Խայտառակություն առանց մեկնաբանության

Պուտինի ուղերձը հավասարապես հասցեագրված է նաև Հայաստանի Հանրապետությանը

Հունվարի 17, 2020
Պուտինի ուղերձը հավասարապես հասցեագրված է նաև Հայաստանի Հանրապետությանը

Արտաշես Գեղամյան

 

Անցել է երկու շաբաթից մի փոքր ավելի, ինչ 2020 թվականը մտել է իր իրավունքների մեջ։ Հայաստանում և մեր դաշնակից Ռուսաստանում, ըստ իս, ընթացիկ տարեսկզբի հատկանշական տարբերությունը նախորդ տարիներից այն դրության բարդության գիտակցումն է, որը ստեղծվել է Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, հատկապես Ռուսաստանի Դաշնության հարավային սահմաններին, Իրանի շուրջ և աշխարհում առհասարակ։ Ասվածի հաստատումն է ՌԴ Դաշնային ժողովին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի բացառիկ հրատապ Ուղերձի (այսուհետ՝ Ուղերձ – Ա.Գ.) ճիշտ ժամանակին հնչեցնելու միանգամայն ներկայացուցչական արարողությունը։ Հատկապես ընդգծենք, որ այդ միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության Դաշնության խորհրդի անդամներ, Պետական Դումայի պատգամավորներ, կառավարության անդամներ, Սահմանադրական և Գերագույն դատարանների ղեկավարներ, նահանգապետեր, ՌԴ սուբյեկտների օրենսդիր ժողովների նախագահներ, ավանդական դավանանքների ղեկավարներ, հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկությունների և բանկային ոլորտի, զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներ։ Ես հատուկ այսքան մանրամասն նշեցի մասնակիցների կազմը, որովհետև նրանց պրոֆեսիոնալ աշխատանքից է հիմնականում կախված լինելու Ուղերձում Ռուսաստանի նախագահի առաջադրած մասշտաբային անելիքների իրականացումը։

 

Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ, ուշադիր լսելով Վլադիմիր Պուտինի ելույթը, ես և «Ազգային Միաբանություն» կուսակցության իմ գործընկերները մինչև ուշ երեկո կարծիքներ էինք փոխանակում և քննարկում այն բոլոր հարցերը, որոնք մոտ ու հասկանալի էին մեզ։ Անկեղծ ասեմ, որ Հայաստանում Ուղերձը անտարբեր չի թողել Մոսկվայից երկու հազար կիլոմետր հեռու գտնվող մեզանից ոչ մեկին, ուստի ինձ համար դժվար չէր պատկերացնել «Մանեժ» կենտրոնական ցուցասրահում ներկա մեր ռուս բարեկամների և գործընկերների վիճակը։ Չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը Ռուսաստանի նախագահից լսեց նաև իր անձնական աշխատանքի գնահատականը, և որ գլխավորն է՝ չէր կարող չգիտակցել անհատական պատասխանատվությունն իր Հայրենիքի ճակատագրի համար, ընդ որում՝ Վլադիմիր Պուտինի ելույթի առաջին իսկ պահից։

 

Ընթերցողներին հիշեցնենք Ուղերձի առաջին նախադասությունները. «Դաշնային ժողովին Ուղերձն առաջին անգամ հչեցվում է հենց տարեսկզբին։ Մենք պետք է ավելի արագ, անհապաղ լուծենք մասշտաբային սոցիալական, տնտեսական, տեխնոլոգիական խնդիրները, որոնց առջև կանգնած է երկիրը... Այսօր մեր հասարակությունում հստակ դրված է փոփոխությունների պահանջը։ Մարդիկ ցանկանում են զարգացում և իրենք են ձգտում շարժվել առաջ մասնագիտության, գիտելիքների, բարեկեցություն ունենալու հարցում, որպեսզի պատասխանատվություն վերցնեն կոնկրետ գործերի համար։ Հաճախ նրանք իրենք ավելի լավ գիտեն, թե ինչը, ինչու և ինչպես պետք է փոխել այնտեղ, որտեղ իրենք ապրում, աշխատում են՝ քաղաքներում, շրջաններում, գյուղերում, ողջ երկրում»։

 

Համոզված եմ, որ ոչ մի մտածող հայ (բացի սորոսյան լափակերներից, «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի ակտիվիստներից, էլ չեմ ասում ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստների մասին) չէր կարող չհամաձայնել Հայաստանի Հանրապետության համար Ուղերձում պարունակվող շատ ու շատ ձևակերպումների ակտուալության հետ։

 

Բայց չէ, Հայաստանի «ժողվարչապետը» 2020թ. միանգամայն այլ օրակարգ ունի, որն էլ հնչեցրեց 2020թ. ՀՀ կառավարության առաջին իսկ նիստում։ Այսպես, հունվարի 9-ին Նիկոլ Վովաևիչը, ելույթ ունենալով Հայաստանի կառավարության առաջին նիստում, իրեն բնորոշ խորաթափանցությամբ նկատեց, որ Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը վերաբերում է զուգարանների վիճակին։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի։

 

«Դա քաղաքակրթվածության կարևորագույն խնդիրն է, երբ հինգհարկանի ռեստորանում տեսնում ես ոսկեզօծ աթոռներ, բայց երբ բացում ես զուգարանի դուռը, թվում է, թե հայտնվել ես աղետի գոտում»,- ասաց իր իսկ սիրեցյալ Նիկոլ Վովաևիչը։

 

Սա ձեզ համար, հարգելի ընթերցող, մի ինչ-որ Սեմյուել Հանթինգթոն չէ՝ իր քաղաքակրթությունների էթնոմշակութային բաժանման հայեցակարգով, որը հրապարակել է «Քաղաքակրթությունների բախում» հոդվածում։ Սա մեր «ժողվարչապետն» է, որին ամեն տեսակ արտասահմանյան «տուֆտայով» չես զարմացնի ու չես խաբի։ Լինելով պրագմատիկ առաջնորդի մարմնավորում՝ հենց այդ նիստում էլ իսկապես բազմաչարչար Հայաստանի վարչապետը կառավարության անդամներին ու հրավիրվածներին դիմեց դժվարին հարցով. «կա՞ն արդյոք օրենսդրական նորմեր և ստանդարտներ այս ոլորտում»։ Նիկոլ Վովաևիչի այսքան խորիմաստ հարցից թևաթափ համապատասխան պաշտոնյան, այնուամենայնիվ, հանգստացրեց կառավարության անդամներին, ինչպես նաև «ժողվարչապետի» հազարավոր երկրպագուներին, որոնք գիշերուզօր աննկարագրելի զմայլանքով որսում են նրա յուրաքանչյուր բառը։ Նրանք հուսախաբ չեղան, քանի որ այդ օրը ուղիղ եթերում դարձան հետաքրքիր ինտելեկտուալ մենամարտի ականատեսները։ Ռեստորաններում սանհանգույցների սանիտարական վիճակի համար խեղճուկրակ պատասխանատուն (պարզվում է, կա նաև նման պաշտոն կառավարական կառույցներում), համարձակություն հավաքելով, մրմնջաց, որ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակվել է համապատասխան նախագիծ, և շուտով կսահմանվեն անհրաժեշտ սանիտարական ստանդարտները։ «Դրանից հետո կզբաղվենք տուգանքների մասով օրենսդրական փոփոխություններով, դրանք կավելացվեն ընդհուպ մինչև գործունեության դադարեցումը, եթե նորմերը չպահպանվեն»,- ասաց սույն պաշտոնյան։ Այս բառերից հետո լարվածությունը ՀՀ կառավարության նիստում մի փոքր թուլացավ, պետք է կարծել, որ պակասեց նաև «ժողվարչապետի» երկրպագուների լարվածությունը։ Այնուհետև ՀՀ վարչապետը իրեն բնորոշ գործողությունների հետևողականությամբ անցավ ավտոգազալցակայանների զուգարանների վիճակի հարցին. «Եկել է այս հարցում պահանջներ առաջադրելու ժամանակը։ Սա շատ կարևոր քաղաքակրթական խնդիր է, խոսքն այն մասին է, թե որտեղ ենք մեզ պատկերացնում աշխարհի քարտեզի վրա։ Այն բոլոր օբյեկտների գործունեությունը, որոնք չեն համապատասխանում նորմերին, պետք է դադարեցվի կամ կանգնեցվի մինչև խնդիրների լուծումը»։

 

Համոզված եմ, որ հարգելի ընթերցողները, ովքեր կցանկանան ավելի մանրակրկիտ ծանոթանալ Նիկոլ Վովաևիչի հնչեցրած «քաղաքակրթական բնույթի» այս սուր բանավեճերի մանրամասներին, կարող են դա անել՝ դիտելով համապատասխան տեսանյութը էլեկտրոնային պորտալում։ Այս ամբողջ անհեթեթությունում ցասո՞ւմ ասեմ, թե՞ տագնապ, խոր հիասթափություն ու վհատություն է առաջացնում Նիկոլ Վովաևիչի ընկճող անհամարժեքությունը, որը ՀՀ վարչապետ դարձավ Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսին անպատիժ տեղի ունեցած պետական հեղաշրջման հետևանքով։ Իսկ հիմա «ժողվարչապետը», հանդերձավորվելով գիտնական բժիշկ, փորձարար վիրաբույժ, պրոֆեսոր Ֆիլիպ Ֆիլիպովիչ Պրեոբրաժենսկու՝ Միխայլ Բուլգակովի «Շան սիրտը» վեպի հերոսի հանդերձներով, հայ ժողովրդին համընդհանուր ծիծաղի առարկա է սարքում Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկովի կերպարանքով։ Ակամա մտաբերում եմ այդ նույն վեպից պրոֆեսոր Պրեոբրաժենսկու և դոկտոր Բորմենտալի երկխոսությունը.

 

«— Քայքայում է, Ֆիլիպ Ֆիլիպովիչ:

 

— Ոչ,— միանգամայն վստահ առարկեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը...— Ի՞նչ ասել է ձեր այդ քայքայումը։ Ձեռնափայտով պառա՞վ։ Չար կախա՞րդն է, որ կոտրել է բոլոր ապակիները, հանգցրել բոլոր լամպերը: Ամենևին գոյություն չունի։ Ի՞նչ եք ենթադրում այդ բառի տակ,— մոլեգնած հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ինքն էլ պատասխանեց:— Ահա թե ինչ է դա․ եթե ես, վիրահատելու փոխարեն, ամեն երեկո իմ բնակարանում սկսեմ երգել, իմ տանը քայքայում կսկսվի: Եթե ես, մտնելով զուգարան, ներեցեք արտահայտությանս, սկսեմ միզել նստակոնքի կողքով, նույնն էլ անեն Զինան և Դարյա Պետրովնան, զուգարանում քայքայում կսկսվի (ընթերցողը հավանաբար գլխի ընկավ, որ Նիկոլ Վովաևիչը հենց այնպես չի խոսել զուգարանների մասին, դասական գրականության իմացությունն է խորապես դրված նրա ենթագիտակցության մեջ – Ա.Գ.): Հետևաբար, քայքայումն արտաքնոցների մեջ չէ, այլ գլուխներում»։

 

Իմ նախորդ հոդվածում՝ «Իրար գլխի հավաքվող հակառուսական ինտերնացիոնալը Հայաստանում չի՛ անցնի» վերնագրով, որը հրապարակվել է 2019թ. դեկտեմբերի 23-ին REGNUM տեղեկատվական գործակալության կայքում, ես արդեն մեջբերումներ կատարել եմ Ն.Փաշինյանի ելույթից կառավարության 2019թ. դեկտեմբերի 12-ի նիստում, երբ նա ասաց. «այսօր մեզ մոտ (նկատի ունի Հայաստանում – Ա.Գ.) չկա նորմալ գործելու ունակ պետական կառավարման համակարգ... Հնարավո՞ր է արդյոք այսօր Հայաստանում ստանալ նորմալ տեղեկատվություն մեր տնտեսական աճի և տնտեսության ընթացիկ վիճակի մասին։ Ոչ, հնարավոր չէ։ Օրինակ, ես չեմ կարող ստանալ ինձ անհրաժեշտ տեղեկատվությունը»։


Դատելով վերջին իրադարձություններով՝ Նիկոլ Վովաևիչին անհրաժեշտ տեղեկատվություն չեն տալիս ոչ միայն տնտեսական դրության, ռեստորանների զուգարանների սանիտարական վիճակի, այլև այն հարցերի մասին, որոնք վերաբերում են Հայաստանի ազգային անվտանգությանը։ Դե, «ժողվարչապետն» էլ ստիպված է հնչեցնել և այս հաշվով տեղեկատվություն քաղել իր հարազատներից ու մերձավորներից լսելով՝ միանգամայն համոզված լինելով, որ նրանց տեղեկատվությունը ճշմարիտ է։ Այսպես, ս.թ. հունվարի 12-ին «Հայկական ժամանակ» թերթը (էլեկտրոնային տարբերակ), որը պատկանում է Ն.Փաշինյանի ընտանիքին, հրապարակել է հոդված, որում ասվում է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հովանավորում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի դեմ քարոզչությունը։ Այս անմաքուր անհեթեթությանն անհրաժեշտ համոզչություն հաղորդելու համար նկատելիորեն ակտիվացել է «ժողվարչապետի» դուստրը, որը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որում ներկայացրել է Ա.Վանեցյանի ընտանիքի հետ երբեմնի ջերմ շփումը. «Բայց ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ» (այսինքն՝ Ն.Փաշինյանի ընտանիքում արդեն կասկած չկա «Հայկական ժամանակ» թերթի այս բավական կասկածելի հրապարակման օբյեկտիվության վերաբերյալ – Ա.Գ.),- գրել է Փաշինյանի դուստրը։ Հետո ավելի հետաքրքիր է։ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը «ժողվարչապետի» տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հարազատ եղբայրն է, ասել է, որ Վանեցյանը փորձել է պետական հեղաշրջում իրականացնել. «Վանեցյանի ազատման պատճառը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ոչ թե տեղեկատվական արշավն էր Փաշինյանի ընտանիքի դեմ, այլ պետական հեղաշրջում կատարելու փորձը։ Այդ նպատակով էր նա տարածում կեղծ տեղեկություններ Փաշինյանի ընտանիքի մասին»։

 

Միանգամայն սպասելի էր, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը բավական կիրթ ձևով է պատասխանել «ժողվարչապետի» ընտանիքի անդամների այս վրաերթերին։ «Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական: Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն (իմա՝ իր իսկ սիրեցյալ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը – Ա.Գ.) առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անսպասելի էր անգամ ինձ համար»: Իսկ ինչ վերաբերում է այս հաշվով «ժողվարչապետի» ավագ դստեր գրառմանը Facebook-ում, ապա Արթուր Վանեցյանը «հայրաբար» նրան խորհուրդ է տվել. «Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ»:

 

Կարծում եմ, հարգելի ընթերցողը կարող է փոքրիշատե պատկերացում կազմել «ժողվարչապետի», նրա ընտանիքի անդամների և Հայաստանի Հանրապետության կառավարության հիրավի լարված ու ինտելեկտուալ, հագեցած առօրյայի մասին։ Ահա այսպիսին է, հարգելի ընթերցող, ՀՀ ներկա իշխանությունների քաղաքական օրակարգը։ Այնինչ, հարկ է նշել, որ ժողովրդագրական խնդիրները, որոնք բարձրացվեցին Վլադիմիր Պուտինի Ուղերձում, շատ ավելի տագնապալի ձևով առկա են Հայաստանում։ Այսպես, եթե 2009թ. ՀՀ-ում ծնելիության ընդհանուր գործակիցը (նորածինների միջին տարեկան հարաբերակցությունը երկրում մշտապես ապրող քաղաքացիների թվին՝ 1000 բնակչի հաշվարկով) կազմում էր 14,5%, ապա 2018թ. արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 12,3%, և այն էլ այն դեպքում, երբ ՀՀ բնակչության թվաքանակը կրճատվում է («Հայաստանի ժողովրդագրական տեղեկագիր», 2019, էջ 62, Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտե)։ Մտահոգություն է առաջացնում նաև Հայաստանի մշտական բնակչության դինամիկան։ Այսպես, համաձայն պաշտոնական վիճակագրության, եթե ՀՀ բնակչության թվաքանակը 2009թ. սկզբին կազմում էր 3 մլն 77 հազար մարդ, ընդ որում՝ բնակչության բնական աճը կազմում էր 16,8%, ապա 2018թ. վերջին բնակչության թվաքանակը կազմում էր 2 մլն 965,3 հազ. մարդ, իսկ բնական աճը՝ 10,9%։

 

Սակայն, ինչպես համոզվեց ընթերցողը, այս տագնապալի վիճակագրությունը բնավ չի անհանգստացնում ՀՀ իշխանություններին, քանի որ նրանք շատ ավելի կարևոր գործեր ունեն։ Ըստ երևույթին, «ժողվարչապետն» առաջնորդվում է բնակչության հաշվարկի մինչ այժմ անհայտ մեթոդաբանությամբ։ Այսպես, 2019թ. օգոստոսի 5-ին Նիկոլ Վովաևիչը, ելույթ ունենալով Ստեփանակերտում (Արցախի Հանրապետության մայրաքաղաքում) կազմակերպված հանրահավաքում Համահայկական 7-րդ խաղերի առիթով, ասաց. «Մինչև 2050 թվականը մենք պետք է լուծենք հետևյալ խնդիրները՝ Հայաստանի բնակչությունը հասցնենք առնվազն 5 մլն մարդու, ստեղծենք 1,5 մլն աշխատատեղ»։

 

Պետք է կարծել, որ նման ոգևորիչ կանխատեսում անելու համար Նիկոլ Վովաևիչը ոգեշնչվել է ՀՀ մշտական բնակչության թվաքանակի վերոնշյալ դինամիկայից և այն փաստից, որ իշխանությունում իր գտնվելու 20 ամիսներին ՀՀ մշտական բնակչությունը պակասել է, առնվազն, 15 հազար մարդով։ Կամ էլ՝ ինչպես չհիշատակենք Նիկոլ Վովաևիչի աննկարագրելի հիացմունքը՝ կապված Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի հետ, որի համաձայն՝ բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, 2019թ. արդյունքներով, Հայաստանում կազմել է $4,76 հազ., Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմել է $4,72 հազ., իսկ Վրաստանում՝ $4,63 հազ.։ Ցավոք, «ժողվարչապետը» չգիտի, որ բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ անվանական ցուցանիշից բացի, երկրի բնակիչների իրական նյութական բարեկեցության մասին լիակատար պատկերացում կազմելու համար պետք է հենվել բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի վրա՝ ըստ գնողունակության պարիտետի (ԳՈւՊ)։ Եվ ահա, համաձայն ԱՄՆ ԿՀՎ The World Factbook ժողովածուի՝ 2018թ. սկզբին բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ըստ գնողունակության պարիտետի Ադրբեջանում կազմում էր $17 500 (101-րդ տեղ 228 երկրների շարքում), Վրաստանն այդ ցուցանիշով 138-րդ տեղում էր՝ $10 700-ով, իսկ Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ըստ ԳՈւՊ-ի կազմում էր $9500, և նա զբաղեցրել էր 142-րդ տեղը։ Հանուն արդարության նշենք, որ 2019թ. սկզբին բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ըստ ԳՈւՊ-ի Վրաստանում կազմում էր $10 152, այն դեպքում, երբ Ադրբեջանում այդ ցուցանիշը 2019թ. արդյունքներով $18 616 էր։ Սակայն հարցը սա չէ։ Արդեն քանիցս գրել եմ, որ Դավոսի 2018թ. հունվարյան Համաշխարհային տնտեսական համաժողովում (ՀՏՀ) դրվել է պետությունների տնտեսությունների՝ ներառական զարգացման անցնելու խնդիրը, որի նպատակն է մարդկանց համար տնտեսական անկախության և բնակչության տարբեր խմբերի միջև անխոչընդոտ փոխգործակցության հասանելիություն ապահովելը։ Հատկապես ընդգծվել է, որ տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները պետք է վերակողմնորոշվեն չպաշտպանվածությանն ու անհավասարությանն ավելի արդյունավետ դիմակայելուն, ինչը բացառում է քաղաքական գործիչների և տնտեսագետների կողմից ՀՆԱ-ն որպես տնտեսական զարգացման (ի վնաս մարդկանց կենսամակարդակի) ցուցանիշի միանշանակ ընդունումը։ Հենց կայուն, համապարփակ առաջընթացը, ուղեկցվելով բնակչության եկամուտների ու նրա իրական տնտեսական հնարավորությունների, պաշտպանվածության և կյանքի որակի մակարդակի աճով, պետությունների ղեկավարների կողմից պետք է ճանաչվի տնտեսական զարգացման գլխավոր նպատակ, այլ ոչ թե ՀՆԱ աճը, ասվում է ՀՏՀ զեկույցում։ Դա, իր հերթին, ենթադրում է նման քաղաքականության արդյունավետության գնահատման նոր գործիքներ, ինչպիսին է ներառական զարգացման ինդեքսը (Inclusive Development Index, IDI)։ Ի գիտություն «ժողվարչապետի». IDI-ն հենվում է 12 ցուցիչների վրա և ունի երեք բաղադրիչ։ Չեմ թվարկի դրանք՝ հուսալով, որ զուգարանների նորոգման աշխատանքների ընթացքին հետևելուց և ամեն տեսակ դավադրությունները պարզելուց, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին ու նրա ընտանիքի անդամներին, նրա գործընկերներին (որոնք չտրվեցին նիկոլվովաևիչյան խառնամբոխի շանտաժին) հետապնդելուց ազատ ժամանակ Հայաստանի կառավարությունը, վերջապես, կբարեհաճի զբաղվել պետական գործերով։ Սկզբում կմտածի, որ 78 զարգացող երկրների մեջ Ադրբեջանը ըստ IDI-ի զբաղեցնում է 3-րդ, Վրաստանը ՝ 32-րդ, իսկ Հայաստանը՝ ընդամենը 45-րդ տեղը Գվատեմալայի և Հոնդուրասի մեջտեղում։ Գրում եմ այս տողերը և ինձ բռնում այն մտքի վրա, որ ՀՀ գործող իշխանություններին ներառական տնտեսությունը բոլորովին պետք չէ, իսկ Նիկոլ Վովաևիչը՝ տիեզերական մասշտաբի քաղաքական գործիչը, որն զբաղված է ԱՄՆ-ին ու Իրանի Իսլամական Հանրապետությանը հաշտեցնելով, առհասարակ ՀՀ տնտեսության ներառական զարգացման անցնելու «հավեսը» չունի։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի, «ժողվարչապետը» շատ ավելի կարևոր հոգսեր ունի։ Այսպես, 2020թ. հունվարի 5-ին Նիկոլ Վովաևիչը բարձրացավ Արտանիշ սար, որը Գեղարքունիքի մարզում է (տեղեկանքի համար նշենք, որ լեռան բարձրությունը ծովի մակերևույթից 2461 մետր է, իսկ Սևանա լիճը, որը շրջանակում է հիանալի ասֆալտապատված ճանապարհը, գտնվում է ծովի մակերևույթից 1900 մետր բարձրության վրա) և նրա գագաթից դիմեց Իրանի ու ԱՄՆ նախագահներին՝ խաղաղության ուղերձով (նրանց միջև լարվածության թեժացումից հետո՝ կապված Ղասեմ Սուլեյմանիի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատարի սպանության հետ)։ Պատկերացրեք միայն, հարգելի ընթերցող, թե ինչ ինքնազոհություն է դրսևորել Նիկոլ Վովաևիչը՝ 561 մետր հաղթահարելով։ Ամենացնցողն այլ բան է, այն, որ գտնվեցին «ժողվարչապետի» սույն չափազանց անմտածված ակտի քարոզիչներ։ Ինքներդ դատեք, հարգելի ընթերցող։

 

Այսպես, 2020թ. հունվարի 3-ին Հայաստանի բարեկամ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին եռօրյա համազգային սուգ հայտարարեց Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո։ Եվ պատկերացրեք իրանական իշխանությունների և ժողովրդի արձագանքը, երբ Իրանի համար այդ վշտալի օրերին, այն ժամանակ, երբ միլիոնավոր իրանցիներ դատապարտման ու բողոքի հանրահավաքի էին դուրս եկել, հանկարծ մեկը հարևան Հայաստանում լեռան գագաթից համաշխարհային գերտերության առաջնորդին ու տարածաշրջանային տերության առաջնորդին խաղաղության կոչ է անում։ Չեմ շարունակի, ընդամենը կնշեմ հետևյալը. օրերս Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Դ.Շահնազարյանը, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, ցավով փաստեց բավական տխուր մի իրողություն։ Դավիթ Գուրգենի Շահնազարյանը ուղիղ եթերում հիշեցրեց Հայաստանի հեռուստադիտողներին, որ ավելի վաղ, լինելով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ընդդիմադիր ճամբարում, նա կոշտ քննադատել է նրանց, բայց երբեք չի ամաչել այն բանի համար, որ նրանք են պետության առաջին դեմքերը, ավաղ, նման բան չի կարող ասել հիմա ՀՀ գործող վարչապետի վերաբերյալ։ Նշենք, որ Դ.Շահնազարյանը լուրջ քաղաքական գործիչ է։

 

Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ, սկսելով գրել այս հոդվածը, իմ առջև խնդիր էի դրել. Դաշնային ժողովին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի Ուղերձից առանձնացնել սպասվող աշխատանքի այն ոլորտները, որոնք ԵՏՄ շրջանակում կարելի կլինի տեղափոխել ՀՀ տնտեսություն։ Մանավանդ հաշվի առնելով այն իրողությունը, որ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են ռուսական կապիտալով ավելի քան երկու հազար ձեռնարկություններ։ Կամ թեկուզ գտնել Ռուսաստանի ու Հայաստանի ՌԱՀ ձեռնարկությունների համատեղ գործունեության դաշտ նոր անելիքների համատեքստում, որոնք առաջադրեց Ռուսաստանի նախագահը։ Ավաղ, իմ հույսերը սկզբից ևեթ դատապարտված էին անհաջողության, քաղաքական, ինչու չէ՝ նաև տնտեսական օրակարգը որպես այդպիսին ներկայում Հայաստանում իսպառ բացակայում է։ Ժամանակներն այսօր այլ են. երկրում խտացվում է անվստահության և վախի մթնոլորտը, որի դրսևորումն է քաղաքական վենդետան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատական հետապնդումը, «5-րդ ալիք» ընդդիմադիր հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը մտացածին պատրվակով, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների ցինիկ շանտաժը։ Հակաիրավական վաքխանալիայի այս ցանկը կարելի է էլի շարունակել, բայց, ստեղծված ավանդույթի համաձայն, չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով։

 

Եվ ահա մանկատների փակման, Մարալիկ քաղաքում ծննդօգնության բուժհաստատության (ծննդատան) սպասարկումների ֆինանսավորման դադարեցման ֆոնին մտաբերում եմ ՀՀ բուժհաստատությունների աշխատանքի վերջին շրջանի պատմության փառահեղ էջերը։ Այսպես, շնորհիվ մարտական խաղաղարար առաքելությունների վետերան, բժշկական ծառայության պահեստի մայոր Վիգեն Առնոյի Տատինցյանի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Արա Միքայելի Մինասյանի նախաձեռնության ՀՀ կառավարությունը 2014թ. նոյեմբերի 19-ին N 1304 փոփոխությունը մտցրեց Ռուսաստանի Դաշնության՝ Հայաստանում տեղակայված զինծառայողների բժշկական սպասարկման վերաբերյալ։ Եվ ահա, այդ փոփոխությունների ընդունումը բավական դրական ազդեցություն ունեցավ։ Բավական է ասել, որ 2015թ. փետրվար - 2016թ. սեպտեմբեր ընթացքում իրականացվեց Ռուսաստանի Դաշնության՝ Հայաստանում տեղակայված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ավելի քան 1600 հոսպիտալացում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագիտացված թերապևտիկ և վիրաբուժական բաժանմունքներում և Երևան ու Գյումրի քաղաքների այլ կլինիկաներում։ Միևնույն ժամանակ, նշենք, որ բոլոր բուժական-ախտորոշման միջոցառումները կատարվեցին անհատույց։ Ավաղ, այսքան օգտակար նախաձեռնությունը 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո դադարեց գոյություն ունենալ։ Այնինչ, այդ նախագծի վերականգնումն ու իրականացումը, անկասկած, պերճախոս վկայությունը կլինեին այն բանի, որ ՀՀ կառավարությունն ազատվում է սորոսյան ագրեսիվ ռուսատյաց քարոզչության կապանքներից, էլ չեմ ասում այն մասին, որ ներկայիս բարդ ժամանակներում հայ բժիշկների կողմից Հայաստանում տեղակայված ՌԴ զինծառայողների և ՌԴ սահմանապահների բարեխիղճ բուժումը կդառնա ամենաամուր ամրաններից մեկը, որ միավորում է մեր երկրների ժողովուրդներին։ Միևնույն ժամանակ, կցանկանայի անկեղծորեն խոստովանել, որ, անշուշտ, Հայաստանի ղեկավարությունը, որպես Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ անդամ պետություն, պարտավոր է, Ռուսաստանի օրինակով, համակողմանի ու քննադատաբար վերլուծել հայկական պետության կենսագործունեության բոլոր ոլորտները։ Դեռ լավ է, որ կա նման վերլուծություն իրականացնելու լավ մեթոդաբանություն։ Դրա համար բավական է մանրակրկիտ նորից ու նորից խորանալ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ուղերձի տեքստի մեջ։ Համոզված եմ, որ Ուղերձը հավասարապես հասցեագրված է նաև Հայաստանի Հանրապետությանը, կարծում եմ, նաև ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ պետություններին։

 

Հ.Գ. Ավարտելով հոդվածս՝ կցանկանայի այն հրապարակված տեսնել REGNUM տեղեկատվական գործակալության կայքում, «Комсомольская Правда в Армении»-ում, Shame. am ինտերնետ-պորտալում, ինչպես նաև, ինչը պակաս կարևոր չէ, այն լրատվամիջոցներում, որոնք աջակցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Գրում եմ այս տողերը բնավ ոչ պատահաբար։ Օրերս, հույս ունեմ, որ կհասցնեմ տպագրության հանձնել 2019թ. ելույթներիս ու հարցազրույցներիս ժողովածուն, ընդ որում՝ այն կհրատարակվի ռուսերեն և հայերեն (երկլեզու մեկ հատորում արդեն էջադրված է տեքստի 890 էջ առանց լուսանկարների)։ Այդ ժողովածուում հարգելի ընթերցողը չի գտնի ոչ մի հրապարակում զանգվածային լրատվամիջոցներից, որոնք աջակցում են բացառապես Ռոբերտ Քոչարյանին։ Կարծում եմ, որ ձեր խոնարհ ծառայի նման «տեղեկատվական շրջափակումը» սխալ է թեկուզև այն պարզ պատճառով, որ ՀՀ երկրորդ նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը առաջադրել է, իմ կարծիքով, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի համախմբման անայլընտրանքային ու հապաղում չհանդուրժող գաղափար՝ ազատվելու համար այն աղետից, դեպի ուր երկիրը տանում են Հայաստանում ներկայում իշխողները։ Իսկ այդ ազնիվ նպատակի իրականացման անհրաժեշտ պայմանը պարզ բանաձևն է՝ «Կոնսենսուս հանած մեկ»։ Ուստի, կասկածից վեր է, որ Ռ.Քոչարյանի թիմը պետք է գործնականում ապացուցի, որ դա պարզապես Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի համախմբման կարգախոս չէ, որոնց համար թանկ է պետության ճակատագիրը, այլ հասարակության բոլոր առողջ ուժերի միավորման գործում համատեղ ջանքերի գործադրման դաշտ՝ օվկիանոսի այն կողմից ապակառուցողական ուժերի պարտադրած չարիքի դեմ ջախջախիչ հաղթանակի կազմակերպման համար։ Նման մոտեցումը, անշուշտ, ենթադրում է նրանց ենթակա տեղեկատվական (ընդ որում՝ ոչ քիչ) ռեսուրսների հնարավորությունների ընձեռում իրենց պոտենցիալ գործընկերներին։ Չեմ կարծում, թե Հայաստանում կգտնվի գոնե մեկ առողջ դատող քաղաքացի, էլ չեմ ասում քաղաքական գործիչ, ով կկասկածի «Ազգային Միաբանություն» կուսակցությանը և ձեր խոնարհ ծառային ՀՀ գործող իշխանությունների անկեղծ ու լիակատար չընդունման մեջ։ Ընդ որում՝ ես ու իմ կուսակիցները 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման առաջին իսկ օրվանից կոշտ, երբեմն՝ սեփական ու ընտանեկան անվտանգության տեսակետից բավական վտանգավոր քննադատության ենք ենթարկել ու շարունակում ենք ենթարկել Նիկոլ Վովաևիչ և КО-ին։ Կոնկրետ փաստեր վկայակոչելով՝ մենք հետևողականորեն ձաղկում ու մատնանշում ենք Սորոսի ֆոնդի ու այսպես կոչված մարդու (նրանց ընկալմամբ՝ ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստների, տոտալիտար կրոնական աղանդների ու տեղական արտադրության հակապետական խառնամբոխի ներկայացուցիչների) իրավունքների ջատագովների խոշոր ֆինանսական ներարկումների հասցեատերերին։ Ավաղ, կրկնում եմ, հեռուստաալիքի եթերը, որն աջակցում է քաղբանտարկյալին, ՀՀ երկրորդ նախագահին, մեզ համար լիովին անհասանելի է, էլ չեմ ասում նրանց ենթակա տասնյակ այլ տեղեկատվական ռեսուրսների մասին։ Այս պայմաններում կամա-ակամա գլխումդ դավադիր մտքեր են ծագում կամ ՀՀ երկրորդ նախագահի տեղեկատվական ռեսուրսի թիմի կուրատորների պրոֆեսիոնալ չլինելու, կամ «Ազգային Միաբանություն» կուսակցության ու անձամբ նրա նախագահի հանդեպ նրանց կանխակալ վերաբերմունքի մասին։ Չեմ բացառում, որ դա կարող է լինել մեր միամտության հետևանք, որ լուրջ ենք ընդունել քաղաքական դաշտին նետված «Կոնսենսուս հանած մեկ» կարգախոսը։ Համենայնդեպս, տեղեկատվական շրջափակման այս հաջողության հարցում կարելի է շնորհավորել «ժողվարչապետին»։ Նշենք, որ օրերս Նիկոլ Վովաևիչը ցինիկաբար խորհուրդ տվեց երկու ընդդիմադիր հեռուստաալիքների իրենց լոգոյի փոխարեն գրել «կոռուպցիոն հեռուստատեսություն»։ «Ժողվարչապետի» տրամաբանությամբ, այն հեռուստաալիքները, որոնք մերկացնում են գործող իշխանությունների կոռուպցիոն դրսևորումները, անձամբ իրեն՝ արդեն ձանձրացնող բազմաթիվ ելույթներում տված տասնյակ խոստումների չկատարման հարցում, իրենք են կոռուպցիոն։ Որպեսզի հարգելի ընթերցողը ավելի ամբողջական պատկերացում կազմի իմ հոդվածների ու ելույթների պահանջվածության մասին (թող ներեն ինձ անհամեստության համար), նշեմ, որ այս տողերը գրելու պահին, օրինակ, իմ վերջին հոդվածը՝ «Իրար գլխի հավաքվող հակառուսական ինտերնացիոնալը Հայաստանում չի՛ անցնի» վերնագրով, որը հրապարակվել է REGNUM տեղեկատվական գործակալության կայքում և 2019թ. դեկտեմբերի 24-ին տեղադրվել Shame. am կայքում, դիտել է 35 232 մարդ, իսկ հոդվածը գնահատած 105 ընթերցողից 77-ը (73,33%) այն համարել է «գերազանց», 12 կամ 11,43%-ը հոդվածը գնահատել է «լավ», իսկ 16 ընթերցող կամ 15,24%-ը հոդվածը համարել է շատ վատ։ Եվ վերջում կցանկանայի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի մեր գործընկերներին խնդրել հնարավորություն գտնել օգնություն ցուցաբերելու հրաշքով փրկված ՀՀ ռուսալեզու թերթերին, դիցուք՝ «Комсомольская Правда в Армении»-ին, «Голос Армении»-ին և «Новое Время»-ին, ընդ որում՝ շատ ավելի քիչ ծավալով, քան միլիոնավոր դոլարների ներարկումները հակառուսական մաս-մեդիաներում, որոնք շռայլորեն ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամի կողմից։

 

Աղբյուրը` REGNUM լրատվական գործակալություն






Դիտումների քանակ 49056


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մինասյանը սխալվում է կամ խաբում

Մինասյանը սխալվում է կամ խաբում

Հունիսի 29, 2020


Միքայել Մինասյանը շաբաթ օրը ցուցադրեց իր «Ստի վերջը» շարքի վերջին սերիան: Լակոտակրատները հանգիստ շունչ քաշեցին, սակայն Մինասյան...

Նվազում է Փաշինյան Նիկոլի հարգանք-պատիվը Ամերիկայում

Նվազում է Փաշինյան Նիկոլի հարգանք-պատիվը Ամերիկայում

Հունիսի 29, 2020


Երեկ՝ հունիսի 28-ին, Գլենդելի քաղաքապետարանի դիմաց Փաշինյան Նիկոլին և ՀՀ կառավարությանն աջակցություն հայտնելուն միտված հանրահավ...

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հունիսի 27, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային ժողովրդի տարած Հ...

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Հունիսի 26, 2020


Փաշինյան Նիկոլի կիրթ գործընկեր Իլհամ Ալիևն այսօր Հայաստանից էր խոսել, ելույթի կեսը խոսեց Փաշինյան Նիկոլի սրտով, կարծես «Հայկակա...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Հունիսի 25, 2020


Ժողվարչապետը հպարտորեն հայտնում է հպարտ հպատակներին, որ Հայաստանում այլևս չկա Սահմանադրական դատարան: Փաշինյան Նիկոլը գրում է. «...

Փաշինյան Նիկոլն ասաց, որ վերացնելու է ԲՀԿ-ն

Փաշինյան Նիկոլն ասաց, որ վերացնելու է ԲՀԿ-ն

Հունիսի 25, 2020


Փաշինյան Նիկոլը պրոֆեսիոնալ և գենետիկ մակարդակով ստախոս է, բայց չի ստում միայն իր ռազմավարական պլաններից խոսելիս: Այսօր նա անկե...

Զգուշացնում ու խոստովանում է նախկին Նորին գերազանցությունը

Զգուշացնում ու խոստովանում է նախկին Նորին գերազանցությունը

Հունիսի 20, 2020


Նախկին Նորին գերազանցություն Միքայել Մինասյանն այսօր հեռարձակեց իր «Ստի վերջը» շարքի հիանալի տասներորդ սերիան: Ի՞նչ ասաց Մինասյ...

Վճարե՞լ է արդյոք 100 մլն Ծառուկյանը

Վճարե՞լ է արդյոք 100 մլն Ծառուկյանը

Հունիսի 20, 2020


Վաղը հրապարակվելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը։ Դատավորն ինքն իրեն երկար ժամանակ տվեց մտածելու, սակայն մտա...

Փաշինյան Նիկոլի ստերը արդյունք են տվել Մոսկվայում

Փաշինյան Նիկոլի ստերը արդյունք են տվել Մոսկվայում

Հունիսի 19, 2020


Փաշինյան Նիկոլին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ժողվարչապետն իր ստախոսության պատճառով զրկվեց Մոսկվա գնալու և Հաղթանակի...

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Հունիսի 17, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր Ազգային ժողովում ասաց, որ պիտի քանդի Ադրբեջանի հասարակությունը: Բնականաբար, նա այդպիսի նպատակ չունի, քանի...

Փաշինյան Նիկոլն արեց այն, ինչ չկարողացան թուրքերն ու ադրբեջանցիները

Փաշինյան Նիկոլն արեց այն, ինչ չկարողացան թուրքերն ու ադրբեջանցիները

Հունիսի 16, 2020


Փաշինյան Նիկոլի իշխանությունը ոմանք համարում են թուրք-ազերիական լակոտ-լուկուտի հավաքածու: Այս հարցի պատասխանը ապագայում թերևս կ...

Փաշինյան Նիկոլը սկսեց իր համար վտանգավոր պատերազմ

Փաշինյան Նիկոլը սկսեց իր համար վտանգավոր պատերազմ

Հունիսի 14, 2020


Հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստին հայտարարեց, որ եկել է Փաշինյան Նիկոլի դուրս գրման ժամանակը: Նույն օրը պապիկ...

Նիկոլ Իջևանցին ու մետաղի ջարդոնը

Նիկոլ Իջևանցին ու մետաղի ջարդոնը

Հունիսի 13, 2020


Կյանքը շարունակվում է, Նիկոլ Իջևանցին շարունակում է քայքայել պետությունն ու հայ ժողովրդի նյարդերը: Սակայն պրոգրես կա, ինչը վրդո...

Հայրենիքի փրկությունը միավորման մեջ է

Հայրենիքի փրկությունը միավորման մեջ է

Հունիսի 12, 2020


Դեռ ուսանողական նստարանից, տեղեկացված լինելով Օսմանյան կայսրության 36 թուրք սուլթանների, իսկ հետագայում՝ ներկայում կառավարող, ը...

Փաշինյան Նիկոլը թիրախավորում է Ծառուկյանի ընտանիքին

Փաշինյան Նիկոլը թիրախավորում է Ծառուկյանի ընտանիքին

Հունիսի 11, 2020


Գագիկ Ծառուկյանի երեկվա կուսակցական հավաքի մասին, որը հերթական անգամ ծանր է նստել Փաշինյան Նիկոլի նյարդային համակարգի վրա: Հիշե...

Փաշինյան Նիկոլն էլի գողական է գնացել

Փաշինյան Նիկոլն էլի գողական է գնացել

Հունիսի 10, 2020


Մամուլից տեղեկանում ենք, որ Փաշինյան Նիկոլը կրկին տարվել է գողականով: Սա բնական է, քանզի նախանձելի չէ ժողվարչապետի վիճակը. էլ Մ...

Ծառուկյան - լակոտներ. հակամարտությունը թեժանում է

Ծառուկյան - լակոտներ. հակամարտությունը թեժանում է

Հունիսի 10, 2020


Առաջիկայում Գագիկ Ծառուկյանը կլինի մամուլի և քաղաքական անցուդարձի առանցքային դեմքը: Փաշինյան Նիկոլն այդպես որոշեց, ավելի ստույգ...

Ժողովրդի վարչապետն այլասերում է ԱԱԾ-ն

Ժողովրդի վարչապետն այլասերում է ԱԱԾ-ն

Հունիսի 9, 2020


Փաշինյան Նիկոլը երեկ քյարամյան արգիշտիկին նշանակեց ԱԱԾ տնօրեն և այսօր դրան տարավ ներկայացնելուն: Բնականաբար, ճառով ելույթ ունեցավ

Փաշինյան Նիկոլը պատրաստվում է վճռորոշ մարտի հանրության դեմ

Փաշինյան Նիկոլը պատրաստվում է վճռորոշ մարտի հանրության դեմ

Հունիսի 8, 2020


Փաշինյան Նիկոլին թվում է, թե շրջապատված է դավադիրներով, իր ապաշնորհ թիմի վատ աշխատանքի պատճառը նրա անտաղանդությունը չէ, այլ որո...

Ժողվարչապետի սարսափը Քոչարյանից անհաղթահարելի է

Ժողվարչապետի սարսափը Քոչարյանից անհաղթահարելի է

Հունիսի 8, 2020


Քրեակատարողական ծառաության միջնորդությունը խոսուն է, այն վկայում է ժողվարչապետի մարդկային հատկանիշների իսպառ բացակայության մասի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ