Տիեզերական խայտառակություն

Պղծության համաճարակը տարածվում է երկրով մեկ

Դեկտեմբերի 20, 2019
Պղծության համաճարակը տարածվում է երկրով մեկ

Արտյոմ Խաչատրյան

 

Խուլիգա՞ն ազգ են արդյոք հայերը

 

Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ օրիորդ Դանիբեկյան Աննայի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։ Իսկ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկող պաշտպանների միջնորդությունը։ Դատավորուհի Աբգարյան Լուսինեն, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հայտարարեց, որ անփոփոխ է թողնում նոյեմբերի 7–ի որոշումը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորուհի Աբգարյան Լուսինեին։ Ինքնաբացարկի հիմքը, ըստ պաշտպանի, դատավորի եղբայր Աբգարյան Դավթին վերաբերող՝ մամուլում տարածված տեղեկություններն էին։ Մասնավորապես, Աբգարյան Դավիթն իր ֆեյսբուքյան էջում հավանել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ։ Դատավորուին նախորդ դատական նիստում ինքնաբացարկ չհայտնեց։ Իսկ ավելի վաղ նույն գործով Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, բավարարելով դատախազների միջնորդությունը, ինքնաբացարկ էր հայտնել՝ այդպիսով դառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով տարբեր ատյաններ ներկայացնող ինքնաբացարկ հայտնած 7–րդ դատավորը։ Բնականաբար, Մխիթար Պապոյանը ենթարկվել էր ահռելի ճնշման, սակայն չէր կարող ստորություն անել և դասվել Փաշինյան Նիկոլի սրտի վնգստացող դատավորների շարքին, և հարկադրաբար գլուխն ազատեց այս խայտառակ գործից:

 

Փաստորեն, ՀՀ երկրորդ նախագահին թողնելով կալանքի տակ՝ Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանը հայտարարում է, որ.

 

Քոչարյանն ավելի վտանգավոր է ազատության մեջ, քան «Սասնա ծռեր» ահաբեկչական մարդասպան լակոտախումբը,

 

Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդն ի դեմս իր իշխանության՝ զուրկ են երախտագիտության, մարդկայնության և բարոյականության նշույլից: Ինչ` ինչ, բայց Ռոբերտ Քոչարյանը, ով էլ որ նա լինի, բայց նա աշխարհի երկու հայկական պետությունների նախագահն է եղել, ունի անժխտելի և անուրանալի արժանիքներ, և գոնե Նոր տարվա նախաշեմին իրավունք ուներ վերադառնալ տուն, իր երեխաների ու թոռների հետ անցկացներ տոները:

 

Այժմ` այս պատմության ամենագլխավոր խայտառակության մասին:

 

Եթե մեկը չճանաչի Հայաստանը և հայերին, և նրան ծանոթացնեն ժողվարչապետի արդարադատությանը, ապա նա կգա միակ օբյեկտիվ և ճիշտ եզրահանգման, այն է` հայերը խուլիգան, հանցագործ ժողովուրդ են, և կհիմնավորի իր եզրահանգումն այսպես. պետության երեք նախագահներից երկուսը դատվում է, Զինված ուժերի գլխավոր շտաբի հինգ պետերից երեքը դատվում է (Նորատ Տեր-Գրիգորյան, Միքայել Հարությունյան, Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով, Մովսես Հակոբյան, Փաշինյան Նիկոլի թաթիկը չի կպել միայն Տեր-Գրիգորյանին ու Հակոբյանին), պաշտպանության յոթ նախարարներից դատվում է չորսը (Վազգեն Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Սերժ Սարգսյան, Վաղարշակ Հարությունյան, Միքայել Հարությունյան, Սեյրան Օհանյան, Վիգեն Սարգսյան, Փաշինյան Նիկոլի թաթիկը չի հասել միայն Վազգեն Մանուկյանին ու Վիգեն Սարգսյանին, բայց Վազգեն Մանուկյանը ժողվարչապետի աչքի գրողն է, իսկ Վիգեն Սարգսյանին անպայման մեղադրանք կառաջադրվի Ամերիկայից վերադառնալուն պես): Բա այս ամենն իմացող անաչառ, խոհեմ մարդը չի ասի՞, թե` իհարկե, Խոջալուի ցեղասպանությունն էլ է հայերի գործը, խեղճ Ադրբեջանի միլիոն փախստականին էլ են սրանք լկտիաբար տներից հանել-դուրս գցել, բա իհարկե Ղարաբաղը էս խուլիգան, հանցագործ ազգին չպիտի պատկանի, բա իհարկե, բա իհարկե…

 

Ինչևէ, Փաշինյան Նիկոլն արդյունավետ է աշխատում, կարևորը` նրանից գոհ են ամերիկյան կոնգրեսում, գոհ է ամերիկյան դեսպանը, Հայաստանը գովում են Վաշինգտոնում նրա համար, որ նախկին նախագահին բանտում են պահում, որը դեմոկրատ չէր և թույլ չէր տվել ամերիկյան դեսպանին իշխանությունը զավթել 2008-ին: Կարևորն այն է, որ ամերիկյան կոնգրեսում ոմն ղաղպա, Դեմոկրատիայի ազգային հիմնադրամի նախագահ, Միրիամ Լանսկայա անունով, ասում է. «Հայաստանը դատում է իր նախկին նախագահին, սա հսկայական ձեռքբերում է։ Մինչև հիմա հետխորհրդային ոչ մի երկրում նախագահներին չեն դատել։ Քոչարյանը Պուտինի ընկերն է, և ոչ ոք չէր սպասում, որ նրան կարող են դատել»։ Մի խոսքով, կարևորը ամերիկացիներն են ու նրանց գոհունակությունը, քանզի հայ ժողովուրդն այսուհետ ապրում է այդ պետության շահերի համար, որոնք պահանջում են, որ Պուտինի ընկերը պիտի նստի, դե, Նոր Հայաստան կոչվող ամերիկյան մասնաճյուղն էլ նստեցնում է: Էլ Աբգարյան Լուսինեն այստեղ մեղք ունի՞։






Դիտումների քանակ 573599


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տեռորիստ Փաշինյան Նիկոլը

Տեռորիստ Փաշինյան Նիկոլը

Ապրիլի 8, 2020


Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր ասուլիսի ժամանակ ասել է, որ, երբ այս մասշտաբի օրենքի խախտումներ են տեղի ունենում,...

Քիլեր Փաշինյան Նիկոլը

Քիլեր Փաշինյան Նիկոլը

Ապրիլի 8, 2020


Երեկ Անժելա Թովմասյանի հյուրը «Հայելու առաջ» Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանն էր: Կարճ ասած, մետրը հայտարարեց...

Տեր-Պետրոսյան Լևոնն ու կորոնավիրուսը

Տեր-Պետրոսյան Լևոնն ու կորոնավիրուսը

Ապրիլի 7, 2020


Տեր-Պետրոսյան Լևոնը հակակորոնավիրուսային կոչով է հանդես եկել: Տեր-Պետրոսյան Լյուսյայի մարդը և ընդհանրապես բոլոր բոզերի մարդիկ ք...

Սերժ Սարգսյանի զարմանալի որոշման կապակցությամբ

Սերժ Սարգսյանի զարմանալի որոշման կապակցությամբ

Ապրիլի 7, 2020


Եթե Սերժ Սարգսյանը ճանաչում է Փաշինյան Նիկոլի լակոտակրատիայի ներկայացուցիչների մարդ լինելն այն դեպքում, երբ նրանք պարազիտ են, ե...

Նիկիտա Խրուշչովի սև ծաղիկն ու Փաշինյան Նիկոլի կորոնավիրուսը

Նիկիտա Խրուշչովի սև ծաղիկն ու Փաշինյան Նիկոլի կորոնավիրուսը

Ապրիլի 5, 2020


Նիկիտա Խրուշչովը ամենաանհաջող սովետական ղեկավարն էր, չեմ սխալվի, եթե նրան թյուրիմացություն անվանեմ, որին ճակատագիրը հասցրեց բար...

Կորոնավիրուսի «նիկոլփաշինյանական» արկածները Նոր Հայաստանում

Կորոնավիրուսի «նիկոլփաշինյանական» արկածները Նոր Հայաստանում

Ապրիլի 1, 2020


Փաշինյան Նիկոլը Հրայր Թովմասյանի դարդից կորոնավիրուսը տարավ-հասցրեց Վայց Ձոր ու Սյունիք: Քանի որ Փաշինյան Նիկոլը փողով հոդված գ...

Վիտալի Բալասանյան՝ Փաշինյան Նիկոլի սև երազի իրականացում

Վիտալի Բալասանյան՝ Փաշինյան Նիկոլի սև երազի իրականացում

Մարտի 24, 2020


Ամեն ինչ տանում է նրան, որ Փաշինյան Նիկոլը կրկին ենթարկվի ուրոլոգիական միջամտության, այս անգամ՝ Ղարաբաղում: Նախընտրական գործընթ...

Փաշինյան - Ծառուկյան. վտանգավոր «ախպերություն»

Փաշինյան - Ծառուկյան. վտանգավոր «ախպերություն»

Մարտի 23, 2020


ԱԱԾ-ն զեկուցել է Փաշինյան Նիկոլին, որ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանի աշխատակիցներին վաղը 14:00-ին պարտադրելու են արձակուրդի դիմ...

Միքայել Մինասյան՝ կորոնավիրուսին հավասար գլխացավ

Միքայել Մինասյան՝ կորոնավիրուսին հավասար գլխացավ

Մարտի 22, 2020


Մամուլից տեղեկանում ենք, որ Փաշինյան Նիկոլը օրերս լուրջ կզբաղվի Միքայել Մինասյանով, իբր, հանձնարարել է ուժայիններին, դատախազութ...

Դարձյալ ստում է Փաշինյան Նիկոլը

Դարձյալ ստում է Փաշինյան Նիկոլը

Մարտի 18, 2020


Ժողովրդի վարչապետն այսօր հերթական անգամ ստորաբար ստեց հանրությանը: Գնացել էր հարցազրույցի պոռնոաստղ Աբրահամյան Արամի մոտ և ասել...

Ռուսաստանը Հայաստանին ժամանակակից սպառազինությունների փոխարեն մետաղի ջարդո՞ն է մատակարարել

Ռուսաստանը Հայաստանին ժամանակակից սպառազինությունների փոխարեն մետաղի ջարդո՞ն է մատակարարել

Մարտի 17, 2020


Հոդվածը ցանկանում եմ սկսել ընթերցողներին դիմելով. դիցուք՝ հոգեբանորեն բնավ հեշտ չէ մեր քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի հայտ...

Հայաստանը կլինի կորոնավիրուսի ամենադժբախտ զոհը

Հայաստանը կլինի կորոնավիրուսի ամենադժբախտ զոհը

Մարտի 16, 2020


Փաշինյան Նիկոլի կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց, պարետատուն հիմնեց, պարետ էլ նշանակեց ավինյան տիկոյին: 30 օր անըն...

բարսեղյան լևոնի երջանկության կապակցությամբ

բարսեղյան լևոնի երջանկության կապակցությամբ

Մարտի 14, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր լավ լուր հայտնեց հայ ժողովրդին ու իր նախրին: Պարզվեց, որ ժողովրդի վարչապետի ու Հակոբյան Աննայի կորոնավիրո...

Հայաստանի ժողովուրդը հռչակագիր է գրել

Հայաստանի ժողովուրդը հռչակագիր է գրել

Մարտի 12, 2020


Նոր Հայաստանի գրանտակեր հանրույթը տևական ժամանակ է, ինչ ուզում է քաղաքական գնահատակ տալ վերջին 20 տաարիներին և Հայաստանը հռչակե...

Փաշինյան Նիկոլի հեղափոխության պահապանների առիթով

Փաշինյան Նիկոլի հեղափոխության պահապանների առիթով

Մարտի 12, 2020


Փաշինյան Նիկոլը լակոտախմբեր է ստեղծել՝ հեղափոխության պահապաններ անվանմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օ...

Փաշինյան Նիկոլ. հանրաքվե, հանրաքվե մինչև վերջ

Փաշինյան Նիկոլ. հանրաքվե, հանրաքվե մինչև վերջ

Մարտի 12, 2020


Զարմանալի խայտառակություն է ՀՀ ժողվարչապետը: Ուրեմն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի պանդեմիա է հ...

Փաշինյան Նիկոլը չի սիրում կամակատար ՍԴ

Փաշինյան Նիկոլը չի սիրում կամակատար ՍԴ

Մարտի 10, 2020


Փաշինյան Նիկոլն արձակուրդում է, ժողվարչապետի պարտականությունները կատարում է ավինյան տիկոն, իսկ անձամբ ժողվարպետը քարոզ է անում ...

Հայաստանի հասարակության համախմբումը՝ պետության պահպանման կարևորագույն տարր

Հայաստանի հասարակության համախմբումը՝ պետության պահպանման կարևորագույն տարր

Մարտի 10, 2020


Չեմ թաքցնի, հագելի ընթերցող, որ բնավ ուրախ չէի հերթական անգամ նոր օրինակներով հիմնավորելու Հայաստանի Հանրապետության «ժողվարչապե...

Ազգային առաջնորդի և գաուլյայտերի համեմատական վերլուծություն

Ազգային առաջնորդի և գաուլյայտերի համեմատական վերլուծություն

Մարտի 9, 2020


Ռազմավարական դաշնակից երկու երկրներում ապրիլին նշանակված են սահմանադրական հանրաքվեներ։ Փոփոխությունների բովանդակության վերլուծո...

Փաշինյան Նիկոլը կսիրի՞ ուրոլոգիա

Փաշինյան Նիկոլը կսիրի՞ ուրոլոգիա

Մարտի 7, 2020


Երեկ տեղեկացրել էինք, որ Փաշինյան Նիկոլը ենթարկվեց ուրոլոգիական միջամտության Երևանի մետրոյում. մի աղջիկ, ՀՀ ոչ հպարտ քաղաքացի, ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը