Ազգային խայտառակություն

Փաշինյան Նիկոլի ընտանիք. Միշիկ ունեմ

Հունվարի 13, 2020
Փաշինյան Նիկոլի ընտանիք. Միշիկ ունեմ

Արտյոմ Խաչատրյան


Փաշինյան Նիկոլը յոլա չգնաց Վանեցյան Արթուրի հետ: Նախ՝ հեռացրեց աշխատանքից, հետո թշնամացավ, այսօր էլ կասկածում է զանազան դավադրությունների մեջ: «Հայկական ժամանակ» թերթում երկար-բարակ հոդված է հրապարակված, որտեղ մանրամասն նշվում է, թե ինչ ստորություններ են պատրաստում ժողվարչապետի ու նրա ընտանիքի դեմ Վանեցյան Արթուրը, Արա Սաղաթելյանը, Միքայել Մինասյանը:


Հնարավոր է՝ հոդվածը բաղկացած է գոյություն ունեցող փաստերից, ի վերջո, ժողվարչապետն անձամբ է խմբագրել, իսկ նա տեղեկացված մարդ է: Եվ այսպես, կարդում ենք հետևյալը.


«Խնդիրն այն է, որ Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի դեմ ստահոդ լուրեր տարածելու հարցում ամենահայտնի կայքերից մեկը, որին պայմանականորեն կարող ենք անվանել քաղաքագետ.օռգ, Վանեցյանի հետ սկսել է համագործակցել դեռ 2018 թվականի վերջին: Կայքի խմբագրի և Վանեցյանի համագործակցության հարցը լուծել է Արամ Վարդանյան անունով հայտնի «Վստրեչի ապերը», կայքի խմբագրին հավաքագրելով Վանեցյանի համար… Արա Սաղաթելյանը Արթուր Վանեցյանին խնդրել է Սերժ Սարգսյանին և նրա ընտանիքին պաշտպանել Փաշինյանից: Ապա, երբ Սաղաթելյան-Մինասյան-Վանեցյան նախկինում ջերմ հարաբերությունները վերականգնվել են, Սաղաթելյանը Վանեցյանին համոզել է, թե վերջինս կարող է շատ արագ վերցնել իշխանությունը: Բայց ինչպե՞ս: Մշակվել է ռազմավարություն` Միքայել Մինասյանի և Արա Սաղաթելյանի մասնակցությամբ: Հնարավորինս վարկաբեկել Փաշինյանի ընտանիքը, որը վարչապետի պոզիտիվ իմիջի շատ կարևոր բաղադրիչն է, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում Փաշինյանին և ընտանիքին վարկաբեկող հրապարակումներ անել… Հաջորդ կարևոր ուղղությունը հետևյալն է. ֆեյքերի միջոցով ասեկոսեներ տարածել, թե Փաշինյանը հոգեկան շեղումներ ունի, մեծ հավանականությամբ հոգեկան հիվանդություն, որ նրա քաղաքականության արդյունքում 2018 թվականի հոկտեմբերին պատերազմ է սկսելու և 30 հազար մարդ է զոհվելու երկու օրվա ընթացքում: Այս լուրերի տարածմամբ սկսել են ակտիվ զբաղվել Սաղաթելյանը և Բոյաջյանը: Պլանը եղել է հետևյալը. այս լուրերին այնքան մեծ տարածում տալ, որ «հոգեկան հիվանդ» Փաշինյանին իշխանությունից հեռացնելը դառնա Ազգային անվտանգության հարց»:


Այս կապակցությամբ պետք է մի քանի նկատառում արտահայտել.


Ինչ ասել է ստոհոդ լուրերի տարածում, վարչապետի ընտանիքի վարկաբեկում: Ցանկացած ստահոդ լուր կարելի է տարածել, բայց երբ այն չի մոռացվում երկու օրից, ուրեմն ստահոդ չէ: Օրինակ, եթե ժամանակին գրեին, թե Ռիտա Սարգսյանի կամ Բելա Քոչարյանի սանրվածքը պետության վրա նստել է 40 հազար դոլար, ապա այդ լուրը հաճույքով կընդունվեր հանրության կողմից, հատկապես գրանտակերների, սակայն շատ շուտ հօդս կցնդեր, քանզի աղերս չունի իրականության հետ, քանի որ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը սոլիդ տղամարդ են և երբեք թույլ չեն տա իրենց կանանց սանրվածքի և այլ բաների ծախսը դնել ուրիշի վրա: Իսկ կոնկրետ Հակոբյան Աննայի դեպքում այդ ստահոդ լուրը չմեռավ, ավելին՝ անհնար եղավ այդ փաստը թաքցնել, հետևաբար, իրականություն դարձավ:


Փաշինյան Նիկոլի ընտանիքը գրում է վարկաբեկման մասին: Անհնար է վարկաբեկել մեկին, ով չի կարող ենթարկվել վարկաբեկման: 20 տարվա մեջ մեկը չտեսավ Քոչարյանի ու Սարգսյանի ընտանիքի անդամներին հրապարակային կյանքում, ինչ-որ բարոյախրատական պոստեր գրելով, «օրենքի պահանջով» թիկնապահներով ֆռֆռալով, դա էլ քիչ է` պետբյուջեի հաշվին հատուկ լրացուցիչ մեքենա գնելով ու բարեգործության անվան տակ ռեկետով զբաղվելով: Ռոբերտ Քոչարյանին գրանտակեր հանրույթը դինոզավր դարձրեց, բայց մեկը կհիշի՞ նրա դստեր անունը։ Ոչ, Քոչարյանի դուստրը Փաշինյան Մարիամիկ չէ, որովհետև հենց Քոչարյանը Փաշինյան Նիկոլ չէ:


Վերջապես, գրում ու վախենում են, թե հեսա ժողվարչապետին խայտառակ կանեն ու կվարկաբեկեն որպես հոգեկան հիվանդ։ Բանն այն է, որ սա նույնպես անհնար է, եթե, իհարկե, այդ մարդն իրոք հիվանդ չէ: Բան չմնաց, որ չգրվեր Քոչարյանի ու Սարգսյանի մասին, բայց անգամ Փաշինյան Նիկոլի թերթը երբեք կասկածի տակ չդրեց երկրորդ ու երրորդ նախագահների հոգեկան առողջությունը: Քանզի դա պարզապես ծիծաղելի կթվար անգամ եփած հավին: Իսկ ժողովրդի վարչապետի մասին գրում են, նշանակում է` էստեղ մի բան էն չի…


Հետգրություն


Օպերատիվ տվյալներ կան առ այն, որ արտասահմանյան հոգեբույժների խումբ է ձևավորված, որը հեռակա կարգով զննում է ժողվարչապետին և ուսումնասիրում է նրա հավանական հիվանդությունները: Ըստ նույն աղբյուրների, շուտով այդ հետազոտությունների արդյունքները հայտնի կդառնան հայ հանրությանը և ՀՀ հպարտ քաղաքացիներին: 






Դիտումների քանակ 41405


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տեռորիստ Փաշինյան Նիկոլը

Տեռորիստ Փաշինյան Նիկոլը

Ապրիլի 8, 2020


Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր ասուլիսի ժամանակ ասել է, որ, երբ այս մասշտաբի օրենքի խախտումներ են տեղի ունենում,...

Քիլեր Փաշինյան Նիկոլը

Քիլեր Փաշինյան Նիկոլը

Ապրիլի 8, 2020


Երեկ Անժելա Թովմասյանի հյուրը «Հայելու առաջ» Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանն էր: Կարճ ասած, մետրը հայտարարեց...

Սերժ Սարգսյանի զարմանալի որոշման կապակցությամբ

Սերժ Սարգսյանի զարմանալի որոշման կապակցությամբ

Ապրիլի 7, 2020


Եթե Սերժ Սարգսյանը ճանաչում է Փաշինյան Նիկոլի լակոտակրատիայի ներկայացուցիչների մարդ լինելն այն դեպքում, երբ նրանք պարազիտ են, ե...

Նիկիտա Խրուշչովի սև ծաղիկն ու Փաշինյան Նիկոլի կորոնավիրուսը

Նիկիտա Խրուշչովի սև ծաղիկն ու Փաշինյան Նիկոլի կորոնավիրուսը

Ապրիլի 5, 2020


Նիկիտա Խրուշչովը ամենաանհաջող սովետական ղեկավարն էր, չեմ սխալվի, եթե նրան թյուրիմացություն անվանեմ, որին ճակատագիրը հասցրեց բար...

Կորոնավիրուսի «նիկոլփաշինյանական» արկածները Նոր Հայաստանում

Կորոնավիրուսի «նիկոլփաշինյանական» արկածները Նոր Հայաստանում

Ապրիլի 1, 2020


Փաշինյան Նիկոլը Հրայր Թովմասյանի դարդից կորոնավիրուսը տարավ-հասցրեց Վայց Ձոր ու Սյունիք: Քանի որ Փաշինյան Նիկոլը փողով հոդված գ...

Կարծիք է հայտնում Փաշինյան Մարիամիկը

Կարծիք է հայտնում Փաշինյան Մարիամիկը

Մարտի 31, 2020


Արդեն ավանդույթ է դարձել, որ երկրի բոլոր կարևոր հարցերի շուրջ իր ուրույն կարծիքն է հայտնում Փաշինյան Մարիամիկը՝ Փաշինյան Նիկոլի...

ավինյան տիկոյի արիստոկրատ կնիկը գողական է գնում

ավինյան տիկոյի արիստոկրատ կնիկը գողական է գնում

Մարտի 30, 2020


Պարզվում է՝ ավինյան տիկոն էլ կնիկ ունի: Զարմանալի է, քանզի ավինյան տիկոյի դեմքին նայելուց չես ասի, որ սա արդեն մեծացել է, կարող...

Ժողվարչապետի ընտանիքը խմբակային մայմունություն է անում

Ժողվարչապետի ընտանիքը խմբակային մայմունություն է անում

Մարտի 25, 2020


Փաշինյան Նիկոլի միջնեկ աղջիկը՝ Շուշանը, շաբաթական մեկ կիլոգրամ սև ձկնկիթ ուտելուց զատ, սիրում է նաև մեքենա վարել: Երեկ նա մոր հ...

Վիտալի Բալասանյան՝ Փաշինյան Նիկոլի սև երազի իրականացում

Վիտալի Բալասանյան՝ Փաշինյան Նիկոլի սև երազի իրականացում

Մարտի 24, 2020


Ամեն ինչ տանում է նրան, որ Փաշինյան Նիկոլը կրկին ենթարկվի ուրոլոգիական միջամտության, այս անգամ՝ Ղարաբաղում: Նախընտրական գործընթ...

Փաշինյան - Ծառուկյան. վտանգավոր «ախպերություն»

Փաշինյան - Ծառուկյան. վտանգավոր «ախպերություն»

Մարտի 23, 2020


ԱԱԾ-ն զեկուցել է Փաշինյան Նիկոլին, որ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանի աշխատակիցներին վաղը 14:00-ին պարտադրելու են արձակուրդի դիմ...

Միքայել Մինասյան՝ կորոնավիրուսին հավասար գլխացավ

Միքայել Մինասյան՝ կորոնավիրուսին հավասար գլխացավ

Մարտի 22, 2020


Մամուլից տեղեկանում ենք, որ Փաշինյան Նիկոլը օրերս լուրջ կզբաղվի Միքայել Մինասյանով, իբր, հանձնարարել է ուժայիններին, դատախազութ...

Ծանոթացեք, անարգեք և պղծեք՝ տիեզերական խայտառակություն վարդազարյան ռուբո

Ծանոթացեք, անարգեք և պղծեք՝ տիեզերական խայտառակություն վարդազարյան ռուբո

Մարտի 21, 2020


Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի հրաժարականներից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդն ամայացավ, այն ժամանակվա ԱԱԾ տնօ...

Խոսում և ցուցադրում է նախկին Նորին գերազանցությունը

Խոսում և ցուցադրում է նախկին Նորին գերազանցությունը

Մարտի 20, 2020


Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում նոր գրառում է կատարել։ Ստորև ներկայացնում ենք այն ամբո...

թորոսյան արսենը գողական է գնում

թորոսյան արսենը գողական է գնում

Մարտի 18, 2020


Առողջապահության նախարար թորոսյան արսենը մի քիչ տարօրինակ տղա է: Շատերը նրան դեգեներատ են համարում, ոմամք ասում են, թե իրեն է դե...

Դարձյալ ստում է Փաշինյան Նիկոլը

Դարձյալ ստում է Փաշինյան Նիկոլը

Մարտի 18, 2020


Ժողովրդի վարչապետն այսօր հերթական անգամ ստորաբար ստեց հանրությանը: Գնացել էր հարցազրույցի պոռնոաստղ Աբրահամյան Արամի մոտ և ասել...

Ռուսաստանը Հայաստանին ժամանակակից սպառազինությունների փոխարեն մետաղի ջարդո՞ն է մատակարարել

Ռուսաստանը Հայաստանին ժամանակակից սպառազինությունների փոխարեն մետաղի ջարդո՞ն է մատակարարել

Մարտի 17, 2020


Հոդվածը ցանկանում եմ սկսել ընթերցողներին դիմելով. դիցուք՝ հոգեբանորեն բնավ հեշտ չէ մեր քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի հայտ...

Հայաստանը կլինի կորոնավիրուսի ամենադժբախտ զոհը

Հայաստանը կլինի կորոնավիրուսի ամենադժբախտ զոհը

Մարտի 16, 2020


Փաշինյան Նիկոլի կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց, պարետատուն հիմնեց, պարետ էլ նշանակեց ավինյան տիկոյին: 30 օր անըն...

Հայաստանի ժողովուրդը հռչակագիր է գրել

Հայաստանի ժողովուրդը հռչակագիր է գրել

Մարտի 12, 2020


Նոր Հայաստանի գրանտակեր հանրույթը տևական ժամանակ է, ինչ ուզում է քաղաքական գնահատակ տալ վերջին 20 տաարիներին և Հայաստանը հռչակե...

Փաշինյան Նիկոլի հեղափոխության պահապանների առիթով

Փաշինյան Նիկոլի հեղափոխության պահապանների առիթով

Մարտի 12, 2020


Փաշինյան Նիկոլը լակոտախմբեր է ստեղծել՝ հեղափոխության պահապաններ անվանմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օ...

Փաշինյան Նիկոլ. հանրաքվե, հանրաքվե մինչև վերջ

Փաշինյան Նիկոլ. հանրաքվե, հանրաքվե մինչև վերջ

Մարտի 12, 2020


Զարմանալի խայտառակություն է ՀՀ ժողվարչապետը: Ուրեմն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի պանդեմիա է հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը