Սովորական խայտառակություն

Հայաստանն իրավական պետություն չէ

Դեկտեմբերի 24, 2019
Հայաստանն իրավական պետություն չէ

Սովորաբար ընդունված է, որ սկզբից նախաքննություն են իրականացնում, փաստեր են ձեռք բերում, խափանման միջոց են են ընտրում: Նոր Հայաստանում այդպես չէ: Շատ հետաքրքիր բարքեր են նոր Հայաստանում: Մարդու վրա գործ են սարքում, կալանավորում են և հետո նոր նախաքննության օրինականությունն են ստուգում: Այսօրինակ խայտառակությունն աննախադեպ է: Այսօր պարզվեց, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը: Որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ:

 

Որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Ա.Բաբլոյանի և Ա.Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատման տալ:

 

Այս պարագայում ընդհանրապես կարևոր չէ քրեական հետապնդման ենթարկված անձանց ինքնությունը: Ավելին, կարևոր չէ նաև քրեական հետապնդման հիմք հանդիսացած արարքի էությունը: Խնդիրն այն է, որ անձանց նկատմամբ անհիմն իրավական ներգործություն են իրականացնում, այնուհետև նույն մարմինը, որը նախկինում մեղադրական եզրակացություն է հաստատել, հերքում է իր իսկ եզրակացության օրինականությունը: Սա նոր Հայաստանն է: Այստեղ չեն հարգում օրինականությունը: Այստեղ անմեղ մարդկանց ապօրինաբար կալանավորում են և սպասում հանրային արձագանքի և միջազգային ճնշմանըԴրանց առկայության դեպքում հնարավոր է, որ հեղափոխական դատախազությունը չհաստատի մեղադրական եզրակացությունը, մոռանալով, որ այն հաստատված է եղել իր իսկ կողմից: Նոր Հայաստանում թքած ունեն մարդու վրա, իսկ վերջինիս ազատությունից զրկելը խաղ ու պար է դարձել:

 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձեռբակալվել էր պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով: Քրեական հետապնդում է իրականացվել նաև ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հանդեպ: Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է հայտնի համասեռամոլ, ՀՀ ԱԺ պատգամավոր բաբաջանյան արմանի դիմումի հիման վրա:






Դիտումների քանակ 26706


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մի՞թե ժողվարչապետն էլ փչացավ

Մի՞թե ժողվարչապետն էլ փչացավ

Փետրվարի 24, 2020


Ըստ ամենայնի, աբաջյան գոհարի մարդու հետ հարևանությունը լավ չի ազդում ժողովրդի վարչապետի վրա, և կան բոլոր հիքների եզրակացնելու, ...

Հրայր Թովմասյանին չես նախանձի

Հրայր Թովմասյանին չես նախանձի

Հոկտեմբերի 29, 2019


Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ի համբավը հասավ Մոսկվա, «Россия 24» հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է թողարկել ժողովրդի վարչապետի՝ Հրայր Թովմ...

Իրավական անճարությունից Փաշինյան Նիկոլը մեղադրանք առաջադրեց Արա Բաբլոյանին

Իրավական անճարությունից Փաշինյան Նիկոլը մեղադրանք առաջադրեց Արա Բաբլոյանին

Հոկտեմբերի 28, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ևս մեկ հոդված վաստակեց իր ապագա մեղադրանքների շարքում։ Ժողովրդի վարչապետի ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց ՀՀ ԱԺ...

Փաշինյան Նիկոլն անցնում է տեռորի

Փաշինյան Նիկոլն անցնում է տեռորի

Հոկտեմբերի 24, 2019


Արսեն Բաբայանն այսօր կալանավորվեց: Սա օրենքի կատարյալ պղծում է օրը ցերեկով: Խելքը գլուխը հավաքած դատավոր ֆարխոյան կարենը բավարա...

Բաբլոյանի խոստովանությունը, կամ՝ Բաբլոյանի ու Ծառուկյանի տարբերությունը

Բաբլոյանի խոստովանությունը, կամ՝ Բաբլոյանի ու Ծառուկյանի տարբերությունը

Հոկտեմբերի 23, 2019


Ինչպես հայտնի է, Արա Բաբլոյանին Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ն երեկ շնորհել էր կասկածյալի բարձր կարգավիճակ մի քրեական գործում, որը գոյու...

Պայքար, պայքար մինչև վերջ

Պայքար, պայքար մինչև վերջ

Հոկտեմբերի 22, 2019


Երեկ հաղորդել էինք, որ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Թերևս սա Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ի ու դ...

Կալանք, կալանք մինչև վերջ

Կալանք, կալանք մինչև վերջ

Հոկտեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլի վիճակը վիճակ չէ: Հրայր Թովմասյանը դարձել է ժողովրդի վարչապետի թիվ մեկ դարդուցավը, ողբը, սուգը, վիշտը, տխրությու...

Եվս մեկ անգամ գրիգորյան վահեի հիվանդության կապակցությամբ

Եվս մեկ անգամ գրիգորյան վահեի հիվանդության կապակցությամբ

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլի գրիգորյան վահեն փորձում է սահմանադրություն պղծել, ինչպես հայտնի է, սա «ՍԴ դատավոր» և «ՍԴ անդամ» եզրույթների մեջ...

Անտակտություն ու լկտիություն պետական մակարդակով

Անտակտություն ու լկտիություն պետական մակարդակով

Մայիսի 28, 2018


Արա Բաբլոյանը տաղանդավոր բժիշկ է: Համենայն դեպս, նրա շնորհիվ է, որ Փաշինյան Նիկոլի ղեկավարած Հայաստանը դարձել էր տարածաշրջանի կ...

Նիկոլի ու Տարոնի շահերը համընկան

Նիկոլի ու Տարոնի շահերը համընկան

Մայիսի 25, 2018


Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու ...

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Մայիսի 2, 2018


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով: ...

Ժողովուրդն ի՞նչ գործ ունի Բաբլոյանի հետ

Ժողովուրդն ի՞նչ գործ ունի Բաբլոյանի հետ

Դեկտեմբերի 19, 2017


Մեր մեծ ու փոքր չինովնիկները շատ են սիրում բոլոր առիթներով հղում անել ժողովրդին: Սովորաբար դա լինում է երկու դեպքում` մեկ այն ժ...

Թե ինչպես Բաբլոյանի շալվարը հանեցին

Թե ինչպես Բաբլոյանի շալվարը հանեցին

Դեկտեմբերի 6, 2017


Երկիրը, պետությունը խայտառակելու տարատեսակ ձևեր գոյություն ունեն: Դրանցից ոմանք կատարվում են հանգամանքների բերումով, մյուսների ...

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր առավոտյան պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եռօրյա աշխատանք...

Արա Բաբլոյան. նախի՞ր, թե՞ կուսակցություն

Արա Բաբլոյան. նախի՞ր, թե՞ կուսակցություն

Սեպտեմբերի 1, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյնանը ՀՀԿ եզակի նորմալ մարդկանցից է, որը կյանքում, մինչև քաղաքականություն գալը, լուրջ գործեր է ...

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Հուլիսի 18, 2017


Մի ամբողջ օր է` համացանցն ու լրատվական կայքերը հեղեղված են նյութերով, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է Ռուսաստանում գտնվ...

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Հունիսի 12, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր հպարտորեն հայտարարում էր, որ հանձնարարական է տվել ԱԺ-ում օպտիմալացում իրականացնել: Ի...

Բաբլոյանն այդ մասին չի խոսի

Բաբլոյանն այդ մասին չի խոսի

Մայիսի 27, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր նորամուտը նշանավորեց հեղափոխական որոշմամբ: Նա անակնկալի եկավ, երբ պարզեց, որ ինքը 24 խո...

Ճնճղուկների ծլվլոցը հակապետական է

Ճնճղուկների ծլվլոցը հակապետական է

Մայիսի 24, 2017


Հայաստանյան քաղաքական գործիչների համար համացանցն ու սոցիալական էջերը կառափնարանի պես մի բան են: Որքան էլ նրանք հրամայական պահան...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը