Տիեզերական խայտառակություն

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Հունվարի 11, 2020
Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Արտյոմ Խաչատրյան

 

Իրանն ընդունել է իր մեղքը Թեհրանից Կիև ուղևորվող ուկրանիական խփված ինքնաթիռի հարցում։ Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ցավակցություններ է հայտնել՝ ընդունելով, որ երկրի զինված ուժերը սխալմամբ խփել են ուկրաինական ինքնաթիռը՝ ԱՄՆ-ի կողմից գրոհի սպասելով։ Ռոհանին հայտարարել է, որ «ամերիկյան ագրեսոր-ռեժիմի կողմից ստացվող սպառնալիքների և իրանական ազգի ահաբեկումների պայմաններում, (գեներալ) Ղասեմ Սուլեյմանիի նահատակվելուց հետո, Իրանի զինված ուժերը բերվել են հարյուր տոկոսանոց մարտական պատրաստության վիճակի՝ ԱՄՆ-ի կողմից հավանական գրոհներից պաշտպանվելու համար»,- տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

 

«Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրել են մեծ աղետի (...) Որպես Իրանի նախագահ ցավակցություններս եմ հայտնում այդ վշտալի աղետի զոհերի ընտանիքներին»,- ասել է Ռոհանին։ Նա ավելացրել է, որ «այս աններելի սխալի պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն»։ Իրանի նախագահը նաև կարգադրել է փոխհատուցման բոլոր միջոցները ձեռնարկել խփված ուկրաինական ինքնաթիռի համար։

 

Այժմ ՝ողբերգության նախապատմության մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր հարվածներ հասցնել Իրանի 52 օբյեկտների։ Մշակույթի հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող Թրամփն ասել էր, որ իր ցուցակում ներառել է նաև մշակութային օբյեկտներ։ Մինչ այդ ամերիկացիները խուլիգանական ձևով վերացրել էին գեներալ Ղասեմ Սուլեյմանիին մեկ այլ երկրի տարածքում՝ իրականացնելով կովբոյական անարգանք միջազգային իրավունքի նկատմամբ։ Դե, իսկ ի՞նչ էր մնում անել Իրանին, եթե ոչ իր բոլոր ուժերը բերել 100 տոկոսանոց մարտական պատրաստության։ Իր ճակատագրական դերը խաղաց մարդկային գործոնը, ինչի հետևանքով մարդիկ զոհվեցին։ Ավելացնեմ, որ ներողություն է խնդրել և ցավակցություններ հայտնել նաև Իրանի Գերագույն առաջնորդ, այաթոլլա Խամենեին, իսկ սա աննախադեպ է՝ անհարիր նրա մակարդակին։ Իսկ ԻՀՊԿ գեներալներից մեկն ասել է, որ «կցանկանար մեռնել, բայց չլինել այդ ողբերգության վկան»։

 

Իսկ 1988թ. ամերիկյան հածանավը Պարսից ծոցում նույնպես պատահաբար խփել էր իրանական օդանավը, որը միանգամայն խաղաղ պայմաններում միանգամայն խաղաղ օդանավն ընդունել էր իրանական կործանիչի տեղ՝ այն աշխարհ ուղարկելով 290 մարդու։ ԱՄՆ այն ժամանակվա ղեկավարությունը, իհարկե, ընդունեց փաստը, բայց կտրականապես հրաժարվեց ոչ միայն ներողություն խնդրել, այլև ինչ-որ կերպ փոխհատուցել վնասը։ «I don’t care about victims, I don’t care about…» (իմ տանձին չեն զոհերը),- լկտիաբար ասաց այն ժամանակ փոխնախագահ և նախագահի թեկնածու Ջորջ Բուշ-ավագը, հանրահայտ դեգեներատ Բուշ-կրտսերի հայրը։ Միայն 1996թ. հաջողվեց հրաշքով ամերիկացիներից պոկել 300 հազար դոլար յուրաքանչյուր զոհվածի համար, իսկ ինքնաթիռի արժեքը (Boeing 747-ը մոտ 200 մլն արժեր) փոխհատուցել պետությունը՝ «բարու ճառագայթը» Մերձավոր Արևելքում, ըստ ղասաբ Մայք Պոմպեոյի, կտրականապես հրաժարվեց։

 

Այստեղ մենք տեսնում ենք հսկայական կոնտրաստ երկու տարբեր մշակույթների և բարոյական համակարգերի միջև։ Առաջին դեպքում գործ ունենք Աքեմենյանների մեծ կայսրության (որն իր մեջ է առել ողջ Հին Արևելքն ու քաղաքակիրթ զարգացման էստաֆետը, ըստ Հեգելի, հին հույներին փոխանցել), Ավիցեննայի, Խայամի ու Նիզամիի ժառանգորդների հետ, երկրորդ դեպքում տեսնում ենք սև-սպիտակ-գունավոր առանձնյակների, որոնք մակաբույծի պես կպել են ժողովուրդներին ու մոլորակի պետություններին՝ իրենց արտադրածից կրկնակի շատ սպառելով, աշխարհին տալով «բացառապես» երեք արժեք, այն է՝ ծամոն, ջինս, կոկա-կոլա։ Թերևս, այլևս ավելացնելու բան չկա, իսկ մեկնաբանություններն ավելորդ են...






Դիտումների քանակ 71165


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

Մայիսի 29, 2020


Փաշինյան Նիկոլը չի արդարացնում ամերիկյան դեսպանի հույսերը: Կարծես խնդիր չպետք է լինի, կարելի է հենց վաղը ժողվարչապետին հեռացնել...

Ուշադրություն, խոսում և ադրբեջանցիներին ցուցադրում է ղասաբը

Ուշադրություն, խոսում և ադրբեջանցիներին ցուցադրում է ղասաբը

Մայիսի 28, 2020


Ղասաբ Պոմպեոն, որն Ամերիկայում պետքարտուղար է աշխատում և գիշեր-ցերեկ զբաղված է ղասաբությամբ՝ ազգերի և պետությունների սպանդ կազմ...

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Մայիսի 25, 2020


Հայաստանում DTRA կենսալաբորատորիաների հիման վրա ամերիկացիները սկսել են մեզ համար չափազանց վտանգավոր փորձարկում՝ թեստավորում են ...

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

Մայիսի 13, 2020


Մայիսի 1-ին Tert.am պարբերականի հարցմամբ Հայաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են կենսաբանական անվտանգության ռուս-հայկական հուշագրի ստոր...

Փաշինյան Նիկոլը Թրամփին ասելիք ունի

Փաշինյան Նիկոլը Թրամփին ասելիք ունի

Ապրիլի 24, 2020


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ավանդական ուղերձով է հանդես եկել՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Վաղը հայ ժողովրդի պար...

Ասրյան Խաչիկն ընդդեմ Դոնալդ Թրամփի

Ասրյան Խաչիկն ընդդեմ Դոնալդ Թրամփի

Ապրիլի 20, 2020


«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Ասրյան Խաչիկը խելոք և պահանջված բան է արել. դիմել է ԱՄՆ նախագահ Դոնա...

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Ապրիլի 20, 2020


Ինչպեսև պետք էր սպասել, Սպիտակ տան կողմից Պեկինի բազմակի մեղադրանքները կորոնավիրուսի համավարակի հարցում ավարտվեցին փողի, ավելի ...

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Ապրիլի 11, 2020


Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ կոչ անելով երկրին հատկացնել անհապաղ վարկ 5 մլրդ դոլարի չափ...

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Ապրիլի 9, 2020


«Московский комсомолец» մոսկովյան պարբերականը ուշադրություն է դարձրել ՀՀ տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաներին։ Հայտնի է, ...

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Ապրիլի 8, 2020


Միացյալ Նահանգները փորձում է արգելափակել ԱՄՀ գծով հինգ միլիարդ դոլարի օգնությունն Իրանին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ...

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

Ապրիլի 7, 2020


Նորվեգացի հայտնի պրոֆեսոր, սոցիոլոգ Յոհան Գալթունգը, որն այս տարի 90 տարեկան է դառնում, լեգենդար մարդ է։ 1969թ. նա Օսլոյի համալ...

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

Մարտի 29, 2020


Այս պատմությունն ավելի անհավանական է, քան Ժյուլ Վեռնի վեպերը, սակայն դրանք գոնե այդ աստիճանի բութ չեն, ֆանտաստ գրողի գործերը բա...

15 միլիոնի շանս Պոմպեոյից Փաշինյան Նիկոլին

15 միլիոնի շանս Պոմպեոյից Փաշինյան Նիկոլին

Մարտի 27, 2020


Անցած տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայում նախագահ նշանակեց պետքարտուղար Պոմպեոյի դրդմամբ. ինչ-որ մի գրանտակեր Գուայդո...

Թրամփը կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ է հայտնաբերել, որոնք ուղղակիորեն տանում են մահվան՝ առանց տանջանքների ու տառապանքների

Թրամփը կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ է հայտնաբերել, որոնք ուղղակիորեն տանում են մահվան՝ առանց տանջանքների ու տառապանքների

Մարտի 22, 2020


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին լուրջ մարդ անվանել չի կարելի։ Ինչպեսև բոլոր ամերիկացիները, նա ի վիճակի չէ մի քանի քայլ առաջ մտածել, ...

Ամենը, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի ծագման մասին՝ made in USA-ն է

Ամենը, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի ծագման մասին՝ made in USA-ն է

Մարտի 17, 2020


1981թ. ամերիկացի ֆանտաստ գրող Դին Կունցը գրել է «Մթի աչքերը» վեպը։ Վեպում նկարագրվում է վարակիչ հիվանդության՝ վիրուսային թոքաբո...

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Մարտի 3, 2020


ԱՄՆ-ը Washington Times-ի միջոցով առաջին անգամ միջազգային հարթությունում մտցրել է թեզ այն մասին, որ ռուսաստանյան Կալինինգրադի մա...

Օսվենցիմն ազատագրվել է ամերիկացիների կողմից. Դանիայում ԱՄՆ դեսպանություն

Օսվենցիմն ազատագրվել է ամերիկացիների կողմից. Դանիայում ԱՄՆ դեսպանություն

Հունվարի 29, 2020


Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը Լեհաստանում ազատագրել են ամերիկյան զորքերը, ասվում է ամերիկյան դեսպանության Twitter-ի գրառման...

Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ. կշարունակենք այսուհետ ևս խուլիգանություն անել

Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ. կշարունակենք այսուհետ ևս խուլիգանություն անել

Հունվարի 24, 2020


Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ