Խայտառակություն առանց մեկնաբանության

Ում էր պետք Ադրբեջանում նացիստներին օժանդակողների ռեաբիլիտացիան

Դեկտեմբերի 25, 2019
Ում էր պետք Ադրբեջանում նացիստներին օժանդակողների ռեաբիլիտացիան

2019թ. նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ ճառով ելույթ ունեցավ Տաշքենդում, ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողովում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 75-ամյակի գալիք տոնակատարությանը։ Բայց իր բոլոր արտաքին ազնիվ ուղերձներով հանդերձ՝ այդ ելույթն ուղղված էր շատ նեղ և ուտիլիտար նպատակի ձեռքբերմանը։

 

Միանգամայն արդարացիորեն դեմ լինելով նացիզմի հերոսականացմանը հետխորհրդային տարածքի որոշ երկրներում՝ Ալիևը միայն մի օրինակ բերեց. «Ցավոք, նման բան տեղի է ունենում ԱՊՀ տարածքում, մասնավորապես՝ Հայաստանում, որտեղ նախկին իշխանությունը Երևանի կենտրոնում տեղադրել է ֆաշիստական դահիճ ու դավաճան Գարեգին Տեր-Հարությունյանի արձանը, որը գերմանական ֆաշիստների մոտ ծառայել է Գարեգին Նժդեհ մականունով։ ԱՊՀ երկրների պատերազմի վետերանների մեծ խումբը բազմիցս վճռական բողոք է հայտնել Հայաստանի նախկին ղեկավարության այս ցինիկ քայլի դեմ»։

 

Այս ելույթի տողատակի ուշադիր վերլուծությունը ստիպում է կասկածել, որ Ադրբեջանի ղեկավարը իրապես մտահոգ է նացիստներին օժանդակողների հերոսականացմամբ հետխորհրդային տարածքում։ Միայն Նժդեհին օրինակ բերելով՝ նա շրջանցեց մերձբալթյան պետություններում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում ընթացող գործընթացները։

 

Հաշվի առնելով շարունակվող հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ կշտամբանքը Հայաստանի հանդեպ քարոզչական պատերազմի ակնհայտ տարր է։ Կասկած է առաջանում, որ Ադրբեջանի ղեկավարը ոչ այնքան զայրանում էր Հայրենական մեծ պատերազմի մեկնաբանման արատավոր միտումից, որքան փորձում էր խաղալ նրա հիշողության՝ մեզ համար ակնհայտորեն զգայուն թեմայի վրա՝ մերօրյա հաշիվներ փակելով հարևանների հետ։ Եվ այդ կասկածը հիմնավորում ունի։

 

Տաշքենդում ալիևյան նշանավոր ճառից երկու ամիս հետո՝ 2019թ. դեկտեմբերին, տեղեկատվական գործակալությունները տեղեկացրին, որ Ադրբեջանում քննարկում են 1918-1920-ական թթ. առաջին Ադրբեջանական հանրապետության հիմնադիրներից և հետագայում ադրբեջանական էմիգրացիայի առաջնորդներից մեկի՝ Մամեդ Էմին Ռասուլզադեի հուշարձանի ստեղծման գաղափարը։ Ինչպես ասում են ակցիայի նախաձեռնողները, այդպիսի քայլն անհրաժեշտ է, որպեսզի «ցուցադրվի պետականությանը և պատմամշակութային ավանդույթներին հավատարմությունն ու դրանց հաջորդականությունը»։

 

Սա դրվագ չէ, այլ ադրբեջանական նացիոնալիզմի գաղափարախոսներից մեկի հավերժացման հերթական քայլ, որը, խորհրդային իշխանության դեմ պայքարի շահերից ելնելով՝ պատերազմի տարիներին շփման մեջ էր մտել հիտլերականների, իսկ հետո նոր տերերի՝ ամերիկացիների հետ։ Դեռևս 2013թ. նոյեմբերի 22-ին Իլհամ Ալիևը ստորագրել է կարգադրություն 2014 թվականին 1918-1920-ական թթ. առաջին Ադրբեջանական հանրապետության հիմնադիրներից և հետագայում՝ ադրբեջանական էմիգրացիայի առաջնորդներից մեկի՝ Մամեդ Էմին Ռասուլզադեի 130-ամյակը նշելու մասին։

 

Հոբելյանը լայնորեն նշվեց։ Ավելին, Ադրբեջանում՝ Նովխանայում ու Զաքաթալայում արդեն դրված են այդ մարդու հուշարձանները, իսկ Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում դրված է նրա կիսանդրին։

 

Հանուն արդարության արժե նշել, որ Իլհամ Ալիևի հայրն ու նրա նախորդը՝ Հեյդար Ալիևը, այս պաշտամունքը չէր խրախուսում և անգամ վերացնում էր Ադրբեջանում 1992-1993թթ. կառավարող Աբուլֆազ Էլչիբեյի հրամանով դրված Ռասուլզադեի արձանները։

 

Խորհրդային ԿԳԲ-ի պաշտոնաթող գեներալ Հեյդար Ալիևը լավ էր հասկանում, որ հակախորհրդային թեման խաղարկելը անձամբ իր համար ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Չէ՞ որ որքան էլ ինքը՝ Հեյդար Ալիևիչը վկայակոչեր իր իբր գաղտնի դիմադրությունը համակարգին, այդ համակարգում իր ձեռք բերած դիրքը ստիպում էր կասկածել նրա անկեղծությանը։

 

Իսկ ահա Իլհամ Ալիևի համար նման թաբուներ չկան։ Ի տարբերություն իր հոր՝ նա բարձր պաշտոններ չի զբաղեցրել Կոմունիստական կուսակցությունում, որն այն ամենի գաղափարախոսական հակոտնյան էր, որ հռչակում էր Ռասուլզադեն, և չէր կրում պետանվտանգության սպայի համազգեստ, որը կոչված էր այն ժամանակվա խորհրդային օրենքի ամենայն խստությամբ պայքարելու Ռասուլզադեի հետևորդների դեմ։ Մի պարզ հարց տանք. «Իսկ կարո՞ղ է արդյոք Ռասուլզադեի պաշտամունքը խաղարկող մարդը միաժամանակ դատապարտել Նժդեհին։ Արդյո՞ք դրա իրավունքը նա ունի»։

 

Եթե պարզապես նայենք Նժդեհի ու Ռասուլզադեի կենսագրությունները, ապա կպարզվի, որ դրանցում ընդհանուր շատ բան կա։ Երկու գործիչն էլ՝ Նժդեհն ու Ռասուլզադեն, իրենց երկրների խորհրդայնացումից հետո հայտնվել են էմիգրացիայում։ Երկուսն էլ որոշակի փուլում որպես իրենց ապրելու վայր ընտրել են Բալկանները։ Մեկն ապրել է Բուլղարիայում։ Մյուսը՝ Լեհաստանում և Ռումինիայում։ Երկուսն էլ իրենց կյանքի որոշակի փուլում հարաբերությունների մեջ են մտել նացիստական Գերմանիայի հետ։ Եվ ահա այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։

 

Նժդեհը, եթե հավատալու լինենք քննությանը տված նրա հետագա բացատրություններին և խորհրդային առաջնորդներին գրած նամակներին, ցանկանում էր, որպեսզի նացիստական Գերմանիան չօգտագործեր Թուրքիան հակախորհրդային պայքարում, և գերմանական ռասայական օրենքները չտարածվեն հայերի վրա, ինչպես դրանք տարածվում էին հրեաների վրա։

 

Ռասուլզադեի նպատակները անհամեմատ ավելի հավակնոտ էին։ Իր հարաբերությունները նացիստների հետ Ռասուլզադեն հաստատել էր Նժդեհից առաջ, դեռևս 1930-ական թթ. սկզբին։ Եվ թե որքան հեռուն են գնացել նրանք՝ վկայում է թեկուզև այն փաստը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանական ներկայացուցիչները տեղեկացրին ռումինական թագավորության իշխանություններին, որ Ռասուլզադեն իրենց քաղաքական դաշնակիցն է՝ պահանջելով նրա համար ձևակերպել փաստաթղթեր, որոնք թույլ կտային մշտապես ուղևորվել Ռեյխ։

 

1942թ. մայիսին Ռասուլզադեն մասնակցել է կովկասյան էմիգրացիայի ներկայացուցիչների հետ գերմանացիների խորհրդակցություններին։ Նա նաև ակտիվորեն ներառվել է լեգեոնականների հավաքագրմանը գեմանական վերմախտի համար ռազմագերի ադրբեջանցիների թվից։ Բայց չէ՞ որ նույն բանը մեղսագրում են և Նժդեհին։

 

Եվ նորից կրկնենք, որ եթե Նժդեհը ընդամենը փորձում էր ներգործել գեմանական իշխանությունների վրա, որպեսզի նրանք չօգտագործեն ԽՍՀՄ-ի դեմ թուրքական գործոնը, ինչից կարող էին տուժել հայերը, ապա Ռասուլզադեն պնդում էր, որ ստեղծվի անկախ ադրբեջանական պետություն՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով (ներառյալ ազգային բանակի ստեղծումը)։

 

Իր հավակնություններով Ռասուլզադեն վախեցրեց Ռեյխի իշխանություններին, և նրանք սկսեցին գործ ունենալ շատ ավելի հնազանդ ու կառավարվող ադրբեջանցի առաջնորդների հետ իրենց հարած խորհրդային ռազմագերիների թվից։

 

Բայց գերմանացիները Ռասուլզադեին չեն բռնաճնշել։ Ավելին, նա հանգիստ ապրել է Գերմանիայում մինչև 1947թ.։ Փաստը, որ 1945-1947թթ. արևմտյան դաշնակիցները Ռասուլզադեին չհանձնեցին ԽՍՀՄ-ին, վկայում է այն մասին, որ նա ընդհանուր հակախորհրդային լեզու էր գտել նաև նրանց հետ։ Ինչն էլ հաստատեց նրա հետագա համագործակցությունը ԽՍՀՄ ժողովուրդների ազատության ամերիկյան կոմիտեի հետ։

 

Եվ սա է նրա արմատական տարբերությունը Նժդեհից, որը, հասկանալով Սառը պատերազմի իրավիճակը, փորձում էր կանգնել ԽՍՀՄ-ի կողքին։ Եվ առաջարկել իր ծառայությունները Թուրքիայի դեմ պայքարում։ Եվ այստեղ նորից վերադառնանք Ալիևին։ Կամ Ադրբեջանի առաջնորդը սա մտահան է արել, կամ անամոթաբար օգտագործում է երկակի չափորոշիչներ իր նպատակը՝ հայերի ու Հայաստանի դեմոնացումը, առաջ տանելու համար։ Ի՞նչ կապ ունեն այդ դեպքում «վետերանների բողոքն» ու հիշողությունը Մեծ հայրենականի մասին։

 

Աղբյուրը՝ REGNUM տեղեկատվական գործակալություն






Դիտումների քանակ 59548


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Դեկտեմբերի 30, 2019


Ադրբեջանում սպասվող իշխանության փոխանցումը փորձագետներին խորհրդածությունների հարուստ սնունդ է տվել։ Այս թեմայով մեկնաբանություն...

Գարեգին Նժդեհի շուրջ բանավեճի առիթով

Գարեգին Նժդեհի շուրջ բանավեճի առիթով

Դեկտեմբերի 6, 2019


Ազգամիջյան քաղաքականությունն ու ազգամիջյան հարաբերությունները, հատկապես բազմազգ երկրում, շատ նուրբ բան են։ Մի ժողովրդի հերոսներ...

Նախանձելի Ադրբեջանը

Նախանձելի Ադրբեջանը

Նոյեմբերի 29, 2019


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվում է եվրաինտեգրումից: Բաքվի համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը Ալիևն ասել է. «Տն...

Նվեր Փաշինյան Նիկոլը

Նվեր Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 18, 2019


Ժողովրդի վարչապետը Ստեփանակերտի հանրահավաքում մի անգամ ասաց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Վերջերս Իլհամ Ալիևը պատասխանեց իր պ...

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

Հոկտեմբերի 18, 2019


Մի քանի մեջբերում REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածից. «Ելույթ ունենալով Թյուրքալեզո...

Նոր սկանդալ Նժդեհի անվան շուրջ. մեղավորն այս անգամ Արա Աբրահամյանն է

Նոր սկանդալ Նժդեհի անվան շուրջ. մեղավորն այս անգամ Արա Աբրահամյանն է

Հոկտեմբերի 15, 2019


Ըստ երևույթին, Գարեգին Նժդեհի անվան շուրջ Ռուսաստանում մի սկանդալ էլ է բորբոքվում։ Կրասնոդարի երկրամասի ադրբեջանական համայնքի ն...

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Հոկտեմբերի 14, 2019


Աշգաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները պատմական կշտամբանքներ փոխանակեցին, որոնք ...

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Հոկտեմբերի 13, 2019


Գարեգին Նժդեհը հայ դասական ռուսատյացության հիմնադիր գաղափարախոսն է, իսկ ռուսատյացությունն այն քիչ բաներից է, որն ի զորու է վերա...

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Հուլիսի 25, 2019


Ադրբեջանի ՄիԳ-29 ինքնաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչքների ժամանակ, տեղեկացրել են հանրապետության պաշտպանության նախարարու...

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Հունիսի 27, 2019


Ադրբեջանական մամուլի տեսությունը թույլ է տալիս ամրագրել, որ Բաքվում ավելի լավ են հասկանում ու ներկայացնում հայկական իրողություն...

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Մայիսի 1, 2019


Հիանալի լուր ստացվեց բարեկամական Ադրբեջանից. Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ակիֆ Ալիզադեն ամեն...

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ապրիլի 25, 2019


REGNUM գործակալությունը մշտապես աչքի է ընկել Հայաստանի հանդեպ համակրանքով Ղարաբաղին նվիրված իր հրապարակումներում, պարիտետը չի պ...

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

Մարտի 18, 2019


Ռուսաստանի նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Ռուսաստանի թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպությա...

Հայե՛ր, զգոն եղեք

Հայե՛ր, զգոն եղեք

Մարտի 13, 2019


Մեկ շաբաթ է անցել հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի աշխատանքի ավարտից հետո։ Իմաստավորելով նիստի արդյունքները՝ ավելի...

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

Փետրվարի 19, 2019


Հայաստանի հեղափոխական ավյունն աստիճանաբար մարում է. նոր խորհրդարանի ձևավորմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ի հայտ են եկել իր...

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Փետրվարի 16, 2019


Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդարձակ հարցազրույց է տվել Real հեռուստաալիքի ղեկավար Միրշահին Աղաևին։ Սա վերջին տարիներին...

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Փետրվարի 14, 2019


Մտաբերում եմ, մեկ տարի առաջ՝ 2018թ. օգոստոսի 20-ին ռուսաստանյան REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը «Նիկ...

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Փետրվարի 13, 2019


Այսօր Ադրբեջանն առավելություն ունի ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտա...

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Հունվարի 21, 2019


20-րդ դարի խոշորագույն պետական գործիչներից մեկը` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, ասում էր. «Պետք է սուգ ...

Հայաստանին վիճակված է կրակն առաջինը վերցնել իր վրա

Հայաստանին վիճակված է կրակն առաջինը վերցնել իր վրա

Հունվարի 18, 2019


2019թ. հունվարի 17-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության VII գումարման Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) առաջին նիստը։ Այդ նիստի ...

Լկտի Էրդողանը
21.12.2019 | 02:29


Լկտի Էրդողանը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով

Լկտի Էրդողանը
Դեկտեմբերի 21, 2019


Լկտի Էրդողանը