, որը հիվանդություն բացահայտեց համայն աշխարհին

Հունվարի 26, 2020
Գրիչ, որը հիվանդություն բացահայտեց համայն աշխարհին

Արտյոմ Խաչատրյան


Բայց ոչ մեզ համար, այդ հիվանդությամբ մենք արդեն զբաղվում ենք


Ի պատասխան Հրայր Թովմասյանի դատարան դիմելու սպառնալիքի` Փաշինյան Նիկոլը երեկ խոստացավ խայտառակ անել ՍԴ նախագահին: «Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երևանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք», - հպարտորեն զգուշացրեց ժողովրդի վարչապետը: Եվ այսօր հասավ Երևան ու հրապարակեց Թովմասյանի «քծնանքի փաստը»: Փաստը գրիչ է, իր ասելով` Թովմասյանի նվիրած, մնացածը` դատարկ տեքստ, անապացուցելի տեքստ, ուղղակի մոնոլոգ, առանց որևէ արժանահավատ վկայության կամ ապացույցի:


Ուրեմն, գրչի լուսանկարի տակ ժողվարչապետը գրում է. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե՞ ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն: Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած: Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր: Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձևերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչև հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով: Հետո հանկարծ հիշեց և կարևոր համարեց ընդգծել, որ Իջևանի փեսա է: Հետո նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց:
Գրառումներս արեցի, ելույթ ունեցա, ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի և այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում: Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար»:


Այս տեքստի հեղինակին կարելի է օլիգոֆրենիայի մեջ կասկածել: Մի՞թե 45 տարեկան մարդը կարող է այս աստիճան պրիմիտիվ, մանկամիտ լինել: Մի՞թե չի տեսել կյանքում, որ մարդիկ կարող են երբեմն գրիչ, սիգարետ, կրակվառիչ չունենալ և կողքինից վերցնել, կողքինն էլ կարող է և հրաժարվել հետ վերցնելուց, ինչ-որ ժեստ անել: Քծնանք այստեղ որտե՞ղ կա: Հրայր Թովմասյանի բախտը բերել է, որ ժողվարչապետին ռեստորանում չի հանդիպել ու ինչ-որ բան հյուրասիրել, հակառակ դեպքում այսօր Փաշինյան Նիկոլն այդ հյուրասիրության «փաստացի ապացույցն» էլ կներկայացներ (կոյուղու խողովակից մի բան կգտներ ու որպես ապացույց կներկայացներ) ու կգոռար, թե Թովմասյանն իր քամակն է մտել, իրեն «պատիվ է տվել»: Լավ, սա հասուն տղամարդու գրա՞ծ է:


Հետգրություն 1


Թեպետ դեռ մեծ հարց է, արդյո՞ք դա Հրայր Թովմասյանի գրիչն է: Այդ ինչպե՞ս դա ապացուցեց Փաշինյանը, որ երեկվանից սպառնում է, թե «անհամաչափ ուժեղ հակահարված» է տալու: Սրա «ուժեղությունը» ո՞րն էր…


Հետգրություն 2


Փաշինյան Նիկոլը նաև գրում է իր հակաթովմասյանական հարվածին նվիրված գրառման մեջ. «Ինչևէ, հետո սկսեցին ինձ մոտ ընդունելության գալու հայտերը: Չընդունեցի: Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը: Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետև հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռք բերել: Հետո հանդիպեցինք 2019թ. սուրբծննդյան պատարագին: Սկսեց Աննային քծնել, թե բա` շնորհակալ եմ, որ դստերս կրթաթոշակ եք տվել: Որ տեսա շողոքորթության չափն անցնում է, ասացի՝ չեն իմացել ով է: Չնայած՝ պարզվեց, իրոք չեն իմացել (ասեմ նաև, որ իմանալ-չիմանալը որոշման համար նշանակություն չէր ունենալու. դա հստակ չափանիշների խնդիր է): Հետո մի քանի անգամ այն մարդը, ում էս վերջերս հղում էր արել, եկել ինձ զեկուցել է, թե բա` Հրայրն ասում է՝ ես եմ գրել էս Սահմանադրությունը, ինչո՞ւ իմ հնարավորությունները վարչապետը չի օգտագործում: Ի պատասխան իրեն առաջարկել եմ գնալ մի հեռու-հեռու տեղ»:


Ինչպես տեսնում ենք, ժողովրդի վարչապետի գրածը ջուր է, ընդ որում` անհամ ջուր: Ոչ հիմնավորում կա, ոչ որևէ մեկի վկայություն, ոչ այլ ապացույց… Էժանագին լրագրողի բամբասանք, ոչ ավելի…

 

Հետգրություն 3


Իսկ ողբերգությունն այն է, որ այս ամենը գրում և անում է պետության առաջին դեմքը: Լավ, էս երկրում էլ ուրիշ պրոբլեմ չկա՞ր, մանավանդ Սյունիքից վերադարձած վարչապետի համար, որտեղ բազում անլուծելի խնդիրներ կան, որ Երևան չհասած գրիչ է նկարում և մարդու վրա կեղտ բռնում: Էլ չեմ խոսում հարցի բարոյական կողմի մասին: Իհարկե, ՀՀ վարչապետի համար այս գրիչն ու դրա նվիրատուն ընդհանրապես պիտի մտածելու առարկա չլինեն: Բայց բանն այն է, այսօրվա վարչապետն ամերիկյան դեսպանի աշխատողն է, իսկ ՍԴ այսօրվա կազմից ու Թովմասյանից ազատվելը` վերջինիս կարևորագույն ծրագրային դրույթը: Եվ այս ռակուրսից մտածելը փոքր ինչ արդարացնում է Փաշինյան Նիկոլին` ի վերջո, մարդն ընդամենը աշխատող է, ինչ ասեն` պիտի անի: Եվ անում է: Տեսնենք, թե երբ նա վերջնականապես կխորտակվի խայտառակության անծայրածիր օվկիանոսում…






Դիտումների քանակ 67586


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլն ընդդեմ արցախցիների

Փաշինյան Նիկոլն ընդդեմ արցախցիների

Փետրվարի 21, 2020


Երեկ պրն Պետրոսի մոտ եթերում ժողովրդի վարչապետը գլխեց ինքն իրեն՝ ցուցադրելով ժողովրդավար լինելու փայլուն մաստեր կլաս: Փաշինյան ...

Պարանոյան Նոր Հայաստանում – 1

Պարանոյան Նոր Հայաստանում – 1

Փետրվարի 20, 2020


Շարունակում ենք նախկին քրեաօլիգարխիայի պատվերով ուսումնասիրել Նոր Հայաստանի ղեկավարության նուրբ հոգեկան աշխարհը: Այս տեսանյութը...

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Փետրվարի 17, 2020


Պատերազմից չի կարելի խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ ի շահ ձեր հակառակորդի։ Իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիի այս թեզը, ց...

Անհրաժեշտ է Հայաստանի և Արցախի պաշտպանության միավորված կոմիտեի հիմնումը

Անհրաժեշտ է Հայաստանի և Արցախի պաշտպանության միավորված կոմիտեի հիմնումը

Փետրվարի 12, 2020


Եվ այսպես, 2020թ. հունվարի 25-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հ...

SOS. Փաշինյան Նիկոլը Արցախը վերաբնակեցնում է ադրբեջանցիներով

SOS. Փաշինյան Նիկոլը Արցախը վերաբնակեցնում է ադրբեջանցիներով

Փետրվարի 9, 2020


Ամերիկյան դեսպանը չսխալվեց՝ նշանակելով Փաշինյան Նիկոլին ՀՀ վարչապետ, բայց ՀՀ քաղաքացիները խաբվեցին: Իսկ վաղը կքաշվեն և կբոմժանա...

Փաշինյան Նիկոլը սպառնում է սորոսացնել Արցախը

Փաշինյան Նիկոլը սպառնում է սորոսացնել Արցախը

Փետրվարի 7, 2020


Արցախի նախագահի թեկնածու, դաշնակ պատգամավոր Դավիթ Իշխանյանն ասում է Փաշինյան Նիկոլի մասին. «Նա (Փաշինյանը – խմբ.) ասաց՝ եթե Արց...

Փաշինյան Նիկոլի մուրազը պետք է հարամ անել

Փաշինյան Նիկոլի մուրազը պետք է հարամ անել

Փետրվարի 7, 2020


Փաշինյան Նիկոլն Ազգային ժողովում այսօր ունեցավ իր խայտառակ կյանքի ամենահակաիրավական, ամենահակապետական ու հակազգային ելույթը: Ան...

Ինչու չի կարելի Փաշինյան Նիկոլին պետական պաշտոն զբաղեցնել

Ինչու չի կարելի Փաշինյան Նիկոլին պետական պաշտոն զբաղեցնել

Փետրվարի 6, 2020


Ժողովրդի վարչապետը ծանր տարավ Ռուբեն Հայրապետյանի` նրան «Նիկոլիկ» անվանելը, ոմանց կոշիկի ջնջոց դարձնելու խոստումը: Եվ լինելով Ս...

Փաշինյան Նիկոլին «մարտիմեկյան» խայտառակությունը բավական չէ

Փաշինյան Նիկոլին «մարտիմեկյան» խայտառակությունը բավական չէ

Փետրվարի 5, 2020


Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվել է խումբ, որը զբաղվելու է 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կատարվա...

բաբաջանյան արմանը հակասահմանադրական նախագիծ է իրագործում

բաբաջանյան արմանը հակասահմանադրական նախագիծ է իրագործում

Փետրվարի 4, 2020


Անկախ ու միասեռական պատգամավոր բաբաջանյան արմանն ասում է. ՍԴ-ն գործող կազմով Ռ.Քոչարյանի գործով դիրքորոշում է հայտնել, չի կարող...

Փաշինյան Նիկոլն ու ՀԴՄ կտրոնը

Փաշինյան Նիկոլն ու ՀԴՄ կտրոնը

Փետրվարի 4, 2020


Հունվարի 25-ից Փաշինյան Նւկոլի նյարդային համակարգը չի հանդարտվում. ամեն ինչ սկսվեց Հրայր Թովմասյանի «քծնանքից», որը վերածվեց «գ...

Փսիխոպաթիան Նոր Հայաստանում – 1

Փսիխոպաթիան Նոր Հայաստանում – 1

Հունվարի 30, 2020


Shame.am ստեղծագործական խումբը նախկին քրեաօլիգարխիայի պատվերով Նիկոլ Փաշինյանի և Նոր Հայաստանի առանցքային դեմքերի հոգեկան առողջ...

պողոսյան քրիստինե` ախտորոշում Նոր Հայաստանի

պողոսյան քրիստինե` ախտորոշում Նոր Հայաստանի

Հունվարի 30, 2020


Փաշինյան Նիկոլի պողոսյան քրիստինեն այսօր բան ասաց, որ կարող էր ասել միայն Փաշինյան Նիկոլի թիմակիցը կամ որևէ գժանոցի պացիենտ: Այ...

Փաշինյան Նիկոլը ռեժիսուրայով է զբաղված Հանրային հեռուստաընկերությունում

Փաշինյան Նիկոլը ռեժիսուրայով է զբաղված Հանրային հեռուստաընկերությունում

Հունվարի 30, 2020


Հանրային հեռուստաընկերությունը երեկ խայտառակ ռեպորտաժ ցուցադրեց Հրայր Թովմասյանի քրեական գործի մասին: ՍԴ նախագահի փաստաբանական ...

Փաշինյան Նիկոլի ճանաչումն աշխարհում նոր թափ է հավաքում

Փաշինյան Նիկոլի ճանաչումն աշխարհում նոր թափ է հավաքում

Հունվարի 27, 2020


Հայ ժողովուրդը պիտի որ արդեն ուրախանա իր կատարած ընտրության, իր վարչապետի համար: Նրա բժշկական, ավելի ստույգ` պացիենտական համբավ...

Թովմասյանը դատի կտա Փաշինյանին, Փաշինյանն էլ խոստացավ նրան խայտառակել

Թովմասյանը դատի կտա Փաշինյանին, Փաշինյանն էլ խոստացավ նրան խայտառակել

Հունվարի 25, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր Սյունիքում պատմական ասուլիս տվեց: Բնականաբար, չէր կարող ճխոսել Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի ...

Միլիոնատեր Փաշինյանի միլիոնատեր գերդաստանի ձեռքբերումները

Միլիոնատեր Փաշինյանի միլիոնատեր գերդաստանի ձեռքբերումները

Հունվարի 25, 2020


Ինչպես հայտնի է, Փաշինյան Նիկոլը ժողվարչապետ դառնալուց հետո չունի ոչ մի եկամուտ, աշխատավարձից ու ինդուլգենցիաների վաճառքից զատ:...

Փաշինյան Նիկոլը վախ չունի՞

Փաշինյան Նիկոլը վախ չունի՞

Հունվարի 25, 2020


Ուրբաթ օրը ժամը 17-ին մոտ ժողովրդի վարչապետն այցելել է Հատուկ քննչական ծàառայություն, ինչի մասին հաղորդագրություն չի տրվել, քան...

Հրայր Թովմասյանի ահաբեկումը նոր փուլ մտավ

Հրայր Թովմասյանի ահաբեկումը նոր փուլ մտավ

Հունվարի 24, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր շատ ժողովրդավարական ու օրինական գործով է զբաղված` խաչատրյան սասունի քննիչներին խուզարկության է ուղարկել Հ...

Պուտինի ուղերձը հավասարապես հասցեագրված է նաև Հայաստանի Հանրապետությանը

Պուտինի ուղերձը հավասարապես հասցեագրված է նաև Հայաստանի Հանրապետությանը

Հունվարի 17, 2020


Անցել է երկու շաբաթից մի փոքր ավելի, ինչ 2020 թվականը մտել է իր իրավունքների մեջ։ Հայաստանում և մեր դաշնակից Ռուսաստանում, ըստ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը