Տիեզերական խայտառակություն

Ամերիկացիների խուլիգանությունն ու լկտիությունն այլևս հակառակ արդյունք են տալիս

Հունվարի 9, 2020
Ամերիկացիների խուլիգանությունն ու լկտիությունն այլևս հակառակ արդյունք են տալիս

Արտյոմ Խաչատրյան

 

Պատճառը ամերիկացիների մտավոր սահմանափակությունն է

 

Ամերիկացիներն այս տարին սկսեցին իրենց ոճով` միջազգային մակարդակի խուլիգանությամբ: Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, իհարկե, ահաբեկչություն էր, բայց նաև խուլիգանություն: Նշենք, որ ահաբեկչությամբ զբաղվում են նաև սոլիդ կառույցները, սակայն նրանք երբեք չեն իջնում խուլիգանության աստիճանի: Իրաքի տարածքում Իրաքի իշխանությունների հրավերով գտնվող այլ երկրի պետական իշխանության ներկայացուցչի սպանությունը, նախևառաջ, լկտի ապտակ էր Իրաքի իշխանությանը: Երկրորդ` պետական ահաբեկչություն: Երրորդ` խուլիգանություն: Հավելեմ, որ այաթոլլա Խամենեին իր պատասխան հարվածը հասցնելիս նախազգուշացրել էր Իրաքի ղեկավարությանը` հասկանալով, որ նրանք էլ կտեղեկացնեն ամերիկացիներին, որոնք կհասցնեն փրկվել: Իհարկե, ամերիկացիների փրկության համար ուրախանալ պետք չէ, սակայն պետք է գնահատել երեքհազարամյա քաղաքակրթության կրողի վեհությունն ու բարոյականությունը. իհարկե, այաթոլլա Խամենեին Դոնալդ Թրամփը չէ, նա չի կարող անպարկեշտ բան անել, նա չի կարող պոռնոաստղ կին ունենալ, ի տարբերություն Թրամփի, վերջապես, նա չի կարող լակոտություն անել: (Հիշեցնեմ, որ ամերիկյան առաջնորդի երեք կանանցից երեքն էլ կատարյալ պոռնոաստղ են, որոնցից երկուսը` առաջինն ու երրորդը, նաև աշխատել են թանկարժեք էլիտար էսքորտներում, իսկ երկրորդը` Մարլա Մեյլփլսը, ժամանակին մերկ վիճակում չէր իջնում Playboy-ի և այդ կարգի հանդեսների էջերից):

 

Գեներալ Սուլեյմանիի սպանության գաղափարի հեղինակը Մայք Պոմպեոն էր: Հիշեցնենք, որ այս հաստագլուխ երիտասարդը, որը թե՛ արտաքնապես, թե՛ մտավոր առումով ընդամենը ղասաբ է, անցյալ հունվարին էլ իր շեֆին խայտառակեց: Խոսքը ոմն գրանտակեր Գուայդոյի Վենեսուելայի նախագահ նշանակելու մասին է: Պոմպեոյի ինտելեկտը հաշվարկել էր, որ հենց Գուայդոն իրեն նախագահ ինքնահռչակի Նիկոլաս Մադուրոյի փոխարեն, իսկ Թրամփը հաստատի այդ ինքնահռչակումը, Մադուրոն երկրից կփախչի: Բնականաբար, ղասաբի անալիտիկան իրեն չարդարացրեց. բանակը հավատարիմ մնաց Մադուրոյին, իսկ չորս օր առաջ Թրամփի նշանակած Գուայդոյին Վենեսուելայի պառլամենտը ռադ արեց նաև երկրի խորհրդարանի խոսնակի պաշտոնից` թքելով Թրամփի ճանաչման վրա և հիմար վիճակի մեջ դնելով նրան:

 

Էլ ավելի վարկաբեկիչ են ԱՄՆ-ի համար Սուլեյմանիի խուլիգանական սպանությունը և դրան հաջորդած արձագանքը: 1941 դեկտեմբերի 7-ից հետո (խոսքը Փերլ Հարբորի վրա ճապոնական հարձակման մասին է) առաջին անգամ ռմբակոծվեցին ամերիկյան ռազմակայանները, ընդ որում` անպատասխան: Ղասաբ Պոմպեոն ի վիճակի չեղավ հաշվարկել Իրանի պատասխանը, իսկ երբ այն տեղի ունեցավ, ամերիկյան վերնախավը պարզապես կապիտուլյացիա հայտարարեց` գիտակցելով, որ իսկական պատերազմը Իրանի դեմ կործանիչ կլինի Ամերիկայի համար. Իրանի օդային տարածքը լավ պաշտպանված է, իսկ ցամաքային ներխուժման համար առնվազն կես միլիոն զորք է հարկավոր, որի համար Իրանի տարածքը կվերածվեր դժոխքի: Հավելեմ, որ Իրանի բանակի պատրաստվածությունն ու ռազմական ոգին անհամեմատելի են ամերիկյանի հետ, որտեղ լայն իրավունքներով արդեն ծառայում են միասեռականները, տրանսգենդերները և արևմտյան մյուս արժեքների բոլոր կրողները:

 

Ինչպես տեսնում ենք, ամերիկյան աշխարհաքաղաքական անալիտիկ միտքը խայտառակ ձախողումներ է արձանագրում: Դա լավ է ոչ անգլոսաքսոնական աշխարհի համար: Ուղղակի ցավալի է, որ այդ ձախողումների պատճառով որբերգություններ են տեղի ունենում: Բայց ինչ արած` այդպիսին է կյանքը:

 

Հետգրություն

 

Գեներալ Ղասեմ Սուլեյմանին, ըստ հավաստի աղբյուրների, մեծ ներդրում ունի Ղարաբաղյան հաղթանակում և ապրիլյան պատերազմում: Թե կոնկրետ ինչ է արել` հայտնի է ՀՀ չորս ղեկավարներին, ներառյալ Փաշինյան Նիկոլին: Եվ դա է պատճառը, որ ժողովրդի վարչապետի գրանտակեր թափթփուկներն իրենց հիացմունքը հայտնեցին գեներալի սպանությամբ, մեղադրում էին Վիտալի Բալասանյանին` վերջինիս հայտարարության համար, Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի պաշտոնական հայտարարության համար: Դե, ինչ արած` հակահայկական է Նոր Հայաստանի իշխանությունը, նրա համար կարևորը ամերիկյան դեսպանի շահն է, ոչ թե ազգայինը: Գեներալ Սուլեյմանին նաև մեծ ներդրում ունի Սիրիայի փրկության գործում, հենց նա էր ռուսական ներխուժման հիմնական ջատագովն ու կազմակերպիչը, նրա ուժերը փրկեցին թուրքերի կողմից խոցված ինքնաթիռի երկրորդ օդաչուին: Ինչևէ, Ղասեմ Սուլեյմանիի մասին դեռ շատ կգրեն, նա իսկապես նահատակվեց` դառնալով ամերիկյան աշխարհաքաղաքական լկտիության դեմ պայքարի խորհրդանիշ:






Դիտումների քանակ 64834


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Հունվարի 13, 2020


Ինչպես հայտնի է, ԱՄՆ վարչակազմը, հայտարարելով Սիրիայից դուրս գալու մասին, մի փոքր միտքը փոխել է. հոկտեմբերին Թրամփը ԱՄՆ զինվորա...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Հունվարի 11, 2020


Իրանն ընդունել է իր մեղքը Թեհրանից Կիև ուղևորվող ուկրանիական խփված ինքնաթիռի հարցում։ Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռո...

Հայերը իզոլյացիոնիզմի և ինտերվենցիայի միջև ԱՄՆ թափառումներում

Հայերը իզոլյացիոնիզմի և ինտերվենցիայի միջև ԱՄՆ թափառումներում

Դեկտեմբերի 20, 2019


2019թ. դեկտեմբերի 19-ին Սպիտակ տնից տեղեկացրին, որ, Կոնգրեսին հակառակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ ցեղասպանության ակտ ը...

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Դեկտեմբերի 17, 2019


Դոնալդ Թրամփն սկսել է մայմունության երկրորդ ռաունդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացո...

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Դեկտեմբերի 16, 2019


Հիմա արդեն Էրդողան էֆենդին է մտնում խաղի մեջ: Կոնգրեսի պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո,...

Մայմունության հերթը հասավ Թրամփին

Մայմունության հերթը հասավ Թրամփին

Դեկտեմբերի 12, 2019


Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերումը երջանկություն դարձավ հայ ժողովր...

Հայաստանի և Արցախի փրկությունը «Իսլամական հեղափոխությունն» է

Հայաստանի և Արցախի փրկությունը «Իսլամական հեղափոխությունն» է

Դեկտեմբերի 7, 2019


Իսագուլյանի և Հայկ Նահապետյանի հետ զրուցել ենք Հայաստանի և Արցախի փրկության մասին և եկել ենք այն եզրակացության, որ մեր փրկությո...

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019


Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտա...

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Հոկտեմբերի 10, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից և բախտի քմահաճույքին հանձնե...

SOS. Թրամփը գովել է Փաշինյանին ու Հայաստանը

SOS. Թրամփը գովել է Փաշինյանին ու Հայաստանը

Սեպտեմբերի 21, 2019


«Իրավունքի գերակայության» զորավիգ Թրամփը նկատի ունի ՀՀ սահմանադրության և սահմանադրական կարգի տապալումը, որը Հայաստանում տեղի է ...

Ի՞նչ է միավորում է Դոնալդ Թրամփին ու նազարյան լենային

Ի՞նչ է միավորում է Դոնալդ Թրամփին ու նազարյան լենային

Սեպտեմբերի 4, 2019


Հանրահայտ է, որ ամերիկյան էլիտան խնդիր ունի ուղեղի հետ: Ահա թե ինչ է ասում Դոնալդ Թրամփը լրագրողին՝ պատասխանելով Լեհաստանի և Եր...

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Հուլիսի 24, 2019


Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ գրում են զանազան բաներ աբաջյան գոհարի մարդու հերթական պատմական այցի մասին Միացյալ Նահանգներ: Ան...

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հուլիսի 22, 2019


Փաշինյան Նիկոլի կառավարությունն առաջինն է անկախ Հայաստանի պատմությունում, որը կարելի է անվերապահորեն համարել ԱՄՆ պետդեպարտամենտ...

Ամերիկյան արտանետումները սպանում են երկրագնդի էկոլոգիան

Ամերիկյան արտանետումները սպանում են երկրագնդի էկոլոգիան

Հունիսի 5, 2019


Դոնալդ Թրամփն ասել է. Ռուսաստանում, Չինաստանում և Հնդկաստանում էկոլոգիան շատ ավելի վատն է, քան ԱՄՆ-ում։ Դա՝ այն դեպքում, երբ Նյ...

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Ապրիլի 24, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավանդական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Հայ ժողովրդի մուրազն էլի չիրականացավ՝ «ցե...

Պոմպեոն Ղրիմի և Գոլանների մասին

Պոմպեոն Ղրիմի և Գոլանների մասին

Ապրիլի 10, 2019


Ամերիկյան իսթեբլիշմենթի ցինիզմն ու լկտիությունն աստիճանաբար վերափոխվում են շիզոֆրենիայի կամ, համենայնդեպս, անմեղսունակության։ Ա...

Թրամփը փոխում է Սիրիայի սահմանները

Թրամփը փոխում է Սիրիայի սահմանները

Մարտի 22, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ անակնկալ է մատուցել համաշխարհային հանրությանը. նախօրեին ԱՄՆ առաջնորդը սիրիական Գոլանի բարձունք...

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

Մարտի 18, 2019


Ռուսաստանի նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Ռուսաստանի թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպությա...

Մայք Պոմպեո. կշարունակենք լկտիանալ այսուհետ ևս

Մայք Պոմպեո. կշարունակենք լկտիանալ այսուհետ ևս

Մարտի 16, 2019


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղեկացրել է այդ մեծ ու խաղաղասեր տերության նոր լկտիության մասին և հայտարարել, որ կշարունակեն լկտ...

Հայե՛ր, զգոն եղեք

Հայե՛ր, զգոն եղեք

Մարտի 13, 2019


Մեկ շաբաթ է անցել հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի աշխատանքի ավարտից հետո։ Իմաստավորելով նիստի արդյունքները՝ ավելի...

Լկտի Էրդողանը
21.12.2019 | 02:29


Լկտի Էրդողանը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով

Լկտի Էրդողանը
Դեկտեմբերի 21, 2019


Լկտի Էրդողանը