Խայտառակություն առանց մեկնաբանության

սաֆարյան ստոպիկի ու Բախշյան Անահիտի մարտիմեկյան արկածները

Հունվարի 20, 2020
սաֆարյան ստոպիկի ու Բախշյան Անահիտի մարտիմեկյան արկածները

Վիկիլիքսի հրապարակումները մարտի 1-ի մասին. ՄԱՍ 2. «Իմ ձայնը» նախագիծ

 

«Իմ ձայնը» նախագիծը հրապարակել է Վիկիլիքսի բացահայտումների այն բաժինները, որոնք վերաբերում են մարտի 1-ի բուն ողբերգությանը։

 

«Հենց այսօր շատ կարևոր է հասկանալ, թե ինչ են տեսել օտարերկրյա դիվանագետները, նրանց «գործակալները» Երևանի փողոցներում, ինչ գնահատականներ են ձևակերպված եղել դեռևս 12 տարի առաջ։

 

2008թ. մարտի 1-ի իրադարձությունները եղել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում։ Ամերիկացի դիվանագետներն ուշադրությամբ հետևել են իրադարձությունների ընթացքին։ Այդ հանգամանքների վրա լույս է սփռում տվյալ ժամանակահատվածում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական գրագրությունը, որը համացանցում տարածվել է շնորհիվ Վիկիլիքսի հրապարակած գաղտնի փաստաթղթերի։

 

Մենք դարձյալ առավելագույնս ձեռնպահ ենք մնում մեկնաբանություններից՝ դա թողնելով ընթերցողին։

 

Մաս 1. Կարելի էր խուսափել զոհերից. Բաց թողնված հնարավորություն

 

01.03.2008թ. ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված զեկույցում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը ներկայացնում է մարտի մեկին Ազատության հրապարակում ցուցարարներին ոստիկանության կողմից ցրելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները։ Նա նշում է, որ կեսօրին Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների մոտ հավաքվել է մոտ 3500 քաղաքացի, որոնք կարճ ժամանակում վերածվել են բարկացած զանգվածի, քարեր և շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբուսները վերածել բարիկադների։ 18:00-ի դրությամբ արդեն հավաքվել է 20-30000 ցուցարար, որոնք շարունակում են բարիկադներ կառուցել։ Ժամը 17-ի կողմերը ևս մեկ խումբ՝ զինված ինքնաշեն ձողերով, շղթաներով, իմպրովիզացված զենքերով, գրավել է Հաղթանակի կամուրջը՝ նորից որպես բարիկադներ օգտագործելով ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։ Այդ մեքենաների բակերի մեջ գազով ներծծված կտորներ են դրել, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ այրել մեքենաները։

 

Ժամը 17։00-ին Զուրաբյանը զանգահարել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, խնդրել, որ ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն ուղարկի ՀՀ կառավարությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գալ հանրահավաքի վայր և վերահսկել ամբոխին, եթե իշխանությունները նրան թույլ տան դուրս գալ տնից և անհապաղ թույլտվություն տան 10 օր օրինական ցույցեր կազմակերպել։ ԱՄՆ ներկայացուցիչն այս մասին տեղեկացրել է Վիգեն Սարգսյանին, որը պատասխանել է, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չէ և ազատ է տնից դուրս գալ՝ երբ ցանկանա։ Կես ժամ անց Սարգսյանը հետ է զանգել, ու հայտնել, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց Դինամո մարզադաշտ։

 

Քոչարյանը նաև երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք Դինամո մարզադաշտի տարածքում։ Պատասխանն ուղարկվել է Լևոն Զուրաբյանին, սակայն շուտով նա տեղեկացրել է, որ Տեր-Պետրոսյանն ուղիղ կապ է հաստատել նախագահականի հետ և փորձում է Մատենադարանի մոտ 15 օր ցույցեր կազմակերպելու երաշխավորություն ստանալ։

 

Այդ ժամանակահատվածում, երբ որևէ բախում և ողբերգական զարգացում դեռ չէր եղել, և իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ընթանում էին բանակցություններ, Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը կապվել են դեսպանատան ներկայացուցչի հետ՝ հայտնելով, որ արդեն 3 մարդ է զոհվել՝ մի մանկահասակ մի տղա և երկու տարեց մարդ։ Նրանք նաև նշել են, որ ոստիկանը ծեծել է տարեց մարդուն և սպանել նրան։ Ըստ այս երկուսի՝ այդ պատճառով է զայրացած ամբոխը հավաքվել դեսպանատների մոտ։ Մեկնաբանության մեջ Փեննինգթոնը նշում է, որ այս բոլոր տեղեկությունները հաստատված չեն, սակայն ցուցարարների մեջ այդ պահին արդեն շրջանառվում էր 3-6 զոհերի առկայության մասին տեղեկատվություն (ինչը հետագայում չի հաստատվել)։

 

Նամակագրության այս մասից ակնհայտ է դառնում, որ մարտի 1-ին, նախքան անկառավարելի բախումները և ողբեգական զարգացումները, եղել է բացառիկ հնարավորություն՝ խուսափել դրանից։ Պետք է նշել ամերիկյան կողմի օպերատիվ միջնորդական առաքելությունը, Լևոն Զուրաբյանի սթափությունը, և Ռոբերտ Քոչարյանի վճռականությունը՝ ամեն կերպ խուսափել բախումներից, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ։

 

Քոչարյանը, ըստ էության, համաձայնել է ամերիկյան միջնորդությամբ ընդդիմության բոլոր պայմաններին, միայն թե հնարավոր լինի խաղաղ հանգուցալուծման։ Եվ այս բացառիկ հնարավորությունը բաց է թողնվել։

 

Ինչ վերաբերում է Ստեփան Սաֆարյանին և Անահիտ Բախշյանին, ապա նրանք զբաղված են եղել կեղծ լուրեր տարածելով, իրավիճակի զգացմունքայնությունը էլ ավելի շիկացնելով։ Բոլորս հիշում ենք, թե մարտի 1-ին կեղծ հրեշավոր լուրերի կազմակերպված ինչպիսի հոսքեր էին տարածվում։ Դա էլ ավելի էր շիկացնում վիճակը՝ այն դարձնելով ավելի ու ավելի պայթյունավտանգ։

 

Մաս 2. Զինված ուղղորդվող զանգված

 

03.03.2008թ – ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնի նամակը՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին, և մի շարք այլ կազմակերպություններին. Փեննինգթոնը ներկայացնում է Մարտի 1-ի իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը։ Նշում է, որ ժամը 16:00-ի դրությամբ Երևանի փողոցներում հարաբերական անդորր է, մինչդեռ 36 ժամ է անցել այն բախումներից, որի ժամանակ ցուցարարները օգտագործում էին Մոլոտովի կոկտեյլներ։ Նա նշում է, որ բախումների պահին ցուցարարների թիվը եղել է 15-25000, սակայն մարտի 2-ի առավոտյան այն արդեն էականորեն նվազել է՝ այն բանից հետո, երբ կարդացել են Տեր-Պետրոսյանի նամակը, որտեղ վերջինս կոչ էր անում ցրվել։ Փեննինգթոնը նշում է, որ մարտի 1-ին օրվա ընթացքում ցուցարարները զինվել էին ինքնաշեն զենքերով, սուր քարերով և սալաքարերով, Մոլոտովի կոկտեյլներով, երկար փայտերով ու խողովակներով, ավտոբուսներից բարիկադներ էին կառուցել։ Կեսօրից հետո հավաքվածների մի զգալի խումբ (մի քանի հազար մարդ) հստակ նախապատրաստվում էր բախումների։ Չնայած Կառավարության պնդումներին, Փեննինգթոնը նշում է, որ իրենք չեն նկատել ցուցարարների մոտ մարտական զենքեր և գտնում են, որ դրանք եղել են միայն կառավարական ուժերի ձեռքին։ Նշում է, որ ոստիկանությունը ամբոխին ցրելու գործողությունը սկսեց դեպի օդ կրակահերթով, որպեսզի վախեցնի ցուցարարներին, որի արդյունքում շատերը ցրվեցին։ Սակայն մեծ մասը մնաց տեղում և սկսեց վանկարկել «Լևոն»։ Նրանց ուղղորդում էր Տեր-Պետրոսյանի արմատական աջակից Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկանությունն այնուհետև փորձեց վահանների պաշտպանությամբ մաքրել փողոցը, սակայն հետ մղվեց ամբոխի կողմից։ Կան մի քանի դրվագներ, որոնցում ոստիկանները ի վերջո զենքերը ուղղել են ամբոխի ուղղությամբ, սակայն այդպիսի դրվագները շատ սահմանափակ են եղել։ Ընդհանուր առմամբ ցուցարարները մոտ 12 ժամ վերահսկել են 4 հրապարակների միջանկյալ տարածքը, իրականացրել փոքրամասշտաբ թալան՝ հիմնականում գողանալով սնունդ և կոշիկներ, այրել են մի շարք մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական։ Դեսպանատան գործակալները նկատել են բախումների ժամանակ Մոլոտովյան կոկտեյլների պայթյուններ։

 

11.03.2008թ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի նամակում՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱՄՆ ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպությունների, ներկայացնում են ձերբակալվածներին և նշում, որ իշխանությունները փորձում են գտնել և ձերբակալել նաև Նիկոլ Փաշինյանին։ Փեննինգթոնը հավելում է, որ կան վստահելի ապացուցներ, որ մարտի մեկին Փաշինյանն է հրահրել ցուցարարներին ոստիկանների հետ կոշտ բախումների։

 

Փեննինգթոնը տեղեկացնում է, որ իրենք կառավարության ներկայացուցիչներին մտահոգություն են հայտնել՝ կապված քրեական օրենսգրքի 300 և 333 հոդվածների հետ, որոնք, ըստ իրենց, անորոշ են և չպետք է օգտագործվեն լեգիտիմ քաղաքական խոսքը քրեականացնելու համար, ինչքան էլ այդ խոսքը անտանելի լինի։

 

09.04.2008թ. նամակում ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱՄՆ ԱԽ-ին Փեննինգթոնը փորձում է ներկայացնել մարտի մեկի 8 զոհերի մահվան հանգամանքները։ Վերջում Փեննինգթոնը եզրակացնում է, որ ոչ Հայաստանի հասարակությունը, ոչ էլ միջազգային հանրությունը երբեք չեն իմանա մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանությունների իրական հանգամանքները։

 

Աղբյուրը` myvoice.am






Դիտումների քանակ 54362


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ստորություն է անում սաֆարյան ստոպիկը

Ստորություն է անում սաֆարյան ստոպիկը

Հունվարի 27, 2020


սաֆարյան ստոպիկն ու սաֆարյան սեդան` նրա քույրը, Նոր Հայաստանի ամենագարշելի կերպարների ցանկում ամենագարշելի տեղն են գրավում: Դժվ...

կարապետյան վալոդը գնաց

կարապետյան վալոդը գնաց

Հունվարի 9, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր դուրս գրեց կարապետյան վալոդին իր խոսնակի պաշտոնից: Հիշեցնենք, որ սա Տեր-Պետրոսյան Լևոնից ժառանգած ամենախա...

սաֆարյան ստոպիկ` Նոր Հայաստանի բարոյական արտացոլում

սաֆարյան ստոպիկ` Նոր Հայաստանի բարոյական արտացոլում

Դեկտեմբերի 19, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ևս մեկ անգամ պղծեց երկիրն ու հասարակությանը, ևս մեկ քայլ կատարեց պետության տոտալ զիբիլացման սորոսանպաստ գ...

Վարդանյան Աղվանը դարձավ սաֆարյան ստոպիկ ու բաբաջանյան արման

Վարդանյան Աղվանը դարձավ սաֆարյան ստոպիկ ու բաբաջանյան արման

Դեկտեմբերի 18, 2019


Եթե հանրության կոնսենսուսը գերակա ենք համարում, ապա վաղվանից բաբաջանյան արմանը բոլոր միասեռականների հետ միասին կհայտնվի գետտոյո...

սաֆարյան ստոպիկը աֆերիստորեն ակտիվանում է

սաֆարյան ստոպիկը աֆերիստորեն ակտիվանում է

Սեպտեմբերի 18, 2019


Յուրահատուկ երջանիկ աստղի տակ է ծնվել բոզի վաստակ սաֆարյան ստոպիկը: Կիրակի օրը սա բռնվեց մեկ այլ լակոտի՝ կարապետյան վալոդի հետ ...

Ուշադրություն, գաղտնազերծվել են սաֆարյան ստոպիկի հեռախոսի խայտառակ հաղորդագրությունները

Ուշադրություն, գաղտնազերծվել են սաֆարյան ստոպիկի հեռախոսի խայտառակ հաղորդագրությունները

Սեպտեմբերի 16, 2019


Պարզվում է՝ սաֆարյան ստոպիկը լեննականցի շպիոն Օնոյի պես մի բան է, որի թե՛ տան տեղը, թե՛ զբաղմունքը, թե՛ գործակալների անունները ...

սաֆարյան ստոպիկին այֆոնազրկել են, հերթը սաֆարյան սեդայինն է

սաֆարյան ստոպիկին այֆոնազրկել են, հերթը սաֆարյան սեդայինն է

Սեպտեմբերի 7, 2019


Վատ բան է տեղի ունեցել Նոր Հայաստանում՝ կողոպտել են սաֆարյան ստոպիկին, և ստոպիկ սերոժիչը զրկվել է իր սիրելի այֆոնից: «Սիրելի ըն...

Գեներալ Բալասանյանին դրդում են զբաղվել կինոարվեստով

Գեներալ Բալասանյանին դրդում են զբաղվել կինոարվեստով

Սեպտեմբերի 3, 2019


Միասեռական բաբաջանյան արմանը եթեր է գնացել և ասել՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի վերջին քայլերին, թե «սա Վիտալի Բալասանյանի ...

Թավշյա նախիրը վախ է զգում

Թավշյա նախիրը վախ է զգում

Մայիսի 19, 2019


Սգում է Հայաստանի գրանտակեր հանրույթը: Կարծիքներ են հայտնվում: Օրինակ, սիմոնյան ալենն ասում է, թե անցումային արդարադատությունն ...

Ինչո՞ւ է քոր գալիս Սաֆարյան Ստյոպիկի և նրա համախոհների քամակը

Ինչո՞ւ է քոր գալիս Սաֆարյան Ստյոպիկի և նրա համախոհների քամակը

Դեկտեմբերի 14, 2018


Ինչպես գիտենք, դեկտեմբերի 2-ին Գյումրիում ծեծվել և անզգուշությամբ սպանվել է 57-ամյա Ջուլիետա Ղազարյանը: Կասկածյալը ձերբակալված ...

Թեկուզ իրար սպանեն

Թեկուզ իրար սպանեն

Մարտի 20, 2018


Երևանի ավագանու երեկվա նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ցայտնոտի մեջ էր հայտնվել ու աջուձախ մեղ...

Մարզպետերը անհետացել են

Մարզպետերը անհետացել են

Դեկտեմբերի 1, 2017


Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը կոչ-նամակով դիմել է ՀՀ մարզպետերին և խնդրել է իրենց անձնական միջոցներից 1000 դոլարի չափով...

Ստյոպան ընտրել է չարյաց փոքրագույնը

Ստյոպան ընտրել է չարյաց փոքրագույնը

Հուլիսի 31, 2017


Նախկինում «Ժառանգություն» կուսակցության անդամ, հետո անհայտ զբաղմունքի տեր, բայց հաստիքացուցակներով Միջազգային և անվտանգության հ...

Երկուսն առաջարկել են, երկուսը` ոչ

Երկուսն առաջարկել են, երկուսը` ոչ

Հունվարի 26, 2017


«Ժառանգության» նախկին անդամ, իսկ այժմ իրեն վերլուծաբան և քաղտեխնոլոգ համարող Ստեփան Սաֆարյանը զանազան վայրերում հպարտորեն խոսու...

Տարոնին չպատժելը հիմքեր ունի

Տարոնին չպատժելը հիմքեր ունի

Դեկտեմբերի 14, 2016


Դեռևս մեկ ամիս առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից պահանջվել էր կարգապահական պատասխանատվության ենթարկել Ե...

Ինչո՞ւ է վախից բաբախում Ստյոպայի սիրտը

Ինչո՞ւ է վախից բաբախում Ստյոպայի սիրտը

Սեպտեմբերի 30, 2016


Եղել են մարդիկ, ովքեր վերջերս տեսել են Ստյոպային: Նա բավականին կոկիկ էր, ցեխի հետքեր չկային, զրպարտանքի՝ առավել ևս: Իսկ Սաֆարյա...

Աղբամանային նպատակների ընտրապայքարը

Աղբամանային նպատակների ընտրապայքարը

Սեպտեմբերի 24, 2016


Աժ նախկին ժառանգական պատգամավոր, իրեն լուրջ վերլուծաբան հռչակած Ստյոպա Սաֆարյանն օրերս մի հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանապ...

Կրեմլը հալածում է Ստյոպա Սաֆարյանին

Կրեմլը հալածում է Ստյոպա Սաֆարյանին

Սեպտեմբերի 2, 2016


Ոչ անհայտ, սակայն անհայտ ծագման ու պատկանելության տեր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը հարցազրույց է տվել թերթերից մեկին...

Ստյոպային քաշեցին

Ստյոպային քաշեցին

Հունիսի 14, 2016


Ամիսներ առաջ, երբ պաշտոնից զրկված ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համար պարապությունը լցնելու զբաղմունք հորինեցին և հայտարարվեց ՀՀԿ ք...

Մերժվածների ու լքվածների ֆորումը

Մերժվածների ու լքվածների ֆորումը

Մայիսի 21, 2016
1

Կամուֆլյաժով լուսանկարների սեզոնն ավարտվեց, սկսվում է Արցախում ֆորումներ անցկացնելու փուլը: Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը