Խայտառակություն առանց մեկնաբանության

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Դեկտեմբերի 30, 2019
Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Ադրբեջանում սպասվող իշխանության փոխանցումը փորձագետներին խորհրդածությունների հարուստ սնունդ է տվել։ Այս թեմայով մեկնաբանություններում հիմնական սյուժետային գծերն են՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «լուրջ հիվանդությունը», «կլանների փոփոխությունը» անդրկովկասյան ամենամեծ հանրապետության ղեկին, որպես նախագահ ներկայիս առաջին փոխնախագահ և պետության ղեկավարի տիկին, «երկաթյա լեդի» Մեհրիբան Ալիեւայի առաջադրումը։ Այս և այլ ենթադրություններ կյանքի իրավունք ունեն, իհարկե, ճշմարտացիության հավակնելու այս կամ այն աստիճանով։ Ի դեպ, շատ բան, որ այժմ կարելի է լսել Ադրբեջանում իշխանության հաջորդականության և փոխանցման մասին, մակերեսային բնույթ է կրում։ Զգացողություն կա, թե միայն անձանց սահմանափակ մի խումբ Բաքվում տեղեկատվություն ունի, որը թույլ է տալիս հեռուն գնացող եզրակացություններ անել։ Իսկ այն, ինչ տեսնում է լայն հանրությունը, ներառյալ նաև փորձագիտական հանրության ներկայացուցիչները, միայն «սառցաբեկորի» գագաթն է։

 

Այո, պայքարը ադրբեջանական բյուրոկրատական մեքենայի ներսում՝ նրա վերին հարկերում, տեղի է ունենում արդեն բավական երկար ժամանակ։ Հին գվարդիան լքում է դիրքերը, առաջատար դերերին առաջադրվում են համեմատաբար երիտասարդ կադրեր, ամենից հաճած՝ այսպես կոչված Փաշաևների կլանից, որի առաջատար ներկայացուցիչը Մեհրիբան Ալիևան է։ Այո, Իլհամ Ալիևը, վաղ թե ուշ, պետք է լուծեր «գահը փոխանցելու« հարցը։ Եվ դրա համար հանրապետությունում կառավարող էլիտային ամենից շատ հարմար է «ղազախստանյան նախադեպը»՝ պետության ղեկավարը վարյր է դնում լիազորություններն ինքնակամ և դրանք դնում իրեն միանգամայն լոյալ անձի վրա։ Ալիևների ընտանիքին հակացուցված է Վրաստանի և Հայաստանի փորձը, որտեղ իշխանությունը այդ հանրապետություններից յուրաքանչյուրի համար առանձին փուլերում ցուցադրել է ամենաարմատական խզում հաջորդականության հանդեպ։ Ադրբեջանը չափազանց մեծ է տարածքային չափերով և խիստ բնակեցված է։ Այն քաղաքացիների բավական խճանկարային էթնիկական և դավանանքային կազմ ունի։ Չափից ավելի «հագեցած» է նավթադոլարներով ու համաշխարհային մեծ էներգակորպորացիաների հետ անդրսահմանային նախագծերով։ Այս և այլ գործոններ թույլ չեն տալիս Բաքվի ներկա իշխանություններին ռիսկի դիմել՝ գործը թողնելով ինքնահոսի և հույսը դնելով ներքաղաքական զարգացումների էվոլյուցիոն ընթացքի վրա, որոնք, ինչպես ցույց է տվել Հարավային Կովկասի գծով հարևանների գործելակերպը, հղի են «հեղափոխական» պայթյունով։ Եթե դրան գումարենք «կողքին» գտնվող Ղարաբաղը և երկրում գլուխ բարձրացնող կրոնական ծայրահեղականությունը, ապա Ադրբեջանի ներկայիս նախագահի՝առաջ անցնելու վրա խաղալու մոտիվները միայն կավելանան։

 

Ադրբեջանի բոլոր հարևաններին անհրաժեշտ է կայունություն «տարածաշրջանային հսկայի» ներսում։ Այս առումով Հայաստանը բացառություն չէ։ Ասենք ավելին՝ Երևանին ձեռնտու չէ քաղաքական տուրբուլենտությունը Բաքվում, որն անպայման կհասնի մինչև Ղարաբաղ՝ ձգձգված հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անխուսափելի փորձի տեսքով։ Բայց հարևան երկրում «հեղափոխական» իրադարձությունների դեպքում գործընթացները կընդունեն միանգամայն անկանխատեսելի բնույթ։ Եթե Ադրբեջանը «փլուզվի» ներսից, տարածաշրջանի անվտանգության ներկայիս ողջ ճարտարապետությունը արմատական փոփոխությունների կենթարկվի։ Եվ բնավ փաստ չէ, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կհայտնվեն շահեկան կողմերի թվում։ Ադրբեջանական իշխանության ներսում ցանկացած կոմբինացիա Իլհամ և Մեհրիբան Ալիեւների մասնակցությամբ բոլորին խոստանում է անկանխատեսելիություն։ Իսկ համակարգի փլուզումը նավթաբեր հանրապետությունում, որն իր զինանոցներում լեռնակուտակ զենք ունի և չմշակված իմունիտետ կրոնական ծայրահեղականության վիրուսի դեմ՝ իսլամի իր կերպարանքով, դա քայլ է դեպի անհայտություն։

 

Արհավիրքներից խուսափելու համար, աչքի առջև ունենալով վրացական ու հայկական փորձը, ադրբեջանական ղեկավարությունն արդեն վաղուց պայմանական ճանապարհային քարտեզ է մշակել։ Մեր կարծիքով՝ այդ առումով լրամշակումների տեղ կա, կան բաց հարցեր, որոնց պատասխանների որոնումը Բաքվում շարունակվում է։

 

Նման հարցերից մեկը իշխանության տարանցման ավարտի ժամկետն է՝ հաշվի առնելով ղարաբաղյան գործոնը։ Ընդհանուր առմամբ իրադրությունն այս հարցում բավական պարզ է. այն բաժանվում է գործողությունների երկու հիմնական տարբերակի՝ տեսանելի հեռանկարում։

 

Առաջին գործը պատերազմն է

 

Փոխզիջման վրա հիմնված հակամարտության քաղաքական լուծման կողմերը պատրաստ չեն։ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը մի կողմից, և Ադրբեջանը՝ մյուս կողմից, իրենց պատճառներն ունեն դրա համար։ Ամեն բան տանում է դեպի հարաբերությունների նոր պարզում հակամարտության գոտում հերթական ծավալուն թեժացման ընթացքում, որն արդեն տեղի է ունեցել 2016թ. ապրիլի սկզբին։ Հարցն այսպես է դրված. ո՞վ ավելի լավ ռազմական վիճակում և իր համար ավելի նպաստավոր արտաքին քաղաքական իրավիճակում կկարողանա մոտենալ մարտական գործողություններն սկսելու որոշումն ընդունելու կետին։ Հասկանալի է, որ Ադրբեջանն ավանդաբար ավելի մոտ է այդ կետին, քանզի նա ավելի շատ պատճառներ ունի՝ «երկրի վրա», անմիջապես Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ (հայկական զորքերի վերահսկողության տակ նախկին Ադրբեջանական ԽՍՀ յոթ շրջանների գտնվելը, որոնցից երկուսը՝ մասամբ) ներկայիս իրողությունները համարելու իր շահերին չհամապատասխանող։

 

Առաջին օպցիան Բաքվի համար հարձակման հրաման տալն է մինչև Իլհամից Մեհրիբան Ալիևային իշխանությունը հանձնելու գործընթացի ավարտը։ Դա Բաքվի համար վարքի ամենաիրատեսական մոդելն է, որպեսզի հասնի ավելի մեծ որոշակիության ղարաբաղյան ուղղությամբ՝ նախքան իշխանությունում «պահակախմբի փոխվելը»։ Բախտորոշ որոշումների կայացման ծանր բեռը կնոջ ուսերին դնելը արդարացված չի թվում նաև բարոյական տեսակետից։ Առաջին տարբերակի շրջանակում՝ «սկզբում պատերազմ, հետո՝ փոխանցում» անվանումով, շատ բան, եթե ոչ ամեն ինչ, կախված կլինի ռազմական կամպանիայի հաջողությունից։ Ադրբեջանական բանակի հերթական ղարաբաղյան կամպանիայի շրջանակում մարտական գործողությունների ելքով կողմնորոշվելով՝ Բաքվում կընդունվեն համապատասխան որոշումներ։ Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության համար բացասական սցենարը կդռանա իշխանության «փոփոխության» որոշակի կատալիզատորը. Իլհամ Ալիևը նվազագույնի կհասցնի քաղաքական կորուստները՝ նախագահ Մեհրիբան Ալիևայի առաջադրմամբ, որը, նկատենք, այժմ ամենաբարր վարկանիշներից մեկն ունի երկրում։ Իսկ եթե ձեռք բերվի ռազմական առաջընթաց, նախևառաջ՝ հայկական ճակատագծի խորքում նոր տարածքների գրավման տեսքով, ապա դա էլ չի խանգարի իշխանության ապագա փոխատեղումներին՝ միայն ժամանակի մեջ հետաձգելով դրանք։

 

«Սկզբում պատերազմ, հետո փոխանցում» տարբերակը ինքնատիպ ապահովագրություն է անհատապես Մեհրիբան Ալիևայի համար։ Պետության գործող նախագահը այդ կերպ փաստորեն իր վրա կվերցնի հիմնական հարվածը և դրա հետ կապված ռիսկերը։

 

Փոխանցում, պատերազմ, իսկ հետո՝ ըստ հանգամանքների

 

Իրեն պահելու երկրորդ մոդելը ավելի ռիսկային է թվում, բայց այն ևս զուրկ չէ ռացիոնալ հատիկից։ «Առաջին հերթին փոխանցում, հետո պատերազմ» մոտեցումը ներկայիս կառավարող էլիտային խոստանում է իր ապահովագրական սցենարները։ Եթե ծավալուն թեժացումը լինի հակամարտության գոտում՝ ոչ հօգուտ Բաքվի, այնտեղ կարող է գործի դրվել Իլհամ Ալևի վերադարձի սցենարը իշխանության ղեկին։ Ադրբեջանի ներկայիս նախագահը 2016-ից հետո ներկայանում է որպես ապրիլյան պատերազմի «հաղթող»։ Առաջին ղարաբաղյան պատերազմի պարտության հետ նա ընդհանրապես կապ չունի։ Ուստի, եթե ինչ-որ բան այնպես չընթանա Մեհրիբան Ալիևայի ենթադրվող կառավարման շրջանում, Իլհամ Ալիևն ամենածանրակշիռ հիմքերը կունենա վերադառնալու նախագահական պարտականությունների կատարմանը որպես նոր համազգային առաջնորդ, ինչպիսին եղել և մնում է նրա հանգուցյալ հայրը՝ Հեյդար Ալիևը։ Համաձայն Ալիև-Փաշաև ընտանիքի ներկայիս ներքաղաքական դոկտրինի՝ Հեյդար Ալիևի վերադարձն իշխանության 1993թ. ամռանը Ադրբեջանը հետ պահեց լիակատար փլուզումից, իսկ Ղարաբաղը «տրվեց» հանրապետության նախկին ղեկավարների հակապետական քաղաքականության պատճառով։ Այս դեպքում արդեն Մեհրիբան Ալիևան է իր վրա վերցնում հիմնական ռիսկերը՝ հնարավորություն թողնելով պետության ղեկին Ալիևների մնալը երկարացնելու համար (այս կամ այն դասավորությամբ՝ Փաշաևների ընտանիքի հետ միասին կամ առանց նրա)։

 

Փորձարկում գարուն 2020-ով

 

Մենք չգիտենք քննարկվող հարցի շատ կարևոր հանգամանքներ, միայն կռահում ենք դրանց առկայության մասին։ Ճիշտ ժամանակի ընտրության առումով շատ բան կախված է, օրինակ, Իլհամ Ալիևի «առողջության գործոնից», եթե միայն իրականում նա այդ հարցում խնդիրներ ունի։ Կարելի է միայն ենթադրել, որ եթե Բաքվում գերադասեն առաջին սցենարը, Ղարաբաղի վրա հարձակվելու որոշումը կարող է տրվել արդեն առաջիկա ամիսներին։ Դրա համար հարմար է հաջորդ տարվա գարնան շրջանը մինչև ամռան սկիզբ։ Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հունիսի 12-ից հետո, երբ կտրվի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկը, որի չորս խաղեր ընդունելու է Բաքուն (երեքը՝ եզրափակիչ մրցաշարի խմբային փուլում և մեկը՝ առաջնության քառորդ եզրափակիչում), «հնարավորությունների պատուհանն» Ալիևի համար կփակվի և կանցնի արդեն հաջորդ աշուն։

 

Գարուն 2020-ը կարևոր փուլ է թվում Ադրբեջանում իշխանության ապագան պարզելու համար։ Այդ շրջանը ոչ պակաս պատասխանատու կարող է լինել նաև Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի դիմակայության համար։ Մերձկասպյան հանրապետությունում ընտրություններից հետո միաժամանակ տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ)։ Դրանց օրը դեռ նշանակված չէ, մոտավորապես տեղի կունենան մարտի վերջին։ «Օկուպացիոն ռեժիմին» (ինչպես Ադրբեջանի մայրաքաղաքում անվանում են ԼՂՀ իշխանություններին) խանգարելը՝ իրականացնելու ընտրարշավ և դեմոկրատական ընթացակարգով նորից հաստատելու իրողությունները Ղարաբաղի «հողում»՝ Բաքվի համար գայթակղիչ գաղափար է։ Ռազմական գործիքանու ընտրությունը նման խոչընդոտման համար՝ «սահմանադրական կարգի վերականգնում Ադրբեջանի ողջ տարածքում» ցուցանակի ներքո, տեսանելի է։

 

Թուրքիան հարցեր ունի

 

Մեհրիբան Ալիևայի արտաքին քաղաքական «ցուցադրումը» Ռուսաստանում արդեն տեղի է ունեցել։ Ադրբեջանի առաջին փոխնախագահին Մոսկվա կատարած հնգօրյա այցի ընթացքում (նոյեմբերի 20-25) ընդունել են պետության ղեկավարի մակարդակով։ Անդրկովկասյան հանրապետության երկրորդ դեմքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքից ստացավ «Բարեկամության շքանշան»։ Հաշվի առնելով Թուրքիայի հետ Ադրբեջանի ամենասերտ ռազմաքաղաքական դաշինքը՝ առանց Ալիևայի Անկարա մեկնելու չի ստացվի՝ ելնելով նրանից, թե ինչպես իշխանության փոխանցումը երկրում առաջ կընթանա դեպի իր տրամաբանական ավարտ։ Միևնույն ժամանակ, ուժի մեջ է մնում դեռևս 1990-ականների վերջին ձեռք բերված պայմանավորվածությունը Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունների միջև առ այն, որ Անկարան նախապես պետք է տեղեկացված լինի, եթե Բաքուն որոշի «Х ժամի մասին» Ղարաբաղում։

 

Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող աղբյուրները հավաստիացնում են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՆԱՏՕ մասնակից մերձավորարևելյան երկրի գեներալիտետը հիացած չէ եղբայրական հանրապետությունում Մեհրիբան Ալիևայի բարձրագուն պաշտոնը զբաղեցնելով։ Պաշտոնական Անկարայի թերահավատությունն այս հարցում իր բացատրություններն ունի։ Ի թիվս այլ բաների, դա պահպանողական դասավորությունն է թուրքական ռազմաքաղաքական ղեկավարության վերին օղակներում, որտեղ սովոր չեն իրենց հավասար տեսնել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Այս և որոշ այլ ասպեկտներով Թուրքիայում Ալիևայի հանդեպ պահպանվում են կանխակալ կարծիքներ։ Եվ դա ստիպում է Ադրբեջանի ներկայիս նախագահին էլ ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ բախտորոշ որոշումների կայացմանը, այդ թվում և վերը նշված գործողությունների երկու տարբերակներից մեկի ընտրության հարցում՝ հաշվի առնելով ղարաբաղյան գործոնը։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 34794


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Մարտի 25, 2020


Ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը ավելի լավ է հասկանում ղարաբա...

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Մարտի 3, 2020


Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարո...

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի իմամ Շամիլ

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի իմամ Շամիլ

Փետրվարի 22, 2020


Լև Տոլստոյն իր «Հաջի Մուրադում» նկարագրում է Շամիլի մուտքը Վեդենո ռուսների հետ հերթական բախումից հետո։ Իմամ Շամիլը իր վոտչինա է...

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Փետրվարի 19, 2020


Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեդո Ջափարիձեն մեծ հոդվածով հանդես է եկել թուրքական Daily Sabah հեղինակավոր թերթում, որ...

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Փետրվարի 17, 2020


Պատերազմից չի կարելի խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ ի շահ ձեր հակառակորդի։ Իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիի այս թեզը, ց...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ում էր պետք Ադրբեջանում նացիստներին օժանդակողների ռեաբիլիտացիան

Ում էր պետք Ադրբեջանում նացիստներին օժանդակողների ռեաբիլիտացիան

Դեկտեմբերի 25, 2019


2019թ. նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ ճառով ելույթ ունեցավ Տաշքենդում, ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողով...

Շարմազանովը ճիշտ է, քոչարյան անդոն` սխալ

Շարմազանովը ճիշտ է, քոչարյան անդոն` սխալ

Դեկտեմբերի 9, 2019


Թալանչի քոչարյան անդոն, որն այսօր աշխատում է Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ և գլխավորում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգ...

Հպարտների առաջնորդի կինը մուղամի հրավեր է անում

Հպարտների առաջնորդի կինը մուղամի հրավեր է անում

Դեկտեմբերի 4, 2019


Փաշինյան Նիկոլի կնիկը Ալիևի կնգան հրավիրել է Ղարաբաղ` մուղամ լսելու (կզարմանայի, եթե Վագներ լսելու կանչեր), քանզի Ադրբեջանի փոխ...

Նախանձելի Ադրբեջանը

Նախանձելի Ադրբեջանը

Նոյեմբերի 29, 2019


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվում է եվրաինտեգրումից: Բաքվի համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը Ալիևն ասել է. «Տն...

Նվեր Փաշինյան Նիկոլը

Նվեր Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 18, 2019


Ժողովրդի վարչապետը Ստեփանակերտի հանրահավաքում մի անգամ ասաց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Վերջերս Իլհամ Ալիևը պատասխանեց իր պ...

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

Հոկտեմբերի 18, 2019


Մի քանի մեջբերում REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածից. «Ելույթ ունենալով Թյուրքալեզո...

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Հոկտեմբերի 14, 2019


Աշգաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները պատմական կշտամբանքներ փոխանակեցին, որոնք ...

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Հոկտեմբերի 13, 2019


Գարեգին Նժդեհը հայ դասական ռուսատյացության հիմնադիր գաղափարախոսն է, իսկ ռուսատյացությունն այն քիչ բաներից է, որն ի զորու է վերա...

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Հուլիսի 25, 2019


Ադրբեջանի ՄիԳ-29 ինքնաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչքների ժամանակ, տեղեկացրել են հանրապետության պաշտպանության նախարարու...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Հունիսի 27, 2019


Ադրբեջանական մամուլի տեսությունը թույլ է տալիս ամրագրել, որ Բաքվում ավելի լավ են հասկանում ու ներկայացնում հայկական իրողություն...

«Կիրթ» Ալիևի գործակալը՝ ՀՀ ՍԴ անդամ

«Կիրթ» Ալիևի գործակալը՝ ՀՀ ՍԴ անդամ

Հունիսի 18, 2019


Այսօր ՀՀ Ազգային ժողովը (ավելի ստույգ՝ Փաշինյան Նիկոլի խայտառակ խմբակցությունը) Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց ՀՀ ամենաա...

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Մայիսի 15, 2019


Համաձայն Ադրբեջանի նախագահ և հանրապետության ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի՝ պաշտպանության նախարար...

 Սորոս-Ալիև պրագմատիկ գործընկերություն

Սորոս-Ալիև պրագմատիկ գործընկերություն

Մայիսի 6, 2019


Ջորջ Սորոսն աշխատել է նաև Ադրբեջանում։ Նրա ֆոնդը գործել է 1999-2010թթ.։ 2010թ. վերջին ներկայացուցչության գործունեությունը սահմա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը