Միջազգային խայտառակություն

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020
Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Միացյալ Նահանգները չի պատրաստվում ինքը հարձակվել Ռուսաստանի վրա, բայց կարող է դա անել ուրիշի ձեռքերով

 

ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe, «Եվրոպայի պաշտպան») անցկացման պլանների մասին։ Որոշ վերլուծաբաններ արդեն հայտարարել են, որ զորավարժությունների սցենարը ուղղակի հիշեցնում է Ռուսաստան ամերիկյան ներխուժման պատրաստություն։ Զորավարժությունների իրական խնդիրը, և դա արդեն այժմ երևում է, խիստ տարբերվում է նրանից, ինչի մասին հայտարարվում է պաշտոնապես։

 

Ամերիկացիները ծրագրում են արդեն մարտին Գերմանիա նետել 1-ին հեծելազորային (անվանումը տուրք է ավանդույթին, դա մեքենայացված զորամիավորում է տանկերով, ՀՄՄ-երով և ուղղաթիռներով) դիվիզիան, այնուհետև դրա զորամասերն ու ստորաբաժանումները կանցկացնեն մի քանի ազգային սահմաններով՝ ապահովելով արագ տեղակայումը, զուգահեռ կանցկացնեն մարզումներ դաշնակիցների զորքերի հրամանատարների հետ և կփոխգործակցեն ազգային բյուրոկրատիաների հետ, ինչն անհրաժեշտ է առանց ուշացումների սահմանները հատելու համար։ Բուն զորավարժությունների ընթացքում ենթադրվում է մշակել մարտավարման նոր մոտեցումներ։ Խոսքով հայտարարված են ջրային պատնեշների հաղթահարման զորավարժություններ։ Զորավարժություններն ընդհանուր առմամբ կընդգրկեն տասը երկրի՝ Գերմանիայից մինչև Վրաստան, տարածքները, իսկ դրանց մասնակցող զորքերի թվաքանակը կարող է հասնել 40 000 մարդու, որոնց գրեթե կեսը կլինի 1-ին հեծելազորային դիվիզիայից։ Պաշտոնապես այս ամենը հարկավոր է ռուսական ագրեսիան զսպելու համար։

 

Որքան էլ տարօրինակ է, այդ զորավարժություններից եզրակացություններ անել և ապագայի որոշակի կանխատեսումներ անել մենք կարող ենք մինչև դրանց սկսվելը։

 

Զորքերի տեղակայման արագության խնդիրը

 

Արևելաեվրոպական ռազմական թատերաբեմի (ՌԹԲ) առանձնահատկությունն այսօր այն է, որ Ռուսաստանը, եթե հանկարծ հորիզոնում ինչ-որ կոնֆլիկտ նշմարվի, առաջ կանցնի ԱՄՆ-ից զորքերի տեղակայման հարցում և իր հարվածային խմբավորումները և դրանց նյութատեխնիկական ապահովման միջոցները իր տարածքի սահմաններում կուղարկի շատ ավելի արագ, քան ամերիկացիները կհասցնեն իրենց զինվորներին բերել ռուսական սահմանների մոտ։ Եվ այստեղ ոչինչ անել չես կարող՝ աշխարհագրություն է։ ԱՄՆ-ը հեռու է։ Ավելին, ի տարբերություն Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի, Ռուսաստանը քաղաքական միասնական միավոր է։ Զորքերը Սանկտ Պետերբուրգի մոտ կարելի է հասցնել թեկուզև Հեռավոր Արևելքից՝ չհատելով ոչ մի պետական սահման ու ճանապարհին չհանդիպելով առանձնապես տհաճ անակնկալների՝ հակառազմական անկարգությունների տեսքով։

 

Իսկ ամերիկացիների պարագայում պատկերն այլ է։ Ռուսաստանին Ղրիմի վերամիավորվելուց հետո ԱՄՆ-ը ձեռնարկել է իր զորքերի մի շարք ցուցադրական մանևրներ Արևելյան Եվրոպայում, մեքենայացված շարասյուներ բերել այստեղ՝ համերաշխություն դրսևորելով դաշնակիցների հետ, բայց զորքերի այդ ցուցադրական տեղաշարժերն իրենց ճանապարհին հանդիպել են խնդիրների հսկայական քանակության։ Մաքսատնով ամենահասարակ անցումը կարող էր կանգնեցնել զորքերի շարժը մի քանի օրով. եվրոպացի չինովնիկների համար միևնույն է տրանսատլանտյան համերաշխության գաղափարը, համենայնդեպս՝ աշխատանքային ժամանակ։ Որպես արդյունք՝ ստորաբաժանման հրամանատարից կարող էին պահանջել մաքսային զննում անցնել ամբողջ մարտական շարասյունով։ Պարզվեց, որ Եվրոպան պարզապես պատրաստ չէ կազմակերպված ձևով իր տարածք թողնել օտարերկրյա զորքերի մեծ զանգվածներ։ Ինչ-որ տեղ ամերիկացիների տեղաշարժերը հարթ էին ընթանում, ինչ-որ տեղ՝ ոչ մի կերպ։

 

Հիմա, «Պաշտպան-2020» զորավարժությունների շրջանակում ԱՄՆ-ը երկրորդ անգամ է մշակելու նման մանևրներ, բայց այժմ արդեն նախապես ամեն բան պատշաճ ձևով կազմակերպելով ու «հարթելով բոլոր սուր անկյունները», որպեսզի զորքերը կարողանան առանձ ձգձգումների շարժվել։ Որովհետև որքան էլ ԱՄՆ-ը արագացնի իր ուժերի մանևրը մայրցամաքային Եվրոպայում, Ռուսաստանից առաջ անցնել չի կարող։ Ռուսաստանը զորքերը կկենտրոնացնի ավելի արագ բացարձակապես ցանկացած իրավիճակում։ Այդ դեպքում ամերիկացիների ինչի՞ն է պետք այս ամենը։ Նրանք կարծում են՝ մի դիվիզիայով կարող են վախեցնե՞լ Վլադիմիր Պուտինին։

 

Տարբերակներ քեռի Սեմի համար

 

Մի կողմից՝ ամերիկյան զորքերին հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես ծովային փոխադրումների հրամանատարությունը կապահովի իրենց դիվիազիայի արագ տեղափոխումը Եվրոպա. նման զորավարժություններ վաղուց արդեն չեն եղել, հնարավորությունները երբեմն հարկավոր է ստուգել։ Ի դեպ, խաղաղ ժամանակ, այնուամենայնիվ, մասնավոր կապալառուներից նավեր վարձակալելու հնարավորություն կա, այնպես որ ստուգումը այնքան էլ մարտականի նման չի լինելու։ Բայց բեռնման-բեռնաթափման, վերերկրյա լոգիստիկայի, Եվրոպայում զորքերի մեծ զանգվածի տեղաշարժի հարցերը նրանք կմշակեն։ Միայն թե հստակ հասկանալով, որ այդ զորքերը երկար կռվել, եթե հանկարծ այդպես պատահի, չեն կարող։ Բայց գուցե դրանց նշանակությունն այդ չէ։

 

2008թ. ԱՄՆ-ը ցուցադրեց Ռուսաստանի դեմ պատերազմի «մոդելային» սցենար՝ մահապարտ երկրի օգտագործում։ Այն ժամանակ դա Վրաստանն էր, և ինչով ավարտվեց այդ արկածը նրա համար՝ մենք այսօր գիտենք։ Եվ ահա նման մոտեցման դեպքում ամերիկյան զորքերը Եվրոպա նետելու սցենարը սկսում է այլ կերպ երևալ։ Եթե ենթադրենք, թե ԱՄՆ-ը կունենա մահապարտ երկիր Եվրոպայում, որը կարելի կլինի գրոհի նետել Ռուսաստանի դեմ, որպեսզի հերթական անգամ պտտեցնի «ռուսական սպառնալիքի» քարտը, ապա ամերիկյան զորքերի տեղափոխումը Եվրոպա այնպիսի պայմաններում, երբ նրանք այնտեղ չեն կարող երկար մնալ, անսպասելի իմաստ է ստանում։ Արևմտյան քարոզչության համար կարևոր չէ՝ Ռուսաստանը կպաշտպանվի՞, թե՞ կհարձակվի, անգամ ինքնապաշտպանությունը մեր կողմից կներկայացվի որպես ագրեսիա։

 

Այսինքն՝ օրինակ, եթե լեհերը խելքները թռցնեն ու հրետանային հարված հասցնեն Կալինինգրադին, ապա օտարերկրյա մամուլը պարզապես դա չի նկատի, իսկ ահա Ռուսաստանի պատասխան հարվածը կներկայացվի որպես մարտական գործողությունների չսադրված սկիզբ։ Դրանից հետո հարկավոր կլինի ընդամենը ռուսներին չթողնել արագ լուծել խեղճ կամիկաձե երկրի հարցերը, որպեսզի չկորցնեն նման լոյալ վասալի։ Եվ ահա դա թույլ չտալու համար ամերիկյան զորքերի արագ հասցվելը Եվրոպա միանգամայն տեղին է։ Նրանք այնտեղ չեն էլ կռվելու, Ռուսաստանը հետաքրքրվածություն չի ցուցաբերել ԱՄՆ-ի դեմ կռվելու, նշանակում է՝ ճանապարհին ամերիկյան զորքեր տեսնելով՝ ռուսները ստիպված են լինելու կանգ առնել։ Ընտրություն չի լինելու, հո երրորդ համաշխարհայինը չե՞ն սկսի։ Իսկ մահապարտ երկրի համառ դիմադրությունը բավական ժամանակ կշահի, որպեսզի օվկիանոսով ու հետո եվրոպական հողով երկար ճանապարհը հաղթահարելով՝ ամերիկյան զորքերը չուշանան։ Նման սադրանքը մի շարք օգուտներ կբերի ԱՄՆ-ին եւ մի շարք քաղաքական դժվարություններ Ռուսաստանին, որը Եվրոպայում ուժի ցանկացած կիրառման դեպքում քաղաքական վնաս կկրի։ Չէ՞ որ եվրոպական երկրների բնակչությանը համոզել, թե այդ մենք ենք ագրեսիայի զոհը, անհնար կլինի, հակառուսական քարոզչության լարումը Արևմուտքի երկրներում արդեն հասել է անհրաժեշտ մակարդակի։

 

Ոչ մի երկիր Եվրոպայում քաղաքական պատճառներով չի կարող այսօր գրավել Ռուսաստանի կողմը, համենայնդեպս՝ բացահայտ։ Ուրեմն, կլինեն և՛ նոր պատժամիջոցներ, և՛ առևտրի դադարեցում, և՛ էլի շատ բաներ, ինչից մեզ համար հաստատ ավելի լավ չի լինի։ Իսկ ամերիկացիներին՝ կլինի։ Նրանց հեղուկացված գազը կարող է վաճառվել Եվրոպայում, եթե այնտեղ չլինի ռուսական սեղմված գազը։ Ինչպես և թանկարժեք թերթաքարային գազը։ Միաժամանակ, մրցակցին էլ՝ Եվրամիությանը, ծնկի կբերեն թանկարժեք էներգակիրներով։ Եվ կստիպեն զնեք գնել։ Ընդ որում՝ կարևոր չէ՝ կհաղթի՞ Ռուսաստանը, թե՞ ոչ, որքա՞ն արագ և ի՞նչ գնով, վերը թվարկված բաները դառնում են իրականություն հենց կոնֆլիկտի պատճառով ու անկախ դրա ելքից։

 

Ունի՞ արդյոք ԱՄՆ-ը մահապարտ երկրի թեկնածու։ Ունի։ Դա, իհարկե, Ուկրաինան է, որտեղ բնակչության զգալի մասը պարզապես արդեն չի հասկանում, թե ինչ իրականությունում է գտնվում։ Եվ դա, ցավոք, Լեհաստանն է, որտեղ հակառուսական քարոզչությունը այնպիսի ուժ ունի, որ անհնար է դարձնում իրականության համարժեք ընկալումը բնակչության զգալի մասի կողմից։ Լեհաստանն ակտիվորեն սպառազինվում է և ուժեղացնում իր զինված ուժերը, և ի տարբերություն Ուկրաինայի, սահմանակից է Ռուսաստանի հետ ամենահարմար տեղում՝ զինված սադրանքների համար. Կալինինգրադի մարզի՝ ՌԴ մեկուսացված մասի հետ, որը հասանելի է միայն ծովով։ Լեհաստանը հարմար է հակառուսական խոցման համար նաև նրանով, որ Բալթիկա ելք ունի, որով իրականացվում է գրեթե ողջ ռուսական նավթային արտահանումը, ընդ որում՝ լցանավերով, այլ ոչ թե նավթատարով։ Կոնֆլիկտը Բալթիկայում կարող է պարզապես սառեցնել այդ արտահանումը անորոշ երկար ժամանակով, ինչը խիստ կթուլացնի Ռուսաստանը տնտեսապես։

 

Կա ևս մեկ երկիր՝ համակված ահավոր ֆոբիաներով Ռուսաստանի հանդեպ՝ Շվեդիան։ Օրինակի համար, վերջերս շվեդական ֆիլմերից մեկի թրիլերում ռուս գործակալները Շվեդիայի բնակչությանը թունավորում էին... հոգեմետ դեղամիջոցներով աղտոտված անձրևների օգնությամբ։ Եվ այդ զառանցանքը տեղի բնակչության մեջ լուրջ վանում չի առաջացնում։ Նշանակում է՝ շվեդներին նույնպես կարելի է այս կամ այն կերպ օգտագործել, մանավանդ որ նրանք շատ սերտ համագործակցում են ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ։

 

Այնպես որ, գուցե ամերիկացիներն իրենց զորավարժությունը կազմակերպում են բնավ ոչ այն բանի համար, ինչի մասին հայտարարում են բարձրաձայն։ Կամիկաձե երկրի վնասը նրանց չի հուզում բոլորովին, իսկ ահա վնաս հասցնել մեզ և ամրապնդել ազդեցությունը Եվրոպայում՝ սրան նրանք դեմ չեն։ Եվ գուցե իրական սցենարը, որը կմշակվի «Պաշտպան-2020» զորավարժությունների ընթացքում, կլինի հենց նման սադրանքի կազմակերպումը։ Եվ արժե, որ մենք պատրաստ լինենք դրան։

 

Աղբյուրը` ВЗГЛЯД






Դիտումների քանակ 47604


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Միացյալ Նահանգները վերջնականապես Հայաստանում հաստատում է արտաքին կառավարում

Միացյալ Նահանգները վերջնականապես Հայաստանում հաստատում է արտաքին կառավարում

Հուլիսի 11, 2020


Երեկ հաղորդվեց, որ Միացյալ Նահանգները փաստացի վերցնում է Հայաստանն արտաքին կառավարման տակ՝ ուղարկելով Նոր Հայաստան կոռուպցիայի ...

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հուլիսի 7, 2020


Փաշինյան Նիկոլի ղեկավարությունը Ադրբեջանին 100 միլիոն դոլարի ուղիղ ռազմական օգնություն է տրամադրում: Եվ սա այն դեպքում, երբ հայ...

Ջոն Բոլթոն. անասո՞ւն է արդյոք Դոնալդ Թրամփը

Ջոն Բոլթոն. անասո՞ւն է արդյոք Դոնալդ Թրամփը

Հունիսի 23, 2020


Դոնալդ Թրամփը 2019-ի սեպտեմբերին աշխատանքից հեռացրեց ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին և կրակն ընկավ. Բ...

Ամերիկան ոչնչացնում են էլիտայի երեխաները

Ամերիկան ոչնչացնում են էլիտայի երեխաները

Հունիսի 15, 2020


Ընդունված է համարել, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող անկարգությունները կազմակերպել են նախևառաջ ամերիկյան հասարակության ստորին խավերը՝ ս...

ԱՄՆ-ը իր համար նոր թշնամի է նշանակել

ԱՄՆ-ը իր համար նոր թշնամի է նշանակել

Հունիսի 13, 2020


Միացյալ Նահանգներն իր համար նոր թշնամի է գտել։ Այդ թշնամին արտասովոր է, անշունչ, բայց դա չի խանգարել, որպեսզի հունիսի 11-ին պետ...

Արևմտականությունն ու լակոտությունը Հայաստանում նույն երևույթն են

Արևմտականությունն ու լակոտությունը Հայաստանում նույն երևույթն են

Հունիսի 12, 2020


Հայաստանի արևմտականների ուշքը գնում է հայրենիքի ինքնիշխանության համար, սրանք ասում են, որ ինքնիշխանությունը մեր հացուջուրն է, ո...

ԱՄՆ-Չինաստան. դարի գոտեմարտն սկսվել է

ԱՄՆ-Չինաստան. դարի գոտեմարտն սկսվել է

Մայիսի 31, 2020


Անցած հարյուրամյակի 60-70-ական թթ. սահմանագծին ամերիկացիները հասկացան, որ ԽՍՀՄ-ի հանդեպ բացարձակ գերազանցության հասնելը գրեթե ա...

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

Մայիսի 29, 2020


Փաշինյան Նիկոլը չի արդարացնում ամերիկյան դեսպանի հույսերը: Կարծես խնդիր չպետք է լինի, կարելի է հենց վաղը ժողվարչապետին հեռացնել...

Ուշադրություն, խոսում և ադրբեջանցիներին ցուցադրում է ղասաբը

Ուշադրություն, խոսում և ադրբեջանցիներին ցուցադրում է ղասաբը

Մայիսի 28, 2020


Ղասաբ Պոմպեոն, որն Ամերիկայում պետքարտուղար է աշխատում և գիշեր-ցերեկ զբաղված է ղասաբությամբ՝ ազգերի և պետությունների սպանդ կազմ...

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Մայիսի 25, 2020


Հայաստանում DTRA կենսալաբորատորիաների հիման վրա ամերիկացիները սկսել են մեզ համար չափազանց վտանգավոր փորձարկում՝ թեստավորում են ...

Դեգեներատ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Դեգեներատ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 23, 2020


Միքայել Մինասյանն այսօր հրապարակեց իր «Ստի վերջը» գլխակեր (Փաշինյան Նիկոլի համար) շարքի վեցերորդ սերիան: Նախկին Նորին գերազանցո...

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

Մայիսի 23, 2020


Քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնող թորոսյան արսենը, Սորոսի վաստակ լինելուց զատ, նաև դեգեներատ է, երեկ Հանրայ...

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Մայիսի 16, 2020


Մոլորակի վրա մոլեգնող համավարակը, որն անվանել են կորոնավիրուս, և որն արդեն հասցրել է հաշված ամիսների ընթացքում մոտ երեք հարյուր...

 Օրենքով գողերը՝ Վրաստանի նախագահի դեմ

Օրենքով գողերը՝ Վրաստանի նախագահի դեմ

Մայիսի 16, 2020


Արտասահմանում ապրող վրացի օրենքով գողեր Դավիթ Գեռլիանին (Դաթո Սվան) և Իլյա Սամսոնիան (Իլո Օզուրգեթցի), ինչպես նաև ևս մի քանի տա...

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

Մայիսի 13, 2020


Մայիսի 1-ին Tert.am պարբերականի հարցմամբ Հայաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են կենսաբանական անվտանգության ռուս-հայկական հուշագրի ստոր...

Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի ժողովուրդները՝ «կենսանյութ Պենտագոնի համար»

Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի ժողովուրդները՝ «կենսանյութ Պենտագոնի համար»

Մայիսի 2, 2020


Ռուսաստանի սահմանների մոտ Պենտագոնի կենսալաբորատորիաների ցանցի և այն մասին, թե արդյոք կապված են այդ օբյեկտները Covid-19 կորոնավ...

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Ապրիլի 20, 2020


Ինչպեսև պետք էր սպասել, Սպիտակ տան կողմից Պեկինի բազմակի մեղադրանքները կորոնավիրուսի համավարակի հարցում ավարտվեցին փողի, ավելի ...

Ամերիկյան գիտությունը սպառնալիք է Երկիր մոլորակի կյանքի համար

Ամերիկյան գիտությունը սպառնալիք է Երկիր մոլորակի կյանքի համար

Ապրիլի 19, 2020


1946թ. ԱՄՆ-ում ծնվեց մի տղա, որի շնորհիվ, գուցե, կանհետանան մարդկությունն ու ամեն կենդանի բան Երկրի վրա։ Նրա անունն է Ջոն Քեյգ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ