Խայտառակություն առանց մեկնաբանության

Հայոց ցեղասպանությունը արդի քրդական ազգային շարժման գաղափարախոսությունում

Դեկտեմբերի 23, 2019
Հայոց ցեղասպանությունը արդի քրդական ազգային շարժման գաղափարախոսությունում

Անցած ուրբաթ քրդերի գլխավորած Սիրիական դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) հրամանատար և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) բազմամյա անդամ Մազլում Քոբանին ասել էր, որ ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին կկանխի Թուրքիայի կողմից քրդերի զանգվածային սպանությունները Սիրիայի հյուսիս-արևելքում։ «Այդ որոշումը կկանգնեցնի Թուրքիային քուրդ ժողովրդի դեմ զանգվածային սպանություններ կատարելուց և կկանգնեցնի նրա ներխուժումը Ռոժավա»,- ասել էր Աբդին։

 

Կոնգրեսի բանաձևերը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին քաղաքական դիտորդների կողմից մեկնաբանվեցին որպես խորհրդանշական նկատողություն Թրամփին ու նրա վարչակազմին ամերիկյան զորքերը հյուսիսարևելյան Սիրիայից դուրս բերելու պատճառով։ Եվ, ինչպես պարզվեց, ամերիկյան զորքերը հյուսիսարևելյան Սիրիայից դուրս բերելու նախագահ Թրամփի որոշմանը նրա հակառակորդները շատ արագ ակտուալ պատմական համատեքստ տվեցին։ Ավելի վաղ՝ 2019թ. հոկտեմբերին, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել էր բանաձև 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ուղիղ 20 օր այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր իր որոշման մասին։

 

Մյուս կողմից՝ Թուրքիայի բոլոր հիմնական քաղաքական ուժերը թուրքական խորհրդարանում, բացի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից (ԺԴԿ), դատապարտեցին ամերիկյան բանաձևը՝ հայտարարելով, որ այն «խեղաթյուրում է պատմական փաստերը և ոտնահարում միջազգային իրավունքի հիմնարար նորմերը»։ Սակայն ԺԴԿ-ն իր հայտարարությունում հավաստիացնում էր, որ ինքը չի աջակցում ոչ ԱՄՆ Սենատի բանաձևին, ոչ թուրքական օրենսդիր մարմնի դատապարտմանը։

 

«Այն, ինչ պետք է մենք անենք, այն է, որ պետք է ստեղծենք պայմաններ այդպիսի մանևրների կանխման համար։ Դա հնարավոր է և անհրաժեշտ»,- ասել են ԺԴԿ-ում։ Պատմական համատեքստը խճճված էր ստացվել։

 

Քուրդ ներկայացուցիչները և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները սկսեցին մեղադրել թուրքական բանակը և նրա սիրիական «պրոքսիներին» քրդերի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ թուրքական «Խաղաղ գարուն» գործողության ժամանակ։ Հոկտեմբերի 9-ին թուրքական զորքերը և նրանց սիրիական «դաշնակիցները» սկսեցին «վակուումը» լցնելու ռազմական գործողություններ, որը թողել էին ամերիկացիները հյուսիսարևելյան Սիրիայում՝ Ռոժավայում, ըստ քրդերի վարկածի։ Թուրքական ռազմական գործողության պաշտոնական նպատակ հայտարարվեց «անվտանգ գոտու» ստեղծումը թուրք-սիրիական սահմանին՝ սահմանամերձ տարածքներից քրդական ՍԴՈւ ռազմական ստորաբաժանումների դուրսմղման ճանապարհով։

 

Amnesty International-ը հաշվել է 151 միջադեպ՝ քաղաքացիական բնակչության հետ կապված, թուրք-սիրիական սահմանի երկու կողմում։ Իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է պարառազմական զինված ջոկատները Սիրիայում, որոնց աջակցում է Թուրքիան, «մարդու իրավունքների լուրջ խախտումներ և ռազմական հանցագործություններ կատարելու համար, ներառյալ զանգվածային սպանությունները և խաղաղ բնակիչների վրա ապօրինի հարձակումները»։ «Պատմական համատեքստում» «զանգվածային սպանություններից մեղադրանքների տրամաբանությունը տանում էր «ցեղասպանության»։

 

Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչները, իրենց հերթին, քանիցս հայտարարել են այն մասին, որ Սիրիայում իրենց գործողություններում թուրքական ուժերը չեն հետապնդում քաղաքացիական անձանց և կարծես թե քաղաքացիական անձանց փրկության նախազգուշական միջոցների պատճառով թուրքական գործողությունները տևում են նշված ժամկետից մի փոքր ավելի երկար։

 

Իսկապե՞ս քրդերը կրկնում են հայերի ողբերգական ճակատագիրը այսօրվա Ռոժավայում։ Մազլում Քոբանիի հայտարարությունը ԱՄՆ Սենատի բանաձևի վերաբերյալ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հետաքրքիր է նաև որպես քրդերի ու հայերի ճակատագրերի ընդհանրության փաստում արդի ազգային քրդական շարժման գաղափարախոսությունում։

 

Թվում էր, թե անցյալի հայկական հարցը և ներկայի քրդական հարցը պետք է դիտարկվեն որպես երկու առանձին իրադարձություն, որոնք ընդամենը համընկնում են մեկ ընդհանուր աշխարհագրական տարածքով, որտեղ տեղի են ունենում պատմական գործողությունները։ Միևնույն ժամանակ, դրանք կապվում են ընդհանուր զոհի դերի և ողբերգական կոլեկտիվ ճակատագրի հռչակմամբ։ Ակնհայտ է, որ քրդերի ու հայերի հաջորդականության պատմական գծերը երևակայվում են քաղաքական նպատակով։ «Քրդական ազգային հեղափոխության» գաղափարախոսները հավաստիացնում են, որ մոտ չորս տասնամյակ շարունակվող թուրք-քրդական տարածքային հակամարտությունը «հարկ է դիտարկել» որպես 1915թ. ցեղասպանության շարունակություն։ Ժամանակակից քրդերի մեջ տարածված է բանավր պատմություն, որ երբ հայերին քշել են իրենց հայրենիքից 1915թ., նրանք նախազգուշացրել են իրենց քուրդ հարևաններին. «Մենք միայն նախաճաշն ենք, իսկ դուք՝ ճաշը»։

 

Բայց երևակայական «պատմական շարունակականության» գիծը ունի նաև հակառակ կողմ։ Չէ՞ որ պատմական իրողությունում Հայոց ցեղասպանությունն իրականացվել է հենց իրենց՝ քրդական ցեղերի ուղղակի և զգալի մասնակցությամբ։ Հենց այդ պատմական իրադարձությունն է ստեղծել ժամանակակից «Հյուսիսային Քրդստանը» մի տարածքում, որը հայերը համարում են «Մեծ Հայք, իսկ թուրքերն անվանում են «Արևելյան Անատոլիա»։ Օրինակ, 1927-1930թթ. քրդական ապստամբությունը Թուրքիայի Հանրապետությունում ստեղծեց ոչ մշտական քրդական պետություն Արարատ լեռան ստորոտին, որը հայերը համարում են իրենց «հայկական հայրենիքի» խորհրդանշական կենտրոնը։

 

Մինչև 1915թ. Հայոց ցեղասպանությունը մուսուլման քրդերն ապրում էին այդ տարածքում, քրիստոնյաների հետ բազմէթնիկ հանրության կազմում՝ հայեր, ասորիներ և եզիդներ՝ իրենց սեփական կրոնով, որը հասնում էր մոնոթեիստական զրադաշտականության։ Հենց էթնիկ զտումներն ու քրիստոնյաների արտաքսումը այս տարածքից հանգեցրին այն բանին, որ մնացած քրդերը վերածվեցին էթնիկ մեծամասնության այս տարածաշրջանային տարածքում։ Մեծ Հայքը վերածվեց Հյուսիսային Քրդստանի՝ քրդերով բնակեցված տարածքի հատվածներից մեկի, որը ձգվում է Թուրքիայից Սիրիայով մինչև հյուսիսային Իրաք ու Իրան։ Քրդական ազգային շարժումն ունի քաղաքական նպատակ՝ այդ տարածքների միավորումը և դրանց վրա սեփական անկախ քրդական պետության ստեղծումը։ Տարածքի հատվածայնացումը քրդական տարածքների շղթայի ստեղծման միջոցով ընդամենը միջանկյալ փուլ է քաղաքական գործընթացում։

 

Այսպիսով, օսմանյան բնակչության խմբերի էթնիկ զտումները փոխեցին հարաբերակցությունը փոքրամասնությունների միջև և ոչ միոտւմնավոր դրեցին միասեռ քրդական տարածքի ստեղծման ժողովրդագրական հիմքը ժամանակակից արևելյան Թուրքիայում։ Քրդական ազգային շարժման նշանավոր ներկայացուցիչները վաղուց՝ 1990-ականներից, ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Բայց նրանց համար հարցական է մնում քրդական մասնակցության բնույթը էթնիկ զտումներում։ Ցանկացած դատողություն Հայոց ցեղասպանության մասին, որ չի ճանաչում դրանում քրդական բնակչության դերը, սխալ է և ոչ համարժեք։ Իսկ քրդական մասնակցության իսկական ծավալները մնում են պատմական բանավեճերի առարկա քրդական «իտելեկտուալ հանրույթում»։ Ակնհայտ է, որ կեղծ է նաև պնդումը, որ միայն օսմանյան պետական կառույցներին մասնակից քրդերն են պատասխանատու բռնի հանցագործությունների համար։ 1915թ. աքսորի ընթացքում հայերի որոշ խմբեր ենթարկվել են քրդական և արաբական ցեղերի սպանիչ հարձակումներին, որոնք գործում էին օսմանյան իշխանությունների կամքից անկախ։

 

Արդյունքում՝ ամեն քուրդ չէ, որ մասնակից է դարձել սպանություններին, բայց շատ քրդեր տնտեսապես շահել են հայկական համայնքների ոչնչացումից։ Հայտնի փաստ է։ Անգամ հասարակ քրդերը, հույս ունենալով ստանալ հաճախ ավելի լավ տեղերում գտնվող հայկական գյուղերի բարեբեր վարելահողերը, հաճույքով մասնակցում էին զանգվածային սպանություններին, իսկ տեղի քրդական իսլամական հոգևորականությունը օրինականացրել է սպանություններն իր ֆեթվաներով։

 

1924թ. մարտին Թուրքական Հանրապետությունում ընդունվեց օրենք անտեր մնացած հողերի և այլ անշարժ գույքի (որոնք ավելի վաղ պատկանել էին անձանց, որոնք «լքել էին Թուրքիան, այսինքն քրիստոնյաներին՝ հույներին, հայերին և ասորիներին) բաշխման օրենքը։ Նշյալ անշարժ գույքը իր ինչ-որ մասով հասավ քրդական վերնախավին՝ բեյերին, իսկ փոքր մասով՝ նաև շարքային քրդերին։

 

Շեյխ Սաիդի քրդական ապստամբության ճնշումից հետո թուրքական իշխանությունները հարկադրաբար առավել անհնազանդ քրդական ցեղերին վերաբնակեցրին Անատոլիայի տարբեր շրջաններում՝ համաձայն 1927 և 1929թթ. ընդունված հատուկ օրենքների։ Այդ նույն թվականներին ընդունվեցին օրենքներ, որոնք նախատեսում էին հողահատկացում քոչվոր քրդական ցեղերին նրանց ավանդական քոչավայրերում, որպեսզի նրանց նստակյաց կենսակերպի տեղափոխեն։

 

Արյունահեղության մեջ գործի դրվեց ոչ միայն կրոնական գործոնը, այլև հայտնի քոչվոր բնակչության՝ քրդական ցեղերի մշակութային հակադրությունը նստակյաց հողագործ բնակչության՝ հայերի դեմ։ Գործի դրվեց նաև սոցիալական գործոնը։ Քուրդ բեյերը «ֆեոդալներ» էին հայ հողագործական համայնքների հանդեպ։ Քրդերի մեջ տարածված մոտիվներից մեկը նաև վրեժն էր, քանի որ «հայ հայդուկները» 1890-ականներին միանգամայն գիտակցաբար հարձակվում էին քրդական ցեղերի վրա՝ «հեղափոխական պայքարի» սադրելու և Եվրոպայում անհրաժեշտ հանրային կարծիք ձևավորելու նպատակով։ Այսպես, օրինակ, շեյխ Ուբեյդուլայի առաջին քրդական ապստամբությունն Օսմանյան կայսրությունում 1880թ. կապված էր քրդերի երկյուղներով, թե հայերը Եվրոպայի աջակցությամբ կստեղծեն անկախ Հայաստան քրդաբնակ տարածքում։ 1891թ. հայկական հեղափոխական կոմիտեների գործունեությունը դրդեց Բարձր դռանը ամրացնել քրդերի դիրքերը քրդական անկանոն հեծելազորի՝ «Համիդիե» զինված ջոկատների ստեղծմանը։ Այստեղ տեսնում են «բաժանիր և տիրիր» քաղաքականությունը։ Ինչևէ, արդյունքում՝ «մրցակցող նացիոնալիզմները» միասին ստեղծեցին լարված հարաբերություններ հայերի և քրդերի միջև։ Համաձայն Դամասկոսում ռուս հյուպատոս Բորիս Շախովսկու զեկույցի, որը պատասխանատու էր քրդական ցեղերի հետ կապերի համար, 1914թ. սկսված պատերազմում հայ նացիոնալիստները ցանկանում էին «վերացնել ամբողջ մուսուլման բնակչությանը մեր (այսինքն՝ ռուսական զորքերի) զավթած շրջաններում», և նրանց վայրենությունը առաջ է բերել «քրդերի հուսահատ դիմադրությունը», ինչը «ահավոր բարդացնում էր մեր (ռազմական) գործողությունները։ (1)

 

Պատմական շարունակականության երևակայական գծերը միավորվում են առօրեականության գործելակերպում։ Քուրդ հասարակական գործիչ, պատմաբան Ռեջեփ Մարաշլին հիշեցրել է, որ այսօրվա քրդերը «հանցագործների և զոհերի սերունդներն են հավասարապես»։ Չէ՞ որ «հանցագործների պատմական կոլեկտիվների» և նրանց զոհերի կենսական ճանապարհները անատոլիական ընտանիքների շատ տոհմաբանություններում նույնն են։ Զտումների ժամանակ առևանգված հայ կանայք իսլամացվել են և ընդունվել քրդական ընտանիքներում։ Ցեղասպանության այդ զոհերը իրենց բռնարարների ու սպանողների համար ծնել են երեխաներ, որոնք դարձել են քրդեր։

 

1990-ականներից Թուրքական Հանրապետության դեմ պայքար մղող քրդական բոլոր ազգային կազմակերպություններն այս կամ այն չափով ընդունում են Հայոց և ավելի լայն՝ քրիստոնյաների ցեղասպանության փաստը Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.։ Ընդ որում՝ Հայոց ցեղասպանությունն ուղղակիորեն կապվում է քրդերի ժամանակակից պայքարի հետ մոտավորապես այսպիսի տրամաբանական կառույցով. «Հայոց ցեղասպանությունը 1915 և 1923 թվականների միջև ողբերգություն է, որը Թուրքիան մինչ օրս հրաժարվում է ընդունել... Բայց մարդու իրավունքների խախտումները Թուրքիայում վերաբերում են ոչ միայն անցյալին։ Անգամ այսօր իրականացվում է քուրդ ժողովրդի քաղաքական, մշակությաին և տնտեսական ճնշում Թուրքիայում»։

 

1997թ. ապրիլի 24-ին «արտաքսման մեջ գտնվող քրդական խորհրդարանը» ընդունեց բանաձև, որը ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը։ Քրդական ինստիտուտը Փարիզում ընդունել է 1915թ. հայերի զանգվածային սպանությունները որպես «ցեղասպանություն» և սկսել հրապարակել համապատասխան նյութեր։ «Հալաբջի կենտրոնն ընդդեմ քրդերի հետապնդումների և ցեղասպանության» հասարակական կազմակերպությունը 2000-ականների սկզբից նույնպես հրապարակում է հոդվածներ Հայոց ցեղասպանության մասին։

 

2008թ. քրդական քաղաքական կուսակցությունը Թուրքիայում՝ Դեմոկրատական հասարակության կուսակցությունը, լուծարվելուց մեկ տարի առաջ ներողություն խնդրեց հայերից և ասորիներից 1915թ. ցեղասպանության համար։ Կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքն ասել է. «գուցե քրդերը իրենց ավանդն են ներդրել... Մենք ամաչում ենք, երբ նայում ենք մեր հայ կամ ասորի եղբայրների աչքերին»։

 

Իրաքում Քրդստանի Դեմոկրատական կուսակցությունն իր քարոզչանյութերում սկսել է նկարագրել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը որպես «ցեղասպանություն և հանցագործություն քրիստոնյա ժողովրդի դեմ»։ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանն իր բանտային նամակներում հավաստիացնում է, որ քրդական և հայկական պայքարներն անխզելիորեն կապված են միմյանց։ Իսկ որոշ քրդական պարբերականներում, որոնք լույս են տեսնում Եվրոպայում, նրանց խմբագրությունները զգուշացրել են, որ չեն հրապարակում նյութեր, որոնք ժխտում են Հայոց ցեղասպանությունը, կամ չեն օգտագործում ատրիբուտներ, որոնք թուլացնում են իրադարձության նշանակալիությունը։ 2009թ. քուրդ մտավորական Բերզան Բոտիին ցուցադրաբար իր սեփականությունը վերադարձրեց ասորիներին։

 

Ահա ժամանակակից պատմական կոնստրուկտներ, որոնք ստեղծվել են քրդական ազգային շարժման գաղափարախոսության շրջանակում.

 

- հայերի զանգվածային սպանություններին մասնակցած քրդերը առանձին քրդեր էին, այլ ոչ թե քուրդ ազգը, որն այն ժամանակ գոյություն չուներ օսմանյան իշխանությունների քաղաքականության պատճառով;

 

- այդ ցեղասպանության պլանները և նյութատեխնիկական ապահովումը պատրաստվել էին նախապես։ Ցեղասպանության կազմակերպիչները գիտակցաբար օգտագործել են քրդական ցեղերի Համիդիե ջոկատները։ Քուրդ հրոսակները գործում էին իբրև կույր զենք օսմանյան իշխանությունների ձեռքին;

 

- քրդերի մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը սխալ էր։ Չէ՞ որ ցեղասպանություն թուրքերը ցանկանում են իրականացնել նաև քրդերի դեմ։

 

 

(1) Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ռուս դիվանագետները տարածաշրջանում փորձում էին սերմանել ռուսամետ տրամադրություններ Օսմանյան կայսրության քուրդ բնակչության շրջանում՝ մասամբ որպես հակակշիռ հայ հեղափոխական արմատականների պլանների։ Մասնավորապես, կապեր հաստատվեցին քուրդ այնպիսի առաջնորդի հետ, ինչպիսին էր Աբդուռեզաք Բեդրիխանը (1864-1918)։ Բայց 1914 և 1915թթ. վերջին ռուսական բանակի ռազմական համագործակցությունը քրդերի հետ ընդդեմ Օսմանյան կայսրության չկայացավ մասամբ հայ կամավորական կազմավորումների և հայ ապստամբների գործողությունների պատճառով, որոնք սկսել էին մուսուլմանների էթնիկ զտումները «Արևելյան Անատոլիայում»։ Արդյունքում՝ քրդական անկանոն կազմավորումները ստեղծեցին լուրջ խնդիր Կովկասյան ճակատի ռուսական ռազմական հաղորդակցությունների համար։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 23498


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լկտի Էրդողանը

Լկտի Էրդողանը

Դեկտեմբերի 21, 2019


Չգիտես ինչու անընդհատ մտաբերում եմ մեծ բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովի այս տողերը, երբ մտածում եմ Թուրքիայի նախագահի մասին։ Շեկ բե...

Հայերը իզոլյացիոնիզմի և ինտերվենցիայի միջև ԱՄՆ թափառումներում

Հայերը իզոլյացիոնիզմի և ինտերվենցիայի միջև ԱՄՆ թափառումներում

Դեկտեմբերի 20, 2019


2019թ. դեկտեմբերի 19-ին Սպիտակ տնից տեղեկացրին, որ, Կոնգրեսին հակառակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ ցեղասպանության ակտ ը...

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Դեկտեմբերի 17, 2019


Դոնալդ Թրամփն սկսել է մայմունության երկրորդ ռաունդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացո...

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Դեկտեմբերի 16, 2019


Հիմա արդեն Էրդողան էֆենդին է մտնում խաղի մեջ: Կոնգրեսի պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո,...

Մայմունության հերթը հասավ Թրամփին

Մայմունության հերթը հասավ Թրամփին

Դեկտեմբերի 12, 2019


Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերումը երջանկություն դարձավ հայ ժողովր...

Ո՞վ է որոշել վախեցնել Հայաստանին Թուրքիայի «հարձակմամբ»

Ո՞վ է որոշել վախեցնել Հայաստանին Թուրքիայի «հարձակմամբ»

Դեկտեմբերի 2, 2019


Nordic Monitor շվեդական կայքը՝ Ստոկհոլմի Սկանդինավյան հետազոտությունների և մոնիթորինգի լրատվական ռեսուրսը (Nordic Research and ...

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նոյեմբերի 25, 2019


Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակեց ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության բանաձև...

Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Նոյեմբերի 11, 2019


ԱՄՆ Կոնգրեսը ցեղասպանություն է ճանաչել Թուրքիայում 1915թ. հայ բնակչության զանգվածային բնաջնջումը։ Դա առաջին քայլն է Վաշինգտոնի ...

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հոկտեմբերի 30, 2019


Նոր Հայաստանի վերադաս երկրում պառլամենտի ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Եվ ուրախ է Նոր Հայաստա...

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019


Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտա...

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Հոկտեմբերի 10, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից և բախտի քմահաճույքին հանձնե...

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Ապրիլի 24, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավանդական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Հայ ժողովրդի մուրազն էլի չիրականացավ՝ «ցե...

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

Նոյեմբերի 30, 2018


2019թ. հունվարի 1-ից Վրաստանը ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի-տարեկանի ալյուրի ներկրման ու արտակրման արգելք է մտցնում։ Որոշու...

Կարո Փայլանը թիրախ է փնտրում

Կարո Փայլանը թիրախ է փնտրում

Նոյեմբերի 16, 2018


Մենք՝ հայերս, երբեք չենք փոխվելու: Եվ դա ապացուցելու համար շատ ջանքեր պետք չեն: Խնդիրն այն է, որ դարեր ի վեր հայերս մեր դժբախտո...

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Մարտի 29, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ից Երևանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար նե...

Մեր սուրճն Աթաթուրքի հետ խմենք

Մեր սուրճն Աթաթուրքի հետ խմենք

Մարտի 19, 2018


Հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելուց հետո կողմերը դժգոհություններ փոխանակեցին: Այնպիսի տպավորություն էր, որ կարծես երկ...

Բայց ինչո՞ւ սկանդալային

Բայց ինչո՞ւ սկանդալային

Մարտի 2, 2018


ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հայ-թու...

Հրեաները հայերին հասկանալ չեն ցանկանում

Հրեաները հայերին հասկանալ չեն ցանկանում

Փետրվարի 15, 2018


Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում, լիագումար նիստում կրկին քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ: Խորհրդարան...

Նոյի SMS-ը թուրք ակադեմիկոսին

Նոյի SMS-ը թուրք ակադեմիկոսին

Հունվարի 23, 2018


Պատմության խեղաթյուրումը Թուրքիայի պաշտոնական քաղաքականության բաղկացուցիչ մասն է: Բայց եթե կարելի է մոգոնել հավանական ստեր և դր...

Թյուրքերին պետք է ցավակցել

Թյուրքերին պետք է ցավակցել

Հոկտեմբերի 12, 2017


Ղազախստանում տեղակայվող «Միջազգային թյուրքական ակադեմիան», Գիտության և կրթության ոլորտում համագործակցության Համաշխարհային թյուր...

Լկտի Էրդողանը
21.12.2019 | 02:29


Լկտի Էրդողանը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով

Լկտի Էրդողանը
Դեկտեմբերի 21, 2019


Լկտի Էրդողանը

Փաշինյան Նիկոլը փիղ է
Դեկտեմբերի 24, 2019


Փաշինյան Նիկոլը փիղ է