Խայտառակություն առանց մեկնաբանության

Փաշինյանի «հեղափոխության պահապանները»

Հունվարի 18, 2020
Փաշինյանի «հեղափոխության պահապանները»

Փաշինյանը ձևավորում է խունվեյբինների բանդաներ, ինչի՞ համար

 

Խմբագրության կողմից

 

Այսօր Հաղթանակի զբոսայգում տեղի ունեցավ հետաքրքիր միջոցառում, որը չվրիպեց ռուսական մամուլի ուշադրությունից։ Դատելով ստորև ներկայացված նյութից՝ ժողվարչապետը պատրաստում է խունվեյբինների բանդաներ կամ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նման մի բան (ըստ երևույթին, Վովաևիչը իրեն իմաստուն ծերունի Խոմեյնի է երևակայում, բայց մասնագետներն ասում են, որ այդ աստիճանի ծխել, ըստ էության, անհնար է)։ Գուցե, այսօր տեղի ունեցավ կեղծ խունվեյբին լակոտների փորձնական հանրահավաքը, և ժողվարչապետը փորձարկում է նրանց։ Ամենամոտ ապագան ցույց կտա, թե ովքեր են նրանք՝ այդ երիտասարդները, որոնք պատրաստ են հանուն հեղափոխության «փակել Հայաստանը»։ Իսկ առայժմ առաջարկում ենք ծանոթանալ տեղի ունեցածի մասին Մոսկվայից հնչած տեսակետին։


Ի պաշտպանություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաք անցկացրին մի քանի տասնյակ մարդիկ Երևանի Հաղթանակ զբոսայգում։ Հանրահավաքի տեսագրությունը հունվարի 18-ին ցուցադրում էր YouTube-ալիք 1in TV-ն։ Տեսանյութում Փաշինյանի մի քանի տասնյակ կողմնակիցներ հավաքվել էին Երևանի Հաղթանակ զբոսայգում։ Իրենց «Հեղափոխության պահապաններ» անվանելով՝ հավաքվածները խոստանում էին կազմակերպել «օպերատիվ խմբեր»՝ դիմակայելու համար «հեղափոխության» հակառակորդների փողոցային ակցիաներին։

 

Ելույթ ունեցողների մեջ էին Հայկազ Մակարյանը, որը հայտնի է պրովոակտիվ գործողություններով Քոչարյանի դեմ, Հայկ Ստեփանյանը, որը նրանց մեջ էր, ովքեր հավի ձվեր էին նետում Հրայր Թովմասյանի քրոջը՝ Անժելա Թովմասյանին պատկանող «Հայելի» մամուլի ակումբի դռներին։ Ընդ որում՝ հնչում էին սպառնալիքներ Քոչարյանի կողմնակիցների հասցեին՝ բողոքելով նրա դեմ, որ մարդիկ նրան նշանակել են Հայաստանի հերոս, երբ, հավաքվածների կարծիքով, նա հերոս չէ, այլ հանցագործ։ Նրանք հայտարարում էին, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել. «Մենք եկել ենք ասելու, որ հեղափոխությունը չի ավարտվել և կշարունակվի մինչև հաղթական ավարտ»,- ասաց ելույթ ունեցողներից մեկը։

 

Միևնույն ժամանակ, վարչապետի կողմնակիցները հայտարարեցին, որ պատրաստ են գործել ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև, եթե պահանջվի, փողոցում. «Մենք հավաքվել ենք նրա համար, որպեսզի կազմակերպենք խմբեր, որոնք կկանգնեն մեր սիրելի վարչապետի թիկունքին ցանկացած տեղում և ցանկացած պահի, հենց որ ասի Փաշինյանը, կամ ինքներս կորոշենք։ Եվ ոչ միայն սոցցանցերում, այլև, եթե անհրաժեշտ լինի, փողոցում»։

 

Անմիջապես էլ հնչեցին օպերատիվ խմբեր կազմելու կոչեր՝ հակապետական գործողությունները կասեցնելու համար. «Պետք է ստեղծել խմբեր, որոնք կկասեցնեն բոլոր նրանց ցանկացած հակապետական և հակաժողովրդական գործունեությունը, ովքեր պետք է հասկանան, որ նրանք Հայաստանում այլևս անելիք չունեն»։ Միևնույն ժամանակ, հավաքվածները հայտարարեցին, որ չեն պատրաստվում ցավ պատճառել կամ ֆիզիկական ներգործություն բանեցնել. «Սա չի նշանակում, թե մենք դուրս կգանք ցավ պատճառելու և ֆիզիկական ներգործություն բանեցնելու համար, մենք կգործենք Հայաստանի օրենքներով։ Եվ կկասեցնենք նրանց լկտի պահվածքը, ովքեր դեմ հանդես կգան հեղափոխությանը»։

 

Հավաքվածները նաև դժգոհություն են հայտնել, որ «թավշյա» հեղափոխությունից հետո երկու տարում երկրում այդպես էլ կարգ չի հաստատվել. «Մեր պետությունում կան բոլոր ինստիտուտները, որոնք կարող են կարգ մտցնել, բայց անցել է 2 տարի, և մենք տեսնում ենք, որ ամեն օր նրանք, ովքեր պայքարում են մեր հեղափոխության դեմ, ավելի են լկտիանում։ Դրա համար էլ մենք մեր պարտքն ենք համարել հավաքվել և մեր աջակցությունը հայտնել մեր իրավապահ համակարգին։ Եվ եթե պետական ինստիտուտները չեն կարողանում լուծել այս խնդիրը, ապա այդ խնդիրը կլուծենք մենք՝ ժողովուրդը»։

 

Պատճառներից մեկը, որ Հայաստանում երկու տարում կարգ այդպես էլ չի հաստատվել, Փաշինյանի կողմնակիցները համարում են իրավապահ մարմիններում և պետկառույցներում մարդկանց առկայությունը, ովքեր ծառայել են «Քոչարյաններին ու Սարգսյաններին». «Իրավապահ մարմիններում և ընդհանրապես պետական կառույցներում առայժմ մնացել են մարդիկ, ովքեր ծառայել են հին ռեժիմին, և ոչ թե աշխատել են, այլ հենց ծառայել են։ Ծառայել են հենց Քոչարյաններին, Սարգսյաններին և այլն։ Եվ նրանք մինչև հիմա աշխատում են այդ կառույցներում։ Մեր խնդիրն է՝ մաքրել համակարգն այդ մարդկանցից։ Հաղթել հակահեղափոխական դիմակայությանը և, ինչպես ասաց մեր վարչապետ Փաշինյանը, եթե մեզ հակառակվում է համակարգը, ապա մենք այդ համակարգը կջարդենք»։

 

Բացի այդ, հավաքվածների կարծիքով, Հայաստանի ԶԼՄ-ների բացարձակ մեծամասնությունը գտնվում է նրանց ձեռքում, ովքեր ծառայել են հին ռեժիմին։ Նրանք խոստացել են վերջ դնել այդ երևույթներին. «Մեդիա-տարածքում հայտարարվել է լկտի պատերազմ ժողովրդական հեղափոխությանը։ ԶԼՄ-ների 90%-ը պատկանում է նրանց, ովքեր աշխատել են հին ռեժիմի ժամանակ։ Բանն այնտեղ է հասել, որ հեռուստատեսությամբ ոմն մեկը սպառնում էր ժողովրդին ու հեղափոխությանը զենքով։ Մենք կջարդենք ու կվերացնենք նման երևույթները։ Ոչ ոք Հայաստանում չի լուծելու հարցեր զենքով։ Մենք հեղափոխությունն արել ենք խաղաղ ու բաց ձեռքերով, և եթե ինչ-որ մեկը փորձի ուժ և զենք կիրառել, մենք կշարունակենք հեղափոխությունը նույն խաղաղ ճանապարհով և ցույց կտանք, թե ում ձեռքին է իրական ուժը»։ Նրանց կարծիքով՝ Քոչարյանի ռեժիմը շարունակում էր սպառնալիք լինել անգամ «Խորհրդային Միությունից «ազատվելուց» և Հայաստանի անկախացումից հետո. «90-ական թվականներին, ազատվելով Խորհրդային Միությունից և անկախ պետություն դառնալով՝ մենք շարունակեցինք սպառնալիքներ ստանալ տարբեր Վանոներից, հետո Քոչարյաններից, Սարգսյաններից։ Իսկ հիմա մենք ազատվել ենք այդ ռեժիմից և այլևս չենք կարող թույլ տալ, որ մեզ ինչ-որ մեկը սպառնա։ Եվ մենք միշտ պետք է պատրաստ լինենք ուժի ցանկացած կիրառման ժողովրդի հանդեպ։ Եվ սա է մեր ակցիայի իմաստը, և սա է խմբեր կազմելու իմաստը, որոնք կկարողանան պատասխանել ուժի ցանկացած դրսևորման»։

 

Հավաքվածները հայտարարեցին, որ պատրաստ են մեծահոգաբար ներել նրանց, ովքեր փողով են գնացել ծառայելու և աջակցելու Քոչարյանին, եթե նրանք ուշքի գան և «վերադառնան». «Քանի որ մենք մեծահոգի ենք և կառուցում ենք իրավական պետություն, մենք թույլ կտանք նրանց, ովքեր մոլորության մեջ են, ովքեր կոպեկի կամ ապագա պաշտոնների հետևից են գնացել ապագա իշխանությունում (ինչպես նրանք ենք դա պատկերացնում)։ Մենք կոչ ենք անում՝ ուշքի եկեք, վերադարձեք։ Մենք չենք ցանկանում ձեզ քշել երկրից, մենք չենք ցանկանում ձեզ հետ վատ վարվել։ Մենք ցանկանում ենք լինել մեկ ուժ։ Բայց եթե դուք շարունակեք ձեր գործունեությունը, ապա կզգաք հեղափոխության ողջ ուժը»։

 

Դե, իսկ եթե Քոչարյանին վաճառված մոլորված հոգիները ուշքի չգան, ապա Փաշինյանի պաշտպանները պատրաստ են անցնել գործողությունների. «Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ կարող է ձեզ հետ անել հեղափոխությունը։ Մի ստիպեք մեզ անցնել գործողությունների։ Վերադարձեք, կանգնեք մեր ժողովրդի կողքին։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, թե կարող է սպառնալ մեր ժողովրդին, ապա խորապես սխալվում է։ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հայաստանը մեր օջախն է, ժողովուրդը՝ մեր ընտանիքը։ Եվ մենք թույլ չենք տա, որպեսզի ինչ-որ թափթփուկ վիրավորի մեր ընտանիքի անդամներին»։

 

Վերջում հավաքվածները հայտարարեցին, որ ամենատարբեր ակցիաներ կանցկացնեն, ընդհուպ մինչև Հայաստանը փակելը. «Մենք շատ տարբեր ակցիաներ կանցկացնենք, մեր գործունեությունը շատ բազմազան կլինի։ Եվ մենք կկասեցնենք մեզ դիմակայելու ցանկացած փորձ։ Պետք լինի, կփակենք ողջ հանրապետությունը, եթե հակահեղափոխության սպառնալիք լինի։ Մենք չենք զբաղվի դեմագոգիայով, մենք կդառնանք այն ուժը, որը կլինի Փաշինյանի գլխավոր ուժը»։

 

Աղբյուրը՝ КРАСНАЯ ВЕСНА լրատվական գործակալություն






Դիտումների քանակ 119784


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խունվեյբիններն ակտիվանում են դադարից հետո

Խունվեյբիններն ակտիվանում են դադարից հետո

Հոկտեմբերի 7, 2019


Շաբաթ օրը Փաշինյան Նիկոլի սրտով բան տեղի ունեցավ Նոր Հայաստանում. մի լակոտախումբ հարձակվեց «Հայելի» մամուի ակումբի վրա, ձվերով ...

Սուտենյորների զավակները վտանգավոր են դառնում

Սուտենյորների զավակները վտանգավոր են դառնում

Մարտի 4, 2019


Բազմիցս անդրադարձել ենք ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնությանը և նրա ղեկավար պետրոսյան դավթին, որը ծնվել և մեծացել է բորդելում (հայրը սո...

Փաշինյան Նիկոլն ինքն իր հետ շախմատ է խաղում

Փաշինյան Նիկոլն ինքն իր հետ շախմատ է խաղում

Փետրվարի 19, 2019


Մամուլից տեղեկանում ենք, որ շաբաթ օրը «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման ակտիվիստները կրկին բողոքի ակցիա են իրականացրել մայրա...

Ողորմի տանք մոտակա ապագայի զոհերի անցավորած կողքի մեռելներին

Ողորմի տանք մոտակա ապագայի զոհերի անցավորած կողքի մեռելներին

Փետրվարի 9, 2019


Հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը, որն այժմ իրականացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը, հարցազրույցում անդրադարձել երկրի դատա...

Փաշինյան Նիկոլը` Նոր Հայաստանի գլխավոր «культмассовик»

Փաշինյան Նիկոլը` Նոր Հայաստանի գլխավոր «культмассовик»

Դեկտեմբերի 17, 2018


ԽՍՀՄ-ում շատ կարևոր մասնագետներ կային, կոչվում էին культмассовик. Սրանք հիմնականում կոմսոմոլի աշխատողներ էին, սրանց առաքելությո...

Փաշինյան Նիկոլը Եվրոպա է ներմուծում, կամ` Սաշիկի 50 տոկոսի միֆն ու Նիկոլի 23-ի իրականությունը

Փաշինյան Նիկոլը Եվրոպա է ներմուծում, կամ` Սաշիկի 50 տոկոսի միֆն ու Նիկոլի 23-ի իրականությունը

Նոյեմբերի 19, 2018


ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, ըստ որի՝ ՀՀ 18-65 տարեկան բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրեն...

Նոր ակցիա ԵՊՀ-ում խունվեյբինների կատարմամբ

Նոր ակցիա ԵՊՀ-ում խունվեյբինների կատարմամբ

Նոյեմբերի 8, 2018


Լակոտ դավիթ պետրոսյանը, որը մեծացել է բորդելում և ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության ղեկավարն է, որը տապալեց Քոչարյանի ասուլիսը, որը ...

Եվս մեկ ապտակ Փաշինյանից միքայելյանին

Եվս մեկ ապտակ Փաշինյանից միքայելյանին

Հոկտեմբերի 1, 2018


Փաշինյան Նիկոլը յոլա չի գնում ոչ միայն իր դաշինքի մաս կազմող ուժերի և անհատների, այլ նաև իր հարազատ կուսակցության անդամների հետ...

Խունվեյբինները նորից ԵՊՀ-ում

Խունվեյբինները նորից ԵՊՀ-ում

Սեպտեմբերի 19, 2018


Հայտնի է, որ Փաշինյան Նիկոլն իր հաղթանակից հետո ստեղծեց խունվեյբինների ինստիտուտը, այսինքն` այն փոխ առավ Մաոյի դարաշրջանի Չինաս...

Խունվեյբին դավիթը գործուղվել է Շվեդիա` կատարելագործման

Խունվեյբին դավիթը գործուղվել է Շվեդիա` կատարելագործման

Սեպտեմբերի 7, 2018


Մի անհաջող լակոտ կա, մեր մշտական պերսոնաժն է, այժմ աշխատում է Փաշինյան Նիկոլի խունվեյբին, անունը դավիթ պետրոսյան է: Հիշեցնենք, ...

Խայտառակ դիմանկարներ. բարսեղյան լևոն` Փաշինյան Նիկոլի հոգեհարազատ զինվոր

Խայտառակ դիմանկարներ. բարսեղյան լևոն` Փաշինյան Նիկոլի հոգեհարազատ զինվոր

Սեպտեմբերի 2, 2018


Ամեն ինչ սկսվեց 1966թ. ամռանը, երբ մի լենինականցի ընտանիք, Բարսեղյան ազգանվամբ, որոշեց հրաժարվել աբորտի գաղափարից, և 1967-ի հու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը