Սովորական խայտառակություն

Հեղափոխական Հայաստան. Կալանավայր և պաշտոն

Դեկտեմբերի 24, 2019
Հեղափոխական Հայաստան. Կալանավայր և պաշտոն

Միրզո Արարատյան

 

Տարիներ շարունակ Դանիելյան Սպարտակը խարդախությամբ է զբաղվում: Սա այն դեպքն է, երբ փրկություն չկա: Սպարտակին ձերբակալում են, կալանավորում են, սակայն նա շարունակում է հանցավոր գործունեությունը ոստիկանության բաժանմունքներում, կալանավայրերում: Մի խոսքով, սրան դզել այլևս չի լինի:

 

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Սպարտակն ինտերնետ մուտք գործեց: Սա List.am ինտերնետային կայքում հայտարարություններ էր տեղադրում, իբր ապրանքներ է գնում, պայմանավորվում և հանդիպում էր ապրանք վաճառողների հետ, վստահություն ձեռք բերում և խաբում: Պարզ է, որ դա երկար չէր տևում: Սպարտակին դատում էին, կալանավորում: Սակայն նա կալանավայրից շարունակում էր իր գործունեությունը: Տարբերությունն այն էր, որ այս դեպքում Սպարտակն անմիջական շփում չէր կարող ունենալ թիրախի հետ: Շփումն իրականացվում էր այլ անձանց միջոցով: Այսպես երկար տարիներ շարունակ:

 

Մեզ ամենևին չի հետաքրքրում Դանիելյան Սպարտակը, քանզի նա այն մարդը չէ, ով կարող է մեր կայքի հաճախորդը դառնալ: Հայաստանը վխտում է այսօրինակ սպարտակներով: Դրանք մեր կայքին համապատասխան տրամաչափ չունեն, հետևաբար, մենք չենք ցանկանում ժամանակ ծախսել սրա նմանների վրա: Խնդիրն այլ է՝ որտե՞ղ էին գնում Սպարտակ Դանիելյանի հանցավոր խմբի «վաստակած» գումարները:

 

Ուրեմն, Սպարտակի հայրը՝ Դանիելյան Արսենը, միշտ եկամտաբեր պաշտոններ է զբաղեցրել էներգետիկայի ոլորտում: Սա այն անձանցից էր, որը ստուգումներ էր իրականացնում տնտեսվարողների մոտ, նաև նրա «բարի կամքով» էին պայմանավորված որոշ թույլտվություններ ու լիցենզիաներ: Սա էներգետիկայի տեսչության բաժնի պետ էր: Շատ նեղ շրջապատում Դանիելյան Արսենն ասում էր, որ եթե ապրելու լիներ նորմալ երկրում, ապա ուղղաթիռով կերթևեկեր: Սա նշանակում է, որ նա մեծ գումարների տեր է, սակայն չի ծախսում, քանզի դրանք կասկածելի ծագումնաբանություն ունեին: Այդպիսին էր նաև հայտնի պերսոնաժ Կորեյկոն: Կարճ ասած՝ Դանիելյան Արսենը երկար տարիներ վայելում է կյանքը:

 

Անկախ Հայաստանում հենց այնպես եկամտաբեր պաշտոնների չէին նշանակում: Պետք էր լավ ծանոթություն ունենալ կամ կաշառք տալ: Ընդ որում, Դանիելյան Արսենի պաշտոնն իդեալական էր կոռուպցիայի տեսանկյունից: Նախ՝ սա ավելի շատ գումար էր աշխատում, քան, ասենք, նախարարն ու փոխնախարարը, և հետո` սրա պաշտոնը երևացող չէր, այլ կերպ ասած` «քաղաքական» չէր: Այսինքն՝ Դանիելյան Արսենի պաշտոնին կարող էր հավակնել անձ, ով կամ ՀՀ քաղաքական վերնախավում ուներ հզոր ծանոթություն, կամ էլ կանխիկ գումար: Ի ծնե լինելով միջակություն՝ Դանիելյան Արսենը չէր կարող ծանոթություններ ունենալ, քանի որ ծանոթություններ ունենալն առնվազն նշանակում է իրենից ինչ-որ բան ներկայացնել: Ստացվում է, որ սա մեծ գումարներ էր ծախսում պաշտոնավարելու համար: Մենք ամենևին չենք ժխտում Դանիելյան Արսենի՝ ի սկզբանե հարուստ լինելու հանգամանքը, սակայն փաստում ենք, որ կանխիկ գումարը վերջանալու վատ սովորություն ունի: Այդ իսկ պատճառով հակված ենք մտածելու, որ Դանիելյանի պաշտոնավարման անհրաժեշտ գումարը «վաստակում» է որդին՝ Սպարտակը:

 

Շատ կարևոր հարց է, թե ինչպես և ում միջոցով է գումարը փոխանցվում այն պաշտոնյային, ով ի զորու է ապահովել Դանիելյան Արսենի պաշտոնավարման շարունակականությունը: Վերջինս մեր տեսադաշտում է հայտնվել վերջին 10-15 տարում, և, հետևաբար, մենք չենք կարող հանրությանը չներկայացնել այն պաշտոնյաների անունները, որոնք օժանդակել են Դանիելյանի պաշտոնավարմանը: Սակայն վստահաբար կարող ենք պնդել, որ շուրջ 10-15 տարի սա պաշտոնավարում է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, հայտնի «Հայկոոպի Աբոյի»՝ Մանուկյան Աբրահամի օժանդակությամբ: Հարկ է նշել նաև, որ էներգետիկայի տեսչությունը երկար տարիներ գտնվել է ԲՀԿ վերահսկման ներքո: Ավելին, այդ տեսչության պետ է եղել նույն «Հայկոոպի Աբոյի» կրտսեր որդի Հակոբը՝ Հակոբ Մանուկյանը: Սրանց է տրամադրվել List.am կայքի միջոցով ՀՀ քաղաքացիներից խարդախությամբ շորթած գումարների մի մասը:

 

Այսպես շարունակվեց մինչև թավշյա, ոչ բռնի հեղափոխություն: Շատերի կարծիքով, Դանիելյան Արսենի նմաններն այլևս չպետք է լինեին պետական համակարգում: Մանավանդ որ եղան կառուցվածքային փոփոխություններ, և էներգետիկայի տեսչությունը լուծարվեց: Սակայն Արսեն և Սպարտակ Դանիելյանների նմանները հենց այնպես չեն հանձնվում: Հեղափոխությունից հետո սրանց գործունեությունը նոր թափ ստացավ: Որդի Դանիելյանը սկսեց կալանավայրից գումար վաստակել, իսկ հայրը հեղափոխական ծանոթություններ ձեռք բերեց: Ասում են, որ նա անձամբ ավինյան տիկոյի համակրանքն է վայելում: Իսկ թե ինչ է նշանակում հեղափոխական հզոր առաջնորդի համակրանքը վայելել՝ պարզ է: Իհարկե, հեղափոխական Հայաստանում էներգետիկայի տեսչությունը լուծարվեց, սակայն ստեղծվեց նույնաբովանդակ վարչություն, որի պետի տեղակալ նշանակվեց Դանիելյան Արսենը: Նա այժմ հպարտ է, հնարավոր է` նաև դուխով, ուղղաթիռով երթևեկելու մասին չի խոսում, քանի որ ժամանակներն են ուրիշ՝ այժմ ուղղաթիռները մոդայիկ չեն: Այժմ հեղափոխական Հայաստանում կանխիկ գումար ունենալն է անհրաժեշտ, քանզի հեղափոխականները պետք է ամեն ինչի պատրաստ լինեն:






Դիտումների քանակ 27242


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Դեկտեմբերի 4, 2019


Փաշինյան Նիկոլն իրեն է վերապահում նաև գողական գնալու մենաշնորհը: Հայտնի է, որ ժողովրդի վարչապետը դեռ գարնանը սեփականաշնորհեց պե...

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

Հունիսի 28, 2019


Մալյանին պատասխանեցին: Նորմալ դիրքորոշում արտահայտեցին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ռամկավարները: Դեմ էին Սորոսի փակմանը Մարուքյան Էդմոնն ու մ...

ԲՀԿ-ն խախտում է բարոյականության և սկզբունքայնության նորմերը

ԲՀԿ-ն խախտում է բարոյականության և սկզբունքայնության նորմերը

Հունիսի 26, 2019


Գաղտնիք չէ. ով՝ ով, բայց ԲՀԿ-ն իրավունք չուներ Ռոբերտ Քոչարյանի կողքից հեռանալ, քանզի աշխարհում կան նորմեր, որոնց խախտումն աննե...

Ուրիխանյանը՝ ԲՀԿ նախագահ (եթե չզոհվի)

Ուրիխանյանը՝ ԲՀԿ նախագահ (եթե չզոհվի)

Մարտի 14, 2019


Երևանի քաղաքապետ կարգին հայկոյի կողմից հրահրված բախումների պատճառով այսօր Օպերայի հարակից տարածքում վնասվել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հ...

Եվս մի քանի նկատառում նոր Ազգային ժողովի վերաբերյալ, որը հայ ժողովրդի հետ ընդհանուր բան չունի

Եվս մի քանի նկատառում նոր Ազգային ժողովի վերաբերյալ, որը հայ ժողովրդի հետ ընդհանուր բան չունի

Դեկտեմբերի 11, 2018


Խայտառակությունն այն է, որ մենք կունենանք Ազգային ժողով, որի 80 տոկոսը որևէ ընդհանուր բան չունի հայ ժողովրդի հետ, որոնց դավանած...

Երբ օրենքը մանիպուլյացիաների համար է

Երբ օրենքը մանիպուլյացիաների համար է

Դեկտեմբերի 10, 2018


Ուրեմն, պարզվում է, որ Հայաստանի նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր, մինչդեռ գործող խորհրդարանում պատգամավորների թիվը 105 է...

Ի՞նչ է ընկած հայ-բելառուսական հարաբերությունների հիմքում

Ի՞նչ է ընկած հայ-բելառուսական հարաբերությունների հիմքում

Նոյեմբերի 19, 2018


Երկար տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի կողմից ղեկավարած ԲՀԿ-ն բոլոր համապետական ընտրությունների նախընտրական փուլում, որպես գով...

ԲՀԿ-ականներին կաթողիկոսը չի հետաքրքրում

ԲՀԿ-ականներին կաթողիկոսը չի հետաքրքրում

Նոյեմբերի 16, 2018


Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լր...

ԲՀԿ ապագա ցուցակում Ուրիխանյանին կփոխարինի իոաննիսյանը

ԲՀԿ ապագա ցուցակում Ուրիխանյանին կփոխարինի իոաննիսյանը

Հոկտեմբերի 1, 2018


Մի խայտառակություն կա Հայաստանում` դանիել իոաննիսյան: Սա Փաշինյան Նիկոլի սիրած կադրերից է, այժմ համակարգում է Ընտրական օրենսգրք...

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

Մայիսի 31, 2018


Շատ հետաքրքիր պահվածք է որդեգրել նոր կառավարության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նա ուզում է իշխանության կազմ...

ԲՀԿ-ում հայրենադարձություն է սպասվում

ԲՀԿ-ում հայրենադարձություն է սպասվում

Մայիսի 29, 2018


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության աննախադեպ ակտիվացումը որևէ հեղափոխական բնույթ չունի: Կարելի է ընդամենը ասել, որ Նիկոլի նախաձե...

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

Մայիսի 22, 2018


ԱԱԾ նորանշանակ պետի այն հայտարարությունը, որ շուտով աղմկոտ բացահայտումներ են լինելու, և առնվազն 350 ապօրինի հարստացած անձանց ան...

ԲՀԿ-ն լվանում է ձեռքերը

ԲՀԿ-ն լվանում է ձեռքերը

Նոյեմբերի 2, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ՏԻՄ ընտրություններից ընդամենը երեք օր առաջ ԲՀԿ թեկնածուն՝ Կարեն Համբարձում...

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

Սեպտեմբերի 27, 2017


Այսօր ողբերգական վթար էր տեղի ունեցել Երևանում: Հերացի փողոցի թունելի մոտ բեռնատարը բախվել էր մարդատարին, հետո շրջվել էր, որի հ...

«Ծառուկյան» դաշինքի պոեզիայի երեկոն

«Ծառուկյան» դաշինքի պոեզիայի երեկոն

Փետրվարի 20, 2017


Կար ժամանակ, երբ ԲՀԿ-ի սոխակը Ծաղիկ Ռուբոն էր: Նա էր, որ խորհրդարանի ամբիոնից և զանազան համաժողովների ժամանակ հնչեցնում էր չափա...

Սուտը և իմաստազուրկը՝ քաղաքական կատեգորիա

Սուտը և իմաստազուրկը՝ քաղաքական կատեգորիա

Դեկտեմբերի 30, 2016


Տոնական տրամադրություններն ազդել են Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի վրա: Այնքան են ազդել, որ սկսել ...

Ծառուկյանի «բեկորների» տարատեսակ տվայտանքները

Ծառուկյանի «բեկորների» տարատեսակ տվայտանքները

Դեկտեմբերի 10, 2016


Այն, ինչ այս օրերին կատարվում է ԲՀԿ ու «Համախմբում» կուսակցությունների ներսում, այլ կերպ չես անվանի, քան մոլորվածի տվայտանքներ ...

Ծառուկյանը կվերադառնա միայն դեպի իր տուն բազմահազար ուխտագնացությունից հետո

Ծառուկյանը կվերադառնա միայն դեպի իր տուն բազմահազար ուխտագնացությունից հետո

Հոկտեմբերի 24, 2016


Գագիկ Ծառուկյանի վերադարձն է նախապատրաստվում: Ասում են, վերադարձի սցենարի գաղափարն իրենն է, կատարողները` ԲՀԿ վերնախավը: Քանի որ...

ԲՀԿ-ի Հայկն էլ թռավ

ԲՀԿ-ի Հայկն էլ թռավ

Հոկտեմբերի 19, 2016


Հայկ Խաչատրյանը սուտ է խոսում, նա ընտրողների կողքին լինել չի կարող, քանի որ այսօրվա քայլն արդեն իսկ ընտրողների շահերի կոպիտ ոտն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը